ԽՍՀՄ Զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՍՀՄ զինված ուժերը (ԶՈԻ) խորհրդային պետության ռազմական կազմակերպությունն են, պաշտպանում են խորհրդային ժողովրդի սոցիալիստական նվաճումները, սոցիալիստական երկրների զինված ուժերի հետ ապահովում են սոցիալիստական համագործակցության անվտանգությունը ագրեսորների ոտնձգություններից։ ԽՍՀՄ ԶՈԻ արմատապես տարբերվում են կապիտալիստական երկրների զինված ուժերից, որոնք աշխատավորների շահագործման, իմպերիալիստական շըրջանակների ագրեսիվ քաղաքականության և այլ երկրներ զավթելու ու ստրկացնելու միջոց են։

ԽՍՀՄ, զրահատանկեր

ԽՍՀՄ ԶՈԻ-ի կառուցվածք[խմբագրել]

ԽՍՀՄ։Հրթիռային ուժեր

ԽՍՀՄ ԶՈԻ կառուցված են սոցիալիստական գիտակցականության, հայրենասիրության, ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների բարեկամության սկզբունքների վրա, համընդհանուր խաղաղության և առաջադիմության պատվար են։ ԶՈԻ-ի գաղափարական դաստիարակության հիմքում ընկած է մարքսիզմ-լենինիզմը։ ԽՍՀՄ ԶՈԻ կազմված են ստրատեգիական նշանակության հրթիռային, ցամաքային, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերից, ռազմաօդային ուժերից (ՌՕՈԻ), ռազմածովային նավատորմից (ՌԾՆ), ԶՈԻ-ի թիկունքից, քաղաքացիական պաշտպանության շտաբներից և զորքերից։ Դրանք, իրենց հերթին, բաժանվում են զորատեսակների, հատուկ զորքերի և այլն։ Երկրի պաշտպանության և ԶՈԻ գերագույն ղեկավարությունն իրագործում են ԽՄԿԿ ԿԿ, ԽՍՀՄ Գերագույն սովետը և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը։

ԽՍՀՄ։Դրոշ

ԽՍՀՄ ԶՈԻ-ի ղեկավարություն[խմբագրել]

ԶՈԻ-ի անմիջական ղեկավարությունն (բացի սահմանապահ և ներքին զորքերից) իրականացնում է ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունը՝ պաշտպանության մինիստրի գլխավորությամբ։ ԶՈԻ-ի յուրաքանչյուր տեսակ ղեկավարում է համապատասխան գլխավոր հրամանատարը, որը պաշտպանության նախարարի տեղակալն է։ Սահմանապահ ներքին զորքերը ղեկավարում են համապատասխանաբար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեն և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը։ Պաշտպանության մինիստրության կազմի մեջ մտնում են ԶՈԻ-ի Գլխավոր շտաբը, ԶՈԻ-ի տեսակների գլխավոր հրամանատարների վարչություններն են։ ԽՄԿԿ ԿԿ ԶՈԻ-ում կուսակցական-քաղաքական աշխատանքն իրականացնում է սովետական բանակի և ՌԾՆ-ի գլխավոր քաղաքական վարչության միջոցով։ ԶՈԻ-ի նյութական ապահովությունն իրականացնում են թիկունքի վարչություններն ու ծառայությունները, որոնք ենթարկվում են պաշտպանության մինիստրի տեղակալ ԶՈԻ-ի թիկունքի պետին։

ԽՍՀՄ տարածքի ռազմական բաժանում[խմբագրել]

ԽՍՀՄ տարածքը բաժանված է ռազմական օկրուգների։ Սոցիալիստական երկրների համատեղ անվտանգությունն ապահովելու, դաշնակցային պարտավորությունը կատարելու համար ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ և ՉԽՍՀ տարածքում ժամանակավորապես տեղավորված են սովետական զորախմբեր։ ԶՈԻ-ի տեսակներում, ռազմական օկրուգներում, բանակներում, նավատորմերում ստեղծված են ռազմական խորհուրդներ։ ԶՈԻ համալրվում են սովետական քաղաքացիներից՝ ընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա։ Զինակոչվում են 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները՝ 1,5-3 տարով։ Սպայական կադրերը, որոնք պատրաստվում են ռազմական ուսումնարաններում, համալրվում են կամավոր սկզբունքով։ Սովետական բանակի և ՌԾՆ-ի պատմությունն սկսվում է աշխարհում առաջին սոցիալիստական պետության կազմավորման ժամանակաշրջանից։ ԽՍՀՄ ԶՈԻ ստեղծել է կոմկուսը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ։

Կարմիր բանակի և նրա զորամասերի կազմավորում[խմբագրել]

Կարմիր բանակի զինվոր

Սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարի որոշմամբ (1917հոկտեմբերի 26 (նոյեմբերի 8)) ստեղծվեց ռազմածովային կոմիտե, որը 1917 թվականի հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9)-֊ից կոչվեց ռազմածովային գործերի ժողկոմխորհ, 1917 թվականի դեկտեմբերից՝ ռազմական կոմիսարների կոլեգիա։ 1918 թվականի փետրվարին ստեղծվեց երկու ժողկոմատ՝ ռազմական և ռազմածովային գործերի։ 1918 թվականի հունվարի 15(28)-ին ժողկոմխորհը դեկրետ ընդունեց կամավոր սկզբունքով բանվորագյուղացիական կարմիր բանակ (ԲԳԿԲ), իսկ հունվարի 29 (փետրվարի 11)-ին՝ բանվորագյուղացիական կարմիր նավատորմ (ԲԳԿՆ) ստեղծելու վերաբերյալ։ Հարձակման անցած գերմանական զորքերի դեմ կռվելու համար սովետական կառավարությունը 1918 թվականի փետրվարի 21-ին Լենինի գրած «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» կոչ-դեկրետով դիմեց ժողովրդին։ Սկսվեց կամավորների զանգվածային ցուցակագրումը կարմիր բանակ և նրա զորամասերի կազմավորումը։ Ի նշանավորումն հեղափոխական ուժերի ընդհանուր զորահավաքի և Փետրվարի 23-ին զավթիչներին ցույց տված քաջարի դիմադրության, այդ օրը ԽՍՀՄ-ում նշվում է իբրև համաժողովրդական տոն՝ սովետական բանակի և ՌԾՆ-ի օր։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի տարիներին ԲԳԿԲ և ԲԳԿՆ-ի կառուցումն ընթանում էր բարդ պայմաններում։ ԲԳԿԲ-ի և ԲԳԿՆ-ի համալրումը կամավորներով չէր կարող ապահովել զանգվածային կանոնավոր բանակի ստեղծումը։ 1918 թվականի ապրիլի 20-ի տվյալներով կարմիր բանակում կար ընդամենը մոտ 200 հազար մարդ։ 1918 թվականի հուլիսի 10-ին Սովետների համառուսաստանյան 5-րդ համագումարը որոշում ընդունեց աշխատավորների (18-40 տարեկան) համընդհանուր զինապարտության հիման վրա կարմիր բանակ կազմակերպելու, բանակում և նավատորմում զինվորական կոմիսարների ինստիտուտ մտցնելու մասին։ 1918 թվականի սեպտեմբերի սկզբին կարմիր բանակում արդեն հաշվվում էր 550 հազար մարդ։ 1918 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվեց Հանրապետության ռազմահեղափոխական խորհուրդ (ՀՌՀԽ), որն իրականացնելու էր զորքերի օպերատիվ և կազմակերպական ղեկավարությունը։ Նախատեսելով իմպերիալիզմի նոր հարձակումները, Լենինը առաջ քաշեց 3 միլիոնանոց բանակ ստեղծելու խնդիր։ 1918 թվականի սեպտեմբերին ստեղծվեց ՀՌՀԻ-ի Դաշնային շտաբ (1921 թվականի փետրվարից՝ ԲԳԿԲ-ի շտաբ), որը ենթարկվում էր գլխավոր հրամանատարին և զբադվում զորքերի նախապատրաստմամբ ու ռազմական գործողությունների ղեկավարությամբ։

Բանվորգյուղացիական պաշտպանության խորհրդի ստեղծում[խմբագրել]

Բանվորգյուղացիական պաշտպանություն

1918 թվականի նոյեմբերի 30-ին ստեղծվեց Բանվորագյուղացիական պաշտպանության խորհուրդ՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ։ 1919 թվականի մարտին ՌԿԿ 8-րդ համագումարը հավանություն տվեց ռազմական շինարարության լենինյան ուղուն, հակահարված հասցրեց, այսպես կոչված, ռազմական օպոզիցիայի ներկայացուցիչներին, որոնք դեմ էին կանոնավոր բանակ ստեղծելուն, հին զինվորական մասնագետների օգտագործմանը։ Համագումարը որոշեց ստեղծել ՀՌՀԽ-ի քաղաքական բաժանմունք, որը 1919 թվականի մայիսին վերակազմվեց քաղվարչության։ 1919 թվականի վերջին կարմիր բանակում կար 3 մլն, 1920 թվականի աշնանը՝ 5,5 միլիոն մարդ։ Բանվորները կազմում էին 15% , գյուղացիները՝ 77% և այլք՝ 8%։ Կարմիր բանակի ստեղծմանը զուգընթաց զարգանում էր մարքսիստական-լենինյան ուսմունքի վրա հիմնված սովետական ռազմական գիտությունը։ Ստեղծվեցին կարմիր բանակի առաջին կանոնադրությունները։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո կարմիր բանակն անցավ խաղաղ դրության և կրճատվեց 10 անգամ։ 1923 թվականին վերստեղծվեց ռազմական և ծովային գործերի միացյալ ժողկոմատը։ Ռազմական ռեֆորմի ընթացքում 1924-1925 թվականին կրճատվեց և նորացվեց կենտրոնական համակարգը, մտցվեցին զորամասերի և միավորումների նոր հաստիքներ, բարելավվեց հրամանատարության սոցիալական կազմը։ 1925 թվականին ընդունվեց ընդհանուր միութենական օրենք «Պարտադիր զինծառայության մասին», որն ամրապնդեց ռազմական ռեֆորմի միջոցառումները։ 1937 թվականին բանակի և նավատորմի շարքերում կար 1,5 մլն, 1941 թվականի հունիսին՝ մոտ 5 միլիոն մարդ։ 1934 թվականին ԽՍՀՄ ԿԳԿ վերացրեց ԽՍՀՄ ՌՀԽ, ռազմական և ծովային գործերի ժողկոմատը վերանվանվեց ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմատ։ 1935 թվականին ԲԳԿԲ-ի շտաբը վերակազմվեց Գլխավոր շտաբի։ 1937 թվականին ստեղծվեց ընդհանուր միութենական ՌԾՆ-ի ժողկոմատ, կարմիր բանակի քաղվարչությունը վերանվանվեց քաղաքացիական պրոպագանդայի գլխավոր վարչություն։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվեց «Համընդհանուր զինապարտության» օրենք։ Բարելավվեց բանակի սոցիալական կազմը, զինվորների և կրտսեր հրամկազմի 40-50%-֊ը բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին։ 1939 թվականին կային 14 ռազմական ակադեմիաներ, ցամաքային զորքերի 63,ՌԾՆ-ի 14 ռազմական ուսումնարաններ, օդաչուական և օդաչուատեխնիկական 32 դպրոց։ 1935 թվականի սեպտեմբերին մտցվեցին անհատական զինվորական, 1940 թվականի մայիսից՝ գեներալական և ծովակալական կոչումներ։ Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն տվեց բարելավել զորքերի կազմակերպական կառուցվածքը։ Հետագա զարգացում ստացավ ռազմական ստրատեգիան, որի տեսական դրույթները ստուգվեցին 1939-1940 թվականներին՝ Խասան լճի, Խալխին Գոլ գետի շրջանում և սովետա-ֆինլանդական պատերազմում կարմիր բանակի մարտական գործողություններում։ Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941-1945 թվականների նախօրեին, չնայած ձեռք առնված բոլոր միջոցներին, չէր ավարտվել ԶՈԻ-ի նախապատրաստումը ֆաշիստական ագրեսիային հակահարված տալու համար և ԶՈԻ-ի վերակառուցումը տեխնիկական նոր հիմքի վրա։ 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան ուխտադրուժ հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Հայրենական մեծ պատերազմը ծանր փորձություն էր ԽՍՀՄ ԶՈԻ-ի համար։ Գերմանական զորքերը պատերազմի առաջին ամիսներին կարողացան հարյուրավոր կիլոմետրեր խորանալ ԽՍՀՄ տարածքում։ Մինչև 1941 թվականի հուլիսի 1-ը պահեստից զորակոչվեց 5,3 միլիոն մարդ։ Երկրի տնտեսության հիմնական ճյուղերն անցան ռազմական արտադրության։ 1941 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց արտակարգ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, Իոսիֆ Ստալինի նախագահությամբ), որը ղեկավարում էր երկրի ամբողջ կյանքը, միավորում թիկունքի և ճակատի բոլոր ուժերը թշնամուն ջախջախելու համար։ 1941 թվականի օգոստոսի 8-ին ստեղծվեց Գերագույն գլխավոր հրամանատարության (ԳԳՀ) ռազմակայանը, որը ԶՈԻ-ի ստրատեգիական ղեկավարությունն իրականացնում էր Դլխավոր շտաբի միջոցով։

ԽՄԿԿ-ի և խորհրդային կառավարության արտակարգ միջոցառումների արդյունքներ[խմբագրել]

Շնորհիվ ԽՄԿԿ-ի և խորհրդային կառավարության արտակարգ միջոցառումների, սովետական ժողովրդի և ԶՈԻ-ի մասսայական հերոսության ու անձնազոհության, 1941-ի վերջին կանգնեցվեց թշնամու առաջխաղացումը Մոսկվայի, Լենինգրադի և կենսականորեն կարևոր այլ կենտրոնների մատույցներում։ Մոսկվայի ճակատամարտում (1941-1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, առաջին խոշոր պարտությունը հասցվեց թշնամուն․ հօդս ցնդեց գերմանաֆաշիստական բանակի անպարտելիության առասպելը, վիժեցվեց կայծակնային պատերազմի պլանը։ 1942 թվականի ամռանը ռազմական գործողությունների կենտրոնը փոխադրվեց հարավ։ Գերմանական զորքերը ձգտում էին դեպի Վոլգա, Կովկաս, Դոնի և Կուբանի հացառատ շրջանները։ Կուսակցությունն ու սովետական կառավարությունը բոլոր ջանքերը գործադրեցին կանգնեցնելու թշնամուն, շարունակելով զարգացնել ԶՈԻ-ի հզորությունը։ 1942 թվականի ամռանը միայն գործող բանակում կար 5,5 միլիոն մարդ, ավելացավ ռազմական արտադրությունը։ Մտալինգրադի ճակատամարտում (1942-1943) սովետական զորքերը նոր, խոշոր պարտության մատնեցին թշնամուն և իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այդ հաղթանակը սկզբնավորեց արմատական բեկումը ոչ միայն հայրենական պատերազմի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ 1943 թվականին ռազմաարդյունաբերական արտադրանքն ավելացավ 17%֊-ով, իսկ ֆաշիստական Գերմանիայինը՝ 12%-ով։ ԽՍՀՄ ԶՈԻ-ի հզորության աճը, զորահրամանատարների զորավարական արվեստի կատարելագործումը հնարավորություն տվեցին խոշոր հաղթանակ տանել Կուրսկի ճակատամարտում (1943), որը ֆաշիստական Գերմանիային կանգնեցրեց ռազմական աղետի առջև։ ԽՍՀՄ ԶՈԻ վճռական հաղթանակներ տարան 1944-1945 թվականներին։ 1945 թվականի սկզբին ԶՈԻ-ում ընդգրկված էր 11 միլիոն 365 հազար մարդ։ Ստրատեգիական հարձակողական գործողությունների (Լենինգրադի և Նովգորոդի մոտ, Ղրիմում, Աջափնյա Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդավիայում, Մերձբալթիկայում, Անդրբևեռում) հետևանքով ԶՈԻ սովետական երկիրը մաքրեցին զավթիչներից։ 1945 թվականին սովետական զորքերն իրականացրին արևելապրուսական, Վիսլա-Օդերի օպերացիաները, իսկ Բեռլինի օպերացիայով վերջնականապես ջախջախեցին ֆաշիստական Գերմանիային։ ԽՍՀՄ ԶՈԻ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի ժողովուրդներին օգնեցին ազատագրվելու ֆաշիստական օկուպացիայից։ Կատարելով իր դաշնակցային պարտավորությունները ԽՍՀՄ 1945 թվականի օգոստոսին մտավ Ճպոնիայի դեմ պատերազմի մեջ, ՄԺՀ-ի զորքերի հետ ջախջախեց ճապոնական Կվանտունյան բանակը և վճռական դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտելու գործում։ Կուսակցությունն ու կառավարությունը բարձր գնահատեցին զինվորների արիությունն ու հերոսությունը։ Ավելի քան 7 միլիոն մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 100 ազգի և ազգության 11600 ներկայացուցիչ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմի ընթացքում ԽՍՀՄ ԶՈԻ ձեռք բերեցին հսկայական մարտական փորձ։

Վլադիմիր Իլյիչ Լենին

ԽՍՀՄ ԶՈԻ-ի զարգացում[խմբագրել]

ԽՍՀՄ -ի հրթիռային ուժեր

Հետագա զարգացում ապրեց սովետական ռազմագիտությունը, առանձնապես ռազմական արվեստը։ 1945 թվականի սեպտեմբերին վերացվեց ՊՊԿ, դադարեցրեց իր գործունեությունը ԴԴՀ ռազմակայանը։ 1946 թվականի փետրվարին Պաշտպանության և ՌԾՆ-ի ժողկոմատների փոխարեն ստեղծվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի միասնական ժողկոմատ, 1946 թվականի մարտին վերանվանվեց ԽՍՀՄ ԶՈԻ-ի մինիստրություն, 1953 թվականից՝ ԽՄՀՄ պաշտպանության մինիստրություն։ Պատերազմից հետո իմպերիալիստական հետադիմական շրջանները սանձազերծեցին «սառը պատերազմ», ստեղծեցին (1949) ՆԱՏՕ-ն։ Այդ պայմաններում ԽՍՀՄ հարկադրված միջոցներ ձեռնարկեց երկրի պաշտպանությունն ամրապնդելու և ԶՈԻ հզորացնելու ուղղությամբ։ Սոցիալիստական երկրները, ի հակակշիռ ՆԱՏՕ-ի, կնքեցին Վարշավայի պայմանագիր (1955)։ Պատերազմից հետո ԽՍՀՄ ԶՈԻ հագեցվեցին նորագույն ժամանակակից զենքով և տեխնիկայով, ստեղծվեց միջուկային և ջերմամիջուկային զենք, որով վերացվեց դրա նկատմամբ ԱՄՆ-ի մենաշնորհը։ ԽՍՀՄ, միաժամանակ, ձգտելով թուլացնել միջազգային լարվածությունը և ամրապնդել խաղաղությունը, կրճատեց իր ԶՈԻ, 1955 թվականին՝ 640 հզ․, 1956 թվականին՝ 1 միլիոն 200 հզ․ մարդով։ Զենքի և ռազմական տեխնիկայի որակական փոփոխությունն անհրաժեշտ դարձրեց էականորեն փոխել ԶՈԻ-ի անձնակազմի ուսուցման ձևերն ու մեթոդները և կազմակերպական կառուցվածքը։ Ստեղծվեցին ԶՈԻ-ի նոր տեսակներ՝ հակաօդային պաշտպանության (1954) և ստրատեգիական նշանակության հրթիռային (1960) զորքեր։ Մովետական ռազմական դոկտրինան ունի պաշտպանական նպատակ։ Միաժամանակ այն նախատեսում է ԽՍՀՄ ԶՈԻ-ի վճռական գործողություններ՝ ԽՍՀՄ-ի կամ սոցիալիստական մյուս երկրների նկատմամբ որևէ ագրեսիայի հակահարված տալու համար։ Մեծ փոփոխություններ կատարվեցին ԶՈԻ-ի բոլոր տեսակներում։ Մտրատեգիական նշանակության հրթիռային զորքերը նախատեսված են լուծելու միջուկային պատերազմի ստրատեգիական խնդիրները, հագեցված են միջմայրցամաքային և միջին հեռահարության գործողության հրթիռներով։ Ցամաքային զորքերը ԶՈԻ-ի ամենազանգվածային և բազմակողմանի մարտակազմով տեսակն են։ Կազմված են մոտոհրաձգային, տանկային, հրթիռային զորքերի և հրետանու, ՀՕՊ-ի զորքերի զորատեսակներից։ Օդադեսանտային զորքերը հագեցված են ավիատրանսպորտի, ինքնագնաց հրետանու, ռեակտիվ, հակատանկային և զենիթային միջոցներով, զրահատրանսպորտյորներով և այլ մարտական տեխնիկայով։ ՀՕՊ-ի զորքերի գլխավոր խնդիրն է հակառակորդի օդային ագրեսիային հակահարված տալը։ ՀՕՊ-ի կրակային ուժի հիմքը կազմում են զենիթային հրթիռային զորքերը և ՀՕՊ-ի ավիացիան, որն ունի գերձայնային հրթիռակիր կործանիչ որսիչներ։ ՌՕՈԻ կազմված են հեռավոր գործողության, ճակատային, բանակային, ռազմատրանսպորտային ավիացիայից, ունեն տարբեր նշանակության ինքնաթիռներ։ ՌԾՆ ունի ստորջրյա և վերջրյա ուժեր, ծովային ավիացիա, ծովային հետևակ և առափնյա հրթիռահրետանային զորքեր։

Հատուկ զորքեր[խմբագրել]

Հատուկ զորքեր (ինժեներական, կապի և այլն) կան ԶՈԻ-ի բոլոր տեսակներում։

Ինժեներական զորքեր[խմբագրել]

Ինժեներական զորքերն ունեն բազմազան տեխնիկա։

Կապի զորքեր[խմբագրել]

Կապի զորքերն ունեն ռադիո և ռադիոռելեային ու այլ միջոցներ, որոնք ապահովում են զորքերի ղեկավարությունը բոլոր պայմաններում։ Զինված ուժերի թիկունքը նախատեսված է զորքերը և նավատորմը զենքով, տեխնիկայով, ռազմամթերքով, վառելիքով, պարենով ապահովելու, հաղորդակցության ճանապարհները, տրանսպորտային միջոցները նախապատրաստելու և վերականգնելու, զենքը և տեխնիկան վերականգնելու, բժշկական ապահովման և այլ խնդիրների լուծման համար։

Քաղաքացիական պաշտպանություն[խմբագրել]

Բանվոր դասակարգ

Քաղաքացիական պաշտպանությունը երկրի մարտական հզորության բաղկացուցիչ մասն է։ Դլխավոր խնդիրներն են բնակչության և ժողովրդի տընտեսության պաշտպանությունը հակառակորդի զանգվածային ոչնչացման և այլ հարձակողական զենքի ազդեցությունից։ ԽՍՀՄ ԶՈԻ-ի գլխավոր վճռական ուժը մարդիկ են՝ սովետական զինվորները, որոնք ունեն քաղաքական լայն մտահորիզոն, բարձր կարգապահություն, մասնագիտական խոր գիտելիքներ, հմտություն, տիրապետում են ժամանակակից զենքին, կարող են մարտ վարել բարդ իրավիճակում։ Շնորհիվ ԽՄԿԿ-ի և սովետական կառավարության հոգատարության, սոցիալիստական տնտեսության աճող հնարավորությունների, գիտության և տեխնիկայի նվաճումների, սովետական ժողովրդի անձնազոհ աշխատանքի, ԽՍՀՄ ԶՈԻ իրենց ռազմատեխնիկական հնարավորություններով, բարոյաքաղաքական հասունությամբ և մարտական հմտությամբ գտնվում են ժամանակակից պահանջների մակարդակին։ Մշտապես զարգանում և կատարելագործվում է ԽՍՀՄ ԶՈԻ-ի և սոցիալիստական մյուս երկրների բանակների մարտական համագործակցությունը, որը սկզբնավորվել է գերմանական ֆաշիզմի դեմ պայքարում։ Ընդհանուր բնութագիրը ԽՍՀՄ տնտեսական համակարգի հիմքն արտադրամիջոցների սոցիալիստական սեփականությունն է, որը հաստատվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի ու ԽՍՀՄ-ում սոցիալիզմի կառուցման շնորհիվ։ Աշխատավոր գյուղացիության հետ դաշնակցած բանվոր դասակարգը, կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, վերացրեց բուրժուազիայի և կալվածատիրության քաղաքական իշխանությունը և ժողտնտեսության կարևորագույն ճյուղերում արտադրության հիմնական միջոցների ազգայնացման ու հանրայնացման ուղիով երկրում իշխող տնտեսական դիրքեր գրավեց։ Էկոնոմիկայի, այդ վճռորոշ ոլորտներում հիմնվելով սոցիալիստական սեփականության վրա, բանվոր դասակարգը, կոմունիստական կուսակցության գլխավորությամբ, մանր ապրանքային գյուղացիության տնտեսությունը կոպերացման ուղիով վերափոխեց սոցիալիստ, խոշոր տնտեսության։ Մասնավոր մանր գյուղացիական սեփականությունը փոխարինվեց խոշոր սոցիալիստական կոլտնտեսային-կոպերատիվ սեփականությամբ։ Դրա շնորհիվ 30-ական թվականների կեսերին սոցիալիստական սեփականությունը, պետական և կոլտնտեսային-կոպերատիվ ձևերով, երկրի էկոնոմիկայում դարձավ տիրապետողը։ Արմատապես փոխվեց արտադրության նպատակը, որը սկսեց որոշվել սոցիալիզմի հիմնական տնտեսական օրենքով։ Սոցիալիստական էկոնոմիկան զարգանում է պլանաչափորեն, առանց ճգնաժամերի ու անկումների, որն ապահովում է ամբողջ ժողտնտեսության աճման կայուն տեմպեր։ Սոցիալիստական սեփականությունը, համամասն զարգացման օրենքի գործողությունը հասարակության պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն են ստեղծել ամբողջ ժողտնտեսությունը զարգացնել միասնական պետական պլանով։ Ժողտնտեսության կառավարումն իրականացվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքի հիման վրա, մասսայական սոցիալիստական մրցությունը դարձել է երկրի տնտեսական զարգացման շարժիչ ուժը։ Սովետական էկոնոմիկային յուրահատուկ է ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սոցիալիստական սկզբունքը։

Քաղաքացիական պաշտպանության արդյունքներ[խմբագրել]

Աշխատանքի արդյունքներում անձնական ու կոլեկտիվ նյութական շահագրգռվածությունը խթանում է աշխատանքի արտադրողականության ու արտադրանքի թողարկման աճը։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին (1929-1940) արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը էապես աճեցին։ Սոցիալիստական ինդուստրացման ու գյուղատնտեսության կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության իրականացման շնորհիվ ԽՍՀՄ-ում սոցիալիզմը տնտեսապես հաղթանակեց։ 30-ական թվականների վերջերին երկիրը թևակոխեց նոր՝ հաղթանակած սոցիալիզմի ամրապնդման ու զարգացման փուլը։ Սակայն 1941 թվականին տնտեսական խաղաղ շինարարությունը ԽՍՀՄ-ում ընդհատվեց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրի էկոնոմիկան դըրվեց ռազմական հիմքի վրա, որը հնարավորություն տվեց սովետական բանակն ապահովել ժամանակակից զենքով, հանդերձանքով ու տեխնիկայով։ Պատերազմում սովետական ժողովուրդը ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ ձեռք բերեց ոչ միայն ռազմական, այլև տնտեսական հաղթանակ։ Ապացուցվեց, որ ԽՍՀՄ էկոնոմիկան կապիտալիստականի համեմատ առավել կենսունակ է, արդյունավետ։

Իոսիֆ Ստալին

ԽՍՀՄ տնտեսական, սոցիալական զարգացման հիմնական ցուցանիշներ[խմբագրել]

Չնայած ֆաշիստական ագրեսիայի ԽՍՀՄ տնտեսական, սոցիալական զարգացման հիմնական ցուցանիշները 1940-1983 թվականներին (1940) (1940 1960 | 1970-1983 Համախառն հասարակական արդյունքը 1 4,2 8,1 15,0 Արտադրված ազգային եկամուտը 1 4,4 8,7 15,8 ժողտնտեսության արտադր հիմնական ֆոնդերը 1 3,2 7,4 19,5 Արդյունաբերության ամբողջ արտադրանքը 1 5,2 12 23,0 Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1 1,6 2,2 2,7 Տրանսպորտի բեռնաշրջանառությունը 1 3,8 7,7 15,1 Կապիտալ ներդրումները 1 6,4 12,5 23,5 Բանվոր-ծառայողների թիվը 1 1,8 2,7 3,4 Հասարակական աշխատանքի արտադրողականությունը 1 4,0 7,4 11,9։ Մեկ բնակչի իրական եկամուտները 1 2,5 4,0 6,1։ Մանրածախ ապրանքաշրջանառությունը 1 3,2 6,3 11,4 տևանքով երկիրը կորցրեց ազգային հարստության մոտ 30%֊-ը, բայց արդեն 4-րդ հնգամյակի (1946-1950) ընթացքում, հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին, ավերված տնտեսությունը վերականգնվեց։ 50-ական թվականների վերջերին սոցիալիզմի նյութատեխնիկական բազան ընդլայնվեց ու ամրապնդվեց, խոշոր նվաճումներ ձեռք բերվեցին սոցիալիստական արտադրնքի հարաբերությունների զարգացման ու կատարելագործման բնագավառում, սոցիալիզմը լիակատար և վերջնական հաղթանակ տարավ։ 60-ական թվականներին ԽՍՀՄ-ը թևակոխեց զարգացած սոցիալիստական հասարակարգի փուլը։ Տասնամյակի ընթացքում համախառն հասարակական արդյունքը կրկնապատկվեց, արդյունաբերական արտադրանքն ավելացավ 2,3, գյուղատնտեսական համախառն արտադրանքը՝ 1,4, կապիտալ ներդրումները՝ մոտ 2, հասարակական աշխատանքի արտադրողականությունը՝ 1,8 անգամ և այլն։

ԽՍՀՄ-ի դրոշ

ԽՍՀՄ-ի առաջընթացը 70-ական թվականներին[խմբագրել]

70-ական թվականներին խորհրդային երկիրն էական առաջընթաց ապրեց կոմունիզմի նյութատեխնիկական բազայի կառուցման բոլոր ուղղություններում։ Որակական նոր մակարդակի հասան արտադրողական ուժերը, խորությամբ ու լայնությամբ զարգացավ գիտատեխնիկական հեղափոխությունը, գիտությունն ավելի ու ավելի վերածվեց արտադրողական ուժի։ ԽՍՀՄ էկոնոմիկան միասնական ժողտնտեսական ամբողջություն է, որն ընդգրկում է երկրի տարածքում հասարակական արտադրության, բաշխման ու փոխանակման բոլոր օղակները։ էկոնոմիկայի կառուցվածքում առաջատարը արդյունաբերությունն է և նրա այն ճյուղերը, որոնք թողարկում են արտադրության կարևորագույն միջոցները։ Կարևորվում են տնտեսական աճի որակական գործոնները, արտադրական ֆոնդերի ավելացումն ու արմատական նորացումը, հասարակական արտադրության ճյուղային կառուցվածքի բարելավումը, էկոնոմիկայի հիմքի՝ ծանր արդյունաբեության, կայուն հավասարակշռված աճի ապահովումը։ Տնտեսության պլանային համակարգը հնարավորություն է տալիս միասնական տեխնիկական քաղաքականություն վարել, ապահովել գիտության հիմնական ուղղությունների կոմպլեքս զարգացումը։ Ստեղծվում ու ներդրվում են աշխատանքի նոր գործիքներ, կատարելագործվում տեխնոլոգիական պրոցեսները, օգտագործվում էներգիայի նոր աղբյուրներ ու նոր նյութեր։ Պետական սեկտորում արտադրության համակենտրոնացման, արտադրանքի, համամիութենական ու հանրապետական արդյունաբերության միավորումների ստեղծման ուղիով կառավարումը կատարելագործվում է։ 1982 թվականին արդյունաբերության մեջ գործում էր ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող 8,0 հզ․ ձեռնարկություն ընդգրկող 4,2 հզ․ արտադրական ու գիտաարտադրական միավորում (ինքնուրույն հաշվեկշռով ձեռնարկությունների ընդհանուր թիվը՝ 45 հզ․)։ ՌԽՖՍՀ եվրոպական մասում, Ուրալում, Սիբիրում և այլուր ձևավորվում են խոշոր տերիտորիալ արտադրական համալիրներ։ Կոլտնտեսային կոոպերատիվ սեկտորում տնտեսությունների խոշորացման, միջկոլտնտեսային միավորումների, սովխոզայինկոլտնտեսային, պետական-կոլտնտեսային արտադրական ձեռնարկությունների կազմավորման ուղիով սեփականությունը համակենտրոնացվում է։ Ձևավորվում է ԽՍՀՄ ագրոարդ․ համալիրը (ԱԱՀ), որի հիմնական խնդիրն է երկիրն ապահովել պարենով ու գյուղատնտեսական հումքով։ Գիտության ու տեխնիկայի նվաճումների հիման վրա 70-ական թվականներին հետագա զարգացում ստացան կամ ստեղծվեցին ատոմային մեքենաշինությունը, տիեզերական ու լազերային տեխնիկան, էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային, մանրէաբանական արդյունաբերությունը, արհեստական ալմաստների արտադրությունը և այլն։ 1982 թվականին արդյունաբերությունը թողարկեց ավելի քան 721,5 միլիարդ արտադրանք (ձեռնարկությունների փաստացի գործող մեծածախ գներով), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմեց 127,4, կապիտալ ներդրումների ծավալը՝ 143,7, արտադրական ֆոնդերը (տարվա վերջին)՝ 1968 միլիարդ ռ․ և այլն։ ԽՍՀՄ էկոնոմիկան միավորում է բոլոր միութենական հանրապետությունների ու երկրի տնտեսական շրջանների էկոնոմիկան, զարգանում որպես միասնական ամբողջություն՝ ելնելով ԽՍՀՄ-ի և առանձին վերցրած յուրաքանչյուր միութենական հանրապետության շահերից։ Սովետական էկոնոմիկան բարեկամության, եղբայրական փոխօգնության, սուվերենության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա զարգանում է նաև ՏՓԽ-ի անդամ երկրների էկոնոմիկայի հետ սերտ համագործակցությամբ։

Տեսադարան[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png