Յուրի Գագարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox astronaut.png
Յուրի Գագարին
Юрий Алексеевич Гагарин
Gagarin in Sweden-2.jpg
Յուրի Գագարին
Բնօրինակ անուն ազգանուն Юрий Алексеевич Гагарин
Ի ծնե Յուրի Ալեքսեյի Գագարին
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում
ԽՍՀՄ ԶՈՒ մայոր
Առաքելություն «Վոստոկ-1» «Վոստոկ-1»
(12 ապրիլի 1961 թ.),
Առաջին մարդը տիեզերքում
Տիեզերքում անցկացրած ժամանակը 1 ժամ, 48 րոպե
Ծնվել է մարտի 91934
Ծննդավայր գյուղ Կլեշինո, Սմոլենսկի մարզ, Գժատսկի շրջան,
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է մարտի 27, 1968(1968-03-27) (տարիքը 34)
Մահվան վայրը Նովոսելով գյուղի մոտ,
Վլադիմիրի մարզ Վլադիմիրի մարզ
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Պարգևներ Խորհրդային Միության հերոս

Լենինի շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» «Խոպան հողերի յուրացման համար»
«ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» «Անբասիր ծառայության համար»

«ԽՍՀՄ Տիեզերագնաց-օդաչու» «ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ»

Ստորագրություն Gagarin Signature.svg

Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Гагарин, Юрий Алексеевич, 1934 թ. մարտի 9, գյուղ Կլեշինո, Սմոլենսկի մարզ, Գժատսկի շրջան – 1968 թ. մարտի 27, Նովոսելով գյուղի մոտ), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, առաջին մարդը տիեզերքում։ Գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1961ապրիլի 14

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951 թ. գերազանց ավարտել արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955-ին Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորելիս արել է առաջին քայլերն ավիացիայում։ 1957-ին ավարտել է Չկալով քաղաքի Կլեմենտ Վորոշիլովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը, այնուհետև ծառայել է Կարմրադրոշ Հյուսիսային նավատորմի ՌՕՈՒ 122-րդ կործանիչ դիվիզիայի 769-րդ կործանիչ գնդում։ 1960-ին Գագարինը, որպես ամենատաղանդավոր և արի կործանիչ օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։ 1968-ին գերազանց ավարտեց Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ալեքսեյի Գագարինը ծնվել է 1934 թվականի մարտի 9-ին, ըստ փաստաթղթերի՝ ՌԽՖՍՀ Արևմտյան մարզի Գժատսկի շրջանի Կլուշինո գյուղում (այսինքն՝ ըստ ծնողների բնակության (գրանցման) վայրի։[1] Փաստացի ծննդյան վայրն է Գժատսկին[2] (1968 թվականից վերանվանված քաղաք Գագարին) քաղաքային ծննդատունը)։ Ազգությամբ ռուս։ Ծագումով՝ գյուղացի. հայրը՝ Ալեքսեյ Իվանի Գագարինը (1902-1973), ատաղձագործ էր, մայրը՝ Աննա Տիմոֆեյի Մատվեևան (1903-1984), աշխատում էր կաթնամթերքի արտադրության ֆերմայում։ Նրա պապիկը՝ Պուտիլովյան գործարանի բանվոր Տիմոֆեյ Մատվեյի Մատվեևը, 19-րդ դարի վերջին ապրել է Սանկտ-Պետերբուրգում, Ավտովում, Բոգոմոլովյան (այժմ՝ Վերածննդի) փողոցի վրա։[3]

Այն տունը, որտեղ ապրել է Յու․ Գագարինը դպրոցական տարիքում

Յուրի Գագարինի մանկությունն անցել է Կլուշինո գյուղում։ 1941 թվականի սեպտեմբերի 1-ին նա ընդունվեց դպրոց, սակայն հոկտեմբերի 12-ին նացիստական զորքերը գրավեցին գյուղը, և նրա ուսումն ընդհատվեց։ Գրեթե տարիուկես Կլուշինո գյուղը օկուպացված էր ֆաշիստական զորքի կողմից։ 1943 թվականի ապրիլի 9-ին Կարմիր բանակն ազատագրեց գյուղը, և դպրոցում դասերը վերսկսվեցին։

1945 թվականի մայիսի 24-ին Գագարինների ընտանիքը տեղափոխվեց Գժանսկ։ 1949 թվականի մայիսին Գագարինն ավարտեց միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանը և սեպտեմբերի 30-ին ընդունվեց Լյուբերեցկոյի № 10 արհեստագործական ուսումնարանը։ Միաժամանակ ընդունվեց աշխատավոր երիտասարդների երեկոյան դպրոց, որի 7-րդ դասարանն ավարտեց 1951 թվականի մայիսին, իսկ հունիսին գերազանց ավարտեց ուսումնարանը՝ ձուլորդ-կաղապարչի մասնագիտությամբ։

1951 թվականի օգոստոսին Գագարինն ընդունվեց Սարատովի արդյունաբերական տեխնիկում և 1954 թվականի հոկտեմբերի 25-ին առաջին անգամ մտավ Սարատովի աերոակումբ։ 1955 թվականին Յուրի Գագարինը նշանակալից հաջողութունների հասավ, գերազանց ավարտեց ուսումը և կատարեց իր առաջին ինքնուրույն թռիչքը Յակ-18 ինքնաթիռով։ Աերոակումբում Գագարինն ընդհանուր առմամբ կատարել է 196 թռիչք՝ 42 ժամ 23 րոպե տևողությամբ։

Կարիերան ռազմածովային ավիացիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի հոկտեմբերի 27-ին Յուրի Գագարինը զորակոչվել է խորհրդային բանակ և ուղարկվել է Չկալովի (այժմ՝ Օրենբուրգ), Վորոշիլովի անվան առաջին ռազմական օդային ուսումնարանը։ Գագարինը աշակերտում էր այն ժամանակների հայտնի օդաչու Ակբուլատովին[4]։ Չնայած որոշ դժվարություններին, որոնք առաջացել էին սովորելու ընթացքում[5], 1957 թվականի հոկտեմբերի 25-ին Գագարինը ավարտեց ուսումնարանը գերազանցիկությամբ[6]։ Երկու տարվա ընթացքում ծառայել է Լուոստարիի (Մուրմանսկի մարզ) 769-րդ կործանիչ ավիացիոն գնդի 122-րդ կործանիչավիացիոն դիվիզոնի Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերում[6], զիված ՄԻԳ-15բիս ինքնաթիռով։ 1959 թվականի հոկտեմբերին թռավ 265 ժամ[6][7]։ Ուներ «Ռազմական օդաչու առաջին կարգի» որակում։ Զինվորական կոչումը ավագ լեյտենանտ։

Գագարինը տիեզերական ջոկատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագնացների ընտրության և «Восток-1» տիեզերանավով առաջին թռիչքին նրանց նախապատրաստման որոշումը հաստատվել էր ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ 1959 թվականի հունվարի 5-ի № 22-10 որոշմամբ և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ 1959 թվականի մայիսի 22-ի № 569—264 որոշմամբ։

Ապագա տիեզերագնացների ընտրության ու նախապատրաստման հարցերով զբաղվել են ԽՍՀՄ-ի ռազմաօդային ուժերը: Նախատեսվում էր վերցնել 20 թեկնածու։

Թեկնածուների՝ որպես տիեզերագնացների ընտրությունն իրականացվում էր Կենտրոնական ռազմական գիտահետազոտական ավիացիոն հոսպիտալի մի խումբ մասնագետների կողմից։ Հոգեբանները ուշադրություն դարձրին Գագարինի բնավորության հետևյալ առանձնահատկությունների վրա.

Aquote1.png Սիրում է ակտիվ գործողություններով տեսարաններ, որտեղ ցուցաբերում է հերոսություն, հաղթանակի ձգտում, մրցության ոգի: Սպորտային խաղերում ստանձնում է նախաձեռնողի, առաջնորդի, խմբի ավագի դեր: Որպես կանոն, այստեղ դեր են խաղում նրա՝ հաղթանակի ձգտումը, դիմացկունությունը, նպատակասլացությունը, կոլեկտիվի զգացողությունը: Սիրելի բառն է՝ «աշխատել»: Ժողովների ժամանակ հանդես է գալիս գործնական առաջարկություններով: Միշտ վստահ է իր վրա, իր ուժերի մեջ: Մարզումները հեշտ է տանում, արդյունավետ է աշխատում: Լիովին զարգացել է ներդաշնակ: Մաքրասիրտ է: Մաքուր է հոգով և մարմնով: Բարի է, տակտիկական, մաքրասեր: Յուրայի ինտելեկտուալ զարգացման մակարդակը բարձր է: Հիանալի հիշողություն ունի: Ընկերների մեջ առանձնանում է իր ակտիվ ուշադրության լայն ծավալով, երևակայությամբ, արագ ռեակցիայով: Ժրաջան է: Չի ամաչում պնդել իր տեսակետը, որը ճիշտ է համարում[Ն 1]: Aquote2.png


1959 թվականի դեկտեմբերի 9-ին Գագարինը գրեց զեկույց, որի մեջ խնդրում է իրեն ներառել տիեզերագնացների խմբի թեկնածուների մեջ։ Մեկ շաբաթից Գագարինին կանչեցին Մոսկվա, որպեսզի նա համակողմանի բժշկական հետազոտություն անցնի Կենտրոնական գիտահետազոտական ավիացիոն հոսպիտալում։ 1960 թվականի սկզբին Գագարինին քննեց ևս մեկ բժշկական հատուկ հանձնաժողով, որը ավագ լեյտենանտ Գագարինին պիտանի ճանաչեց տիեզերական թռիչքների համար։

1960 թվականի հունվարի 11-ին ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Կոնստանտին Անդրեևիչ Վերշինինի հրամանով կազմակերպվել է հատուկ զորամաս՝ № 26266, որի խնդիրը տիեզերագնացների պատրաստումն էր (հետագայում զորամասը վերակազմավորվել էր ռազմաօդային ուժերի՝ տիեզերագնացների պատրաստման կենտրոնի)։ Տիեզերագնացների թեկնածուների խմբում Գագարինն ընդգրկվել էր ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Կ. Ա. Վերշինինի՝ 1960 թվականի մարտի 3-ի հրամանով, իսկ մարտի 11-ին Գագարինն իր ընտանիքի հետ տեղափոխվեց ռազմական ծառայության նոր վայր։ Մարտի 25-ից սկսեցին տիեզերագնացների նախապատրաստման ծրագրով սահմանված պարբերական պարապունքները[8][9]:

Թռիչքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կամանինը, ով 196o-ական թթ. ղեկավարում էր տիեզերագնացների նախապատրաստման աշխատանքները, դժվար կացության մեջ էր՝ «Ու՞մ ուղարկել հաստատ մահվան, կամ դարձնել աշխարհով մեկ հայտնի, և նրա անունը հավերժ ամրագրել մարդկության պատմության մեջ»։ Ապրիլի 10-ին Կամանինն առաջարկեց որպես առաջին թեկնածու ավագ սպա Գագարինին, իսկ նրան փոխարինելու անհրաժեշտության դեպքում ավագ սպա Գերման Տիտովին։ Ապրիլի 11-ին Բայկոնուրում «Վոստոկ-1» տիեզերանավը տանող հրթիռի հետ միասին բերվեց մեկնարկային համալիր և կանգնեցվեց մեկնարկասեղանի վրա։ Սկսվեցին նախապատրաստական աշխատանքները։ Չնայած խստագույն բժշկական վերահսկողությանը՝ տղաները սովորականի պես կենսուրախ էին։ Նրանք ևս մեկ անգամ աչքի անցկացրին թռիչքի ծրագիրը․ 09:07՝ մեկնարկ, 140-րդ վայրկյան՝ առաջին աստիճանի անջատում, 150-րդ վայրկյան՝ քթամասային շրջհոսիչի նետում, 320- վայրկյան՝ երկրորդ աստիճանի անջատում, 09:18՝ երրորդ աստիճանի անջատում տիեզերանավից, 09:50՝ արեգակնային կողմնորոշում և նավի կայունացում, 10։25՝ Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ կատարելուց հետո արգելակային շարժիչի միացում և անցում վայրէջքի, այնուհետև գնդի անջատում և ինքնանետում։ Ելնելով որոնողափրկարարական աշխատանքները հեշտացնելու և գաղտնիություն ապահովելու նկատառումներից, նախատեսված էր վայրէջքը իրականցնել ԽՍՀՄ-ի տարածքում։ Վաղ առավոտյան ժամը 5:30 Գագարինին և Տիտովին արթնացրին, իսկ 6:30 արդեն տարան բժշկական ստուգման և սկաֆանդրերը հագնելու։ 8:50-ին հասցրեցին մեկնարկային համալիր։ Գագարինը մոտեցավ Կորոլյովին և Պետական հանձնաժողովի նախագահին և զեկուցեց թռիչքին պատրաստ լինելու մասին։ Հետո նրան ուղեկցեցին մինչև «Վոստոկ»-ի մտոցը։ Գագարինը զեկուցում էր ամեն մի գործողության մասին։ Նախապատրաստական փուլը տևեց մոտ 2 ժամ։ Հրթիռը կշռում էր 287 տոննա, ուներ 38,6մ երկարություն, նրանում կար 264 տոննա վառելիք։ Տրվեց շարժիչների միացման հրահանգը, և հրթիռն սկսեց վեր խոյանալ։

Մեկնարկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հրթիռը զարգացնում էր 20 մլն ձիաուժ հզորություն։ Գագարինի սրտի բաբախումները հասան վայրկյանում մինչև 152 զարկի։ Գերբեռնվածության աճից Գագարինի դեմքի մկանները ձգվեցին, դժվարացավ խոսելը։ Հետո աստիճանաբար թուլացավ։ Երբ գերբեռնվածությունը լրիվ վերացավ, ասես հրթիռից ինչ-որ բան պոկվեց, դա առաջին աստիճանի կողմնային հրթիռային բլոկների անջատումն էր։ Հետո նորից գերբեռնվածությունն աճեց։ 150-րդ վայրկյանին լսվեց հրափամփուշտների տրաքոցներ, և քթամասային շրջհոսիչը, երկու կեսի բաժանվելով, պոկվեց և հեռացավ հրթիռից։ Դիտոցից Գագարինը տեսավ Երկրի մակերևույթը։ Երկրորդ աստիճանի անջատումն ուղեկցվեց գերբեռնվածության ավելի կտրուկ անկումով։ Հետո գործի անցան երրորդ աստիճանի շարժիչները։ 10 վ անց զգացվեց հրում, և տիեզերանավն սկսեց դանդաղ պտտվել։ Դա երրորդ աստիճանի անջատումն էր։ Գագարնը հայտնվեց ուղեծրում՝ անկշռության մեջ։

Պտույտ Երկրի շուրջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքի 15-րդ րոպեին «Վոստոկ»-ի ազդանշանները գրանցեցին Ալեուտյան կզիներում[10]: Սկզբում Արեգակի շլացուցիչ լույսից գրեթե ոչինչ չէր երևում, այնուհետև հայտարարվեց, որ Երկրի ստվերի մեջ մտնելու պահն է։ Գագարինի դիմացի մտոցում բացարձակ խավար էր, որտեղից շուտով երևացին աստղերը։ Գագարինը փորձեց պահածոյատուփերից ուտել նախատեսված կերակուրը, և համոզվեց, որ անկշռության մեջ որևէ բան կուլ տալը այդքան էլ դժվար չէ, ինչպես ենթադրվում էր։ Երկրի ստվերից դուրս գալուց՝ Գագարինը տեսավ առաջին «տիեզերական արշալույսը»։ Հետագծային չափումները ցույց տվեցին, որ ուղեծրի մերձակետն ուներ 181 կմ բարձրություն, հեռակետը՝ 327 կմ, իսկ պարբերությունը՝ 89 րոպե։ Այդ ամբողջ ընթացքում Գագարինը տվյալներ էր հաղորդում Երկիր և իր ունեցած խցիկով նկարահանումներ կատարում։

Վոստոկ-1 հրթիռի մոդելը, Մոսկվա

Վայրէջքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքորոշման և կայունացման համակարգերն արդեն աշխատում էին, և նավն արգելակային շարժիչով ուղղված էր դեպի ուղեծրային շարժման ուղղությունը, իսկ նավի պտույտները զգալիորեն դանդաղել էին։ Գագարինը լսեց երկար սպասվող աղմուկը։ Նա զգաց գնդի մարմնով անցնող դող և արգելակում։ Միացել էր արգելակային շարժիչը։ 40 վ անց շարժիչն անջատվեց. կտրուկ հրում եղավ և նավը սկսեց բավական արագ պտտվել իր առանցքի շուրջը։ Գագարինը հաղորդեց, ոչ արգելակումն անցավ նորմալ։ Դիտոցում նա տեսավ Աֆրիկայի հյուսիսային ափերն ու Միջերկրական ծովը։ Շարժիչի անջատումից 10 վայրկյան անց անջատվեց վայրէջքային գունդը։ Սկսվեց մուտքը մթնոլորտ։ Նորից գնդի մարմինը սկսեց դողալ, իսկ պտույտը դանդաղեց։ Երբ գերբեռնվածությունը հասավ առավելագունի (10g), գունդը դեռ տատանվում էր այս ու այն կողմ։ Մի պահ նույնիսկ Գագարինի աչքերում պատկերները դարձան աղոտ։ Շուտով գերբեռնվածությունն սկսեց նվազել, ու երբ արագությունը դարձավ միջձայնային, լսվեց քամու սուլոց։ Գագագրինի գլխավերևի մտոցի հրահեղյուսները պայթեցին. կափարիչը դուրս կրակվեց։ Հետևեց կրակոց, և նա բազկաթոռի հետ միասին դուրս նետվեց խցիկից։ Բարեհաջող ինքնանետումից հետո բացվեց փոքրիկ պարաշյուտը, որը նախատեսված էր ուղղաձիգ դիրքում պահելու համար։ Ընդամենը 1 կմ հեռավորության վրա մի լայնահուն գետ էր անցնում, Գագարինը հասկացավ, որ դա Վոլգան է։ Ահա և բացվեց պահեստային պարաշյուտը։ Գետնից 30 մ էր մնացել, երբ նա վերջապես կարողացավ շրջվել դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Եվս մի քանի ակնթարթ, և նա ոտքերով փափուկ խփվեց գետնին, կուչ եկավ ու գլորվեց, ինչպես սովորել էին թռիչքին նախապատրաստվելու ժամանակ։

Արտասահմանյան այցելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքից համարյա մեկ ամիս անց Գագարինին ուղարկեցին առաջին արտասահմանյան այցելության այսպես կոչված «Աշխարհի միսիա» անվանումով։ Առաջին տիեզերագնացը այցելեց Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Անգլիա, Բուլղարիա և Եգիպտոս։ Առաջինն այցելեց Չեխոսլովակիա։ Նա թռչում էր սովորական ինքնաթիռով դեպի Պրահա։ Ուղևորները բոլորը ճանաչեցին նրան և խնդրում էին ստորագրություններ։ Իսկ ուղրորների ղեկավարը նրան հրավիրեց օդաչուի խցիկ։ Չեխոսլովակիայում Գագարինն այցելեց թռչող սարքերի պատրաստման գործարան և տեղի աշխատողներից ստացավ հուշանվեր։ Հաջորդ կանգառը եղավ Բուլղարիայում։ Դեպի Սոֆիա ուղևորվելիս Բուլղարացի օդաչունեը նրան դիմավորեցին պատվավոր պահակախմբով։ Գագարինը եղավ մի շարք քաղաքներում, իսկ Պլովդիվում և Սոֆիայում նրան տվեցին պատվավոր քաղաքացու կոչում։ Ֆինլանդիայում Գագարինը եղավ երկու անգամ՝ 1961 թ.և 1962 թ.։ 1961 թ. հուլիսին Գագարինը ուղևորվեց Անգլիա։ Սկզբում նա գնաց Մանչեսթր, այնտեղ Գագարինին տվեցին Անգլիայի պատվավոր օդաչուի դիպլոմ։ Այդ այցելության ժամանակ Գագարինը ստացավ ոսկե մեդալ տիեզերքի առաջացման ֆոնդից (առաջին օրինակը), և հանդիպեց երկրի ղեկավարների հետ։ 1961 թ. Գագարինը գնաց Չեպոսլովակիա, բուլղարիա, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Պոլշա, Կուբա, Բրազիլիա։ Հունվարին նա գնաց Արաբական Միացյալ Էմիրություններ՝ փոխվարչապոտի հրավերով։ Գագարինը եղավ Եգիպտոսում 7 օր։ Երկրի նախագահ Գամալ Աբդել Նասերը[11] պարգևատրեց նրան Երկրի գլխավոր պարգևով՝ «Նիլի զարդով»։ Իսկ ընդհանուր առմամբ Գագարինը այցելությունների շրջանակում այցելեց շուրջ 30 երկիր[12]։

Հետագա կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թ. սեպտեմբերի 3-ին գագարինը ընդունվեց ավիա-օդային ինժեներական ակդեմիան՝ Ժուկովսկու անվան։ 1968. պաշտպանեց դիպլոմային աշխատանքը։ Պետական քննական հանձնաժողովը շնորհեց սպա Գագարինին «օդաչու-ինժեներ-տիեզերագնաց»-ի կոչումը։ Երեք տարիների ընփացքում հանդիպումները և ուղևորությունները գագարինին խլում էին շատ անձնական ժամանակ։ Նիկոլայ Կամանինի վկայությամբ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր ավելացնում այն, որ այդ այցելությունները հաճախ ուղեկցվում էին հյուրասիրությամբ։

Յուրի Գագարինը Եգիպտոս այցելության ժամանակ՝ փետրվարի 5-ին 1962 թ.

Արդյունքում Գագարինը հավաքեց 8-9կգ ավելորդ քաշ ր դադարեց հետրողականորեն զբաղվել սպորտով։ ՚ Նորից սկսվող տիեզերական թռրիչքների նախապատրաստությունը օգնեց վերականգնել այդ ամենը։ Գագարինը սովորում էր ավիաօդային ինժեներական ակադեմիայում, այդ պատճառով երկար ժամանակ թռիչքներ չունեցավ։ Այդ ընթացքում նա զբաղեցրեց նաև տարբեր պաշտոններ։ 1996 թ. Գագարինին վերցրեցին տիեզերագնացության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, ր նույն թվականի հունիսին նա արդեն մասնակցում էր մարզումներին «Սոյուզ»[13]։ Նա նշանակված էր Կամարովի կրկնորինակողը, որը կատարել էր նոր տիեզերանավով առաջին թռիչքը։ Թռիչքը տեխնիկական անսարքությունների պատճառով շուտ ընդհատվեց, և պառաշյուտային համակարգի խափանման հետրանքով ավարտվեց տիեզերագնացների մահով։ Եվ պարզ էր, որ եթե ողջ լիներ Կորոլյովը, ապա այդ թռիրքի առաջին օդաչուն կլիներ Գագարինը։ Երկար ընդմիջումից հետո Գագարինի առաջին թռիչքը եղավ 1967 թ. ՄԻԳ-17-ով։ Վայրէջք կատարեց երկերորդ փորձից, ոչ ճիշտ չափումների հետևանքով։ Սա եղավ մեծ վտանգ՝ կորցնելու համար իրենց հերոսին։ Գագարինը մեծ աշխատանքներ էր տանում լուսնագանացության համար, և մինչև կյանքի վերջն էլ այդ ծրագրի լուսնագնացներից մեկն էր հանդիսանում։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թ.-ի մարտի 27-ին Գագարինը մահացավ ավիավթարից։ Ավիավթարի պատճառները պարզելու համար ստեղծվել էր պետական հանձնաժողով։ Բայց պատասխանը այդպես էլ մնաց գաղտնի։ Դրա մանրամասները պարզ դարձան բավականին վերջերս հանձնաժողովի հարցազրույցնեից։ Հանձնաժողովի վերջնական եզրակացությունը հետևյալն էր. օդային վարժությունների կատարման ժամական անձնակազմը սխալ գոծողությունների արդյունքում դուրս էր եկել իր տիրույթից և համարյա ուղղահայաց դիրք էր ընդունել։ Չնայաց օդաչուների ջանքերին, ովքեր փորձում էին ետ բերել ինքնաթիռը հորիզոնական դիրքի, ինքնաթիռը բախվեց գետնին և անձնակազմը մահացավ։ Հետազոտությունների արդյունքում տեխնկական խնդիրներ առաջ չբերվեցին։ Իսկ դատաբժշկական փորձաքնությունների արդյունքում օդաչուների արյան մեջ ավելորդ տարրեր չհայտնաբերվեցին։ Մասնագետների հետազոտությունների արդյունքում պարզեց, որ կտրուկ շրջադարձի պատճառը եղել է ուրիշ ինքնաթիռի մոտեցումն ու կտրուկ շեղումը, նրանց հետագխերի հնարավոր համընկնումը։ Գտնվելով ամպամած տիրույթում, օդաչուները չէին տեսնում թռիչքի բարձրությունը։ Առաջնորդվելով ոչ հստակ տվյալներով, օդաչուները ենթադրում էին, որ կհասցնեն բարձրացնել ինքնաթիռը, բայց պահուստային բարձրությունը քիչ եղավ։ Ամպամած տիրույթից դուրս գալուց հետո, կատապուլտով թռնելու համար արդեն շատ ուշ էր։ 2013 թ. Ալեքսեյ Լեոնովը հայտարարեց, որ այդ վարկածը ճիշտ է։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Из заключения комиссии, состоявшей в основном из врачей и психологов, при аттестации 23 августа 1960 г. Цит. по: Губарев В. Юрий Гагарин: «Я чувствовал себя хорошо…» (Комментарий к Главному полёту ХХ века) // Наука и жизнь. — 2011. — № 4. — С. 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См. копия свидетельства о рождении на стр. 17 // «Пресс-бюллетень № 1 | Июль — август | 2010»։ Оргкомитет по подготовке и проведению празднования в 2011 году 50-летия полета в космос Ю. А. Гагарина.։ 22 августа 2010 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 15 
  2. Николай Николаев (2 марта 2011)։ «Тайна рождения Юрия Гагарина»։ Рабочий путь, Смоленск։ Վերցված է 2011 թ․ ապրիլի 14 
  3. «Автово»։ Официальный портал Администрации Санкт-Петербурга (ռուսերեն)։ Администрация Санкт-Петербурга։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-21-ին։ Վերցված է 2011-04-13 
  4. Копылов Иван Степанович, Лазукин Александр Николаевич, Райкин Герш Львович (01.01.1976)։ «Первый космонавт»։ Военная литература։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-03-ին 
  5. Лесков С. Главный полёт человека // Известия : газета. — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Большая Российская энциклопедия: В 30-ти тт. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 6. Восьмеричный путь — Германцы. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 767 с.
  7. «Юрий Алексеевич Гагарин / Yuri Alekseyevich Gagarin»։ astronaut.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-03-ին 
  8. «Хронология событий Центра»։ ФГБУ "НИИ ЦПК имени Ю.А.Гагарина""։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին 
  9. «50 лет назад в СССР создан Центр подготовки космонавтов»։ Ветераны отчизны։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-17-ին 
  10. Ա.Գրիգորյան «Դարերի խորքից դեպի տիեզերք»,ISBN 978-9939-0-0714-4, էջ 335
  11. Гамаль Абдель Насер
  12. По материалам стенда на ВДНХ // Отчёт о СССР: космос = USSR Report: Space. — Foreign Broadcast Information Service, Joint Publications Research Service, 1986. — С. 25. — 92 с. — (JPRS (Series)). См. также полный текст отчёта.
  13. Союз
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են