Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ղարաբաղ (այլ կիրառումներ)
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ
 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 1923 - 1991 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) 
Ադրբեջան 
Քարտեզ

Location Nagorno-Karabakh-hy.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Շուշի, Ստեփանակերտ
Մակերես 4388 կմ²
Բնակչություն 189085 (1989թ.)
Լեզու Ռուսերեն (պաշտոնական)
Հայերեն
Ադրբեջաներեն
Ազգություն Հայեր (145450)
Ադրբեջանցիներ (40688)
Ռուսներ (1922)
Ուկրաինացիներ (416)
Այլ (609)
Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Պատմություն

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ռուս.՝ Нагорно-Карабахская автономная область, ադրբ.՝ Dağlıq Qarabağ Muxtar Vilayəti), ԽՍՀՄ իշխանությունների կողմից ստեղծված վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Այն գոյություն է ունեցել 1923-ից 1991 թվականներին: Բնակչության գերակշիռ մասը եղել են հայեր: Մարզի տարածքի պատկանելիության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներից է հանդիսանում և Արցախյան պատերազմի սկսման հիմնական գործոն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1804-1813 թվականներին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմ և վերջիններիս միջև 1813 թվականի հուլիսի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով Արցախի պատմական տարածքը հարավ-արևելյան Կովկասի հետ միասին ընդգրկվեց Ռուսական կայսրության տիրապետության մեջ[1]:

1917 թվականին Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերջինիս տիրապետության տակ գտնվող ժողովուրդների մոտ պետությունների կազմավորման նոր գործընթաց սկսվեց: 1918 թվականի մայիսի 26-ից 28-ը ընկած ժամանակահատվածում իրենց անկախությունը հռչակեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունները: Արցախը դարձավ հայկական պատմական տարածքի փոքր մասում իր անկախությունը հռչակած Հայաստանի և թուրքական աջակցությամբ ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ: Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Հարավային Կովկասի հայկական տարածքների մեծ մասի նկատմամբ: Տեղի ունեցան կատաղի ընդհարումներ հայերի և ադրբեջանցիների միջև: Վերջիններին օգնում էին տարածաշրջան մտած թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները[1]:

1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի 5-րդ Կոմիտեն 3-րդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածների փաստին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ և մինչև հակամարտության վերջնական կարգավորումը, Արցախը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը: Այսպիսով, 1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Արցախի վրա[1][2]:

1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը: Նույն թվականին «Վվճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921թ. հունիսին Հայաստանը Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը: Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում[1][2]:

1921 թվականի հուլիսի 5 թվականին Ռուսաստանի Կենտրոնական Կեմիտե բյուրոյի պլենումը (նիստը) արհամարելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, Իոսիֆ Ստալինի անմիջական ճնշմամբ և ի հակադրություն միացման բանաձևի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով: Այսպիսով, վվճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին[1][2]:

1923 թվականի հուլիսի 7 Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց «Կարմիր Քուրդիստանը»: Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը: 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքը ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ[1][2]:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնավար մարզը իր մեջ ներառում է

  • Ստեփանակերտ, մարզային ենթակայության քաղաք (ինքնավար մարզի վարչական կենտրոն),
  • 5 շրջան (փակագծերում նշված են շրջանների վարչական կենտրոնները)՝

Ինքնավար մարզի շրջանների մեջ մտնում էին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]