Պրետորիա (անգլ․՝ և աֆրիկաանս՝ Pretoria), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Պրետորիան Հարավաֆրիյան Հանրապետության վարչական (գործադիր իշխանության մարմինների գտնվելու վայր) մայրաքաղաքն է (ՀԱՀ-ի «երեք մայրաքաղաքներից» մեկը, Քեյփթաունի (օրենսդիր) և Բլումֆոնտեյնի (դատական) քաղաքների հետ), դե ֆակտո երկրի ազգային մայրաքաղաքն է։ Աֆրիկայի ամենաժամանակակից քաղաքներից մեկն է։ Բնակչությունը՝ 741 651 մարդ (2011):
Պրետորիան ընդգրկվում է Ցվանե քաղաքային շրջանի մեջ, և հետևաբար սխալմամբ անվանվում է Ցվանե (Տսվանե, Տշվանե)։ Քաղաքի անվանման հարցը նախկինի պես դեռ քննարկվում է։
Ի սկզբանե քաղաքը կոչվել է Պրետորիա Ֆիլադելֆիա («Եղբայրական սիրո Պրետորիա»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 426)։