Անկլավ և էքսկլավ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անկլավ («երկրի ներսում գտնվող տարածք»), օտար պետության սահմանների մեջ գտնվող և այդ պետությանը չպատկանող տարածք, անկլավը սահմանակցում է միայն մեկ պետության հետ, այն կարելի է համեմատել կղզու հետ։ Անկլավը կարող է լինել ինչպես այլ պետության տարածք (գյուղ, մարզ, ինքնավար հանրապետություն), այնպես էլ անկախ պետություն (օրինակ, Լեսոթոն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կամ Սան Մարինոն՝ Իտալիայում)։
Եթե անկլավը անկախ չէ և պատկանում է մեկ այլ պետության, ապա այն համարվում է վերջինիս էքսկլավը («երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք»)։ Օրինակ, Արծվաշենը հայկական էքսկլավ է, որը ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի սահմաններով։ Ադրբեջանի համար նույն Արծվաշենը անկլավ է։
Երկու տերմինների միջև կա այն տարբերությունը, որ էքսկլավը կարող է սահմանակցել ոչ միայն մեկ, այլ մի քանի պետությունների։ Այդպիսի օրինակ է Նախիջևանը, որը Ադրբեջանին էքսկլավ է և սահմանակցում է երեք պետությունների՝ Հայաստանին, Իրանին և Թուրքիային։
Հայաստանի անկլավներ և էքսկլավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի սահմաններում են գտնվում 3 անկլավներ (Ադրբեջանի համար՝ էքսկլավներ)։ Ղարաբաղյան պատերազմից հետո, այս տարածքները վերահսկվում են Հայաստանի կողմից։
Հայաստանի Տավուշի մարզում գտնվող անկլավներն են․
- Վերին Ոսկեպար (ադրբ.՝ Yuxarı Əskipara)
- Բարխուդարլու (ադրբ.՝ Barxudarlı) ― 22 կմ²
Հայաստանի Արարատի մարզում գտնվող անկլավ է․
- Տիգրանաշեն (ադրբ.՝ Kərki)
Հայաստանին պատկանող էքսկլավ է Արծվաշեն գյուղը (40 կմ², Գեղարքունիքի մարզ), որն ամբողջովին շրջապատված է Ադրբեջանի Գետաբեկի շրջանով։ Արծվաշենը 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավել է ադրբեջանական կողմը։
Լեռնային Ղարաբաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնային Ղարաբաղը միջազգային մամուլում հաճախ ներկայացվում է որպես Ադրբեջանում գտնվող հայկական անկլավ։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անկլավ և էքսկլավ կատեգորիայում։ |