Բեռն
Կոմունա | |||
---|---|---|---|
Բեռն | |||
Bern Haista paska = |
|||
|
|||
![]() |
|||
Կոորդինատներ: 46°57′3″ հս․ լ. 7°26′19″ ավ. ե. / 46.95083° հս․. լ. 7.43861° ավ. ե. | |||
Երկիր | ![]() |
||
Կանտոն | Բեռն կանտոն | ||
Հիմնադրված է | 1191 թ. | ||
Մակերես | 51,60 կմ² | ||
ԲԾՄ | 542 մ | ||
Պաշտոնական լեզու | Գերմաներեն | ||
Բնակչություն | 128 345 մարդ (2007) | ||
Կրոնական կազմ | Քրիստոնեաներ | ||
Տեղաբնականուն | բեռնցի | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 031 | ||
Փոստային ինդեքս | 3000-3030 | ||
Փոստային ինդեքսներ | 3000 | ||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||
Պաշտոնական կոդ | 0351 | ||
Պաշտոնական կայք | bern.ch (գերմ.) | ||
|
|||
Բեռնը (գերմ.՝ Bern, ֆր.՝ Berne, իտալ.՝ Berna, ռոմանշ.՝ Berna) Շվեյցարիայի մայրաքաղաքն է, Բեռն կանտոնի վարչական կենտրոնը։ Բեռնը բնակչությամբ Շվեյցարիայի չորրորդ քաղաքն է, Ցյուրիխից,Ժնևից և Բազելից հետո։ Բնակչության մեծամասնությունը խոսում է գերմաներեն։ Բեռնի քաղաքային ագլոմերացիան կազմում է 300 հազար մարդ։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնի անվանման ստուգաբանությունը անորոշ է։ Ըստ տեղական լեգենդի, հիմնված ժողովրդական ստուգաբանության վրա, Berchtold(Բերչթոլդ) V -ը՝ Zähringen-ի դուքսը, Բեռնի հիմնադիրը, խոստացել էր անվանել քաղաքը որսի ժամանակ իրեն հադիպած առաջին կենդանու անունով, որը և արջն էր։ Երկար ժամանակ քննարկվում էր, որ քաղաքը անվանվել էր Իտալական Վերոնա քաղաքի անունով, որը ժամանակին հայտնի էր որպես Բեռն միջնադարյան գերմաներենով։ Որպես 1980 թ․-ին Բեռնի ցինկի սալիկի հայտնաբերման արդյունք, հիմա ավելի տարածված է մտածել, որ քաղաքի անվանումը ծագում է արդեն գոյություն ունեցող Կելտական տեղանվան անունից՝ berna «ճեղքվածք»։ Արջը Բեռնի զինանշանի և զինվորական համազգեստի խորհրդանիշ կենդանին է 1920-ականներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չկա հնագիտական ապացույց, որը կմատնանշի քաղաքի կենտրոնում բնակեցման մասին դեռևս 12րդ-դարից։ Հին ժամանակներում կելտական քաղաք-ամրոց կար Բեռնի հյուսիսում կանգնած դեռ մթա 2րդ դարից, որը 12 քաղաք-ամրոցներից էր Կեսարի կողմից նշված։ Հռոմեական դարաշրջանի ընթացքում այնտեղ էր գտնվում նայև Գալա-Հռոմեական դաշինքը։ Բեռնի ցինկե սալիկի անունը Brenodor(Բրենոյի կացարան) է։ Միջնադարում կար կացարան Bümpliz-ում, որը հիմա Բեռնի մի թաղամաս է, 4 կմ հեռավորության վրա միջնադարյան քաղաքից։
Միջնադարյան քաղաքը հիմնադրել է Zähringer իշխանական ընտանիքը, որը եկավ իշխանության Վերին Բուրգունդիում 12րդ դարում։ Հենվելով 14րդ դարի պատմագրության վրա Բեռնը հիմնադրվել է 1191 թ-ին Berchtold(Բերչթոլդ) V -ի՝ Zähringen-ի դուքսի կողմից։
Երբ 1218 թ-ին Բերչթոլդը մահացավ, չթողնելով ժառանգորդ, Բեռնը դարձավ ազատ կայսերական քաղաք։
Հին Շվեցարական համադաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1353-ին Բեռնը մտավ շվեցարական համադաշնություն, դառնալով «ութ կանտոններից» մեկը 1353 - ից մինչև 1481-ը ձևավորման շրջանում։ Բեռնը նվաճվել է Արգուի(1415 թ) և Վոյի (1536) կողմից։ Բեռնը դառնում է ամենամեծ քաղաքը Ալպերի հյուսիսում 18 - րդ դարում, հիմնականում բաղկացած Բեռնի կանտոնից և Վոյի կանտոնից.
Քաղաքը աճել է Արե գետի կողմից ստեղծված թերակղզու արևմուտքի ուղղությամբ։ Սկզբում Zytglogge աշտարակը խորհրդանշում էր քաղաքի արևմտյան սահմանը 1191-1256 թթ-ին։ Երեսնամյա պատերազմի ժամանակ ստեղծվեցին 2 ամրություններ, այսպես կոչված մեծ և փոքր Schanze(խրամատ), կառուցվել էին պաշտպանելու համար թերակղզու ամբողջ տարածքը։
1405ի մեծ հրդեհից հետո ֆայտե շինությունները աստիճանաբար փոխարինվեցին կիսափայտե իսկ ավելի ուշ նաև ավազաքար շենքերի, որոնք էլ պետք ա բնութագրեինք Հին Քաղաքը։ Չնայաց ժանտախտի համաճարակի ալիքին, որը տարածվեց Եվրոպայում 14րդ դարում, քաղաքը շարունակում էր աճել պայմանավորված հարևան տարածքներից ներգաղթով։
Ժամանակակից պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնը գրավվել է ֆրանսիական զորէերի կողմից 1798 թ-ին ֆրանսիական հեղափոխական պատերազմների ժամանակ, երբ այն զրկված էր իր տարածքների մի մասից։ 1814 թ-ին Վիաննայի կոնգրեսից հետո հետ վերադարձվեցին Բեռնական Յուրան ր Բեռնը կրկին դարձավ համադաշնության մեծագույն կանտոնը մինչև Յուրայի կանտոնի անջատումը 1979 թ-ին։ 1848 թ-ին Բեռնը դարձավ նոր Շվեցարական դաշնային պետության դաշանյին քաղաք։ Մի շարք Սոցիալիստական առաջին և երկրորդ միջազգային կառույցների համագումարներ են կայացել Բեռնում, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Շվեյցարիան եղել է չեզոք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռնը գտնվում է Շվեյցարիայի սարահարթի Բեռնի կանտոնում, Շվեյցարիայի կենտրոնից քիչ արևմուտք և Բեռնյան Ալպերից 20 կմ դեպի հյուսիս. Բեռնի շրջակայքը ստեղծվել է Սառցե շրջանի սառցե բեկորներից. Բեռնին ամենամոտ 2 լեռներն են Gurten-ը, որի բարձրությունը 864մ է և Bantiger-ը, որի բարձրությունը 947մ է։
Քաղաքը ի սկզբանե կառուցվել է լեռնոտ թերակղզում շրջապատված Արե գետով, բայց դուրս եկավ բնական սահմաններից մոտ 19 - րդ դարում. Մի շարք կամուրջներեն կառուցվել թույլ տալու համար քաղաքի ընդլայնումը Արեի սահմաններից դեպի դուրս։
Բեռնը կառուցվել է շատ անհարթ հատվածում. Կա մի քանի տասնյակ մետր բարձրությունների տարբերություն քաղաքի ստորին շրջանների և բարձրագույն նորերի միջև։
Բեռնը 2009 թ - ին ուներ 51,62 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տարածքում 9,79 քառակուսի կիլոմետրը կամ 19.0% - ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, իսկ 17.33 քառակուսի կիլոմետրը կամ 33.6% - ը անտառածածկ է։ Մնացած տարածքի 23,25 քառակուսի կիլոմետրը կամ 45.0% - ը բնակեցված է(շենքեր կամ ճանապարհներ), 1.06 քառակուսի կիլոմետր կամ 2,1% - ը գետեր կամ լճեր և 0.16 քառակուսի կիլոմետր կամ 0.3% - ը անարդյունավետ հող։
Կառուցապատված տարածքում, 3.6% բաղկացած է արդյունաբերական շենքերից, 21.7%, բնակարաններից և այլ շենքերից և 12,6% - ը հատկացված է տրանսպորտային ենթակառուցվածքին։ Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ենթակառուցվածքները, ինչպես նաև այլ հատուկ օգտագործված տարածքները կազմում է քաղաքի 1.1% - ը, իսկ մյուսը 6.0% բաղկացած է այգիներից, կանաչ գոտիներից և սպորտային դաշտերից։ Ընդհանուր տարածքի . 32.8% - ը անտառ է։ Գյուղատնտեսական հողերի 14.3% - ը օգտագործվում է աճող մշակաբույսերի և 4.0% - ը նախատեսված է օգտագործվել որպես արոտավայր. Գետերն ու վտակները մատակարարում են քաղաքի ողջ ջուրը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռն / Զոլիկոֆեն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 2.8 (37) |
4.7 (40.5) |
9.5 (49.1) |
13.4 (56.1) |
18.2 (64.8) |
21.6 (70.9) |
24.3 (75.7) |
23.7 (74.7) |
19.1 (66.4) |
13.8 (56.8) |
7.3 (45.1) |
3.5 (38.3) |
13.5 (56.3) |
Միջին օրական °C (°F) | −0.4 (31.3) |
0.7 (33.3) |
4.7 (40.5) |
8.1 (46.6) |
12.7 (54.9) |
16.0 (60.8) |
18.3 (64.9) |
17.7 (63.9) |
13.7 (56.7) |
9.3 (48.7) |
3.7 (38.7) |
0.6 (33.1) |
8.8 (47.8) |
Միջին ցածր °C (°F) | −3.6 (25.5) |
−3.1 (26.4) |
0.2 (32.4) |
3.0 (37.4) |
7.4 (45.3) |
10.5 (50.9) |
12.5 (54.5) |
12.3 (54.1) |
8.9 (48) |
5.4 (41.7) |
0.4 (32.7) |
−2.3 (27.9) |
4.3 (39.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 60 (2.36) |
55 (2.17) |
73 (2.87) |
82 (3.23) |
119 (4.69) |
111 (4.37) |
106 (4.17) |
116 (4.57) |
99 (3.9) |
88 (3.46) |
76 (2.99) |
74 (2.91) |
1059 (41,69) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 12.8 (5.04) |
13.1 (5.16) |
7.0 (2.76) |
0.8 (0.31) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.04) |
5.5 (2.17) |
13.3 (5.24) |
52.6 (20.71) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 9.6 | 9.0 | 10.6 | 10.4 | 12.6 | 11.1 | 10.8 | 10.7 | 8.9 | 10.4 | 10.2 | 9.9 | 124.2 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 4.1 | 3.5 | 2.0 | 0.3 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 1.1 | 3.1 | 14.1 |
% խոնավություն | 84 | 79 | 73 | 71 | 73 | 71 | 71 | 73 | 79 | 84 | 85 | 85 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 64 | 87 | 137 | 159 | 182 | 205 | 236 | 217 | 165 | 113 | 68 | 49 | 1682 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 29 | 35 | 41 | 42 | 42 | 47 | 53 | 53 | 49 | 38 | 30 | 23 | 42 |
աղբյուր: MeteoSwiss[1] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Climate normals Bern / Zollikofen (Reference period 1981−2010)» (PDF)։ Zurich-Airport, Switzerland: Swiss Federal Office of Metreology and Climatology, MeteoSwiss։ հուլիսի 2, 2014։ Վերցված է 2015-04-03
|