Գրական անուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական անուն (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»), կեղծանուն, որն օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է։ Գրական անվան մեջ իրական անվան առկայության դեպքում կեծանունը կոչվում է ավտոնիմ (հունարենից)։ Այն գրական անունը, որում չկա ոչ մի համապատասխանություն ծննդյան անվան հետ, կոչվում է կրեպտոնիմ և այն օգտագործվում է իրական անվան գաղտնիության նպատակով, երբեմն էլ՝ այլ գործունեության հետ կապված անունից տարբերակելու համար[1]։

Արևելյան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան մշակույթում (օրինակ՝ ճապոնականում և չինականում) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան պարտադիր է եղել։

Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։

Հայտնի մարդկանց կեղծանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։ Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։

Հայտնի մարդկանց իրական և կեղծ անունները՝

Գրական կեղծանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական կեղծանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կեղծանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլեկտիվ կեղծանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Brief History of Pen Names by Haylen Beck». www.powells.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриев В. Г. Скрывшие своё имя: (Из истории анонимов и псевдонимов) / Отв. ред. д-р филол. наук И. Г. Клабуновский; Академия наук СССР. — Изд. 2-е, доп. — М.: Наука, 1977. — 313 с. — (Литературоведение и языкознание). — 148 000 экз. (обл.) (1-е изд. — 1970).
  • Дмитриев В. Г. Придуманные имена. — М.: Современник, 1986. — 258 с. — 30 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359