Անատոլ Ֆրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Անատոլ Ֆրանս
ֆր.՝ Anatole France
Anatole France 1921.png
Ծննդյան անուն ֆր.՝ Jacques François-Anatole Thibault
Ծնվել է ապրիլի 16, 1844({{padleft:1844|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:16|2|0}})[1]
Ծննդավայր Փարիզ, Հուլիսյան միապետություն[2]
Վախճանվել է հոկտեմբերի 12, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[3][1][2] (80 տարեկանում)
Վախճանի վայր Սեն-Սիր-սյուր-Լուար
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, վիպասան, գրադարանավար, գրական քննադատ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու ֆրանսերեն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Փարիզի Ստանիսլասի քոլեջ
Անդամակցություն Ֆրանսիական ակադեմիա և Մարդու իրավունքների լիգա
Աշխատավայր Le Figaro և Լ'Յումանիտե
Պարգևներ
Signature Anatole France.gif
Անատոլ Ֆրանս Վիքիքաղվածքում
Anatole France Վիքիպահեստում

Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France; իսկական անունը՝ Ֆրանսուա Անատոլ Տիբո, François-Anatole Thibault; ապրիլի 16, 1844({{padleft:1844|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:16|2|0}})[1], Փարիզ, Հուլիսյան միապետություն[2] - հոկտեմբերի 12, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:12|2|0}})[3][1][2], Սեն-Սիր-սյուր-Լուար), ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921)։

Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների և պիեսների, այդ թվում՝ «Թայիս» (Thaïs, 1890)[7], «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892)[7], «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894)[8], «Պինգվինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վեպերը։

Անատոլ Ֆրանսը և Հայկական հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-96 թթ. կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ, կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ու Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 1903-04 թթ. ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների եվրոպական տարբեր քաղաքներում պաշտպանության հանրահավաքների և կոնֆերանսների։

Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թ. ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ նա հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Франс Анатоль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 28 : Франкфурт — Чага. — С. 7–8.
  3. 3,0 3,1 3,2 Франс Анатоль // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 28 : Франкфурт — Чага. — С. 7–8.
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb11886331w
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1921/
  7. 7,0 7,1 թարգմանվել է հայերեն՝ Թայիս։ Սագաթաթիկներ թագուհու պանդոկը։ Նովելներ / Ա. Ֆրանս; Թարգմ. ռուս.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Ս.Ց. Գասպարյան. - Սագաթաթիկներ թագուհու պանդոկը - Երևան։ Հայաստան, 1991. - 455 էջ։
  8. թարգմանվել է հայերեն՝ Կարմիր շուշան / Անատոլ Ֆրանս. - Երևան։ Հայպետհրատ , 1946. - 323 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլ Ֆրանսը նովելիստ / Լ.Վ. Եղիազարյան. - Երևան։ Հայպետհրատ, 1961. - 212 էջ։
  • Անատոլ Ֆրանսը և հայ ժողովուրդը / Ե. Գասպարյան; Խմբ.՝ Լ.Ա. Բարսեղյան; ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութ. թանգ.-ին-տ. - Երևան։ Նահապետ, 2003. - 124 էջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անատոլ Ֆրանս հոդվածին