Լատիներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Լատիներեն
Lingua latina
Calligraphy.malmesbury.bible.arp.jpg
Լատիներեն Աստվածաշնչից. 1407 թ.
Տեսակ մեռած լեզու
Ենթադաս Latino-Faliscan languages
Երկրներ Լացիում, Հռոմեական թագավորություն, Հռոմեական հանրապետություն, Հռոմեական կայսրություն, Միջնադարյան և Վաղ ժամանակակից Եվրոպա, Կիլիկիայի հայկական թագավորություն, Վատիկան
Պաշտոնական կարգավիճակ Flag of the Vatican City.svg Վատիկան
Flag of the Order of St. John (various).svg Մալթայի միաբանություն
Սկզբնապես՝ Հին Հռոմ
Խոսողների քանակ 100 մարդ (2013)[1]
Վերահսկող կազմակերպություն Լատիներենի պապական ակադեմիա, International Association for Plant Taxonomy և International Commission on Zoological Nomenclature
Դասակարգում

Հնդեվրոպական լեզվաընտանիք

Իտալական ճյուղ
Լատինա-ֆալինսկյան ենթաճյուղ
Գրերի համակարգ Լատինական այբուբեն
IETF la
ԳՕՍՏ 7.75–97 лат 380
ISO 639-1 la
ISO 639-2 lat
ISO 639-3 lat

Roman Empire map.svg
Հռոմեական կայսրության (մոտ մթ 117 թ.) և Լատիներեն լեզու օգտագործողների տարածքի քարտեզ նշելով առավելագույն չափը (մուգ կանաչ): Կայսրության տաարածաշրջանում խոսում էին բազմաթիվ այլ լեզուներով, հատկապես հունարեն։

Romance 20c en-2009-15-02.png
Ռոմանական լեզուների ընդգրկումը,
լատիներենի ժամանակակից ժառանգները Եվրոպայում։
Latin language Վիքիպահեստում

Լատիներեն (Lingua latīna ([ˈlɪŋɡʷa laˈtiːna])՝ լի՛նգուա լատի՛նա, lingua՝ լեզու և latinus կամ latinum՝ լատինական բառերից), հնագույն դասական իտալական լեզու, նախապես այս լեզուն գործածել են իտալական Լացիում տեղանքում և Հին Հռոմում (Ապենինյան թերակղզի)[2]։ Այն պատկանում է հնդեվրոպական լեզուների ընտանիքի իտալական լեզվախմբին, նախահնդեվրոպական լեզվի անմիջական հետնորդն է։ Իտալերենի հետ միասին՝ Վատիկանի պաշտոնական լեզուն է։ Ներկայիս ռոմանական լեզուները եղել են լատիներենի բարբառային ձևերը։ Շատ ուսանողներ, գիտնականներ և քրիստոնյա հոգևորականներ վարժ խոսում են լատիներեն, այն դասավանդվում է տարրական, միջնակարգ և բարձրագույն շատ ուսումնական հաստատություններում[3][4]։

Լատիներենը դեռևս լայնորեն օգտագործվում է տարբեր լեզվաընտանիքների լեզուներում նոր բառեր ստեղծելիս, ինչպես նաև կենսաբանական կարգաբանության մեջ։ Լատիներենը և լատիներենից ծագած ռոմանական լեզուները կենդանի մնացած միակ իտալական լեզուներն են։ Իտալական ճյուղի մյուս լեզուները տարրալուծվել են լատիներենի հետ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։

Հռոմեական նվաճումների պատճառով լատիներենը տարածվել է շատ միջերկրածովյան և հյուսիսեվրոպական երկրներում։ Այս տարածաշրջանների բարբառները այս կամ այն չափով խառնվել են լատիներենի հետ՝ առաջացնելով ժամանակակից ռոմանական լեզուները[5]։ Հռոմեական կայսրության անկման հետևանքով դասական լատիներենը հետզհետե փոխվել է և դարձել ավելի քիչ կիրառելի։ Միջնադարյան լատիներենի ժամանակաշրջանում, ազդված տարբեր գերմանական և նախառոմանական լեզուներով, լատիներենն օգտագործվել է միջազգային հարաբերությունների, դասավանդման և գիտության համար մինչև 18-րդ դարը։

Հին Հռոմի լեզուն է. ավանդված է գրական հուշարձաններով՝ սկսած մ.թ.ա. 5-րդ դարից և հարուստ գրականությամբ՝ մ.թ.ա. սկսած 2-րդ դարից։ 6-9-րդ դարերում դադարել է խոսակցական լինելուց։
Լատիներենը մեռած լեզու է, ինչպես գրաբարը, սանսկրիտը, հին հունարենը, քանի որ Հռոմեական կայսրության անկումից հետո (476 թվական) չկա այդ լեզուն կրող ժողովուրդը։

Լատիներենը շատ ճկուն լեզու է՝ երեք քերականական սեռերով, յոթ հոլովներով, բայի չորս եղանակներով, վեց ժամանակաձևերով, երեք խոնարհումներով, երեք սեռերով, երկու դեմքերով և երկու թվերով։ Յոթ հոլովներից ամենահազվադեպը ներգոյական հոլովն է, որն օգտագործվում է միայն տեղանունների և մի քանի գոյականների հետ։ Ներգոյականի տեղ ցույց տվող հատկանիշը նույնական է բացառական հոլովի հետ։ Կոչական հոլովում ձևի փոփոխություններ են առաջանում միայն երկրորդ հոլովման բառերի ավարտում։ Մյուս բոլոր դեպքերում կոչական հոլովը նման է ուղղական հոլովին, միայն թե կոչական հոլովը միշտ սկսում է O մասնիկով։

Հոլովների այս երկիմաստության պատճառով տարբեր հեղինակներ նշում են հոլովների տարբեր քանակ՝ 5, 6 կամ 7։ Ածականները և մակբայերն ունեն համեմատության աստիճաններ, համաձայնեցվում են հոլովով, սեռով և թվով։ Չնայած դասական լատիներենն ունի ցուցական դերանուններ՝ այն չունի նախդիրներ։ Ուշ հռոմեական լեզուների նախդիրները ձևավորվել են ցուցական դերանուններից, օրինակ՝ ֆրանսերեն le և laille և illa-ից, իսկ սարդիներեն՝ sa և su-ն՝ ipse և ipsa-ից։

Բովանդակություն

Ծագման և զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն գրություն. Կոլիզեում, Հռոմ
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լատիներենի պատմություն

Լատիներեն բառը ծագում է Լացիում (Լատիներեն՝ Latium) նահանգի անունից, որը գտնվում էր Ապենինյան թերակղզու միջին մասում և իր մեջ է ներառում Հռոմն իր շրջակայքով, որի բնակիչները լատիններն էին։

Հռոմը, որն ըստ ավանդության հիմնվել էր Ք.ա. 753 թվականին, հետզհետե իր իշխանության տակ է առնում հարևան իտալիկ ցեղերին՝ սամիտներին, էտրուսկներին, օսկերին, ումբրերին, իսկ Ք.ա. 3-րդ դարից սկսած, նվաճողական քաղաքականության շնորհիվ, իր իշխանության տակ է առնում հին հունական գաղութները Միջերկրական ծովի եզերքով, Կարթագենը, Եգիպտոսը։ Ք.ա. 19 թվականին Հռոմը վերջնականորեն նվաճում է Պիրենեյան թերակղզին՝ ներկայիս Իսպանիան և Պորտուգալիան, 51 թվականին՝ Գալիան՝ ներկայիս Ֆրանսիան, իսկ 106 թվականին՝ Դակիան՝ ներկայիս Ռումինիայի և Մոլդովայի տարածքները։ Իրեն ենթարկած տարածքներում Հռոմը բռնի կերպով տարածում է իր լեզուն՝ լատիներենը, որից սերում են ժամանակակից ռոմանական լեզուները՝ պորտուգալերենը, իսպաներենը, ֆրանսերենը, իտալերենը, ռումիներենը, պրովանսալերենը, կատալաներենը և այլն։

Հռոմեական կայսրության անկումից հետո (476 թվական) Հռոմը, նրա հետ և լատիներենը, կորցնում է գերիշխող դերը։ Նախկին Հռոմեական կայսրության յուրաքանչյուր մարզ սկսում է ապրել իր մեկուսացած կյանքով, և գնալով նրանց միջև եղած լեզվական տարբերությունները մեծանում են, իսկ 9-րդ դարում արդեն երևան են գալիս ռոմանական լեզուները։

Միաժամանակ գրական լատիներենը շարունակում է իր գոյությունը, որպես գրքային, «գիտական» լեզու՝ միջին դարերում (5-14 դարեր) այսպես կոչված «միջնադարյան» լատիներենը, իսկ Վերածննդի ժամանակաշրջանում (15-16 դարեր)՝ «հումանիստական» լատիներենը։ Որպես կանոն, այս գրքային լեզվով էր տարվում ուսուցումը դպրոցներում և համալսարաններում։

Վերածննդի դարաշրջանում լատիներենը դարձավ գիտության հանրաճանաչ միջազգային լեզու, որով կատարվում էր տեղեկատվության գրավոր և բանավոր փոխանակությունը։ 16-րդ դարում Եվրոպայի բոլոր երկրներում լատիներեն լեզվով ավելի շատ գրքեր են հրատարակվել, քան եվրոպական մյուս լեզուներով։ Դեռևս 18-րդ դարը լատիներենը հանդիսանում էր դիվանագիտության միջազգային լեզու։ Հատկապես վերածննդի դարաշրջանում է զարգանում լատիներեն լեզվով բժշկական տերմինաբանությունը։

Լատիներեն էին գրում եվրոպացի ականավոր գիտնականներ Բեքոնը, Սպինոզան, Նյուտոնը, Դեկարտը, Պարացելսուսը, Կոպեռնիկոսը և այլն։

1723 թվականին Ստոքհոլմում և 1936 թվականին Լոնդոնում լատիներեն լեզվով են լույս տեսել մեր ժողովրդի պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը։

Հայ հեղինակներից ականավոր հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը 1841 թվականին Դորպատի (Տարտուի) համալսարանում պաշտպանեց լատիներեն գրված "Sparta et Athenae"(Սպարտան և Աթենքը) թեզը։

Լատիներենն ունեցել է մի շարք պատմական փուլեր, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր բառապաշարով, կիրառությամբ, արտասանությամբ, ձևաբանությամբ և շարահյուսությամբ։ Այս փուլերի դասակարգման ոչ մի ընդհանուր կանոն չկա. տարբեր գիտնականներ առանձնացնում են տարբեր հատկանիշներ, որի պատճառով տարբերվում են փուլերի անվանումները։

Հռոմեական կայսրության անկումից հետո դրա տեղը գրավեցին գերմանական թագավորությունները։ Գերմանակացիները սկսեցին օգտագործել լատիներենը ավելի պաշտոնապես արտահայտվելու համար։

Հին լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հին լատիներեն
Կենտրոնական Իտալիայի լեզվական քարտեզը հռոմեական իշխանության ընդլայնման սկզբում

Լատիներենի ամենավաղ հայտնի ձևը հին լատիներենն է, որը օգտագործել են Հռոմեական թագավորության տարիներից մինչև Հռոմեական հանրապետության միջին շրջանը։ Այն օգտագործվել է ինչպես արձանագրություններ գրելիս, այնպես էլ վաղ լատինական գրական ստեղծագործություններում, ինչպիսին օրինակ Պլավտոսի և Տերենտիուսի աշխատություններում[6]։ Այս շրջանում լատինական այբուբենը սկսեց տարբերակվել էտրուսկյան այբուբենից։ Գրելաոճը հետագայում աջից ձախ ուղղությունից կամ բուստրոֆեդոնից[7] փոխվեց ձախից աջ ուղղության[8]։

Լատիներենը ծագել է մ. թ. ա. երկրորդ հազարամյակի կեսերին։ Առաջին հազարամյակի սկզբին լատիներենով խոսել են Լացիումի տարածքի մեծ մասում։ Լացիումում բնակվող ցեղերն անվանվել են լատինացիներ, իսկ լեզուն՝ լատիներեն։ Լացիումի կենտրոն է դառնում Հռոմը, որի շուրջը հետագայում միավորվում են բոլոր իտալական ցեղերն ու անվանվում հռոմեացիներ։

Լատիներենի առավել հին գրավոր արձանագրությունները պատկանում են 6-5-րդ դարերին։ Դրանցից մեկը հայտնաբերվել է 1978 թվականին Սատրիկ քաղաքի մոտ և թվագրվում է մ. թ. ա 500 թվականին։ Մյուսը հայտնաբերվել է 1899 թվականին և իրենից ներկայացնում է սև քարի վրա կատարած սրբազան արձանագրության մի մաս։ Հին լատիներենի հուշարձաններին են պատկանում նաև մեծ քանակությամբ տապանագրերը և մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների պաշտոնական փաստաթղթերը։

Լատներենի հին շրջանի ամենահայտնի գրական կերպարը հին հռոմեական կատակերգու Պլավտոսն է (մոտ մ. թ. ա. 245-184 թվականներ), որից մեր օրեր են հասել 20 ամբողջական և մեկ մասնակի կատակերգություններ։ Անհրաժեշտ է նշել սակայն, որ Պլավտոսի բառապաշարը և հնչյունային կառուցվածքը շատ նման է դասական լատիներենին։

Դասական լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Դասական լատիներեն

Դասական լատիներեն ասելով հասկանում են այն լատիներենը, որը արտահայտվել է Ցիցերոնի և Կեսարի արձակ ստեղծագործություններում և Վերգիլիոսի, Հորացիուսի, Օվիդիուսի բանաստեղծություններում։

Հռոմեական թագավորության վերջին տարիներին և Հռոմեական կայսրության առաջին տարիներին ծագեց դասական լատիներենը, որը հռետորների, պոետների, պատմաբանների և այլ գրական անձանց գիտակցական ստեղծման արդյունքն էր, որոնք գրել են դասական գրականության կոթողային աշխատություններ, սովորեցրել քերականություն և հռետորական դպրոցներ։ Ժամանակակից ուսումնական քերականության արմատները գալիս են այս դպրոցներից, որոնք ծառայել են իրենց տեսակի մեջ ոչ պաշտոնական լեզվով ակադեմիաների՝ նվիրված կիրթ խոսքի պահպանմանը և հավերժացմանը[9][10]։

Դասական լատիներենի ձևավորման և ծաղկման շրջանը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հռոմը վերածվել էր հսկա միջերկրածովյան ստրկատիրական պետության՝ ընդյալնելով իր տարածքները Եվրոպայի արևմուտքում և հարավ-արևելքում, հյուսիսային Աֆրիկայում և Փոքր Ասիայում։ Հռոմեական պետության արևմտյան պրովինցիաներում (Հունաստան, Փոքր Ասիա, Աֆրիկայի հյուսիսային ափեր) հունական մշակույթի հետ տարածված էր հունարենը, և լատիներենը լայն տարածում չունեցավ։ Իրավիճակն այլ էր Միջերկրածովյան երկրներում։

Մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջում լատիներենն սկսել է օգտագործվել ոչ միայն Իտալիայի տարածքում, այլև հռոմեացիների կողմից գրավված բոլոր տարածքներում (Պիրենեյան թերակղզի, այժմյան հարավային Ֆրանսիա) դարձել է պաշտոնական լեզու։ Հռոմեացի զինվորների և առևտրականների միջոցով լատիներենը իր խոսակցական ձևով մուտք է գործում տեղի բնակչություն՝ դառնալով նվաճված տարածքների ռոմանականացման ամենաարդյունավետ ձևը։ Այդպես բավականին ակտիվորեն ռոմանականանում են հռոմեացիների մոտ հարևանները՝ կելտերը, որոնք ապրում էին Գալիայում (այժմյան Ֆրանսիայի, Բելգիայի տարածքում, Նիդերլանդների և Շվեյցարիայի մի մասում)։ Գալիայի նվաճումը հռոմեացիների կողմից սկսել էր դեռևս Ք. ա. 2-րդ դարում և ավարտին է հասել Ք. ա. 50-ական թվականների վերջերին՝ Հուլիոս Կեսարի գլխավորությամբ երկարատև ռազմական գործողությունների արդյունքում (Ք. ա. 58-51 թվականների գալլական պատերազմներ)։ Այդ ժամանակ հռոմեական զորքերը մոտ առնչություն են ունեցել գերմանական ցեղերի հետ, որոնք ցրված էին Հռենոսի արևելյան շրջաններում։ Կեսարը նաև երկու արշավանք է կատարում դեպի Բրիտանիա, սակայն այդ կարճատև երթերը (Ք. ա. 55-54 թվականներ) լուրջ ազդեցություն չեն ունեցել հռոմեացիների և տեղի կելտերի հարաբերությունների վրա։ Միայն 100 տարի անց՝ 43 թվականին, հռոմեական զորքերը նվաճում են Բրիտանիան, որոնք մնում են այդտեղ մինչև 407 թվականը։ Այսպես, մոտավորապես հինգ հարյուրամյակի ընթացքում, մինչև 476 թվականը Հռոմեական կայսրության անկումը, ազգերը, որոնք բնակվում էին Գալիայում և Բրիտանիայում, ինչպես նաև գերմանները կրում էին լատիներենի ուժեղ ներգործությունը։

Վուլգար լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Վուլգար լատիներեն և Ուշ լատիներեն
Հին հռոմեական արագագրության պատճեն՝ ոգեշնչված Բրիտանիայում հայտնաբերված ամենահին ձեռագրերից՝ Վինդոլանդայի տախտակներից

Հին լատիներեն աշխատությունների լեզվաբանական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսակցական կամ վուլգար լատիներենը (sermo vulgi (հասարակության խոսքը) ըստ Ցիցերոնի), գոյություն է ունեցել դասական լատիներենին զուգահեռ։ Այս խոսակցական լեզուն շատ հազվադեպ է գրի առնվել, այդ պատճառով լեզվաբանները խոսակցական լատիներենը կարողանում են ուսումնասիրել միայն դասական լատիներեն տեքստերում հանդիպող բացառիկ քաղվածքներով և պատերին թողած արձանագրությունների միջոցով[11]։

Քանի որ այն կարող էր ազատ զարգանալ, հիմք չկա կարծելու, որ խոսակցական լեզուն տարաժամանակորեն կամ աշխարհագրորեն միօրինակ է եղել։ Ընդհակառակը, Եվրոպայի ռոմանականացած բնակչությունը զարգացրել են լեզվի իրենց սեփական բարբառները, որն ի վերջո հանգեցրել է ռոմանական լեզուների դիֆերենցիացիային (տարբերակում)[12]։

Չնայած բարբառային տարբերակին, ինչը հանդիպում է բոլոր տարածված լեզուներում, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Իտալիայի լեզուները պահպանում էին լեզվաբանական ձևերի և երևույթների միասնությունը, որի ամրապնդման համար կայունացնող ազդեցություն է ունեցել ընդհանուր քրիստոնեական (հռոմեական կաթոլիկ) մշակույթը։ Միայն երբ 711 թվականի Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումները խզեցին Իսպանիայի կապը հիմնական ռոմանական շրջանների հետ, լեզուներն սկսեցին զգալիորեն հեռանալ իրարից[13]։ Վուլգար լատիներեն բարբառը, որը հետագայում դարձել է ռումիներեն, մյուս տարբերակներից ավելի շատ էր խոտորվել, քանի որ Կայսրության արևմտյան մասի միավորիչ իշխանությունից նշանակալիորեն կտրված էր։

Հանգուցային կետերից է այն, որ ռոմանական լեզուներում հայտնաբերվել են վուլգար լատիներենի տարրեր՝ համեմատելով այն դասական լատիներենի զուգահեռ ձևերի հետ։ Եթե դա գերադասելի չլիներ դասական լատիներենում, այսինքն դա եկած պիտի լիներ այդ ժամանակներում չգրառված վուլգար լատիներենից։ Օրինակ՝ ռոմանական լեզուներում «ձի» բառը (իտալերեն՝ «cavallo», ֆրանսերեն՝ «cheval», իսպաներեն՝ «caballo», պուրտագալերեն՝ «cavalo», ռումիներեն՝ «cal») գալիս է լատիներեն «caballus» ձևից։ Սակայն դասական լատիներենում դրա համար կիրառվել է «equus» ձևը։ Այսինքն «caballus» ձևն ավելի խոսակցական երանգ է ունեցել[14]։

Միջնադարյան լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան կամ քրիստոնեացված լատիներենը գրավոր լատիներենն է, որը կիրառվել է հետադասական շրջանում, երբ գոյություն է ունեցել մայրենի լեզվին ոչ համապատասխան լատիներեն։ Խոսակցական լեզուն զարգացել է դեպի տարբեր նորաստեղծ ռոմանական լեզուներ։ Սակայն գրագետ և պաշտոնական աշխարհում լատիներենը շարունակվում էր՝ առանց բուն խոսակցական հիմքի։ Բացի այդ՝ այս լատիներենը տարածվել է այն վայրերում, որտեղ երբեք չեն խոսել լատիներեն, ինչպես՝ գերմանական և սլավոնական ժողովուրդների շրջանում։ Դա օգտավետ էր Հռոմեական սրբազան կայսրության տարբեր մասերի և դաշնակիցների միջազգային շփման համար։

Հռոմեական կայսրությունը կողմ էր միանմանությանը, միջնադարյան լատիներենը կորցեց իր լեզվաբանական միասնությունը։ Օրինակ՝ դասական լատիներենում sum և eram կիրառվում են որպես կատարյալ և վաղակատար անցյալ կրավորական օժանդական բայեր, որոնք հանդիսանում են բաղադրյալ ժամանակաձևեր։ Միջնադարյան լատիներնում դրանց փոխարեն կարող էին կիրառվել fui և fueram ձևերը[15]։ Բացի այդ՝ բազմաթիվ բառերի նշանակություններ փոխվել էին, և ի հայտ էին եկել նոր բառարաններ։ Դասական ձևերից տարբեր լատիներենով ճանաչելի անհատական ոճերը գերակշռել են[15]։

Միջնադարյան լատիներենով առավելապես գրվել են պատարագային (ժամասացության) տեսքեր՝ հիմներ, պատարագի երգեր, աղոթքներ։ 4-րդ դարի վերջին Սոֆրոնիոս Եվսեբիոս Հիերոնիմոսը ամբողջությամբ թարգմանել է Աստվածաշունչը լատիներեն։ Այդ թարգմանությունը, որը հայտնի է «Վուլգատա» անունով, 16-րդ դարում Տրիդենտի կաթոլիկ վեհաժողովում ճանաչվել է բնօրինակին համահավասար։ Այդ ժամանակներից լատիներենը հին հրեերենի և հին հունարենի հետ համարվում է Աստվածաշնչի սուրբ լեզուներից մեկը։

Վերածննդի լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վերածննդի լատիներեն
15-րդ դարում տպագրված գրքերի (ինկունաբուլաներ) մեծ մասը լատիներեն էր, տեղական լեզուները երկրորդական դեր ունեին[16]

Վերածնունդը կտրուկ ամրացրեց լատիներենի դիրքերը՝ որպես խոսակցական լեզու՝ ընդունվելով Վերածննդի հումանիստների կողմից։ Հաճախ գլխավորվելով հոգևորական գործիչների կողմից՝ նրանք ցնցված էին դասական աշխարհի նշույլների արագացված քայքայումից և այդ շրջանի գրականության սրընթաց կորստից։ Նրանք ձգտում էին պահպանել այն, ինչ կարող էին և վերականգնել լատիներենը ու ներկայացնել գրավոր աշխատանքների սրբագրված խմբագրումների արդյունքների պրակտիկան, որը մնացել էր փրկված ձեռագրերի համեմատությունից։ 15-րդ դարի ոչ վաղ նրանք փոխարինել են միջնադարյան լատիներենը բարգավաճող համալսարանների գիտնականների հավանություն տված տարբերակներով, որոնք փորձում էին հայտնաբերել, թե ինչ է դասական լեզվուն։

Վերածննդի դարաշրջանում ստեղծվել են լատիներեն բազմաթիվ աշխատություններ։ Սրանք 16-րդ դարի իտալական դպրոցի բժիշկների բուժական տրակտատներ են. Անդրեաս Վեզալիուսի «Մարդկային մարմնի կազմության մասին» (1543), Գաբրիել Փիլոպիոսի «Անատոմիական հետազոտություններ» (1561), Բարթոլոմեո Էուստակիոյի «Անատոմիական երկասիրություն», Ջիրոլամո Ֆրակաստորոյի «Վարակիչ հիվանդությունների և դրանց բուժման մասին» (1546) և այլն։ Լատիներենով է ստեղծել իր «Զգայական իրերի աշխարհը նկարներով» («ORBIS SENSUALIUM PICTUS. Omnium rerum pictura et nomenclatura») գիրքը մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին (1658), որտեղ պատկերների միջոցով ներկայացված էր ողջ աշխարհը՝ անշունչ բնությունից մինչև հասարակության կառուցվածք։ Այդ գրքով սովորել են աշխարհի տարբեր երկրների երեխաների բազում սերունդներ։

Միջնադարի լատիներենը բավականին հեռացել էր դասական օրինակից, և 14-րդ դարի Իտալիայում սկսեցին շարժում՝ վերականգնելու Կիկերոնի օրինակելի լատիներենը՝ որպես հակադրություն եկեղեցիների և համալսարանների լատիներենի, որը հումանիստները քամահրանքով անվանում էին «խոհանոցային լատիներեն»։ Հումանիստները ակտիվորեն խոսում և գրում էին լատինեեն։ Օրինակի համար բավական է թվել լատիներենով գրողներ Թոմաս Մորին (1478—1535) Անգլիայում, Էրազմ Ռոտերդամցին (1466—1536) Հոլանդիայում, Թոմազո Կամպանելան (1568—1639) Իտալիայում։ Լատիներենը մնում էր ժամանակաշրջանի միջազգային մշակութային և գիտական շփման կարևորագույն միջոցը։

Նոր լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նոր լատիներեն

Վաղ ժամանակակից դարաշրջանի ընթացքում լատիներեը դեռևս Եվրոպայի մշակույթի ամենատարածված լեզուն էր։ Այդ իսկ պատճառով մինչև 17-րդ դարի վերջը գրքերի մեծամասնությունը և բոլոր դիվանագիտական փաստաթղթերը գրվել են լատիներենով։ Միևնույն ժամանակ Ռեֆորմացիան, մշակութային կյանքի ապակրոնականացումը և այլ գործոններ սկսեցին պատճառ դառնա լատիներենի քիչ օգտագործման՝ առաջին պլան մղելով ազգային լեզուները։ Հետագայում բազում դիվանագիտական փաստաթղթեր գրվել են ֆրանսերենով, ապա ավելի ուշ մայրենի լեզվով կամ այլ լեզուներով։ Օրինակ՝ 1648 թվականին կնքված Վեստֆալյան հաշտության պայմանագիրը իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն էր, որը լատիներենով չէր։

Մինչև 18-րդ դարը լատիներենը մնացել է որպես գիտության միջազգային լեզու։ Լատիներեն թարգմանությամբ 1503 թվականին Եվրոպայում լատիներենով է լայն ճանաչում ստացել Նոր աշխարհի հայտնագործումը Ամերիգո Վեսպուչիի կողմից։ Լատիներեն է կազմվել ռուս-չինական հարաբերությունների պատմության մեջ առաջին փաստաթուղթը՝ 1689 թվականի Ներչինյան համաձայնագիրը։ Իրենց աշխատությունները լատիներեն են գրել հոլանդացի փիլիսոփա Սպինոզան (1632—1677), անգլիացի գիտնական Նյուտոնը (1643—1727), ռուս գիտնական Լոմոնոսովը (1711—1765) և շատ ուրիշներ։ 18-րդ դարի վերջին Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո համալսարանական դասավանդումը լատիներենից թարգմանվեց նոր լեզուների, և դա բավականին վնասեց լատիներենի կարգավիճակին՝ որպես գիտության հիմնական լեզվի։ Արդյունքում 19-րդ դարում լատիներենը գրեթե դուրս եկավ կիրառությունից, ավելի ուշ այն որոշ ժամանակ պահպանվել է լեզվաբանության (հատկապես դասական) և բժշկության մեջ։

Ժամանակակից լատիներեն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ժամանակակից լատիներեն
Wallsend մետրոյի կայարանի նշանները անգլերեն և լատիներեն են, քանի որ այնտեղ ժամանակին եղել էր Հռոմեական կայսրության առաջապահ ուղեկալներից մեկը։

20-րդ դարում լատիներենը մնացել է որպես միայն կաթոլիկ եկեղեցու լեզու, սակայն այդ կարգավիճակում ևս հարյուրամյակի երկրորդ կեսին բավականին նահանջել է՝ ազգային լեզուներով ծառայելու թույլտվությունից հետո։

Ամենամեծ կազմակերպությունը, որը պաշտոնական և գրեթե պաշտոնական կոնտեքստներում պահպանում է լատիներենը, Կաթոլիկ եկեղեցին է։ Լատիներեն մնացել է որպես հռոմեական արարողությունների լեզու, Տրիդենտի պատարագները ևս լատիներեն են։ Թեպետ Պողոս 6-րդի պատարագները սովորաբար վարվում են տեղի լեզվով, կարող են մասամբ կամ լրիվ ասվել նաև լատիներեն, հատկապես բազմալեզու հավաքույթներին։ Այն նաև Սրբազան աթոռի պաշտանական լեզուն է, նրանց հրապարակային «Acta Apostolicae Sedis» ամսագրի հիմնական լեզուն[17]։ Վատիկանը նաև աշխարհում միակ վայրն է, որտեղ ավտոմատ բանկային մեքենան հրահանգներ ունի լատիներենով[18]։ Պապական համալսարաններում Կանոնական իրավունքի ասպիրանտական կուրսերը հանձնում են լատիներեն, և թղթերը գրվում են նույն այդ լեզվով։

Անգլիկանյան եկեղեցին, 1559 թվականին «Ընդհանուր աղոթագրքի» հրատարակությունից հետո, 1560 թվականին Օքսֆորդի համալսարանի և այլ «պետական դպրոցների» (անգլիական մասնավոր ակադեմիաներ) օգտագործման համար հրատարակել է լատիներեն, որտեղ պատարագները թույլատրվում էին կատարել լատիներենով[19], և մինչև այժմ առկա են դրա մի շարք լատիներեն թարգմանություններ։ Վերջերս ի հայտ եկավ 1979 թվականի ԱՄՆ անգլիականյան «Ընդհանուր աղոթագրքի» լատիներեն հրատարակությունը[20]։

Շվեյցարիան ընդունել է երկրի լատիներեն կարճ Helvetia անունը մետաղադրամների և դրոշմանիշների վրա, քանի որ հնարավորություն չկար կիրառելու երկրի բոլոր չորս պաշտոնական լեզուները։ Այդ իսկ պատճառով նա ընդունել է փոխադրամիջոցների միջազգային և ինտերնետային CH կոդը, որն ստացվում երկրի լատիներեն լրիվ անվանման՝ Confoederatio Helvetica-ի հապավումից։

Կանադայի «A mari usque ad mare» («ծովից ծով») նշանաբանը և շատ գավառային նշանաբաններ ևս լատիներեն են։ Կանադական Վիկտորյայի խաչը ձևավորվել է բրիտանական Վիկտորյայի խաչի հիման վրա, որն ունի «Խիզախության համար» մակագրությունը։ Քանի որ Կանադան պաշտոնապես երկլեզու է, կանադական շքանշանում անգլերեն մակագրությունը փոխարինվել է լատիներեն «Pro Valore»-ով։

ԱՄՆ որոշ նահանգներ ունեն լատիներեն նշանաբաններ. օրինակ՝ Կոնեկտիկուտ նահանգի նշանաբանը «Qui transtulit sustinet» («Նա, ով բնակեցրել է մեզ, պահպանում է մեզ»), Կանզասի «Ad astra per aspera» («Դժվարությունների միջով դեպի աստղերը»), Միչիգանի «Si quaeris peninsulam amoenam, circumspice» («Եթե դուք փնտրում եք հարմար թերակղզի, իրագործեք ինքներդ») Միսսուրիի «Salus populi suprema lex esto» («Մարդկանց առողջությունը պետք է լինի բարձրագույն օրենքով»), Հյուսիսային Կարոլինայի «Esse quam videri» («Լինել իրական, ոչ թե թվալ»), Վիրջինիայի «Sic semper tyrannis» («Ինչպես միշտ բռնակալներին»), Արևմտյան Վիրջինիայի «Montani semper liberi» («Լեռնցիները միշտ ազատ են»)։

Բազմաթիվ ռազմական կազմակերպություններ այսօր ունեն լատիներեն նշանաբաններ, ինչպես «Semper paratus» («Միշտ պատրաստ»), որը ԱՄՆ ափային պաշտանության կարգախոսն է, «Semper fidelis» («Միշտ հավատարիմ»), որը ԱՄՆ ծովային կորպուսինն է և «Per ardua ad astra» («Թշվառության միջով/պայքար դեպի աստղերը»), որը Արքայական օդային ուժերի նշանաբանն է (RAF)։

Որոշ քոլեջներ և համալսարաններ ունեն լատիներեն կարգախոսներ, օրինակ՝ Հարվարդի համալսարանի նշանաբանն է «Veritas» («Ճշմարտություն»)։ Վերիտասը ճշմարտության աստվածուհին էր, Սատուրնի դուստրը, Վիրտուսի մայրը։ Լատիներեն դասավանդում է բազմաթիվ բարձրագույն հաստատություններում, հատկապես Եվրոպայում և Ամերիկայում։ Այն շատ տարածված է Բրիտանիայի պետական դպրոցներում և միջնակարգ դասական դպրոցներում, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, ԱՄՆ-ի դպրոցներում և գիմնազիաներում։

Հնագույն թեմաներով որոշ ֆիլմերում, ինչպես «Սեբաստյան» և «Քրիստոսի չարչարանքները» իրականությունը պահպանելու համար երկխոսությունները լատիներենով են։ Երբեմն լատիներեն երկխոսությունները օգտագործվել են կրոնի կամ փիլիսոփայության հետ կապ ունենալու համար, ինչպես «Սատանա քշողը» ֆիլմում կամ «Կորուսյալները» հեռուստասերիալում։ Լատիներեն չիմացողների համար սովորաբար գրվում են ենթագրեր։ Կան նաև լատիներենով գրված երգեր։ Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի լիբերտոն գրված է լատիներեն։

Երբեմն որոշ մեդիա ելույթներ, թիրախում ունենալով էնտուզիաստներին, հեռարձակվում են լատիներեն։ Հիշատակելի օրինակներ են Գերմանիայի Բրեմեն ռադիոն, Ֆիլանդիայի YLE ռադիոն, Վատիկանի Ռադիոն և հեռուստատեսությունը լրատվական որոշ բաժինների նյութեր հեռարձակում են լատիներեն[21][22][23]։

Կան բազմաթիվ կայքեր և հարթակներ, որոնցում գործում է լատիներենը։ Լատիներեն Վիքիպեդիայում կան լատիներենով գրված ավելի քան 100 000 հոդվածներ։

Վերջիվերջո, լատիներենը հին հունարենի հետ հնագույն ժամանակներից մինչ այժմ ծառայում է որպես միջազգային հասարակական-քաղաքական կրթության և գիտական տերմինաբանության աղբյուր։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզուն մեր ժամանակներ փոխանցվել է տարբեր ճանապարհներով։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գրություններ հրատարակվել են միջազգայնորեն համաձայնեցված, կոթողային, բազմահատոր «Corpus Inscriptionum Latinarum (CIL)» մասերում։ Հեղինակները և հրատարակիչները տարբեր են իրարից, բայց ձևաչափը գրեթե նույնն է։ Հատորներում մանրամասն քննադատորեն ներկայացված են արձանագրությունները, ցույց են տրված դրանց ծագումը և համապատասխան տեղեկատվություն։ Այս մակագրությունների ընթերցումը և մեկնաբանումը վիմագրության ուսումնասիրության առարկան է։ Հայտնի են ավելի քան 270,000 արձանագրություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» գիրքը լատիներենի ոսկեդարի ամենահայտնի տեքստերից է։

Մի քանի հարյուր հնագույն հեղինակների աշխատությունները, որոնք գրվել են լատիներեն, պահպանվել են ամբողջությամբ կամ մասամբ, նշանակալի գործերով կամ հատվածներով, ենթարկվել են լեզվաբանական վերլուծության։ Դրանք մասամբ հանդիսանում են դասական բանասիրության ուսումնասիրության առարկան։ Այդ գործերը հանդես են եկել ձեռագիր ձևով մինչև տպագրության ի հայտ գալը, իսկ այժմ հրատարակվել են մանրամասն ծանոթագրություններով, ինչպես «Լոբի դասական գրադարանը», որը հրատարակել է Հարվարդի համալսարանի հրատարակչությունը, կամ «Օքսֆորդի դասական տեքստերը», որը հրատարակել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունը։

Ժամանակակից գրականության թարգմանությունը լատիներեն, ինչպես՝ «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Գանձերի կղզին», «Ռոբինզոն Կրուզո», «Պատինգտոն արջը», «Վինի Թուխ», «Թենթենի արկածները», «Աստերիքս», «Հարրի Փոթեր», «Փոքրիկ իշխանը», «Մաքս և Մորից», «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը», «Կատուն գլխարկի մեջ», հեքիաթների գրքեր, արվել է այն նպատակով, որ հետաքրքրություն առաջացնեն լեզվի հանդեպ։ Լրացուցիչ միջոցները ներառում են իդիոմների բառարաններ և առօրյա արտահայտությունների և լատիներենի հասկացությունների թարգմանության միջոցներ, ինչպես Մեյզների «Լատիներեն զրուցարանը»։

Ազդեցություն ժամանակակից լեզուների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի ազդեցությունը անգլերենի վրա միշտ նշանակալի է եղել նրա կղզիացած զարգացման վիճակում։ Միջնադարում լատիներենից փոխառությունները տարածվել են եկեղեցական կիրառության միջոցով, որն արմատացրել է սուրբ Օգոստինոս Քենթրբերցին 6-րդ դարում կամ անուղղակի ձևով նորմանական նվաճումների ժամանակ անգլոնորմանական լեզվի միջոցով։ 16-18-րդ դարում անգլիացի գրողները իրար միացրին բազմաթիվ լատիներեն և հունարեն բառեր, որոնք ստացան «թանաքեղջյուրային տերմիններ» անունը, ասես դրանք շաղ տված էին թանաքամանից։ Բազմաթիվ այսպիսի բառեր օգտագործվել են մեկ հեղինակի կողմից և մոռացվել, բայց որոշ կիրառելիները մնացել են, ինչպես՝ «imbibe» (խմել, կլանել) և «extrapolate» (արտարկել, արտամիջարկել)։ Անգլերեն բազմավանկ շատ կիրառելի բառեր ծագումով լատիներենից են, որոնք եկել են միջին կամ հին ֆրանսերենից։ Ռոմանական բառերի համապատասխանաբար կազմում են անգլերենի, գերմաներենի և հոլանդերենի բառապաշարի 59 %, 20 % և 14 % մասերը[24][25][26]։ Այս թվերը կարող են կտրուկ աճել, եթե ներառվեն միայն ոչ բաղադրյալ և ոչ կիրառելի բառերը։

Հռոմեական իշխանության և հռոմեական տեխնոլոգիաների ազդեցությունը Հռոմի գերիշխանության տակ գտնվող ավելի քիչ զարգացած ժողովուրդների վրա բերել է լատիներեն դարձվածքների, արտահայտությունների ներմուծում որոշ մասնագիտական ոլորտներ, ինչպես՝ գիտություն, տեխնոլոգիա, բժշկություն և օրենքներ։ Օրինակ՝ բույսերի և կենդանիների դասակարգման Լինեյի համակարգը գտնվում է Պլինիոս Ավագի «Historia Naturalis» (Բնական պատմություն) գրքի խիստ ազդեցության տակ, որը մարդկանց, վայրերի, բույսերի, կենդանիների և իրերի հանրագիտարան էր։ Հռոմեական բժշկությունը, որը գրառվել է այնպիսի աշխատություններում, ինչպիսին էին Գալեն Կլավդիոսի գրքերը, հանգեցրել է նրան, որ այսօր բժշկական տերմինաբանությունը հիմնականում կազմված է լատիներեն և հունարեն բառերից, իսկ հունարենը ստացվել է լատիներենի միջոցով։ Հռոմեական ճարտարագիտությունը ունեցել է նույն ազդեցությունը գիտական տերմինաբանության վրա։ Լատիներեն օրենսդրական սկզբունքները մասամբ պահպանվել են լատիներեն իրավաբանական տերմինների երկար ցանկում։

Լատիներենի համեմատությամբ ռոմանական լեզուների տարբերակվածության (դիտարկվել են հնչյունաբանությունը, թեքումը, տրամասությունը, շարահյուսությունը, բառապաշարը և հնչերանգը) վերաբերյալ հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել հետևյալ տոկոսային արդյունքները (որքան բարձր է տոկոսը, այնքան մեծ է տարբերությունը լատիներենից). սարդիներեն՝ 8%, իտալերեն՝ 12%, իսպաներեն՝ 20%, ռումիներեն՝ 23.5%, օքսիտաներեն՝ 25%, պորտուգալերեն՝ 31%, and ֆրանսերեն՝ 44%[27]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի բազմահատոր բառարան Գրազի համալսարանի գրադարանում

Եվրոպայի պատմության ընթացքում դասական կրթությունը համարվում որոշիչ՝ կիրթ շրջանակ մուտք գործելու համար։ Լատիներենի ուսուցումը կարևոր գործոններից էր։ Այժմյան աշխարհում բազմաթիվ ուսանողներ ԱՄՆ-ում լատիներեն սովորում են «Wheelock's Latin: The Classic Introductory Latin Course, Based on Ancient Authors»-ից։ Այս գիրքն առաջին անգան հրատարակվել է 1956 թվականին[28], գրել է Ֆրեդերիկ Մ. Ուիլոքը, որը PhD է ստացել Հարվարդի համալսարանում։ «Ուիլոքի լատիներեն» գիրքը լատիներենի ամերիկյան դասընթացների հիմնական բաղադրիչն է։

«Կենդանի լատիներեն» շարժումը փորձում էր լատիներեն սովորեցնել այն եղանակով, ինչպես կենդանի լեզուները, այսինքն՝ և՛ գրավոր, և՛ բանավոր հաղորդակցման ճանապարհով։ Այն հասանելի է Վատիկանում և ԱՄՆ որոշ հաստատություններում, ինչպես՝ Կենտուկի համալսարանը և Այովայի պետական համալսարանը։ Բրիտանական Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը համարվում է բոլոր մակարդակների լատիներենի դասագրքերի հիմնական մատակարարը, ինչպես օրինակ Քեմբրիջի լատիներենի դասընթացի մասերը։ Այն նաև հրատարակում է երեխաների համար լատիներեն մասերով տեքստեր «Bell & Forte» վերնագրով, որտեղ պատմվում են Մինիմուս անունով մկան արկածները։

Միացյալ Թագավորությունում Դասական միավորումը խրախուսում է անտիկ ոլորտների ուսուցումը տարբեր միջոցներով, օրինակ՝ հրատարակումներ և դրամաշնորհներ։ Քեմբրիջի համալսարանը[29], Բաց համալսարանը[30], մի շարք բարձրակարգ անկախ դպրոցներ, ինչպես Իթըն, Հարոու, Ասկեի տղաների առևտրական դպրոց, Վիա Ֆասիլիս[31], Լոնդոնի բարեգործական կազմակերպությունը անցկացնում են լատիներենի դասընթացներ։ ԱՄՆ-ում և Կանադայում Ամերիկյան դասական լիգան աջակցում է դասական առարկաների ուսուցմանը։ Դրան օժանդակ կազմակերպություններ են Ազգային կրտսեր դասական լիգան (ավելի քան 50 000 անդամներով), որը հովանավորում է ավագ դպրոցներում ուսանողներին լատիներեն ուսուցանելը, և Ազգային ավագ դասական լիգան, որը խրախուսում է ուսանողներին՝ քոլեջներում շարունակել իրենց կրթությունը դասական ոլորտում։ Լիգան նաև հովանավորում է Ազգային լատիներեն քննությունը։ Դասական բանասիրության մասնագետ Մերի Բիրդը 2006 թվականին գրել է « The Times Literary Supplement» գիրքը լատիներեն կրթության մասին[32]։

Պետական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենը եղել է պետական լեզու հետևյալ եվրոպական երկրներում.

  • Վատիկան Վատիկան Հռոմի կաթոլիկ եկեղեցի, օգտագործում է թեմերում, իտալերենի հետ Վատիկանի պետական լեզուն է
  • Հունգարիա Հունգարիա, լատիներենը Հունգարիայի թագավորության միակ պաշտոնական լեզուն էր 11-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը, երբ այն փոխարինվել է հունգարերենով 1844 թվականին։ Լատիներենով ստեղծագործած ծագումով հունգարացի ամենահայտնի բանաստեղծը Յանուս Պանոնիուսն էր։
  • Խորվաթիա Խորվաթիա, լատիներենը Խորվաթիայի պառլամենտի պետական լեզուն էր 13-19-րդ դարերում (1847)։ Գոյություն ունի լատիներենով խորվաթական ծավալուն գրականություն։ Լատիներենը դեռևս կիրառվում է խորվաթական մետաղադրամների վրա[33]։
  • Լեհաստան Լեհաստան, Լեհաստանի թագավորություն, պաշտոնապես ճանաչել և լայնորեն կիրառել է[34][35][36][37] 10-18-րդ դարերում՝ սովորաբար կիրառելով արտաքին հարաբերություններում, ազնվականների շրջանում երկրորդ լեզուն էր[38]։

Գրային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լատինական այբուբեն
Ք.ա. 6-րդ դարի Դուենոսյան մակագրությունը հին լատիներենի ամենավաղ հայտնի տեքստերից է։

Լատիներենում գործածվում է այսօր աշխարհում լայն տարածում ստացած լատինական այբուբենը։
Լատինական այբուբենն առաջացել է հին իտալիկյան այբուբենից, որը հունական այբուբենի ձևափոխված տարբերակն էր, իսկ վերջինս սկիզբ է առել փյունիկյան այբուբենից[39]։ Լատինական այբուբենը դարեր շարունակ կիրառվել է որպես ռոմանական, կելտական, բալթյան, ֆիննական և շատ սլավոնական լեզուների (լեհերեն, սլովակերեն, սլովեներեն, խորվաթերեն և չեխերեն) գրային համակարգ։ Գրության մեջ լատինական այբուբենն են օգտագործում նաև վիետնամերենը, ավստրոնեզյան լեզուները, շատ թյուրքական լեզուներ, ենթասահարական Աֆրիկայի, Օվկիանիայի և ամերիկյան մի շարք լեզուներ՝ դառնալով աշխարհի ամենալայն տարածում ունեցող գրային համակարգը։

Լատիներեն այբուբենի տառերի քանակը փոփոխվելը։ Երբ այն սկզբում ծագել է էտրուսկյան այբուբենից, պարունակել է միայն 21 տառ[40]։ Հետագայում /ɡ/ հնչյունն արտահայտելու համար ավելացվել է G տառը, որն սկզբնապես հնչում էր որպես C։ Z չի եղել այբուբենում, քանի լեզվում չկար ձայնեղ ալվեոլային շփական բաղաձայն[41]։ Y և Z տառերը հետագայում են ավելացվել այբուբեն՝ արտահայտելու հունական ծագում ունեցող բառերի իփսիլոն և ձետա տառերը[41]։

Դասական լատիներենը չի ունեցել կետադրական նշաններ, բառերն արանքներով չեն բաժանվել[42]։ Այսպես, Lugete, O Veneres Cupidinesque (Սգացե'ք, ո՜վ Վեներաներ և Կուպիդոններ) արտահայտությունը գրվում էր հետևյալ կերպ՝

LV́GÉTEÓVENERÉSCVPIDINÉSQVE

Լատինական այբուբենի որոշ տառերով են նշանակվել նաև թվականները՝ գրառելու համար նախատեսված թվերը։ Այսպես, I տառով արտահայտվել է 1 թիվը, V-ով՝ 5-ը, X-ով՝ 10-ը, L-ով՝ 50-ը, C-ով՝ 100-ը, D-ով՝ 500-ը և M-ով՝ 1000-ը։ Ի տարբերություն արաբական թվանշաններով կատարվող գրառումների՝ այս դեպքում թվերի գրությունը դիրքային չէ։ Այսպես, 2013-ը հռոմեական թվանշաններով գրվում է հետևյալ կերպ՝ MMXIII։

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի հնագույն արտասանության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ, և այժմյան վերակազմությունն ընդամենը մոտավոր և ենթադրելի է։ Լեզվի վերակազմության համար տվյալներ ծառայել են հնագույն հեղինակների գործերը, գրությունները, բառախաղերը, հնագույն ստուգաբանությունները լատիներեն ծագմամբ բառերի արտասանությունն այլ լեզուներում[43]։

Բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված է դասական լատիներենի բաղաձայն հնչույթների աղյուսակը[44].

Շրթնային Ատամնային Միջնալեզվային Ետնալեզվային Կոկորդային
պարզ շրթնային
Հպական ձայնեղ /b/ /d/ /ɡ/
խուլ /p/ /t/ /k/ /kʷ/
Շփական ձայնեղ /z/
խուլ /f/ /s/ /h/
Ռնգային /m/ /n/
Րեական /r/
Նեղվածքային ձայնորդ /l/ /j/ /w/
  • Վաղ լատիներենում K տառը կանոնավորապես գրվել է A-ից առաջ, սակայն դասական շրջանում պահպանվել է միայն սահմանափակ թվով բառերում։
  • Դասական լատիներենում /z/ հանդիսանում է «ներմուծյալ հնչույթ». Z տառը կիրառվել է հունարենից փոխառություններում՝ ձետայի (Ζζ) փոխարեն, որը հավանաբար լատինական այբուբենում ներառվելու ժամանակներից սկսել է նշանակել [z] հնչյունը։ Ձայնավորների միջև այդ հնչյունը կարող էր կրկնապատկվել, այսինքն՝ [zz]։ Կան կարծիքներ, որ Z կարող էր նշանակել /dz/ պայթաշփական, սակայն դրա համար վստահելի աղբյուրներ չկան։
  • Քմային բաղաձայններից առաջ /n/ ըստ արտաբերման տեղի առնմանվել է [ŋ]-ին. օրինակ՝ quinque ['kʷiŋkʷe] բառում։ Բացի այդ՝ N-ից առաջ G եղել է քմային ռնգային [ŋ] հնչյուն (agnus: ['aŋnus])։
  • Լատիներեն R նշանակել է ատամնահիմքային թրթռուն [r] հնչյուն, ինչպես իսպաներեն RR, կամ էլ ատամնահիմքային [ɾ] (ալվեոլային պայթական), ինչպես իսպաներեն R ոչ բառասկզբում։
  • Ենթադրվում է, որ /l/ հնչույթը ունեցել է երկու այլահնչակ (մոտավորապես ինչպես անգլերենում)։ Համաձայն Allen (Chapter 1, Section v)-ի, դա քմայնացած ալվեոլային կողմնային նեղվածքային [ɫ] ձայնորդն է, ինչպես անգլերեն full բառի վերջում, կամ այլ բաղաձայնից առաջ։ Մնացած դեպքերում այն ալվեոլային կողմնային նեղվածքային [l] ձայնորդ է, ինչպես անգլերեն look բառում։
  • V և I կարող էին նշանակել և՛ ձայնավոր, և՛ կիսաձայն հնչույթներ (/ī/ /i/ /j/ /ū/ /u/ /w/)։
  • PH, TH և CH կիրառվել են հունական փոխառություններում՝ համապատասխանաբար ֆիի (Φφ /pʰ/), թետայի (Θθ /tʰ/) և խիի (Χχ /kʰ/) փոխարեն։ Լատիներենում չեն եղել շնչեղ բաղաձայններ, այդ իսկ պատճառով երկտառերը ավելի հաճախ կարդացվում էին P (ավելի ուշ՝ F), T և C/K (բացառություն էին կազմում համեմատաբար կիրթ մարդիկ, որոնք ծանոթ էին հունարենին)։
  • X տառը նշանակել է /ks/ բաղաձայնների համակցությունը։
  • Կրկնակ բաղաձայնները նշանակվել են կրկնակ տառերով (BB /bː/, CC /kː/ և այլն)։ Լատիներենում ձայնի երկարությունն ունեցել է իմաստազատիչ դեր, օրինակ՝ anus /ˈanus/ (պառավ) կամ ānus /ˈaːnus/ (օղակ, սրբան) կամ annus /ˈanːus/ (տարի)։ Վաղ լատիներենում կրկնակ բաղաձայնները գրվում էին միատառ։ Ք. ա. 2-րդ դարից դրանք սկսեցին գրքերում (բայց ոչ արձանագրություններում) նշանակել մանգաղաձև տարբերիչ նշանով, որը հայտնի էր «սիցիլիուս» անվամբ (հավանաբար ň նման)։ Ավելի ուշ սկսել են գրել սովորական կրկնակ բաղաձայններ։
  • /J/ հնչույթը բառասկզբում հանդիպել է միայն ձայնավորներից առաջ կամ բառամիջում ձայնավորների միջև։ Երկրորդ դեպքում այն արտասանության ժամանակ կրկնապատկվում էր (բայց ոչ գրության. iūs /juːs/, cuius /ˈkujjus/։ Քանի որ կրկնակ բաղաձայնը նախընթաց վանկը դարձնում էր երկար, դրա համար բառարաններում նախորդող ձայնավորը մակրոնով (ձայնավորի երկարության նշան) նշվում էր երկար։ Նախածանցավոր և բաղադրյալ բառերը պահպանել են /j/ բառի երկրորդ մասի սկզբում՝ adiectīuum /adjekˈtiːwum/։
  • Ամենայն հավանականությամբ դասական շրջանում /m/ բառավերջում թույլ է արտասանվել, կամ գրեթե խուլ, կամ ռնգայնացման և նախորդող ձայնավորի երկարացման համար։ Օրինակ՝ decem («10») բառը պետք է արտասանվի [ˈdekẽː]։ Այս վարկածը հաստատում է ոչ միայն լատինական քնարերգության ռիթմը, այլև այն փաստը, որ բոլոր ռոմանական լեզուներում բառավերջի M սղվում է։
  • Հին և դասական լատինական այբուբենում տարբերակվածություն չի եղել մեծատառի և փոքրատառի միջև, իսկ J U В տառերը գոյություն չեն ունեցել։ J У տառերի փոխարեն օգտագործվել են I V տառերը։ I V ներկայացել են և՛ ձայանավոր, և՛ բաղաձայն։ Գրության շատ ձևեր նույնական են ժամանակակից մեծատառերի հետ։
  • Լատիներեն բառարանների ուղղագրական համակարգում և լատիներեն տեքստերի ժամանակակից հրատարակություններում հիմնականում կիրառում են i u ձևը դասական շրջանի i v փոխարեն։ Որոշ համակարգերում օգտագործում են j v ձևերը /j w/ բաղաձայն հնչյունների համար՝ բացառությամբ gu su qu կապակցություններում, որտեղ v չի կիրառվում։

Ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

առաջնային շարք միջին շարք ետին շարք
երկար կարճ երկար կարճ երկար կարճ
վերին բարձրացման I /iː/ I /ɪ/ V /uː/ V /ʊ/
միջին բարձրացման E /eː/ E /ɛ/ O /oː/ O /ɔ/
ստորին բարձրացման A /aː/ A /a/
  • Ցանկացած ձայնավոր տառ (հավանաբար, բացառություն Y-ի) նշանակում է ամենաքիչը երկու տարբեր հնչույթներ՝ երկար և կարճ ձայնավորներ։ A-ն կարող է նշանակել կամ կարճ /a/, կամ երկար /aː/, E-ն կարող է նշանակել կամ /ɛ/, կամ /eː/ և այլն։
  • Y կիրառվել է հունական փոխառությունների ժամանակ՝ իփսիլոն (Υυ /ʏ/) տառի փոխարեն։ Լատիներենում չի եղել առաջնային շարքի շրթնայնացված ձայնավոր, այդ պատճառով հռոմեացին չէր կարողանում արտասանել հունական հնչյունը, այդ պատճառով իփսիլոնը կարդում էր /ʊ/ (հին լատիներենում) կամ /ɪ/ (դասական և ուշ լատիներենում)։

Երկբարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AE, OE, AV, EI, EV երկբարբառներ են. AE = /aɪ/, OE = /ɔɪ/, AV = /aʊ/, EI = /eɪ/ և EV = /ɛʊ/: AE և OE հետհանրապետական շրջանում համապատասխանաբար դարձան /ɛː/ և /eː/ մենաբարբառներ։

Դասական լատիներենն ունի մի քանի երկբարբառ։ Դրանցից ae և au ամենատարածվածն են, oe բավականին հազվադեպ է, իսկ ui, eu, ei, ou երկբարբառները շատ սակավադեպ են, բոլոր դեպքերում հանդիպում են միայն բնիկ լատիներեն բառերում[45]։

Ձայնավորների այս հաջորդականությունը միշտ չէ, որ նշանակում է երկբարբառ։ Օրինակ՝ ae և oe ներկայանում են որպես առանձին ձայնավորներ տարբեր վանկերում aēnus [aˈeː.nʊs] «բրոնզե» և coēpit [kɔˈeː.pɪt] «սկսեց» բառերում։ Իսկ au, ui, eu, ei, ou ներկայանում են որպես 2 ձայնավորների հաջորդականություն կամ որպես 1 ձայնավոր և /j w/ երկհնչյուններից մեկը. օրինակ՝ cauē [ˈka.weː] «զգուշացի՛ր», cuius [ˈkʊj.jʊs] «որոնց», monuī [ˈmɔn.ʊ.iː] «ես զգուշացրել եմ», soluī [ˈsɔɫ.wiː] «ես ազատ եմ թողել», eius [ˈɛj.jʊs] «նրա», nouus [ˈnɔ.wʊs] «նոր»:

Երկբարբառների դասակարգումն ըստ ձայնի սկզբնավորման
առաջնային ստորին
փակ ui /ui̯/
միջին ei /ei̯/
eu/eu̯/
oe /oe̯/
ou /ou̯/
բաց ae /ae̯/
au /au̯/

Այլ դիտարկումներ ուղղագրության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C և K տառերը երկուսն էլ նշանակում են /k/: Հին լատիներենով գրություններում C-ը հիմնականում կիրառված է I և E տառերից առաջ, իսկ K-ը՝ A-ից առաջ։ Միայն թե դասական շրջանում K-ի կիրառությունը սահմանափակվում էր սակավաթիվ վաղնջական լատիներեն բառերով. հունական փոխառություններում կապպան (Κκ) միշտ տառադարձվել է C-ով։ Q տառը թույլ է տալիս տարբերելու с /k/ և /kʷ/-ի սակավաթիվ զույգերը, օրինակ՝ cui /kui̯/ և qui /kʷiː/
  • Վաղ լատիներենում C-ը նշանակում էր 2 տարբեր հնչույթներ՝ /k/ և /g/: Հետագայում ներառվեց նաև առանձին G տառը, սակայն C-ի գրությունը պահպանվեց հին հռոմեական անունների կրճատումներում, օրինակ՝ Gāius (Գայոս) անունը համառոտ գրվում էր C., իսկ Gnaeus (Գնեոս) անունը՝ Cn.:
  • /J/ կիսաձայնը հաճախակի կրկնապատկվում էր ձայնավորների միջև դիրքում, բայց դա չէր արտահայտվում էր գրության մեջ։ I ձայնավորից առաջ կիսաձայն I-ն ընդհանրապես չէր գրվում, օրինակ /ˈrejjikit/՝ «ետ գցել» բառը գրվում էր reicit, ոչ թե reiicit:

Ձայնավորների և բաղաձայնների երկարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենում ձայնավորների և բաղաձայնների երկարությունն ունեցել է բառատարբերակիչ նշանակություն։ Բաղաձայնների երկարությունը նշանակում էր դրանց կրկնապատկում, իսկ երկար ու կարճ ձայնավորները գրության մեջ չէին տարբերվում։

Եղել են նաև ձայնավորների մեջ տարբերակում մտցնելու փորձեր։ Երբեմն երկար ձայնավորները նշանակում էին տառերի կրկնապատկմամբ (այս համակարգը կապվում է հին հռոմեացի պոետ Ակցիուսի (Accius) անվան հետ)։ Գոյություն ուներ նաև «ապեքսի» միջոցով երկար ձայնավորների նշման տարբերակ, ինչը լեզվական տարբերակիչ նշան է՝ նման ակուտին (I տառի դեպքում պարզապես ավելանում էր երկարությունը)։

Ժամանակակից հրատարակություններում ձայնավորների երկարությունը նշելու անհրաժեշտության դեպքում երկար ձայնավորների վրա դրվում է մակրոն (ā, ē, ī, ō, ū), իսկ կարճերի վրա՝ բրև (ă, ĕ, ĭ, ŏ, ŭ)։

Քերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենը լեզվաբանական տիպաբանության տերմինաբանությամբ համադրական, միաձուլված լեզու է։ Ավելի ավանդական տերմինաբանությամբ այն թեքական լեզու է, բայց տիպաբանները մինչ այժմ հակված են ասելու «թեքական»։ Բառերը ներառում են օբյեկտիվ իմաստաբանական տարրեր և բառերի կիրառության քերականական հատկորոշիչ ցուցիչներ։ Արմատի նշանակության և ցուցիչի միաձուլման հետևանքով ստեղծվում են հակիրճ նախադասության տարրեր. amō «Ես սիրում եմ», ստեղծվել է իմաստաբանական տարրի՝ ama- «սեր», և մասնիկով, որը եզակի թվի առաջին դեմքի ցուցիչ վերջածանց է։

Քերականական գործառույթը կարող է փոխվել ցուցիչների փոփոխությունից։ Բառը «թեքական» է, որպեսզի արտահայտի տարբեր քերականական գործառույթներ, սակայն իմաստաբանական տարրերը չեն փոխվում։ Թեքույթների մեջ մտնում են կցականությունը և ներածանցները։ Կցականությունը ներառում է նախամասնիկներ և վերջածանցներ։ Լատիներենի թեքույթները երբեք նախամասնիկներ չեն։

Օրինակ՝ amābit «նա սիրելու է» արտահայտությունը ձևավորվել է նույն հիմքով. amā-, որին ավելացվել է ապառնի ժամանակի ցուցիչը՝ -bi-, որը վերջածանց է, և եզակի թվի երրորդ դեմքի ցուցիչ՝ -t վերջածանցը։ Գոյություն ունի հատուկ բազմիմաստություն. -t կարող է նշանակել մեկից ավելի քերականական կատեգորիաներ՝ արական, իգական կամ չեզոք սեռ։ Լատիներեն արտահայտությունները և պարբերությունները հասկանալու հիմնական խնդիրը համատեքստի վերլուծության արդյունքում անորոշությունների հստակ դարձնելն է։ Բոլոր բնական լեզուներն ունեն նմանատիպ կամ այլ երկիմաստություններ։

Թեքույթներն արտահայտում են սեռ, թիվ և հոլով ածականների, գոյականների և դերանունների դեպքում, գործընթացը կոչվում է հոլովում։ Բայի ցուցիչները նշում են դեմք, թիվ, ժամանակ, սեռ, եղանակ և կերպ, բայի թեքումը կոչվում է խոնարհում։ Որոշ բառերը որևէ կերպ չեն թեքվում, ինչպես՝ մակբայները, նախդիրները և ձայնարկությունները։

Գոյական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի գոյականները պատկանում եմ հինգ հիմնական հոլովումներից մեկին, յուրաքանչյուր խմբում գտնվում են որոշակի ձև ունեցող գոյականներ։ Հոլովումները ի հայտ են գալիս գոյականի եզակի թվի սեռական հոլովում։ Առաջին հոլովումը, որում գերակշռում են վերջում a հնչյուն ունեցող գոյականները, եզակի սեռականում բառավերջում ունենում է -ae։ Երկրորդ հոլովումը, որում գերակշռում են վերջում o հնչյուն ունեցող գոյականները, եզակի սեռականում բառավերջում ունենում է -i։ Երրորդ հոլովումը, որում գերակշռում են վերջում i հնչյուն ունեցող գոյականները, եզակի սեռականում բառավերջում ունենում է -is։ Չորրորդ հոլովումը, որում գերակշռում են վերջում u հնչյուն ունեցող գոյականները, եզակի սեռականում բառավերջում ունենում է -ūs։ Երրորդ հոլովումը, որում գերակշռում են վերջում e հնչյուն ունեցող գոյականները, եզակի սեռականում բառավերջում ունենում է -ei։

Լատիներենի գոյականներն ունեն յոթ հոլով, որոնք գործածվում են ածականների և դերանունների դեպքում ևս և նշում են գոյականի շարահյուսական դերը նախադասության մեջ ըստ հոլովման նշանակության: Լատիներենում բառերի կարգերը նախադասության մեջ կարևոր չէ, ինչպես օրինակ անգլերենում, որը նվազ թեքական է: Լատիներեն նախադասությունների հիմնական կառուցվածքը և բառերի կարգերը կարող են լինել տարբեր: Հոլովները հետևյալն են.

  1. Ուղղական հոլով. կիրառվում է, երբ գոյականը ենթական է կամ ստորոգելի: Առարկան կամ անձը գործողություն են կատարում. «Աղջիկը վազում է». puella cucurrit, կամ cucurrit puella:
  2. Սեռական հոլով. կիրառվում է, երբ գոյականը պատկանում կամ սերում է որևէ առարկայի. «մարդու ձին»: Սեռականը կարող է ցույց տալ նաև, թե ինչ նյութից, առարկայից է բաղկացած գոյականը, օրինակ՝ «մարդկանց խումբ, նվերների քանակ», մարդկանց և նվերների բառերը դրված են սեռական հոլովով: Որոշ գոյականներ սեռականով դրվում են հատուկ բայերի կամ ածականների հետ. «Բաժակը լի է գինով», Poculum plēnum vīnī est.
  3. Տրական հոլով. կիրառվում է այն առարկայի դեպքում, որին հանգում է ենթակայի կատարած գործողութունը, հատուկ բայերի, որոշակի նախդիրների հետ, եթե դրանք կիրառվում են որպես պատճառ, մեջբերում կամ երբեմն սեփականություն. «Առևտրականը կնոջը զգեստ վաճառեց», Mercātor fēminae stolam trādit:
  4. Հայցական հոլով, կիրառվում է, երբ գոյականը ենթակայի գործողությունը կրող առարկան է կամ ցույց է տալիս գործողության կատարման տեղը: «Մարդն սպանել է տղային», Vir necāvit puerum:
  5. Բացառական հոլով. կիրառվում է, երբ գոյականն արտահայտում է անջատում կամ զատում աղբյուրից, պատճառ, ազդակ կամ գործիք կամ գոյականը կոնկրետ նախդիրների հետ կիրառվում է որպես ենթակա, մակբայական. «Դու քայլում ես տղայի հետ», Cum puerō ambulāvistī:
  6. Կոչական հոլով. կիրառվում է, երբ գոյականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը: Գոյականի կոչական ձևը հաճախ նույնական է լինում ուղղակի հետ, բայց կան բացառություններ -us-ով վերջացող երկրորդ խոնարհման բայերի դեպքում: Եզակի կոչականում -us մասնիկը դառնում է -e: Եթե այն ավարտվում է -ius-ով (ինչպես օրինակ՝ fīlius), վերջավորությունն ուղղակի -ī է (filī), որպեսզի տարբերակվի հոգնակի ուղղականից (filiī) եզակի կոչականում. «Տե՛ր»,-կանչում էր ստրուկը, "Domine!" clāmāvit servus.
  7. Ներգոյական հոլով. կիրառվում է՝ ցույց տալու համար գտնվելու վայրը (համապատասխանում է հայերենի սեռական հոլով+մեջ կաղապարին): Սա ավելի քիչ տարածված է, քան լատիներենի գոյականների մյուս վեց հոլովները, սովորաբար կիրառվում է քաղաքների, փոքր ավանների կամ կղզիների և քիչ տարածված գոյականների դեպքում, ինչպես domus (տուն) բառը: Առաջին և երկրորդ հոլովումների եզակի թվում այս ձևը նույնական է սեռականի հետ (Roma դառնում է Romae, «Հռոմում»): Բոլոր հոլովումների հոգնակի թվում և մնացած հոլովումների եզակի թվում այն զուգադիպում է բացառականին (Athēnae դառնում է Athēnīs, «Աթենքում»): Չորրորդ խոնարհման պատկանող domus բառի ներգոյական հոլովը domī («տանը») տարբերվում է բոլոր մնացած սովորական դեպքերից:

Լատիներենը չունի անորոշ և որոշյալ հոդեր, այդ իսկ պատճառով puer currit կարող է նշանակել միաժամանակ «Տղան վազում էր» կամ «Մի տղա վազում էր»:

Ածական[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի կանոնավոր ածականներն ունեն երկու տեսակ՝ առաջին ու երկրորդ հոլովում և երրորդ հոլովում: Դրանք այդպես են կոչվում, որովհետև դրանց ձևերը համապատասխանաբար նույնական կամ նման են առաջին ու երկրորդ հոլովման և երրորդ հոլովման գոյականների հետ: Լատիներենի ածականները ունեն առավելական բաղդատական (ավելի --) և գերադրական (ամենա--, --ագույն) աստիճաններ: Դրանք նաև լատիներենի ածական դերբայների թվում են:

Լատիներենի թվականները երբեմն հոլովվում են:

Առաջին և երկրորդ հոլովման ածականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ հոլովման ածականները իգական սեռում հոլովվում են առաջին հոլովման գոյականների նման, արական և չեզոք սեռերում՝ երկրորդ հոլովման գոյականների նման: Օրինակ՝ mortuus, mortua, mortuum (մեռած), mortua բառը հոլովվում է առաջին հոլովման կանոնավոր գոյականների նման (ինչպես օրինակ՝ puella (աղջիկ)), mortuus բառը հոլովվում է երկրորդ հոլովման արական կանոնավոր գոյականների նման (ինչպես օրինակ՝ dominus (տեր, տիրակալ)), և mortuum բառը հոլովվում է երկրորդ հոլովման չեզոք կանոնավոր գոյականների նման (ինչպես օրինակ՝ auxilium (օգնություն)):

Առաջին և երկրորդ հոլովման -er ածականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ հոլովման որոշ ածականներ ունեն -er արական սեռի եզակի ուղղական գոյականները և հոլովվում են առաջին և երկրորդ հոլովման կանոնավոր ածականների նման: Որոշ ածականներ, բայց ոչ բոլորը, պահպանում են e-ը բոլոր ձևերում:

Երրորդ հոլովման ածականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ հոլովման ածականները հիմնականում հոլովվում են երրորդ հոլովման կանոնավոր գոյականների նման՝ որոշ բացառություններով: Չեզոք սեռի հոգնակի ուղղականում օրինակ վերջավորությունը -ia է (omnia (բոլորը, ամեն ինչ)), երրորդ հոլովման գոյականների դեպքում չեզոք սեռի հոգնակի ուղղականն ունի -a կամ -ia վերջավորություն (capita (գլուխներ), animalia (կենդանիներ)): Դրանք կարող են ունենալ մեկ, երկու կամ երեք ձև արական, իգական և չեզոք սեռերի եզակի ուղղականի համար:

Ածական դերբայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի ածական դերբայները անգլերենի նման բայի ձևեր են: Գոյություն ունեն ածական դերբայների մի քանի հիմնական տեսակներ՝ ներկա ներգործական ածական դերբայ, կատարյալ կրավորական ածական դերբայ, ապառնի ներգործական ածական դերբայ և ապառնի կրավորական ածական դերբայ:

Նախդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենը երբեմն կիրառում է նախդիրներ՝ կախված նախդրային արտահայտության կիրառությունից: Նախդիրները իրենց օբյեկտի հանդեպ կարող են ունենալ երկու հոլով. հայցական ("apud puerum" (տղայի հետ)) և բացառական ("sine puero" (առանց տղայի, տղայից զատ)):

Լատիներենի կանոնավոր բայերը պատկանում են չորս հիմնական խոնարհումների: Խոնարհումը նույն կերպ փոփոխվող բայերի դասն է: Խոնարհումը տարբերակվում է բայերի ներկայի հիմքի վերջին տառով: Ներկայի հիմքը կարող է դուրս գցել -re (հասարակ բայերում[Ն 1]՝ -rī):

Բայ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լատիներենի խոնարհում

Լատիներենի կանոնավոր բայերը պատկանում են չորս հիմնական խոնարհումներից որևէ մեկին։ Խոնարհումը «միանման թեքման ձևեր ունեցող բայերի կարգն է»[46]։ Խոնարհումը տարբերակվում է ըստ բայերի առաջին հիմքի վերջին հնչյուն(ներ)ի։ Ներկայի հիմքում կարող է լինել -re-ի սղում (հասարակ բայերում՝ -), որով վերջանում է ներկա անորոշ դերբայը։ Առաջին խոնարհման անորոշ դերբայը վերջանում է -ā-re կամ -ā-ri հնչյուններով (ակտիվ կամ պասիվ), օրինակ՝ amāre «սիրել», hortārī «դիմել»։ Երկրորդ խոնարհումը վերջանում է -ē-re կամ -ē-rī հնչյուններով՝ monēre «զգուշացնել», verērī «վախենալ», իսկ երրորդ խոնարհումը՝ -ere, -ī, օրինակ՝ dūcere «առաջնորդել», ūtī «օգտագործել», չորրորդ խոնարհումը՝ -ī-re, -ī-rī՝ audīre «լսել», experīrī «ձեռնարկել»[47]։

Անկանոն բայերը կարող են չպատկանել այս տեսակներից որևէ մեկին կամ դրսևորվել այլ ձևով։ Վերոնշյալ վերջավորությունները չեն հանդիսանում ներկայի վերջածանցային ցուցիչներ։ Ամեն տեսակի անվան առաջին տառը հանդիսանում է հիմքի վերջին տառը, ըստ այդմ կոչվում են՝ a-խոնարհում, e-խոնարհում և i-խոնարհում։ Ներկայի միաձուլված վերջավորությունը -re կամ -rī է։ Երրորդ խոնարհման հիմքերն ավարտվում են բաղաձայնով՝ բաղաձայնական խոնարհում։ Բացի այդ գոյություն ունի երրորդ խոնարհման ենթաբազմություն՝ i-հիմքեր, որոնք չորրորդ խոնարհման պես են, քանի որ երկուսն էլ i հիմքով են՝ մեկը կարճ, մյուսը՝ երկար[47]։ Բառահիմքերի կատեգորիան սերում է հնդեվրոպական նախալեզվից և կարող է համեմատվել մյուս հնդեվրոպական լեզուների համանման խոնարհումների հետ։

Լատիներենն ունի վեց հիմնական ժամանակ (ներկա, անցյալ անկատար, ապառնի, վաղակատար, վաղակատար անցյալ, վաղակատար ապառնի), երեք եղանակ (սահմանական, հրամայական, ստորադասական՝ ի հավելում անորոշ, ածական, գերունդիում, գերունդիական և բայանուն դերբայների), երեք դեմք (առաջին, երկրորդ, երրորդ), երկու թիվ (եզակի և հոգնակի), երկու սեռ (ներգործական և կրավորական), երեք կերպ (կատարված, կատարելի, կատարվող)։ Բայերը բնութագրվում են չորս հիմնական մասերով.

  1. Առաջին հիմնական մասը բայի եզակի առաջին դեմքն է, ներկա ժամանակ, սահմանական եղանակ, ներգործական սեռ։ Եթե բայն անդեմ է, գլխավոր մասը լինում է եզակի երրորդ դեմքը։
  2. Երկրորդ առաջնային մասը ներգործական անորոշ դերբայի ներկան է։
  3. Երրորդ հիմնական մասը եզակի առաջին դեմքն է, սահմանական եղանակ, վաղակատար, ներգործական սեռ։ Ինչպես առաջին մասում, եթե բայն անդեմ է, երրորդ հիմնական մասը լինում է եզակի երրորդ դեմքը։
  4. Չորրորդ հիմնական մասը բայանունների ձևն է կամ բայի ածական դերբայի եզակի ուղղակական հոլովը, վաղակատար, կրավորական սեռ։ Չորրորդ հիմնական մասը եզակի ուղղականում կարող է արտահայտել ածական դերբայի մեկ սեռը կամ բոլոր երեք սեռերը (արական՝ -us, իգական՝ -a, չեզոք՝ -m)։ Չորրորդ հիմնական մասը կարող է լինել ապառնի ածական դերբայ, եթե բայը չի կարող դառնալ կրավորական։ Լատիներենի ժամանակակից շատ բառարաններում, եթե դրանք ցույց են տալիս միայն մեկ սեռ, ապա հակված են լինում ցույց տալու արականը, բայց հին շատ բառարաններում փոխարենը չեզոք սեռ է, քանի որ այն համապատասխանում է բայանվան հետ։

Լատիներենի վեց ժամանակները բաժանվում են երկու համակարգի՝ ներկա համակարգ, որում ներառված են ներկա, անցյալ անկատար և ապառնի ժամանակները, և վաղակատար համակարգը, որում ներառված են վաղակատար, վաղակատար անցյալ, վաղակատար ապառնի ժամանակաձևերը։ Ժամանակներից յուրաքանչյուրն ունի վերջավորությունների համակարգ՝ ըստ դեմքի և թվի։ Առարկա (ուղղական) դերանունները հիմնականում դուրս են մնում առաջին (ես, մենք) և երկրորդ (դու, դուք) դեմքերի դեպքում։

Ներքոնշյալ աղյուսակում արտահայտված է վեց ժամանակաձևերի ներգործական սեռին բնորոշ վերջավորությունները։ Ապառնի ժամանակի համար առաջին վերջավորությունները առաջին և երկրորդ խոնարհումների համար են, երկրորդ վերջավորությունները՝ երրորդ և չորրորդ խորանհումների։

Ժամանակաձև Եզակի 1-ին դեմք Եզակի 2-րդ դեմք Եզակի 3-րդ դեմք Հոգնակի 1-ին դեմք Հոգնակի 2-րդ դեմք Հոգնակի 3-րդ դեմք
Ներկա -ō/m -s -t -mus -tis -nt
Ապառնի -bō, -am -bis, -ēs -bit, -et -bimus, -ēmus -bitis, -ētis -bunt, -ent
Անկատար -bam -bās -bat -bāmus -bātis -bant
Վաղակատար -istī -it -imus -istis -ērunt
Վաղակատար ապառնի -erō -eris -erit -erimus -eritis -erint
Վաղակատար անցյալ -eram -erās -erat -erāmus -erātis -erant

Վաղակատար ապառնի ժամանակաձևի վերջավորությունները նույնական են ապառնու sum ձևերի հետ (բացառությամբ erint-ի), իսկ վաղակատար անցյալի ձևերը՝ sum-ի անկատարի ձևերի հետ։

Հասարակ բայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի որոշ բայեր հասարակ են, որոնց դեպքում բայերը ձևով կրավորական սեռի են, բայց արտահայտում են ներգործական սեռի իմաստ, օրինակ՝ hortor, hortārī, hortātus sum (համոզել)։

Բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ լատիներենը իտալյան լեզու է, նրա բառապաշարի մեծ մասը նման է նման է իտալյանին, որը եկել է նախահնդեվրոպական լեզվից։ Մշակութային փոխազդեցության հետևանքով հռոմեացիները են ոչ միայն հարմարեցրել են էտրուսկյան այբուբենը լատիներեն այբուբենին, այլև փոխառել են էտրուսկյան որոշ բառեր իրենց լեզու, ներառյալ persona՝ «դիմակ» և histrio՝ «դերասան»[48]։ Լատիներենը փոխառություններ ունի նաև իտալյան մեկ այլ լեզվից՝ օսկերենից։

Տարանտոյի անկումից հետո (Ք. ա. 272 թվական) հռոմեացիները սկսել են հելլենիզացվել կամ ընդունել հունական մշակույթի տարրերը, փոխառել հունարեն բառեր, ինչպես՝ camera (կամարե ծածկ), sumbolum (խորհրդանիշ), balineum (բաղնիք)[48]։ Հելլենիզացումը տարել է նաև այբուբենում «Y» և «Z» տառերի ներառման՝ արտահայտելու հունարենի համապատասխան հնչյունները[49]։ Հետագայում հռոմեացիները Իտալիա են փոխադրել հունական արվեստը, բժշկությունը, գիտությունը և փիլիսոփայությունը՝ որոշակի վճարի դիմաց Հռոմ բերելով հույն զարգացած և կրթված անձանց ու Հունաստան սովորելու ուղարկելով իրենց երիտասարդներին։ Այդպիսով, լատիներենի գիտական և փիլիսոփայական շատ բառեր ծագումով հունարենից են կամ զուգորդվում են հունարեն բառերի հետ, ինչպես ars (արհեստ) և τέχνη (արվեստ)[50]։

Հռոմեական կայսրության ընդլայնման և եվրոպական ժողովուրդների հետ առևտրական կապերի հաստատման շնորհիվ հռոմեացիները փոխառեն են հյուսիսային և կենտրոնական Եվրոպայի որոշ բառեր, օրինակ՝ գերմանական ծագմամբ beber (կուղբ) և կելտական ծագմամբ bracae (բրիջներ) բառերը[50]։ Հռոմեական կայսրության լատինախոս շրջաններում երկրի անկումից հետո առանձին որոշ բարբառների վրա ազդեցություն են ունեցել այդ տարածաշրջաններում այլ իշխող լեզուները։ Լատիներենի բարբառների հիման վրա զարգացել են ռոմանական տարբեր լեզուներ։

Հռոմեական հասարակության մեջ քրիստոնեության ընդունումից հետո քրիստոնեական բառապաշարը դարձել է լեզվի մաս՝ կրկին փոխառվելով հունարենից կամ եբրայերենից կամ լատիներեն նորաբանությունների ստեղծմամբ[51]։ Միջնադարում լատիներենը ևս բազմաթիվ բառեր է փոխառել այս լեզուներից, ինչպես նաև հին անգլերենից կամ գերմանական այլ լեզուներից։

Դարերի ընթացքում լատինախոս հասարակությունը իմաստակիր մասնիկների կցմամբ կամ բառաբարդմամբ ստեղծել է նոր ածականներ, գոյականներ, բայեր[52]։ Օրինակ՝ omnipotens (ամենահզոր) բարդ ածականը առաջացել է omnis (բոլոր) և potens (հզոր) ածականների միացմամբ, omnis բառի վերջի s-ի անկմամբ և կցմամբ։ Հաճախ կցումը փոխում է խոսքի մասը, և բայերից ստեղծվում են գոյականներ, կամ գոյականներից ու ածականներից՝ բայեր[53]։

Արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտություններն ունենում են երաժշտական շեշտ, որում ընդգծվում է որևէ հատված[54]։ Լատիներենի շատ բառերում շեշտակիր է նախավերջին վանկը, որը լատիներեն կոչվում է paenultima կամ syllaba paenultima[55]։ Քիչ թվով բառերում շեշտակիր է վերջից երրորդ վանկը, որը լատիներեն կոչվում է antepaenultima կամ syllaba antepaenultima[55]։

sálve մեկ անձի / salvéte մեկից ավելի անձանց՝ ողջույն

áve մեկ անձի / avéte մեկից ավելի անձանց՝ բարև

vále մեկ անձի / valéte մեկից ավելի անձանց՝ ցտեսություն

cúra ut váleas՝ հոգ տանել

exoptátus տղամարդուն / exoptáta կնոջը, optátus տղամարդուն / optáta կնոջը, grátus տղամարդուն / gráta կնոջը, accéptus տղամարդուն / accépta կնոջը՝ բարի գալուստ

quómodo váles?, ut váles?՝ ինչպե՞ս ես

bonus՝ լավ

amabo te՝ խնդրեմ

béne váleo՝ ես լավ եմ

mále՝ վատ

mále váleo՝ ես լավ չեմ

quáeso (['kwajso]/['kwe:so])՝

íta, íta est, íta véro, sic, sic est, étiam՝ այո

non, minime՝ ոչ

grátias tíbi, grátias tíbi ágo՝ շնորհակալություն, ես շնորհակալ եմ քեզ

mágnas grátias, mágnas grátias ágo՝ շատ շնորհակալություն

máximas grátias, máximas grátias ágo, ingéntes grátias ágo՝ անչափ շնորհակալ եմ

accípe sis մեկ անձի / accípite sítis մեկից ավելի անձանց, libénter՝ խնդրեմ

qua aetáte es?՝ քանի՞ տարեկան ես

25 ánnos nátus տղամարդուն / 25 ánnos náta կնոջը՝ 25 տարեկան

loquerísne ...՝ դու խոսու՞մ ես...

  • Latíne?՝ լատիներեն
  • Gráece? (['grajke]/['gre:ke])՝ հունարեն
  • Ánglice? (['aŋlike])՝ անգլերեն
  • Italiáne?՝ իտալերեն
  • Gallice?՝ ֆրանսերեն
  • Hispánice?՝ իսպաներեն
  • Lusitánice?՝ պորտուգալերեն
  • Theodísce? ([teo'diske])՝ գերմաներեն
  • Sínice?՝ չինարեն
  • Japónice? ([ja'po:nike])՝ ճապոներեն
  • Coreane?՝ կորեերեն
  • Arábice?՝ արաբերեն
  • Pérsice?՝ պարսկերեն
  • Indice?՝ հինդի
  • Rússice?՝ ռուսերեն
  • Cambrica?՝ ուելսերեն
  • Suecice?՝ շվեդերեն

úbi latrína est?՝ որտե՞ղ է սանհանգույցը

ámo te / te ámo՝ ես քեզ սիրում եմ

Թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներում լատիներենի թվականները գրվում էին միայն տառերով։ Այժմ թվերը կարող են գրվել արաբական նիշերով, ինչպես նաև հռոմեական թվերով։ 1, 2, 3 և 200-ից սկսած մինչև 900 հարյուրյակները գոյականներ ու ածականներ են։

ūnus, ūna, ūnum (արական, իգական, չեզոք) I մեկ
duo, duae, duo (ա., ի., չ.) II երկու
trēs, tria (ա./ի., չ.) III երեք
quattuor IIII կամ IV չորս
quīnque V հինգ
sex VI վեց
septem VII յոթ
octō VIII ութ
novem VIIII կամ IX ինը
decem X տասը
quīnquāgintā L հիսուն
centum C հարյուր
quīngentī D հինգ հարյուր
mīlle M հազար

Հաճախ 4-ից մինչև 100 թվականները չեն փոխում իրենց վերջավորությունները։

Լատիներեն ասույթներ և թևավոր խոսքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amor caecus - Սերը կույր է
  • Audi multa, loquere pauca - Շատ լսիր, քիչ խոսիր
  • Amicus Plato sed magis amica veritas - Պլատոնը բարեկամս է, բայց ամենամեծ բարեկամս ճշմարտությունն է
  • Arbor mala, mala mala - Ծառը վատ, պտուղը վատ
  • Ad infinitum - Անվերջ
  • Ad multos annos - Շնորհավոր Նոր Տարի
  • Ex comoedia saepe fit tragoedia - Կատակերգությունն հաճախ է վերածվում ողբերգության
  • Docendo discimus - Սովորեցնելով սովորում ես
  • Garulla lingua nocet - Շաղակրատ լեզուն վնասում է
  • Historia vitae magistra - Պատմությունը կյանքի ուսուցիչն է
  • Felicitas humana nunquam in oedem statu permanet - Մարդկային երջանկությունը երբեք մշտական չի լինում
  • Fiat lux - Եղիցի լույս
  • Facile dictu, dificile factu - Հեշտ է ասել, դժվար է անել
  • In persona - Անձամբ
  • In memoriam - Հիշատակին
  • Homo est animal sociale - Մարդը սոցիալական էակ է
  • natura trahit ad sua jura - Բնությունն ունի իր օրենքները
  • Ne discere cessa - Մի դադարիր սովորելուց
  • Non rex est lex, sed lex est rex - Ոչ թե արքան է օրենք, այլ օրենքն է արքա
  • Re vera - Իրոք
  • Pax optima rerum - Խաղաղությունն ամենաթանկ բանն է

Սակայն լատիներենն այսօր օգտագործվում է բժշկություն, ֆիզիկա, քիմիա և այլ գիտությունների մեջ, որովհետև այս գիտությունների պատմությունը սկսվել է լատիներեն լեզվով։

Լատիներենով են կատարվում նաև կաթոլիկ եկեղեցու ծիսական արարողությունները։

Տեքստի օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայոս Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» գիրքը (լատիներեն՝ Commentarii de Bello Gallico, կոչվում է նաև De Bello Gallico) սկսվում է հետևյալ պարբերությամբ.

Aquote1.png Gallia est omnis divisa in partes tres, quarum unam incolunt Belgae, aliam Aquitani, tertiam qui ipsorum lingua Celtae, nostra Galli appellantur. Hi omnes lingua, institutis, legibus inter se differunt. Gallos ab Aquitanis Garumna flumen, a Belgis Matrona et Sequana dividit. Horum omnium fortissimi sunt Belgae, propterea quod a cultu atque humanitate provinciae longissime absunt, minimeque ad eos mercatores saepe commeant atque ea quae ad effeminandos animos pertinent important, proximique sunt Germanis, qui trans Rhenum incolunt, quibuscum continenter bellum gerunt. Qua de causa Helvetii quoque reliquos Gallos virtute praecedunt, quod fere cotidianis proeliis cum Germanis contendunt, cum aut suis finibus eos prohibent aut ipsi in eorum finibus bellum gerunt. Eorum una pars, quam Gallos obtinere dictum est, initium capit a flumine Rhodano, continetur Garumna flumine, Oceano, finibus Belgarum; attingit etiam ab Sequanis et Helvetiis flumen Rhenum; vergit ad septentriones. Belgae ab extremis Galliae finibus oriuntur; pertinent ad inferiorem partem fluminis Rheni; spectant in septentrionem et orientem solem. Aquitania a Garumna flumine ad Pyrenaeos montes et eam partem Oceani quae est ad Hispaniam pertinet; spectat inter occasum solis et septentriones. Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լատիներենում այն բայերը, որոնք կրավորական լինելով, ունեն ներգործական իմաստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.com/news/magazine-21412604
  2. Sandys John Edwin (1910)։ A companion to Latin studies։ Chicago: University of Chicago Press։ էջեր 811–812 
  3. Hu Winnie (հոկտեմբերի 6, 2008)։ «A Dead Language That's Very Much Alive»։ New York Times 
  4. Eskenazi Mike (դեկտեմբերի 2, 2000)։ «The New case for Latin»։ TIME 
  5. Bryson Bill (1996)։ The mother tongue: English and how it got that way։ New York: Avon Books։ էջեր 33–34։ ISBN 0-14-014305-X 
  6. Clark 1900, էջեր. 1–3
  7. Diringer 1996, էջեր. 533–4
  8. Sacks David (2003)։ Language Visible: Unraveling the Mystery of the Alphabet from A to Z։ London: Broadway Books։ էջ 80։ ISBN 0-7679-1172-5 
  9. Pope Mildred K (1966)։ From Latin to modern French with especial consideration of Anglo-Norman; phonology and morphology։ Publications of the University of Manchester, no. 229. French series, no. 6։ Manchester: Manchester university press։ էջ 3 
  10. Monroe Paul (1902)։ Source book of the history of education for the Greek and Roman period։ London, New York: Macmillan & Co.։ էջեր 346–352 
  11. Herman & Wright 2000, էջեր. 17–18
  12. Herman & Wright 2000, էջ. 8
  13. Pei Mario, Gaeng Paul A. (1976)։ The story of Latin and the Romance languages (1st ed.)։ New York: Harper & Row։ էջեր 76–81։ ISBN 0-06-013312-0 
  14. Herman & Wright 2000, էջեր. 1–3
  15. 15,0 15,1 Elabani Moe (1998)։ Documents in medieval Latin։ Ann Arbor: University of Michigan Press։ էջեր 13–15։ ISBN 0-472-08567-0 
  16. «Incunabula Short Title Catalogue»։ British Library։ Վերցված է 2 March 2011 
  17. Moore Malcolm (28 January 2007)։ «Pope's Latinist pronounces death of a language»։ The Daily Telegraph։ Վերցված է 16 September 2009 
  18. Moore Malcolm (28 January 2007)։ «Pope's Latinist pronounces death of a language»։ The Daily Telegraph։ Վերցված է 16 September 2009 
  19. «Liber Precum Publicarum, The Book of Common Prayer in Latin (1560). Society of Archbishop Justus, resources, Book of Common Prayer, Latin, 1560. Retrieved 22 May 2012»։ Justus.anglican.org։ Վերցված է 9 August 2012 
  20. «Society of Archbishop Justus, resources, Book of Common Prayer, Latin, 1979. Retrieved 22 May 2012»։ Justus.anglican.org։ Վերցված է 9 August 2012 
  21. «Latein: Nuntii Latini mensis lunii 2010: Lateinischer Monats rückblick» (Latin)։ Radio Bremen։ Արխիվացված օրիգինալից-ից 18 June 2010-ին։ Վերցված է 16 July 2010 
  22. Dymond Jonny (24 October 2006)։ «Finland makes Latin the King»։ BBC Online։ Վերցված է 29 January 2011 
  23. «Nuntii Latini» (Latin)։ YLE Radio 1։ Վերցված է 17 July 2010 
  24. Finkenstaedt Thomas, Dieter Wolff (1973)։ Ordered Profusion; studies in dictionaries and the English lexicon։ C. Winter։ ISBN 3-533-02253-6 
  25. Uwe Pörksen, German Academy for Language and Literature’s Jahrbuch [Yearbook] 2007 (Wallstein Verlag, Göttingen 2008, pp. 121-130)
  26. Loanwords in the World's Languages: A Comparative Handbook։ Walter de Gruyter։ 2009։ էջ 370 
  27. Pei Mario (1949)։ Story of Language։ ISBN 03-9700-400-1 
  28. LaFleur Richard A. (2011)։ «The Official Wheelock's Latin Series Website»։ The Official Wheelock's Latin Series Website 
  29. «University of Cambridge School Classics Project - Latin Course»։ Cambridgescp.com։ Վերցված է 2014-04-23 
  30. «Open University Undergraduate Course - Reading classical Latin»։ .open.ac.uk։ Վերցված է 2014-04-23 
  31. «The Latin Programme – Via Facilis»։ Thelatinprogramme.co.uk։ Վերցված է 2014-04-23 
  32. Beard, Mary (10 July 2006)։ «Does Latin "train the brain"?»։ The Times Literary Supplement։ Արխիվացված օրիգինալից-ից 14 January 2012-ին։ Վերցված է 20 December 2011։ «No, you learn Latin because of what was written in it – and because of the sexual side of life direct access that Latin gives you to a literary tradition that lies at the very heart (not just at the root) of Western culture.» 
  33. «Coins»։ Croatian National Bank։ 30 September 2016։ Վերցված է 15 November 2017 
  34. Who only knows Latin can go across the whole Poland from one side to the other one just like he was at his own home, just like he was born there. So great happiness! I wish a traveler in England could travel without knowing any other language than Latin!, Daniel Defoe, 1728
  35. Anatol Lieven, The Baltic Revolution: Estonia, Latvia, Lithuania and the Path to Independence, Yale University Press, 1994, 0-300-06078-5, Google Print, p.48
  36. Kevin O'Connor, Culture And Customs of the Baltic States, Greenwood Press, 2006, 0-313-33125-1, Google Print, p.115
  37. Karin Friedrich et al., The Other Prussia: Royal Prussia, Poland and Liberty, 1569–1772, Cambridge University Press, 2000, 0-521-58335-7, Google Print, p.88
  38. Karin Friedrich et al., The Other Prussia: Royal Prussia, Poland and Liberty, 1569–1772, Cambridge University Press, 2000, 0-521-58335-7, Google Print, p.88
  39. Diringer 1996, էջեր. 451, 493, 530
  40. Diringer 1996, էջ. 536
  41. 41,0 41,1 Diringer 1996, էջ. 538
  42. Diringer 1996, էջ. 540
  43. Allen 2004, էջեր. viii–ix
  44. Sihler Andrew L. (1995)։ New Comparative Grammar of Greek and Latin։ Oxford University Press։ ISBN 978-0-19-508345-3։ Վերցված է 12 March 2013 
  45. Allen 2004, էջեր. 60–63
  46. «Conjugation»։ Webster's II new college dictionary։ Boston: Houghton Mifflin։ 1999 
  47. 47,0 47,1 Wheelock Frederic M. (2011)։ Wheelock's Latin (7th ed.)։ New York: CollinsReference 
  48. 48,0 48,1 Holmes & Schultz 1938, էջ. 13
  49. Sacks David (2003)։ Language Visible: Unraveling the Mystery of the Alphabet from A to Z։ London: Broadway Books։ էջ 351։ ISBN 0-7679-1172-5 
  50. 50,0 50,1 Holmes & Schultz 1938, էջ. 14
  51. Norberg Dag, Johnson Rand H, Translator (2004) [1980]։ «Latin at the End of the Imperial Age»։ Manuel pratique de latin médiéval։ University of Michigan։ Վերցված է 20 May 2015 
  52. Jenks 1911, էջեր. 3, 46
  53. Jenks 1911, էջեր. 35, 40
  54. Ebbe Vilborg – Norstedts svensk-latinska ordbok – Second edition, 2009.
  55. 55,0 55,1 Tore Janson – Latin – Kulturen, historien, språket – First edition, 2009.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատիներեն լեզու և բժշկական տերմինաբանություն (Դասագիրք ԵՊԲՀ ուսանողների համար), Հ.Թ.Առաքելյան, Երևան, 1996։
  • Allen William Sidney (2004)։ Vox Latina – a Guide to the Pronunciation of Classical Latin (2nd ed.)։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-22049-1 
  • Baldi Philip (2002)։ The foundations of Latin։ Berlin: Mouton de Gruyter 
  • Bennett Charles E. (1908)։ Latin Grammar։ Chicago: Allyn and Bacon։ ISBN 1-176-19706-1 
  • Buck Carl Darling (1904)։ A grammar of Oscan and Umbrian, with a collection of inscriptions and a glossary։ Boston: Ginn & Company 
  • Clark Victor Selden (1900)։ Studies in the Latin of the Middle Ages and the Renaissance։ Lancaster: The New Era Printing Company 
  • Diringer David (1996) [1947]։ The Alphabet – A Key to the History of Mankind։ New Delhi: Munshiram Manoharlal Publishers Private Ltd.։ ISBN 81-215-0748-0 
  • Herman József, Wright Roger (Translator) (2000)։ Vulgar Latin։ University Park, PA: Pennsylvania State University Press։ ISBN 0-271-02000-8 
  • Holmes Urban Tigner, Schultz Alexander Herman (1938)։ A History of the French Language։ New York: Biblo-Moser։ ISBN 0-8196-0191-8 
  • Janson, Tore (2004)։ A Natural History of Latin։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-926309-4 
  • Jenks Paul Rockwell (1911)։ A Manual of Latin Word Formation for Secondary Schools։ New York: D.C. Heath & Co 
  • Palmer Frank Robert (1984)։ Grammar (2nd ed.)։ Harmondsworth, Middlesex, England; New York, N.Y., U.S.A.: Penguin Books։ ISBN 81-206-1306-6 
  • Sihler Andrew L (2008)։ New comparative grammar of Greek and Latin։ New York: Oxford University Press 
  • Vincent N. (1990)։ «Latin»։ in Harris M., Vincent N.։ The Romance Languages։ Oxford: Oxford University Press։ ISBN 0-19-520829-3 
  • Waquet Françoise, Howe John (Translator) (2003)։ Latin, or the Empire of a Sign: From the Sixteenth to the Twentieth Centuries։ Verso։ ISBN 1-85984-402-2 
  • Wheelock Frederic (2005)։ Latin: An Introduction (6th ed.)։ Collins։ ISBN 0-06-078423-7 
  • Curtius Ernst (2013)։ European Literature and the Latin Middle Ages։ Princeton University։ ISBN 978-0-691-15700-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերականություն և ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենով նորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներենի առցանց համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]