Ֆրի Սթեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրի Սթեյթ
անգլ.՝ Free State
սեսոթո՝ Freistata
աֆրիկաանս՝ Vrystaat
կոսա՝ iFreyistata
տսվանա՝ Foreistata
զուլուսերեն՝ iFuleyisitata

Զինանշան

Բլումֆոնտեյն
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ԿարգավիճակՀԱՀ֊ի նահանգ
Մտնում էՀԱՀ
Ներառում էքաղաքային 1 շրջան և 4 գավառ
ՎարչկենտրոնԲլումֆոնտեյն
Ամենաբարձր կետ3 291
ԲԾՄ1293 մետր
Օրենսդրական մարմինՖրի Սթեյթի օրենսդիր ժողով
ՆահանգապետՍիսի Նտոմբելա (ԱԱԿ)
ՀՆԱ (2017)5%  (8 տեղ) (4 տեղ մեկ շնչի հաշվով)
Հիմնական լեզուսեսոթո՝ 64,2%
աֆրիկաանս՝ 12,7%
կոսա՝ 7,5%
տսվանա՝ 5,2%
զուլուսերեն՝ 4,4%
անգլերեն՝ 2,9%
հվ. նդեբելե՝ 0,4 %
տսոնգա՝ 0,3 %
հս. սոթո՝ 0,3 %
սվատի՝ 0,1 %
վենդա՝ 0,1 %
Բնակչություն
2 964 412 մարդ (փետրվարի 2, 2022)[1] (8 տեղ)
Խտություն21 մարդ/կմ² ( 8 տեղ)
Ազգային կազմսևամորթներ՝ 88,7%
գունամորթներ՝ 8,9%
սպիտակամորթներ՝ 1,8%
հնդիկներ կամ ասիացիներ՝ 0,6%
Տարածք129 825 կմ²  (3 տեղ)
Հիմնադրված էապրիլի 27, 1994 թ.
Սահմանակցում էՀյուսիսային Կապ, Հյուսիսարևմտյան նահանգ, Մպումալանգա, Կվազուլու-Նատալ, Արևելյան Կապ, Մոհալես Հուկ, Մաֆետենգ, Մասերու, Բերեա, Լերիբե, Բութա Բութե, Մոկոտլոնգ և Գաուտենգ
Ժամային գոտիUTC+2
ՓոխարինեցՕրանժի նահանգ
ISO 3166-2 կոդZA-FS
freestateonline.fs.gov.za

Ֆրի Սթեյթը (անգլ.՝ Free State «Ազատ պետություն, Ազատ նահանգ», սեսոթո՝ Freistata, աֆր.՝ Vrystaat, կոսա՝ iFreyistata) նահանգ է ՀԱՀ֊ի կենտրոնական մասում։ Տարածքն ամբողջովին համընկնում է Ազատ Նարնջագույն (Օրանժ) Պետության հին նահանգի տարածքի հետ, իսկ նոր անվանումը հնի տարածված կրճատումն է։ Նահանգն արտադրում է հարավաֆրիկյան հացահատիկի մինչև 70%֊ը, նաև այնտեղ գտնվում են ոսկու և ալմաստի հարուստ հանքավայրեր։

Նահանգի վարչական կենտրոնն է Բլումֆոնտեյնը, որը նաև Հարավային Աֆրիկայի դատական մայրաքաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի տարածքը 129.825 կմ² է։ Այն սահմանակից է Լեսոթոյին (հարավ-արևելքում), ինչպես նաև Հարավային Աֆրիկայի Կվազուլու-Նատալ (արևելքում), Արևելյան Կապ (հարավում), Հյուսիսային Կապ (արևմուտքում), Գաուտենգ ու Մպումալանգա (հյուսիս-արևելքում) և Հյուսիսարևմտյան (հյուսիսում) նահանգներին։ Այն չունի մուտք դեպի ծով։ Կլիման մայրցամաքային է՝ տաք կամ շոգ ամառներով և զով կամ ցուրտ ձմեռներով։ Գրեթե բոլոր տեղումները լինում են ամռան ամիսներին, դրանց քանակն աճում է արևմուտքից արևելք։

Նահանգի խոշորագույն քաղաքներն են Բլումֆոնտեյնը, Բեթլեհեմը, Սասոլբուրգը, Կրունստադը, Վելկոմը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչության խտությունը՝

2011 թվականի տվյալներով նահանգի բնակչությունը 2 745 590 մարդ է։ Այսօր սպիտակամորթները կազմում են Ազատ Պետության բնակչության ընդամենը 8,7 %֊ը[2], նախկինում նրանց մասը շատ ավելին էր։ 1880 թվականին սպիտակամորթները կազմում էին 45,7%, իսկ 1904֊ին՝ 36, 8 %։ Սևամորթները կազմում է 87,6 %, գունամորթները՝ 3, 1%, հնդիկները կամ ասիացիները՝ 0, 4%, մնացածները՝ 0,2%[2]։

Նահանգի բնակչության մեծ մասի գերակշիռ մայրենի լեզուն սեսոթոն է (64,2 %)։ Նահանգի ծայրահեղ արևելքում գտնվող շրջաններում տարածված է զուլուսերենը (4,4 %), իսկ ծայրահեղ հյուսիս-արևմուտքում ՝ տսվանա լեզուն (5,2 %)։ Աֆրիկաանսը տարածված է ողջ նահանգում սպիտակամորթ և գունամորթ բնակչության մեջ, կազմելով 12,7 %։ Անգլերենը բիզնեսի լեզուն է, կիրառվում է կառավարությունում և կրթության մեջ։ Այնուամենայնիվ, անգլերենի տարածումը, որպես բնակչության առաջին լեզու, համեմատաբար փոքր է և կազմում է 2,9 %։ Կոսա լեզվով խոսում է բնակչության 7,5 %, հարավային նդեբելեով՝ 0,4 %, տսոնգա և հյուսիսային սոթո լեզուներով՝ 0,3 %, սվատի և վենդա լեզուներոով՝ 0,1 %[3]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի շրջանները և գավառները
Նահանգի լեզուները

Նահանգը բաժանված է քաղաքային շրջանի և չորս գավառի՝

  • Քաղաքային շրջան
    • Մանգաունգ (Mangaung Metropolitan Municipality)
  • Գավառներ
    • Լեջվելեպուտսվա (Lejweleputswa District Municipality)
    • Տհաբո Մոֆուտսանյանա (Thabo Mofutsanyana District Municipality)
    • Ֆեզիլե Դաբի (Fezile Dabi District Municipality)
    • Ցխարիյեպ (Xhariep District Municipality)

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրի Սթեյթը երկրի հացառատ նահանգն է, այսպիսով, գյուղատնտեսությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում նահանգի տնտեսության մեջ։ Մշակվող հողերը զբաղեցնում են մոտ 32 000 կմ², իսկ արոտավայրերը՝ մոտ 87 000 կմ²։ Գյուղատնտեսության հիմքը կազմում են հացահատիկային մշակաբույսերը, զարգացած է նաև անասնաբուծությունը։ Երկրի բալի շուրջ 90%֊ն աճեցվում է Ֆիքսբուրգի շրջանում։ Սոյան, սորգոն, արևածաղիկը և ցորենն ակտիվորեն աճեցվում են ֆրի Սթեյթի արևելքում։ Նահանգի բարձունքներում աճեցվում է ՀԱՀ֊ի կարտոֆիլի մոտ 40 %։ Հիմնական բանջարանային մշակույթը ծնեբեկն է։ Զարգացած է նաև ծաղկաբուծությունը։

Նահանգի ընդերքը հարուստ է ոսկով և ալմաստով։ Լեռնահանքային նահանգը տարածաշրջանի խոշորագույն գործատուն է։ Նահանգում գտնվում են ոսկու 12 հանք, որոնցից արդյունահանվում է հարավաֆրիկյան ամբողջ ոսկու մինչև 30 տոկոսը։ Որպես ոսկու հանքերի կողմնակի արտադրանք տարածված է արծաթի արդյունահանումը։ Կան քարածխի հանքակուտակներ։

Նահանգի արդյունաբերության ճյուղերից առավել զարգացած են քիմիական և նավթաքիմիական ոլորտները։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեդիբրանդում, որը Լեսոթոյի հետ սահմանին է, կա մի եզակի եկեղեցի, որը գտնվում է քարանձավում և ստեղծվել է 1869 թվականին անգլիկան սուրբ Օգոստինոսի Միության կողմից։ Այժմ եկեղեցուն կից միայն մեկ մարդ է ապրում։ Նա պահպանում է մուտքի բանալիները և հետևում է խոտածածկ հին գերեզմաններին։
  • Կվակվա լեռը, որի անվանումը կոյսան լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում է «սպիտակից սպիտակ» և տրվել է նրան ավազե լեռների սպիտակության համար։ Մեկ այլ տեսարժան վայրը՝ Սենտինելը՝ լեռնային ամֆիթատրոնից արևմուտք գտնվող հսկայական բազալտե սյուն է։
  • Homo helmei տեսակին բնորոշ 259 հազար տարեկան գանգը Ֆլորիսբադից[4]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումֆոնտեյնում ծնվել է անգլիացի հայտնի գրող Ջ. Ռ. Ռ. Թոլքինը, ինչպես նաև Seether խմբի առաջնորդ Շոն Մորգան Վելգեմուդը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Ֆրի Սթեյթին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Census 2022 Statistical ReleasePretoria: Stats SA, 2023. — P. 3.
  2. 2,0 2,1 «Census 2011: Census in brief» (PDF). www.statssa.gov.za. Statistics South Africa. 2011. էջ 21. (PDF). Վերցված է 13.05.2015-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  3. «Census 2011։ Census in brief» (PDF). www.statssa.gov.za. Statistics South Africa. 2011. էջ 25.
  4. Homo helmei Dreyer, 1935 эволюционные и таксономические аспекты — Антропогенез. РУ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրի Սթեյթ» հոդվածին։