Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ
լեհ.՝ Władysław Stanisław Reymont
Wyczolkowski-portretReymonta.jpg
Ծնվել էմայիսի 7, 1867(1867-05-07)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԿոբելե Վելկե, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][4][5][6] (58 տարեկանում)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[7]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր
Լեզուլեհերեն[1]
ԱզգությունԼեհեր[8]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Poland.svg Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ստեղծագործական շրջան1896-1924
Գրական շարժումներԵրիտասարդ Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներԳեղջուկներ և Ավետյաց երկիր
ԿուսակցությունNational League?
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[9][10] Լեհաստանի Վերածննդի շքանշան և Պատվավոր Լեգեոնի շքանշան
Władysław Stanisław Reymont podpis z książki Chłopi Tom I,II page005.jpg
Władysław Reymont Վիքիպահեստում

Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտ (Reymont) (լեհ.՝ Władysław Stanisław Reymont, մայիսի 7, 1867(1867-05-07)[1][2][3][4][5][6], Կոբելե Վելկե, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1925(1925-12-05)[1][2][3][4][5][6], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[7]), լեհ գրող։ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրականությունից (1924 թ., «Գեղջուկներ» վեպի համար)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական ասպարեզ է իջել 1893 թվականին։ Ռայմոնտի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմի ավանդույթները զուգորդված են նատուրալիզմի տարրերի և սիմվոլիստական միտումների հետ։ «Հանդիպում» (1897 թ.), «Արշալույսից առաջ» (1902 թ.) ժողովածուներում, «Արդարացի է» (1899 թ.) վիպակում նատուրալիստորեն պատկերված է գյուղի կենցաղը։ «Դերասանուհին» (1896 թ.) և «խռովք» (1897 թ.) վեպերում Ռայմոնտը նկարագրել է դերասանական միջավայրի ու գավառական աստիճանավորների բարքերը, «Ավետյաց երկիր» (հ․ 1-2, 1899 թ.) բազմասյուժե վեպում վերստեղծել Լոձի մանածագործական մագնատների «գործերն» ու կենցաղը։ Նրա գլուխգործոցը «Գեղջուկներ» (հ․1-4, 1904-1909 թթ., նոբելյան մրցանակ, 1924 թ.) վեպն է, որը պատկերում է գյուղական կյանքը՝ իր դասակարգային խիստ ընդհարումներով և հասարակական ու հոգեբանական հակասություններով։ «1794 թվական» (1913-1918 թթ.) պատմական եռերգությունը Լեհաստանի 18-րդ դարի վերջի ներքաղաքական դրության և Թադեուշ Կոստյուշկոյի հայրենասիրական շարժման մասին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png