Անգլիկան եկեղեցի
Jump to navigation
Jump to search
Մասն է քրիստոնեական դավանանքի |
Բողոքականություն |
---|
![]() |
Տարածված շարժումներ |
Հարակից շարժումներ |
Անգլիկան եկեղեցի, բողոքական եկեղեցիներից մեկը։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ Անգլիկան եկեղեցին Անգլիայի պետական եկեղեցին է։ Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է Աստվածաշունչը և չի մերժում Ս. Ավանդույթների դերը աստվածաշնչական ճշմարտությունները մեկնաբանելու գործում։ Ձևավորվել է 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի շրջանում։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը թագավորն է, գահերեցը՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը։ Ինքնուրույն Անգլիկան եկեղեցներ կան նաև Շոտլանդիայում, Ուելսում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Անգլիկան եկեղեցին միավորում է շուրջ 30 մլն. հավատացյալների։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անկլիքան եկեղեցի և Աանոր հնութիւնը, հաւատքը, քահանայական պաշտօնը և պաշտամունքը, ԿՊ, 1847
- Козыренко Л. В. Англиканская церковь как конфессиональный феномен. Дисс. на соиск. уч. ст. кандидата философ. наук. Москва, 2006
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 382)։ ![]() |