Լուիզա Գլյուկ
Լուիզա Գլյուկ անգլ.՝ Louise Glück | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1943[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն և գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան[2], Սարա Լուրենսի քոլեջ[2] և George W. Hewlett High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ավերնո[3], Արոտավայր[4], Վայրի հիրիկը և Faithful and Virtuous Night? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Եյլի համալսարան[5], Բոստոնի համալսարան, Ուիլյամս քոլեջ և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ջոն Դրանոու |
Զավակներ | Նոա Դրանոու |
Ազգականներ | Abigail Savage? |
Ներշնչվել է
| |
![]() |
Լուիզա Գլյուկ (նաև Գլիկ, անգլ.՝ Louise Elisabeth Glück - Լուիզ Էլիզաբեթ Գլիկ, ապրիլի 22, 1943[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի և էսսեիստ։ Եյլի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Գրականության Նոբելյան մրցանակի (2020)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյու Յորքում՝ ռուսական (մոր կողմից[14]) և հունգարական (հոր կողմից) ծագմամբ հրեական ընտանիքում[15]։ Հայրը գործարար Դանիել Գլիկն է (1905-1985)[16], որն աներձագի հետ հիմնել է իրենց կողմից արտոնագրված X-Acto դանակի արտադրության ընկերություն[17], մայրը տնային տնտեսուհի Բեատրիս Գլիկն է (ծնունդով՝ Գրոսբի, 1909-2011)[18][19]։ Ավագ քույրը՝ Սյուզանը, մահացել է նախքան Լուիզայի ծնունդը՝ 1941 թվականին, կրտսեր քույրը՝ Թերեզա Գլիկը (1945-2018)[20], «Սիթիբանկի» փոխնախագահ է, գրականագետ[21], դերասանուհի Աբիգեյլ Սևիջի մայրը։
Պատանեկան տարիներին տառապել է նյարդային անորեքսիայի ծանր ձևից[22]։ 1961 թվականին ավարտել է Ջորջ Վ. Հյուլետտի Հյուլետտւոմ գտնվող դպրոցը, սակայն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ընդունվել քոլեջ և մինչև 1968 թվականը հոգեվերլուծական բուժում է անցել՝ զուգահեռաբար հաճախելով Սառա Լոուրենսի քոլեջի և Կոլումբիայի համալսարանի (1963-1965 թվականներին) բանաստեղծական սեմինարների[23], որտեղ նրա դասախոսները Լեոնի Ադամսն ու Սթենլի Քյունիցն էին։
Այդպես էլ չավարտելով քոլեջը՝ Գլյուկն աշխատանքի է անցել որպես քարտուղարուհի։ 1967 թվականին նա ամուսնացել է և հաջորդ տարի լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Firstborn» (Առաջնեկը)։ 1971 թվականին դարձել է Վերմոնտի Գոդարդ քոլեջի պոեզիայի դասախոս։ Այդ ժամանակ նա ամուսնալուծվել է և սկսել հանդիպել քոլեջի գործընկերոջ հետ։ 1973 թվականին նրանք որդի են ունեցել, 1977 թվականին նրանք օրինականացրել են հարաբերությունները, բայց շուտով ամուսնալուծվել են[24]։ 1984 թվականին դարձել Է Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս։ Հետագայում եղել է Սթենֆորդի, Բոստոնի և Այովայի համալսարանների հրավիրյալ դասախոս։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին ամուսին (1967 թվականից)՝ Չարլզ Շեֆեր Հերց կրտսեր, բժիշկ-գաստրոէնտերոլոգ[25]։
- Երկրորդ ամուսին (1977 թվականից)՝ Ջոն Թեոդոր Դրանոու (1948–2019), գրող, դասախոս և ձեռնարկատեր։
- Որդի՝ Նոյ (Նոա) Դրանոու (ծնված 1973 թվականին), սոմելյե։
- Հորաքույր՝ Էլզի Գլիկ (1897–1944), տնտեսագիտության ոլորտում փիլիսոփայության դոկտոր (1929)։ Նրա ամուսինը՝ Սողոմոն Կուզնեցը (1900—1945), տնտեսագետ և վիճակագիր է, տնտեսագետ Սայմոն Կուզնեցի ավագ եղբայրը։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968՝ «Առաջնեկ» («Firstborn»)
- 1975՝ «Տունը ճահճուտի վրա» («The House on Marshland»)
- 1976՝ «Այգին» («The Garden»)
- 1980՝ «Descending Figure»
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» («The Triumph of Achilles»)
- 1990՝ «Արարատ» («Ararat»)
- 1992՝ «Վայրի հիրիկը» («The Wild Iris»)
- 1993՝ «Mock Orange»
- 1997՝ «Արոտավայր» («Meadowlands»)
- 1999՝ «Նոր կյանք» («Vita Nova»)
- 2001՝ «Յոթամյաների կյանքը» («The Seven Ages»)
- 2004՝ «Հոկտեմբեր» պոեմ («October»)
- 2006՝ «Ավերնո» («Averno»)
- 2009՝ «Գյուղական կյանք» («A Village Life»)
- 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962–2012» («Poems: 1962–2012»)
- 2014՝ «Հավատարիմ և առաքինի գիշեր» («Faithful and Virtuous Night»)
Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994՝ «Ապացույցներ և տեսություններ» («Proofs and Theories: Essays on Poetry»)
- 2017՝ «Ամերիկյան յուրօրինակություն» («American Originality: Essays on Poetry»)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968՝ «Առաջնեկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի մրցանակ
- 1970՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1975՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
- 1979–1980՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1981՝ գրականության ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ։
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Քննադատների ընկերության ազգային գրքային մրցանակ։
- 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Մելվիլ Քեյնի մրցանակ։
- 1987՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
- 1988–1989՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
- 1992՝ «Արարատ» բանաստեղծությունների ժողովածուի համար պոեզիայի ոլորտում Ռեբեկա Ջոնսոն Բոբիթի ազգային մրցանակ։
- 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Պուլիտցերյան մրցանակ։
- 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Վիլյամ Կառլոս Վիլյամսի մրցանակ։Պուլիտցերյան մրցանակ
- 1993՝ Ուիլյամս քոլեջի պատվավոր դոկտոր։
- 1993՝ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 1994–1998՝ Վերմոնտ նահանգի պոետ։
- 1995՝ «Ապացույցներ և տեսություններ» էսսեների ժողովածուների համար Մարթա Ալբրանդի մրցանակ՝ որպես Լավագույն վավերագրական արձակ։
- 1996՝ Միդլբերի քոլեջի պատվավոր դոկտոր։
- 1993՝ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 1999՝ հատուկ խորհրդատու Կոնգրեսի գրադարանի երկհարյուրամյակին։
- 1999–2005՝ Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կանցլեր։
- 1999՝ Լանանի գրական մրցանակ։
- 1999՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար «The New Yorker» թերթի բանաստեղծական մրցանակ։
- 2003–2010՝ Եյլի համալսարանի «Երիտասարդ բանաստեղծներ» շարքի դատավոր։
- 2007՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
- 2001՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հումանիտար, գեղարվեստական և սոցիալական գիտությունների դպրոցի 50-ամյակի մեդալ։
- 2001՝ Բոլինգենական մրցանակ։
- 2003–2004՝ ԱՄՆ պոետ-դափնեկիր։
- 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Նոր Անգլիայի PEN միջազգային կազմակերպության մրցանակ։
- 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
- 2008՝ Ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի Ուոլլես Սթիվենսի մրցանակ։
- 2010՝ Ժամանակակից ամերիկյան պոեզիայի համար Էյքեն Թեյլորի մրցանակ (2010)։
- 2010՝ «Գյուղական կյանք» բանաստեղծություների ժողովածուի համար Գրիֆինի միջազգային բանաստեղծական մրցանակի կարճ ցուցակ։
- 2012՝ Նվաճումների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
- 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962-2012» բանաստեղծությունների ժողովածուի համար «Los Angeles Times» թերթի գրքային մրցանակ։
- 2014՝ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության ընտրյալ անդամ[26]։
- 2014՝ «Faithful and Virtuous Night» բանաստեղծությունների ժողովածուի համար Ազգային գրքային մրցանակ՝ որպես լավագույն չափածո ստեղծագործություն։
- 2015՝ պոեզիայի ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալ։
- 2015՝ ԱՄՆ-ի ազգային մարդասիրական մեդալ։
- 2020՝ Տրանասթրեմերի մրցանակ։
- 2020՝ Գրականության Նոբելյան մրցանակ[27]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 Garner D. Verses Wielded Like a Razor / J. Kahn — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://openlibrary.org/works/OL8035191W/Averno
- ↑ https://openlibrary.org/works/OL1807330W/Meadowlands
- ↑ http://english.yale.edu/people/adjunct-professors-and-senior-lecturers-creative-writers/louise-gluck
- ↑ http://www.gf.org/fellows/all-fellows/louise-gluck/
- ↑ http://bollingen.yale.edu/
- ↑ http://www.loc.gov/rr/program/bib/gluck/
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 433.
- ↑ https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals
- ↑ https://svenska.yle.fi/artikel/2020/10/08/nobelpriset-i-litteratur-gar-i-ar-till-poeten-louise-gluck
- ↑ https://www.theguardian.com/books/2020/oct/08/louise-gluck-where-to-start-with-an-extraordinary-nobel-winner
- ↑ https://www.svt.se/nyheter/lokalt/vastmanland/poeten-louise-gluck-far-transtromerpriset-2020
- ↑ Daniel Morris. The Poetry of Louise Glück: A Thematic Introduction. University of Missouri Press, 2006 (p. 67).
- ↑ Susan Smith Nash, Louise Glück Proofs & Theories: Essays on Poetry(անգլ.) // World Literature Today. — 1995. — В. 4. — Т. 69. — С. 805. — ISSN 0196-3570. —
- ↑ Надгробный памятник семей Глик и Гросби на еврейских кладбищах «Маунт Арарат» в Ист Фармингдейл (Нью-Йорк) и Маунт-Хеброн в Куинсе.
- ↑ Լուիզա Գլյուկի պապն ու տատը Միացյալ Նահանգներ են գաղթել Էրմիհայֆալվայից (Տրանսիլվանիա)։ Հոր ավագ քույրը՝ ապագա տնտեսագետ Էլզին, ծնվել է Տրանսիլվանիայում (1897), բանաստեղծուհու հայրը ծնվել է արդեն Նյու Յորքում (1905)։
- ↑ A zest for life: Beatrice Glück of Woodmere dies at 101
- ↑ Reena Sastri The Poetry of Louise Glück: A Thematic Introduction (review)(անգլ.) // Modernism/modernity. — 2008. — В. 3. — Т. 15. — С. 583–585. — ISSN 1080-6601. —
- ↑ Tereze Gluck (Obituary)
- ↑ May You Live in Interesting Times (Iowa Short Fiction Award, 1995)
- ↑ Weeks Linton (August 29, 2003)։ «Gluck to Be Poet Laureate»։ The Washington Post
- ↑ «Биография поэтессы Луизы Глюк»։ ТАСС։ Վերցված է 2020-10-09
- ↑ John Theodore Dranow 1948—2019: Obituary
- ↑ Louis L. Gluck Is Future Bride Of C.S. Hertz Jr.; Prize-Winning Poet Is Engaged to Columbia Doctoral Student (The New York Time, April 16, 1967)
- ↑ APS Member History
- ↑ «The Nobel Prize in Literature 2020»։ NobelPrize.org (անգլերեն)։ Վերցված է 2020-10-08
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի կին գրողներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ