Հյուսիսարևմտյան նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հյուսիսարևմտյան նահանգ
անգլ.՝ North West
աֆրիկաանս՝ Noordwes
կոսա՝ Nyakatho-Ntshonalanga
թսվաներեն՝ Bokone Bophirima
Դրոշ


Flag of the North West Province.png


OldAnglicanChurchRustenburg 1.JPG
Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Կարգավիճակ ՀԱՀ նահանգ
Մտնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ներառում է 4 շրջան
Վարչկենտրոն Մաֆիկենգ
ԲԾՄ 1453 մետր
Օրենսդրական մարմին North West Provincial Legislature
Բնակչություն 3 669 349 մարդ (2001)
Տարածք 104 882 կմ² կմ²
North West in South Africa.svg
Հիմնադրված է 1994 թ.
Սահմանակցում է Լիմպոպո, Գաուտենգ, Ֆրի Սթեյթ, Kgalagadi District, Southern District, South-East District, Kgatleng District և Հյուսիսային Քեյփ
Ժամային գոտի UTC+2
ISO 3166-2 կոդ ZA-NW
Կոորդինատներ: 27° հվ. լ. 26° ավ. ե. / 27° հս․. լ. 26° ավ. ե. / 27; 26
nwpg.gov.za

Հյուսիսարևմտյան նահանգ (անգլ.՝ North West, աֆրիկաանս՝ Noordwes, կոսա՝ Nyakatho-Ntshonalanga, թսվաներեն՝ Bokone Bophirima), Հարավաֆրիկյան Հանրապետության մեծությամբ վեցերորդ նահանգն է։ Հյուսիսում սահմանակցում է Բոտսվանային, արևմուտքում Հյուսիսային Քեյփին, հարավում Ֆրի Սթեյթին, հարավարևմուտքում Գաուտենգի, արևմուտքում Լիմպոպոյի։ Ստեղծվել է 1994 թվականին՝ վարչական ռեֆորմից հետո։ Նահանգի վարչական կենտրոնն է համարվում Մաֆիկենգը։ Ամենախոշոր քաղաքն է Ռուսթենբուրգը։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մեծ մասը իրենից ներկայացնում է հարթավայր՝ պատմած խոտային բուսածածկով և առանձին ծառերով։ Մագալիսբերգ լեռնաշղթան ձգված է հյուսիսարևմուտքում՝ 130 կիլոմետր երկարությամբ, Պրետորիայից մինչև Ռուստենբուրգ։ Վալ գետը ձևավորում է նահանգի հարավային սահմանագիծը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը խոսում է թսվանա լեզվով(65,4 %), իսկ մնացած մասը աֆրիկաանս, սոտո, կոսա, անգլերեն լեզուներով։ Բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնեություն։ Կրթվածության մակարդակը կազմում է 57 տոկոս։ Նահանգը ունի ՀԱՀ-ի ամենաքիչ բարձրագույն կրթություն ստացած բնակչությունը։

Բնակչության խտություն:
Նահանգների լեզուները:

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը բաժանված է չորս նահանգների

  • Բոջանալա Պլատինում
  • Նգակա Մոդիրի Մոլեմա
  • Դոկտոր Քենեթ Քաունդա
  • Դոկտոր Ռուտ Սեհոմոցի Մոմպատի

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքն է հանդիսանում հանքարդյունաբերությունը։ Այն կազմում է նահանգի ՀՆԱ-ի կեսից ավելին և աշխատանքով է ապահովում բնակչության մեկ չորրորդ մասին։ Հիմնական օգտակատ հանածոներն են ոսկին, ուրանը, պլատինը և ալմասը։ Նահանգի հյուսիսում և արևմուտքում զարգացած են ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր անասնաբուծությունը։ Արևելքը և հարավը գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ աճեցնում են եգիպտացորեն, արևածաղիկ, ծխախոտ, բամբակ և ցիտրուսներ։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 22-ին Հյուսիսարևմտյան նահանգի կառավարիչ է դարձել Ջոբ Մոկգորոն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]