Միխայիլ Գորբաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գորբաչով
Михаил Горбачёв
RIAN archive 485307 Mikhail Gorbachev.jpg
Դրոշ
(1-րդ) ԽՍՀՄ նախագահ
Մարտի 15, 1990 - Դեկտեմբերի 25, 1991
Նախորդող
Հաջորդող
Դրոշ
(11-րդ) ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ
Մայիսի 25, 1989 - Մարտի 15, 1990
Դրոշ
ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության ղեկավար
Հոկտեմբերի 1, 1988 - Մայիսի 25, 1988
Դրոշ
ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար
Մարտի 11, 1985 - Օգոստոսի 24, 1991
ՌՍԴԿ առաջնորդ
Նոյեմբերի 24, 2001 - 2004
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (2001–2004)
Կոմունիստական կուսակցություն (1950–1991)
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն ռուս
Ծննդյան օր մարտի 2, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (85 տարեկան)
Ծննդավայր Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, North Caucasus Krai, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ամուսին Ռաիսա Գորբաչովա (1953–1999, մահ)
Զավակներ 1
 
Ինքնագիր Mikhail Gorbachev Signature.svg
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Բեռլինի պատվավոր քաղաքացի, Լենինի շքանշան, Պատվո շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Ինդիրա Գանդիի մրցանակ, Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար, Ֆիլադելֆիայի ազատության մեդալ, Free Your Mind, «Հյուսիս-հարավ» մրցանակ, Ալեքսանդր Մենի անվան մրցանակ, Ռոնալդ Ռեյգանի ազատության պարգև, Delta Prize for Global Understanding, «Երկրի չեմպիոններ» մրցանակ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Աշխատանքային արիության համար» մեդալ, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Հարվիի մրցանակ, Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ և Medal "In Commemoration of the 1500th Anniversary of Kiev"

Միխայիլ Գորբաչովի ձայնը

Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով (ռուս.՝ Михаи́л Серге́евич Горбачёв, մարտի 2, 1931[1], Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս), խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990 թ. մարտի 15 - 1991 թ. դեկտեմբերի 25)։ 1990 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1955) և Ստավրապոլի գյուղատնտեսական ինստիտուտը (19671966-1968 թվականին՝ ԽՄԿԿ Ստավաոյոլի քաղկոմի առաջին քարտուղար 1968-1978 թվականին՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար 1975-1985 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990 թվականին), 1988-1990 թվականին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991 թվականից) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն Է։ Խաղաղության Նոբելյան մրցանակ (1990)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիարկան համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել Է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկգբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործաղրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել Է։

Գորբաչովը և Ղարաբաղյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների է սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գարբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին։[3] Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և սալար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում։[3]

Aquote1.png Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել ծավալվող հակամարտության հետևանքը։ Այն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի և Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների տեղահանման։ Հսկայական թվով մարդիկ կմատնվեն զրկանքների ու տառապանքների Aquote2.png


Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։

Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել է Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը։

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տալիս Սումգայիթի կոտորածին, այլև փորձում է արդարանալ՝ պատճառաբանելով զորքի՝ ընդամենը կես օր ուշանալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Горбачёв Михаил Сергеевич, Горбачёв Михаил Сергеевич // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  2. «Միխայիլ Գորվաչով»։ Բրիտանիկա հանրագիտարան։ Վերցված է Ապրիլի 2, 2009 
  3. 3,0 3,1 «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ», վերցված է՝ նոյեմբերի 30, 2014, «yerablur.am»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]