Հայրենական պատերազմի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենական պատերազմի շքանշան
Изображение орденской планки
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տեսակշքանշան և ռազմական պարգև
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
ՊարամետրերՀումք` ոսկի, արծաթ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 20, 1942
Պարգևատրման քանակը9 100 000
Հերթականություն
Ավագ պարգևԱլեքսանդր Նևսկու շքանշան
Կրտսեր պարգևԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
 Order of the Patriotic War Վիքիպահեստում

«Հայրենական պատերազմի շքանշան» (ռուս.՝ Орден Отечественной войны), ԽՍՀՄ ռազմական շքանշան, հաստատված Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշանի ստեղծման կարգը», մայիսի 20-ին 1942 թ.։ Հետագայում շքանշանի նկարագրության մեջ որոշ փոփոխություն է մտցվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ հունիսի 19-ին, 1943 թ., իսկ շքանշանի կարգավիճակի մեջ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դեկտեմբերի 16-ին, 1947 թ.։

Պատերազմի ժամանակ այս շքանշանով պարգևատրվել են 1 276 000 մարդ, այդ թվում, մոտ 350 հազարը՝ I աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել են Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում «քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած», ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Կարմիր բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։