Յուջին Օ'Նիլ
Յուջին Օ'Նիլ անգլ.՝ Eugene Gladstone O'Neill | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 16, 1888[1][2][3][…] |
| Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
| Վախճանվել է | նոյեմբերի 27, 1953[1][2][3][…] (65 տարեկան) |
| Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ[4][5] |
| Գերեզման | Ֆոռեսթ Հիլլ գերեզմանատուն[5] |
| Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ և գրող |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Աստծո բոլոր մանուկներն ունեն թևեր և Mourning Becomes Electra? |
| Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
| Պարգևներ | |
| Ամուսին | Agnes Boulton? և Carlotta Monterey? |
| Զավակներ | Ունա Օ'Նիլ և Յուջին Օ'Նիլ |
Ներշնչվել է
| |
| Կայք | eoneill.com |
Յուջին Գլադսթոն Օ'Նիլ (անգլ.՝ Eugene Gladstone O'Neill հոկտեմբերի 16, 1888[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 27, 1953[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][5]), ամերիկացի դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի 1936 թվականի դափնեկիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (1920, 1922, 1928, 1957 (հետմահու))։։
Ծնվել է Նյու Յորքում, Բրոդվեյի հյուրանոցներից մեկի համարում, Էլլա (Քվինլան) Օ'Նիլի և ամերիկյան հայտնի դերասան, իռլանդացի վերաբնակիչ Ջեյմս Օ'Նիլի ընտանիքում։ Սովորել է Նյու Յորքի կաթոլիկ գիշերօթիկ դպրոցում, ապա Նյու Լոնդոնի դպրոցում, որտեղ սիրել է գրականություն ընթերցել։
1902 թվականին ընդունվել է Կոնեկտիկուտի բողոքականների և կաթոլիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ 1906 թվականին ընդունվել է Փրինսթոնի համալսարան, սակայն մեկ տարի անց անհայտ պատճառով թողել է ուսումը։
1909 թվականին հոր կամքին հակառակ ամուսնացել է և ոսկեխույզների հետ մեկնել Հոնդուրաս, իսկ հետո՝ Անգլիա և Արգենտինա, որտեղ թափառաշրջիկ է դարձել, մուրացկանություն արել և չարաշահել ալկոհոլը՝ տառապելով դեպրեսիայով։ Ավելի ուշ աշխատանքի է ընդունվել նավագնացական ընկերությունում։
«Աստծո բոլոր մանուկներն ունեն թևեր» (հրտ․ և բեմ․ 1924), «Կիրքը ծփիների տակ» (հրտ․ և բեմ․ 1925, հայ․ բեմ․ 1928), «Միլիոնատեր Մարկոն» (1927, բեմ․ 1928) պիեսներում Օ'Նիլը ներկայացրել է անհատի կերպարանազրկումը կապիտական հասարակության մեջ, ռասայական խնդիրները, քննադատել քաղաքակրթությունը և այլն։ 20-ական թթ․ վերջերին Օ'Նիլի ստեղծագործության մեջ նկատվում է որոշ ճգնաժամ («Տարօրինակ միջերգ», 1928, պիես)։ Ուշ շրջանի պիեսներից են՝ «Դինամո» (1929), «Անվերջանալի օրեր» (1934), «Սառցավաճառն անրջում է» (1939, հրտ․ 1946)։
Ինքնակենսագրական պիեսներից հատկապես արժեքավոր են «Լուսին՝ ապօրինի զավակների համար» (1942, հրտ․ 1945, բեմ․ 1957) և «Երկար օրը ձգվում է մինչև կեսգիշեր» (1941, բեմ․ 1956)։ Օ'Նիլի դրամատուրգիային բնորոշ է ռեալիզմի համադրումը նատուրալիզմին և էքսպրեսիոնիզմին։ Նոբելյան մրցանակ (1936)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- XX դ․ արտասահմանյան դրամատուրգիա, հ․ 1, Ե․, 1983, էջ 7-78, 503-508։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Gelb B., Gelb A. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118590014 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 Find A Grave — 1996.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1936/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- 1 2 3 4 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/218
- ↑ http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
- ↑ https://www.tonyawards.com/nominees/year/1957/category/any/show/any/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Օ'Նիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 546)։ |
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1953 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոուրենս Օլիվիեի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի գրողներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Էքսպրեսիոնիստ դրամատուրգներ