Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
John Ronald Reuel Tolkien
Tolkien 1916.jpg
Ծնվել է հունվարի 3, 1892({{padleft:1892|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:3|2|0}})[1]
Ծննդավայր Բլումֆոնթեյն[1]
Վախճանվել է սեպտեմբերի 2, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (81 տարեկանում)
Վախճանի վայր Բորնմութ
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, համալսարանի պրոֆեսոր, բանասեր, վիպագիր, մանկագիր, թարգմանիչ, գրական քննադատ և ակնարկագիր
Լեզու անգլերեն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Օքսֆորդի համալսարան, Էքսետեր քոլեջ, Թագավոր Էդուարդի դպրոց և Q7591528?
Ալմա մատեր Օքսֆորդի համալսարան, Էքսետեր քոլեջ, Թագավոր Էդուարդի դպրոց և Q7591528?
Գրական ոճեր Q81984?
Ուշագրավ աշխատանքներ Հոբիտ կամ գնալն ու գալը, Մատանիների տիրակալը, Սիլմարիլիոն, Q534739?, Q535795? և Q331804?
Նշանակալի պարգևներ Բրիտանական կասրության շքանշանի կոմանդոր և Q20748296?
Ամուսին(ներ) Q82052?
Զավակներ Քրիսթոֆեր Թոլքին
J. R. R. Tolkien Վիքիպահեստում

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին (անգլ.՝ John Ronald Reuel Tolkien; հունվարի 3, 1892 - սեպտեմբերի 2, 1973), անգլիացի հանրահռչակ գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է անգլոսաքսոնական լեզու (1925-1945), այնուհետև՝ անգլերեն լեզու և գրականություն (1945-1959)։ Դավանանքով կաթոլիկ։ 1972 թ մարտի 28-ին Թոլքինին շնորհվել է Բրիտանական կայսրության կոմանդորի կոչումը։ Գրել է հիմնականում ֆենթեզի ժանրում։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները «Հոբիտ» վեպն է և «Մատանիների տիրակալը» եռագրությունն են։

«Մատանիների տիրակալը» երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլերեն լեզվով գրված ամենահանրաճանաչ գրքերից մեկն է։ 1968 թվականին անգլիախոս աշխարհում եռագրություն կարդացել էր 50 միլիոնից ավելի մարդ։ Ներկայումս վեպը թարգմանվել է 40-ից ավելի լեզուներով։ 2003 թվականին բրիտանական BBC ինտերնետային և հեռուստառադիոընկերության հարցումների համաձայն 200 լավագույն գրքերի ցուցակում առաջին տեղը գրավեց «Մատանիների տիրակալը»։

Թոլքինը ունի բազմաթիվ հետևորդներ։ Նրա ընկերն ու բարեկամն էր Քլայվ Ստեյփլզ Լյուիսը՝ «Նարնիայի քրոնիկների» հեղինակը, «ֆենթեզի» ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա և Թոլքինի ստեղծագործությունները փոխադարձ ազդեցություն են ունեցել միմյանց վրա։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ հեղինակներ խոստովանում են Թոլքինի ուղղակի ազդեցությունը իրենց ստեղծագործության վրա։ Նրանցից կարելի է նշել Ջոան Ռոուլինգին՝ «Հարրի Պոտերի» հեղինակին և սանկտ-պետերբուրգցի գրող, Նիկ Պերումովին (Փիրումյան), որի վեպերում իրադարձությունները կատարվում են «Մատանիների տիրակալից» 300 տարի անց։

Թոլքինի ստեղծագործությությունները ստացել են բազմաթիվ միջազգային մրցանակներ, նրանց հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, ստեղծվել են համակարգչային խաղեր, գրվել են պիեսներ, սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Թոլքինի անունով անվանվել է աստերոիդ, Միջերկրի աշխարհագրական անունների և հերոսների անուններով անվանել են իրական աշխարհագրական օբյեկտներ և կենդանիներ։ Լույս են տեսնում ամսագրեր։ Գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծել են նրա երկրպագուները։ Գրականագիտության մեջ ստեղծվել է Թոլքինագիտության ճյուղը։

Հայերեն լույս են տեսել «Հոբիտ» և «Մատանիների տիրակալի» առաջին մասը՝ «Պահապանները» անունով։ Հետաքրքիր փաստերի թվում նշենք նաև, որ Ուկրաինայում 1998 թվականին «Մատանիների տիրակալի» մոտիվներով նկարահանվել է հեռուստասերիալ, որտեղ Գորլումի դերում խաղացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը, իսկ Ջեքսոնի ֆիլմերում նույն դերի համակարգչային կերպարի համար օգտագործվել է անգլիահայ դերասան Էնդի Սերքիսի շարժումներն ու ձայնը։

Ստեղծագորությունները[խմբագրել]

  • 1937 - «Հոբիտ կամ գնալն ու գալը» / The Hobbit or There and Back Again
  • 1945 - «Նիգգլի թերթը» / Leaf by Niggle
  • 1945 - «Բալլադ Աոտթրուի և Իթրունի մասին» / The Lay of Aotrou and Itroun
  • 1949 - «Ջայլս ֆերմերը Հեմից» / Farmer Giles of Ham
  • 1953 - «Բեոհթհելմի որդի Բեորթնոթի վերադարձը» / The Homecoming of Beorhtnoth Beorhthelm’s Son (պիես)
  • 1954 - 1955 - «Մատանիների տիրակալը» / The Lord of the Rings
  • 1954 - «Մատանու եղբայրությունը» / The Fellowship of the Ring,
  • 1954 - «Երկու ամրոց» / The Two Towers,
  • 1955 - «Արքայի վերադարձը» / The Return of the King,
  • 1962 - «Թոմ Բոմբադիլի արկածները» / The Adventures of Tom Bombadil and Other Verses from the Red Book (բանաստեղծությունների ժողովածու)
  • 1967 - «Ճանապարհը գնում ու գնում է» / The Road Goes Ever On (Դոնալդ Սուոնի հետ)
  • 1967 - «Դարբինը Մեծ Վութթոնից» / Smith of Wootton Major
  • 1977 - «Սիլմարիլլիոն» / The Silmarillion (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ)
  • 1997 - «Ռովերանդոմ» / The Roverandom (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).
  • 2007 - «Հուրինի որդիները» / The Children of Húrin (լույս է տեսել հետմահու, որդու՝ Քրիսթոֆեր Թոլքինի խմբագրությամբ).

Գրականություն[խմբագրել]

  1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին «Հոբիտ» - Երևան, «Սովետական գրող», 1984
  2. Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ջ.Ռ.Ռ. Թոլքին «Պահապանները» - Երևան, «Արևիկ», 1989