Ռեֆորմացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեֆորմացիա (լատ.՝ reformatio - ուղղում, վերականգնում), մասսայական կրոնական և հասարակա-քաղաքական շարժում Արևմտան և Կենտրոնական Եվրոպայում XVI-րդ և XVII դարի սկզբին, որը նպատակավորված էր ռեֆորմացնել քրիստոնեությունը համապատասխան Աստվածաշնչին։

Մարտին Լյութերի հետևորդները[խմբագրել]

Հավատացյալների համար կարևոր նշանակություն ուներ այն խնդիրը, թե ինչպես է մարդը փրկվելու գործած մեղքերից։ Հոգևորականները քարոզում էին, թե առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկվել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր անհապաղ այցելել եկեղեցի, օգնել չքավորներին և բարեգործություններով զբաղվել։ Պետք էր նաև եկեղեցու կարիքների համար հատկացնել դրամ։ Կրոնական կառույցը հոգևոր առաջնորդի անունից փրկության թղթեր էր վաճառում, որը կոչվում էր ինդուլգենցիա։ Փրկության թուղթ գնողները ազատվում էին մեղքերից։ 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը և մոտակայքում մի հոդված փակցվեց։ Հոդվածի հեղինակը նույն համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերն էր։ Լյութերը իր այս գաղափարով շատերին իր կողմնակից դարձրեց և երբ Գերմանիայի կայսր Կարլոս Ե-ն հրաման արձակեց Լյութերի գաղափարախոսությունը արգելափակելու նպատակով Լյութերի կողմնակիցները բողոքով ներկայացան կայսերը։ Դրա արդյունքում Եվրոպայում առաջացավ բողոքական եկեղեցին։ Հաստատվեց "Ում իշխանությունը, նրա հավատը" սկզբունքը, որով առաջնորդվում էին Գերմանաիայի 1/8 մասը։ Այսինքն՝ տվյալ տարածքի կյուրֆուսն էր որոշում իր արեալի կրոնական դավանանքի ուղղությունը։

Լյութերի դրույթները[խմբագրել]

Լյութերի դրույթները ուղղված էին փրկության թղթեր վաճառող եկեղեցու դեմ։ Նա կարծում էր, որ մարդը կարող է փրկության հասնել միայն հավատով, այլ ոչ թե անհեթեթ թղթեր գնելով։ Ըստ Լյութերի` հավատի միակ աղբյուրը Աստվածաշունչն է։ Այս ամենի նպատակով Լյութերը առաջադրեց հետևյալ դրույթները.

  • Յուրաքանչյուր քրիստոնյա եթե նա անկեղծ զղջում է, առանց ինդուլգեցիայի էլ ստանում է լիակատար ապաշխարություն։ Եկեղեցու ճշմարիտ գանձը, իհարկե մեղքերի թողությունը չէ, այլ Աստծո մեծության և բարեհաճության սրբազան ավետարանը։
  • Քրիստոնյաներին պետք է սովորեցնել, որ նա, ով տեսնում է կարիքավորին և, չնայած դրան էլ, տալիս է գումար ինդուլգեցիաներին, ստանում է ոչ թե Հռոմի պապի թողությունը, այլ վաստակում է Աստծո զայրույթը։
  • Ասել, թե պապի զինանշանով զարդարված և տաճարում դրված խաչը Քրիստոսի խաչին հավասար արժեք ունի սրբապղծություն է։

Ռեֆորմացիայի տարածումը[խմբագրել]

Գերմանիա[խմբագրել]

Եվրոպայում առաջինը Ռեֆորմացիան "ընդունեց" Գերմանիան։ Մարտին Լյութերը հենց գերմանացի էր և Գերմանիան համարվում էր Ռեֆորմացիայի հայրենիքը։ Գերմանացի Կարլոս Ե-ն սկզբում չէր ընդունում Ռեֆորմացիան սակայն հետագայում ընդունեց Մարտին Լյութերի դրույթները։

Նիդերլանդներ (Հոլանդական Թագավորություն)[խմբագրել]

XVI դարում Նիդերլանդները գտնվում էր Իսպանիայի տիրապետության տակ։ Ռեֆորմացիայի գաղափարները լայն տարածում գտան երկրում։ Վախենալով, որ Ռեֆորմացիան կարող է Նիդերլանդներում վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II -ը Նիդերլանդներում ստեղծեց ինկվիզիցիայի դատարան։ Սակայն սա չբարելավեց իրավիճակը։ Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի (1566-1608)։

Անգլիա և Իսպանիա[խմբագրել]

Ռեֆորմացիան հակասություններ ստեղծեց Իսպանիայի և Անգլիայի միջև։ Անգլիային դուր չէր գալիս, որ Իսպանիան փորձեր էր անում վերացնել վերականգնել կաթոլիկությունը Անգլիայում և վերացնել ռեֆորմիզմը։ Անգլիայի թագուհի Մարի Թյուդորը փորձում էր չեզոքացնել կաթոլիկությունը Մեծ Բրիտանիայում, որն էլ հանգեցրեց նրան, որ «Անպարտելի արմադան» այցելեց Անգլիա։

Ֆրանսիա[խմբագրել]

Ֆրանսիան գտնվում էր Գերմանիայի հարևանությամբ՝ Ռեֆորմացիայի հայրենիքի մոտ։ Նա ժառանգել է գերմանական ռեֆորմացիայի հատկանիշները, և ամբողջովին ընդունել Ռեֆորմացիան։ Ֆրանսիայի արքա Լյուդովիգոս IV-ը մեկնեց Գերմանիա։ Լյուդովիգոսը դեմ էր Ռեֆորմացիային, այդ պատճառով փորձեց հանդիպման միջոցով ֆրանս-գերմանական հարաբերությունները բարելավել, սակայն դա չստացվեց։ Արքան գահընկեց արվեց, իսկ ֆրանսիական Ռեֆորմացիան վերստին գլուխ կանգնեց։

Իտալիա[խմբագրել]

Հետռեֆորմային տարիներին Իտալիան Վերածննդի դարաշրջանում էր։ Հռոմի պապի նստավայրը Իտալիան էր, և ամեն ինչ՝ ինչ որ տեղի էր ունենում Եվրոպայում Հռոմի պապի դեմ։ Իտալիկները մերժում էին ռեֆորմացիան, և դեմ գնում ազգային պետությունների կազմավորմանը։ Չնայած սրան Գերմանիան և Ֆրանսիան քարոզում էին ռեֆորմացիա Իտալիայում։ Ի վերջո 1593 թ. Իտալիայից վտարվեցին Ռեֆորմացիայի վերջին քարոզիչները։

Ռեֆորմացիայի սահմանների ընդլայնումը[խմբագրել]

Ռեֆորմացիան բարենորոգումների փուլում[խմբագրել]

Բարեփոխումների արդյունքում լյութերականությունը բարելավեց իր դիրքերը։ Կաթոլիկ եկեղեցուն զուգահեռ առաջանում էր բողոքական եկեղեցին։ Աստիճանաբար Ռեֆորմացիան ընդլայնեց իր սահմանները Եվրոպայում։

Լյութերական Անգլիա[խմբագրել]

Անգլիայում Հենրիխ VIII-ը հրապարակեց Անգլիայի թագավորի մասին գերագահության և Անգլիայում Հռոմի պապի իշխանության թուլացման մասին։ Սահմանվեց, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի արքան։ Փակվեցին կաթոլիկ վանքեր։ Եկեղեցու հողերը հանձնվեցին աղքատ գյուղացիներին։ Ժամասացությունը դադարեց լինել լատիներենով։ Հոգևորականներին նշանակում էր Անգլիայի խորհրդարանը (պառլամենտ)։ Արդյունքում կաթոլիկությունը Անգլիայում վերացավ։

Կալվինը Շվեյցարիայում[խմբագրել]
Ժան Կալվին

Ֆրանսիայից Շվեյցարիա ժամանած Ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախատեսել է կա՛մ փորձություն, կա՛մ փրկություն։ Երկրային գործերում հաջողակ մարդը ընտրյալ էր։ Ձախողակ մարդիկ իրենց վարքով պիտի դառնային ընտրյալ։ Կալվինի քարոզչությունը այնքան տպավորիչ էր շվեյցարացիների համար, որ շվեյցարացիները որոշեցին մի կողմ դնել բարձր զարգացում ունեցող կարգերին։ Ժնևի, Ցյուրիխի և Բեռնի բնակիչները դադարեցին զվարճանալ, երգել, երաժշտություն լսել, լավ հագնվել և թղթաղաղ խաղալ։ Շվեյցարացիները նրան անվանում են Ժնևի պապ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Համաշխարհային պատմություն 7-րդ դասարան