Jump to content

Ղրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրիմի թերակղզի
ռուս.՝ Крым, Крымский полуостров
ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів
Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы

Ողողող ջրեր Սև ծով
Ազովի ծով
Երկիր Ռուսաստան Ռուսաստան[Ն 1] Ուկրաինա Ուկրաինա[Ն 2]
Վարչատարածքային բաժանում Ղրիմի Ինքնավար Հանրապետություն

Ղրիմի թերակղզի
Ռուսաստան/Ուկրաինա դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ[1] (ռուսերեն` Крым, Крымский полуостров, ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів, Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы), արևմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Եվրոպայի արևելքում։ Դե ֆակտո Ռուսաստանի, իսկ դե յուրե՝ Ուկրաինայի տարածքի մի մասն է։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արևելքում գտնվում են Կերչ, արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարևելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Ղրիմում է ծնվել հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։

Անվանումը ստուգաբանվում է մի քանի կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է խանության հին մայրաքաղաք Հին Ղրիմի անունից, ոմանք էլ այն կարծիքին են, որ այն առաջացել է թուրքերեն կրըմ ― «խրամ, պատնեշ» բառից (թերակղզին անջատող նեղ պարանոցի լայնքով խրամատ է փորված)։ Այնտիկ դարաշրջանում թերակղզին կոչվել է Տավրիկե (տավրեր ցեղանունից), իսկ ավելի վաղ՝ Կիմերիա (կիմերներ ցեղանունից)։ Միջին դարերում՝ այստեղ գոյություն ունեցած հունական գաղութի անունով, կոչվել է Խերսոնես (հայկական աղբյուրներում Քեոսոնես, Քեոսոն)[2]։

  1. Ղրիմի թերակղզին ներկայումս օկուպացված է Ռուսաստանի կողմից
  2. Ղրիմի թերակղզին ներկայումս օկուպացված է Ռուսաստանի կողմից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմ» հոդվածին։