Jump to content

Պուրիտանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պուրիտանություն կամ մաքրակրոնություն (անգլ.՝ Puritans, լատին․՝ puritas - մաքուր), ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլանդիայում 16-17-րդ դարերում, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։

Պուրիտանության կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։

Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում Աստվածաշունչը։ 17-րդ դարի սկզբին Պուրիտանությունյան կողմնակիցները բաժանվել են պրեսբիւոերականների և ինդեպենդենտների։ Քարոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։

Պուրիտանություն կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով 17-րդ դարում Անգլիայի հեղափոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են Հյուսիսային Ամերիկա[1]։ «Պուրիտանություն» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ю. В. Емельянов «США — империя зла» М.: «Яуза-пресс», 2010, 18—20 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուրիտանություն» հոդվածին։