Ալեքսանդր Սոլժենիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ալեքսանդր Սոլժենիցին
ռուս.՝ Александр Солженицын
Aleksandr Solzhenitsyn 1974crop.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Կիսլովոդսկ, ՌԽՖՍՀ[1]
Վախճանվել է օգոստոսի 3, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}})[4][1][2][3] (89 տարեկանում)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան[1]
Մասնագիտություն գրող, պատմաբան, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզու ռուսերեն[5]
Ազգություն ռուս
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
statelessness
Կրթություն Հարավային դաշնային համալսարան
Ժանրեր վիպակ
Ուշագրավ աշխատանքներ Իվան Դենիսովիչի մեկ օրը, Առաջին շրջանում, Cancer Ward, Գուլագ արշիպելագը և Երկու հարյուր տարի միասին
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
Ամուսին Natalia Solzhenitsyna
Զավակներ Ignat Solzhenitsyn
Автограф А.И.Солженицына о Михаиле Матвееве.jpg
Կայք solzhenitsyn.ru
Aleksandr Solzhenitsyn Վիքիպահեստում

Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (ռուս.՝ Александр Исаевич Солженицын, դեկտեմբերի 11, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3], Կիսլովոդսկ, ՌԽՖՍՀ[1] - օգոստոսի 3, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}})[4][1][2][3], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիսլովոդսկում։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը՝ ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։

1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։

Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ՝ Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։

Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942-ին եղել է ռազմաճակատում՝ Օրյոլից հասել մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։

Ձերբակալությունը և արդարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։

1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը՝ «Գուլագ արշիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։

Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։

Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռաստրոպովիչը։

Նոբելյան մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ին Սոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։

1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։

1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։

Եվ միայն 1989-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արշիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։

1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։

Աֆորիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը, անխախտորեն պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք։
- Ալեքսանդր Սոլժենիցին,
Aquote2.png

[8]

Մեծերը Սոլժենիցինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Սոլժենիցինը Ռուսաստանի հզոր անհատներից է և՛ գրականության մեջ, և՛ հասարակական կյանքում: Aquote2.png


Aquote1.png Սոլժենիցինը մեծ գրող է... Նրա «Արշիպելագ Գուլագ» վեպը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում:
- Գլեբ Յակունին, ռուս իրավապաշտպան
Aquote2.png


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 68-70։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]