Jump to content

Ադվենտիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին (կրճատ՝ ՅՕԱ) բողոքական ուղղության քրիստոնեական եկեղեցի է։ Տարածված է ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանը (տես ադվենտիզմը Հայաստանում), ունի 24 մլն. հետևդ։ Հիմնադրվել է 1863 թ.-ին։ Խրախուսում է կրթությունը, առողջ ապրելակերպը, զսպվածությունը, քրիստոնեական սկզբունքներին հետևողականությունը, զբաղվում է բարեգործությամբ և այլն։ Ունի զարգացած բժշկական և աստվածաբանական համակարգ։

Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու դավանաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավանաբանություն – որևէ կրոնի՝ դավանանքի հիմունքների ամբողջութուն։ կրոնական ուսմունքների և հավատալիքների համակարգված ուսումնասիրություն, որը նպատակ ունի բացատրել, վերլուծել և հասկացնել կրոնի հիմնական գաղափարները, սկզբունքները և դրանց աստվածաշնչյան կամ ավանդական հիմքերը։ Դավանաբանությունը օգնում է հասկանալ հավատքի ներքին կառուցվածքը, ինչպես նաև դրա ազդեցությունը մարդու կյանքին և հասարակությանը։

Դավանաբանության շարադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ օրվա ադվենտիստները համարում են, որ իրենց քրիստոնեական ամբողջ հավատը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա։ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու Աստվածաշնչի հասկացումը նկարագրված և շարադրված է ՅՕԱ եկեղեցու գլխավորը վեհաժողովի կողմից հաստատված և աշխարհի բոլոր Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցիների համար ընդհանուր 28 դոկտրինների մեջ։

Ադվենտիստական աստվածաբանության և դավանաբանության մեջ չի գործածվում դոգմատ եզրույթը։ Փոխարենը գործում է դավանաբանական դոկտորինալ ճկուն համակարգ։ Դրա պատճառը երկու տերմինների տարբերությունն է և ադվենտիստական տեսանկյունը դրանց նկատմամբ։ Յոթերորդ օրվա ադվենտիստնի հիմնադիրներից դեռ շատերը հայտարարել են, որ պատրաստ են հրաժարվել իրենց որոշ տեսանկյուններից, եթե ապացուցվի այլ ճշմարտություն։ Ադվենտիստական եկեղեցին միշտ պատրաստ է վերանայել և քննարկել իրենց սեփական համոզմունքները, առանց ինչի անհնար կլիներ այսօրվա ձևավորված ադվենտիստական ուսմունքը, քանի որ այն կազմվել է առաջին ադվենտների կողմից շատ հարցերի վերանայման և վերագիտակցման շնորհիվ։ Ըստ վաղ ադվենտիստների՝ դոգմատների ստեղծումը կարող էր խանգարել իրենց, որպեսզի նրանք ընդունեն որևէ նոր լույ, որն Աստված կցանկանա հայտնել։

  • Դոկտրինալատ.՝ ուսմունք։ Համակարգված աստվածաբանական կամ վարդապետական ուսմունք, որը սահմանում է կրոնական համայնքի հավատքային հայացքները։
    Ի տարբերություն դոգմայի, դոկտրինան կարող է ենթարկվել մեկնաբանման, աստիճանական զարգացման կամ հստակեցման՝ կախված աստվածաբանական հետազոտություններից ու պատմական հանգամանքներից։
  • Դոգմա կամ դոգմատ – անփոփոխելի և անառարկելի հավատքային դրույթ, որը պարտադիր է ընդունման համար տվյալ կրոնական համակարգում։ Այն համարվում է վերին հեղինակությամբ հաստատված և հակափաստարկման ենթակա չէ՝ լինելով հավատքի հիմք։

Թեև ադվենտիստները մերժում են դոգմատների ներդրումը Sola Scriptura հիմքի վրա, շատ ադվենտիստական համալսարաններում աստվածաբանությամն մեջ դասավանդվում է նաև գոգմատիկա առարկան, որը երբեմն բացատրվում է որպես դոգմատների համակարգված և սիստեմատացված մեթոդ, սակայն դրա համար պետք ավելի լավ հասկանալ դոգմատիկայի իմաստը։

  • Դոգմատիկա կամ դոգմատիկ աստվածաբանություն – հանդիսանում է աստվածաբանության բաժին, որը զբաղվում է կրոնական ուսմունքների համակարգված մեկնաբանությամբ և դրանց հիմնավորմամբ։ Դոգմատիկայի հիմնական նպատակն է բացատրել, թե ինչպես են կրոնական գիտելիքները որոշում և ձևավորում հավատքի հիմնական սկզբունքները և ուսմունքները։ Այս ոլորտում ուսումնասիրում են կրոնական ուսմունքների ծագումը, պատմությունը, դրանց տեղը եկեղեցական ավանդույթում և հասարակության մեջ, ինչպես նաև դրանց կապը կամ տարբերությունները մյուս կրոնների կամ գաղափարախոսությունների հետ։
    Աստվածաբանական դոգմատիկան չպետք է խառնվի կրոնական «դոգմայի»՝ որպես անփոփոխ հավատքի հայեցակարգի հետ, որովհետև դոգմատիկան ընդամենը համակարգում և շարունակում է հիմնավորել և մեկնաբանել կրոնական հիմնարար սկզբունքները։


Դոկտրինների կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբանական ուղղություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադվենտիստական աստվածաբանությունը ընդունում է բողոքականության հիմնադրույթները, այդպիսով համարվելով բողոքական։
Մերժում է կալվինիստական նախասահմանվածության ուսմունքը, ընդունելով արմինական ավանդույթը։
Մերժում է 20-րդ դարում առաջացած պենտեկոստալ, Հոգեգալստականներին և խարիզմատիզմին բնորոշ սովորությունը՝ «օտար լեզուներով» աղոթքը, որի ժամանակ աղոթողը չի հասկանում իր աղոթքի իմաստը։
Այս ամենի հետ մեկտեղ ադվենտիզմ ունի նաև իր յուրահատկությունները, որոնք այն տարբերում են բողոքականության մեջ առկա մյուս բոլոր ուղղություններից, թեպետ համեմատաբար այն ավելի մոտ է բապտիզմին (անաբապտիզմին)։ Այդ պատճառով ՅՕԱ եկեղեցին ոչ թե մտավ այլ գոյություն ունեցող ությունների մեջ, այլ կազմավորեց սեփականը՝ ադվենտիզմը։

Բողոքական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sola Scriptura –Միայն Գրություն (Աստվածաշունչ)
  • Sola Fide – Միայն հավատ
  • Sola Gratia – Միայն շնորհ
  • Solus Christus – Միայն Քրիստոս
  • Soli Deo Gloria – Միայն Աստծուն փառք
Ferdinand Pauwels 1872

Համաքրիստոնեական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշունչ – 66 կանոնական գրքերից բաղկացած Աստվածաշյան հայտնությունը համարվում է բացարձակ ճշմարտություն և լիովին անսխալական է։ Դրանով պետք է ստուգվի յուրաքանչյուր վարդապետություն, ուսմունք ու կարծիք, այսինքն՝ այն համարվում է հավատի և ճշմարտության միակ և ամենաբարձր չափանիշը։

Երրորդություն– գոյություն ունի միայն մեկ Աստված։ Հայը, Որդին և Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված են։ Աստված ամենակարող, հավիտենական, անփոփոխ, ամենագետ, արդար, ողորմած, գթառատ ու ներողամիտ է։

Քրիստոսաբանություն– Հիսուս Քրիստոսը գոյություն է ունեցել հավիտենությունից առաջ, բայց ծնվելով կույս Մարյամից, որը հղիացավ Սուրբ Հոգուց, դարձավ մեզ նման մարդ, բայց առաջվա նման մնալով Աստված, ունենալով 2 բնույթ՝ մարդկային և նույնքան աստվածային, որոնք միմյանց հետ չխառնվեցին։ Որը ամեն ինչում մեզ նմանվեց, բայց առանց մեղքի, վերցնելով մեր մեղքերը իր վրա, խաչվելով և մեռածներից երրորդ օրը հարություն առնելով։

Արդարացում և փրկություն–մարդը կարող է արդարանալ և փրկվել միայն ճշմարիտ Աստծո հանդեպ հավատի, ապաշխարության և Աստծո շնորհի միջոցով։

Օրենք–օրենքը ցույց է տալիս Աստծո կամքն ու Նրա բնավորությունը։ Մեղքը է համարվում այն, ինչը հակասում է սուրբ օրենքին։ Օրենքով անհնար է փրկվել, քանի որ բոլորը մեղանչեցին, իսկ մեղքից մեզ կարող է փրկել միայն Աստված իր շնորհով, որովհետև բոլորն անարժան են, բայց բոլորս պետք է ձգտենք Քրիստոսի լրիվ հասակին։ Առանձնահատուկ նշանակություն է տրվում դեկալոգին կամ տասնաբանյային՝ 10 պատվիրաններին։




  • Շաբաթ–Շաբաթ օրը (շաբաթվա յոթերորդ օրը) սուրբ է պահվում համաձայն չորրորդ պատվիրանի, որովհետև Աստված այդ օրը հանգստացավ իր գործերից, օրհնեց և սրբացրեց այդ օրը և այն դրեց որպես նշան Իր ժողովրդի հետ։ Չորորդ պատվիրանը ոչ թե առանձնացվում և դիտվում է որպես ավելի բարձր, այլ որպես հավասար մնացածներին։
  • Պայմանական անմահություն–մահացած մարդիկ գտնվում են անգիտակից վիճակում և ընդունակ չեն որևէ բան զգալու, մտածելու կամ տրամաբանելու համար (Ժողովող 9:5-6,10)։ Մահացածը նմանեցվում է քնած մարդու հետ, մինչև հարության օրը վերջին ժամանակներում։ Մարդ «հոգին, շունչը և մարմինը» միասնական են և մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Մարդկու հոգին մահանում է իր հետ միասին։ Անմահությունը Աստծո կողմից շնորհվող պարգև է, որը վերջնականապես շնորհվելու է արդարներին։ արդարներին կհասնի հավիտենական կյանք, անարդարներին՝ հավիտենական մահ։ Ամբարիշտները մշտապես չեն տանջվելու, նրանք վերջնականապես կոչնչանան Սոդոմի (Հուդա 7) և Ջրհեղեղի ժամանակների մարդկանց նման () - անիհիլյացիոնիզմ։
  • Տասանորդ–ընդունում է տասանորդի վճարումը։
  • Անմաքուր կամ պիղծ կենդանիներ–Ղևտ. 11 գլխում թվարկված կենդանիները պիղծ են և ուտելու համար ոչ պիտանի։ Դա վերաբերում է բոլոր ժամանակներին, ներառյալ նորկտակարանյան։
  • Խմիչքներ–բացառվում է ալկոհոլային խմիչքների , ինչպես նաև սուրճի և կոֆեին պարունակող թեյերի օգտագործումը։

Մինեապոլիսի վեհաժողովին

Երեք հրեշտակաց պատգամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադվենտիստները հավատում են, որ իրենց Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու առաքելությունն է հռչակել աշխարհին Աստվածաշնչի վերջին գրքի՝ Հովհաննեսի Հայտնության, երեք հրեշտակների պատգամը, որն ադվենտիստները ընկալում և մեկնաբանում են յուրահատուկ ձևով։
Ստորև ներկայացված է աստվածաշնչի այդ հատվածը (Նոր վերանայված Արարատ Աստվածաշնչի թարգմանություն, կատարել է Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը

⁶ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ ⁷ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։
⁸ Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։
⁹ Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, ¹⁰ նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ ¹¹ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը։
- Հայտնություն 14:6-11

Էլեն Ուայթն ու իր կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 5.000 պարբերական հոդված և 26 գիրք։ Այսօր ավելի քան 100 անուն գրվածքներ հասանելի են անգլերեն լեզվով, ներառյալ նրա 55.000 էջանոց ձեռագրերի հավաքածուն։ Համաձայն հասանելի տեղեկության՝ Էլեն Ուայթը գրականության ողջ պատմության մեջ ամենաշատ թարգմանվող կին գրողն է և ամենաշատ թարգմանվող ամերիկացի գրողն առ-հասարակ։ Նրա գրվածքները ընդգրկում են թեմաների լայն շրջանակ` ներառյալ կրթություն, առողջապահություն, մարգարեություն, սնունդ, մշակութային և էթնո-լեզվական հարցեր, կրեացիոնիզմ և կյանքի ծագումը։ Քրիստոնեական կյանքի վերաբերյալ նրա` կյանքը վերափոխող գլուխգործոցը` Քայլեր դեպի Քրիստոս գիրքը, հրատարակվել է ավելի քան 135 լեզուներով։

Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ Էլեն Ուայթն ավելին էր, քան տաղանդավոր գրողը. նրանք հավատում են, որ նա Աստծո կողմից նշանակված լրաբեր էր, ով աշխարհի ուշադրությունն ուղղելու էր դեպի Սուրբ Գիրքը և օգնելու էր մարդկանց պատրաստվել Քրիստոսի երկրորդ գալստյանը։ 17 տարեկանից մինչև իր մահը (87 տարեկան հասակում) Աստված նրան տվել է մոտ 2.000 տեսիլքներ և երազներ։ Տեսիլքները տարբեր տևողություն են ունե-ցել՝ րոպեից քիչ և մինչև մոտ չորս ժամ։ Այս հայտնությունների միջոցով ստա-ցած գիտությունն ու խորհուրդները նա գրի է առել հանրության հետ կիսելու համար։ Ուստիև նրա հատուկ գրվածքներն ընդունվում են Յոթերորդ օրվա ադ-վենտիստների կողմից որպես ներշնչված, և դրանց բացառիկ որակն ընկալելի է նույնիսկ պատահական ընթերցողների համար։

Ինչպես նշվում է Յոթերորդ օրվա ադվենտիստների դավանաբանության մեջ, «Էլեն Ուայթի գրվածքները չեն փոխարինում Աստվածաշնչին.դրանք չեն կարող դրվել նույն մակարդակում։ Սուրբ Գիրքը միակ և եզակի չափանիշն է, որով պետք է դատել Էլեն Ուայթի և այլ գրողների գործերի մասին, և որի վրա պետք է դրանք հիմնվեն» (էջ 227)։ «Այնուամենայնիվ, - ինչպես նշել է ինքը` Էլեն Ուայթը, - այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր խոսքի միջոցով, չի վերացրել Սուրբ Հոգու մշտական ներկայության և առաջնորդության անհրաժեշտությունը։ Հակառակը, Փրկիչը խոստացավ ուղարկել Հոգին, որպեսզի այն բացահայտի խոսքը Նրա ծառաներին և պարզաբանի դրա ուսմունքները» (Մեծ պայքար, VII).

ՅՕԱ եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցաշինությունը չունի հստակ և միանման ճարտարապետական ոճ, դրա համար աշխարհի հարյուր հազարից ավելի ՅՕԱ եկեղեցիներից շատերը արտաքնապես կարող են բացարձակապես նման չլինել միմյանց, թեպետ դրանք միավորում է ընդհանուր դավանաբանությունը և ծառայության կարգը։

ԱՄՆ Տակոմա Պարկ

Յոթերորդ օրվա ադվենտիստների մոտ « եկեղեցի »-ն ավելի շուտ, համաձայն այդ բառի իմաստի և նշանակության, դիտարկվում է որպես քրիստոնյաների միավորված խումբ, ոչ թե պարզապես եկեղեցական շենք, որը նրանց մոտ պաշտոնապես ավելի ընդունված է անվանել «աղոթքի տուն», թեպետ ադվենտիստները առորյայում ավելի շատ կիրառում են պարզապես նույն «եկեղեցի» արտահայտությունը, մատնացույց անելու նաև եկեղեցական շինությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 77