Jump to content

Սերվիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերվիտուտ (լատիներեն՝ Servitus, servitutisստրկություն, ենթարկվածություն), ընչական իրավունքի տեսակ, ըստ որի անձին իրավունք է վերապահվում օգտվել ուրիշի գույքից որոշակի շրջանակներում կամ սահմանափակել սեփականատիրոջ իրավունքը որոշակի հարաբերություններում։ Ձևավորվել է հռոմեական իրավունքում 14 մասնավոր սեփականատերերի հակադարձ շահերը կարգավորելու համար։ Սկզբում ծագել է հողային սերվիտուտ (օրինակ, հարևանի հողամասով ջուր անցկացնելու իրավունքը)։ Հռոմեական իրավունքը ճանաչում էր նաև անձնական սերվիտուտ (օրինակ, ուրիշի գույքի ցմահ օգտագործման իրավունքը, այսպես կոչված՝ ուզուսֆրուկտուսը)։ Սերվիտուտը կիրառվել է նաև այն երկրներում, որտեղ փոխառնվել է հռոմեական իրավունքը։ 20-րդ դարի իրավունքն ամրապնդել է հողի արդյունաբերական օգտագործման (խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի անցկացում) հետ առնչված սերվիտուտի մի քանի իրավունքներ։

Դիվանագիտական պրակտիկայում «Սերվիտուտ» տերմինն (միջազգային սերվիտուտ) օգտագործվում է մի պետության տերիտորիալ իրավունքներն այլ պետության օգտին սահմանափակելու համար (ծովային, ռազմական բազաների, ուրիշի տերիտորիաներում սետչմենտների ստեղծում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։