Էսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էսսե (լատ.՝ exagium - «կշռադատել»), (անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ»), (ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ») գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկերտ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։

Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)։ ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 122-123։