Վերոնա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերոնա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վերոնա | |||||
Verona | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Վենետո | ||||
Գավառ | Վերոնա | ||||
Ներքին բաժանում | Borough 1 of Verona? և Borough 3 of Verona? | ||||
Հիմնադրված է | մոտ մ. թ. ա. 550 թ. | ||||
Մակերես | 206,63 կմ² | ||||
ԲԾՄ | 59 մ | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 263 818 մարդ (2010) | ||||
Խտություն | 1276,7 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 045 | ||||
Փոստային ինդեքս | =371xx | ||||
Փոստային դասիչ | 37100 և 37121–37142 | ||||
Ավտոմոբիլային կոդ | VR | ||||
ISTAT | 023091 | ||||
Պաշտոնական կայք | comune.verona.it | ||||
| |||||
Վերոնա (իտալերեն՝ Verona), քաղաք Իտալիայի հյուսիսային մասում, Վենետո մարզում՝ Վերոնա գավառում[1]։ 2010 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 263 818 մարդ։ Գտնվում է Ադիջե գետի ափին։ Քաղաքի սուրբը Զենոն Վերոնացին և Պետրոս Վերոնացին են, իսկ քաղաքի տոնը՝ մայիսի 21-ին։ Քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվում է Գարդա լիճը։ Վերոնայի առաջին բնակավայրը հիշատակվում է դեռևս Դոմիցիանոս կայսեր օրոք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնայի վաղ պատմությունը մնացել է որպես առեղծված։ Կա տեսություն ըստ, որի այն Էվգանեյի քաղաքն է, ով պարտավորվել է հանձնել այն Գալլական Կենամոն ցեղերին։ Պո գետի ավերմամբ, Վերոնայի տարածքը հռոմեական կայսրության է անցել Ք․ա․ 300 թվականին։ Այն դարձել է հռոմեական գաղութ Ք․ա․ 89 թվականին։ Այն դասակարգվելէ, որպես մունիցիպալիտետ Ք․ա․ 49 թվականից, երբ իր քաղաքացիները ներկայացվում էին որպես հռոմեական ցեղ «Պոբլիցիա» կամ «Պուբլիցիա»։ Քաղաքը դարձել է կարևոր, քանի որ այն գտնվում է որոշ քաղաքների խաչմերուկում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերոնայի կլիման Մերձարևադարձային մուսսոնային է, որը բնորոշ է Հյուսիսային Իտալիայի ցամաքային տարածքներին՝ տաք ամառներով և սառը ձմեռներով, չնայած Գարդա լիճը ունի բավական ազդեցությունք քաղաքի կլիմայի վրա[2]։ Օդի հարաբերական խոնավությունը տարվա ընթացքում բարձր է, հատկապես ամռանը, որն առաջացնում է Մառախուղներ, աղջամուղջից մինչև ուշ առավոտ, չնայած վերջին տարիներին այս ֆենոմենը դարձել է ավելի քիչ տարածված։
Վերոնա (1971–2000, էքստերմալները 1946 թվականից)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.8 (67.6) |
22.1 (71.8) |
27.2 (81) |
31.8 (89.2) |
36.6 (97.9) |
38 (100) |
38.2 (100.8) |
39.0 (102.2) |
33.2 (91.8) |
29.2 (84.6) |
23.6 (74.5) |
18.8 (65.8) |
39.0 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 6.1 (43) |
8.9 (48) |
13.4 (56.1) |
17.2 (63) |
22.7 (72.9) |
26.3 (79.3) |
29.2 (84.6) |
28.8 (83.8) |
24.4 (75.9) |
18.0 (64.4) |
11.0 (51.8) |
6.7 (44.1) |
17.7 (63.9) |
Միջին օրական °C (°F) | 2.5 (36.5) |
4.5 (40.1) |
8.4 (47.1) |
12.0 (53.6) |
17.2 (63) |
20.8 (69.4) |
23.6 (74.5) |
23.3 (73.9) |
19.0 (66.2) |
13.3 (55.9) |
7.1 (44.8) |
3.1 (37.6) |
12.9 (55.2) |
Միջին ցածր °C (°F) | −1.2 (29.8) |
0.1 (32.2) |
3.4 (38.1) |
6.8 (44.2) |
11.7 (53.1) |
15.4 (59.7) |
18.0 (64.4) |
17.8 (64) |
13.7 (56.7) |
8.7 (47.7) |
3.2 (37.8) |
−0.4 (31.3) |
8.1 (46.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −18.4 (−1.1) |
−18.4 (−1.1) |
−10.4 (13.3) |
−2.2 (28) |
0.0 (32) |
3.8 (38.8) |
7.3 (45.1) |
8.1 (46.6) |
2.0 (35.6) |
−4.6 (23.7) |
−7.9 (17.8) |
−15.5 (4.1) |
−18.4 (−1.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50.9 (2.004) |
43.3 (1.705) |
48.7 (1.917) |
70.4 (2.772) |
74.2 (2.921) |
87.2 (3.433) |
62.6 (2.465) |
81.7 (3.217) |
76.2 (3) |
91.0 (3.583) |
64.8 (2.551) |
52.5 (2.067) |
803.5 (31.634) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 6.8 | 5.1 | 6.0 | 8.9 | 8.6 | 8.6 | 5.5 | 5.8 | 6.0 | 7.4 | 7.1 | 6.2 | 82.0 |
% խոնավություն | 85 | 78 | 73 | 75 | 73 | 73 | 73 | 74 | 76 | 81 | 84 | 84 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 94 | 102 | 156 | 180 | 241 | 255 | 304 | 262 | 199 | 158 | 72 | 81 | 2104 |
Աղբյուր #1: Servizio Meteorologico (humidity 1961–1990)[3][4][5] | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun, 1931–1960)[6] |
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 այլ երկրներիում ծնված քաղաքացիներ ըստ գալու վայրի[7] | |
---|---|
Ծննդյան երկիր | Բնակչություն |
![]() |
12,520 |
![]() |
7,234 |
![]() |
5,008 |
![]() |
3,233 |
![]() |
2,857 |
![]() |
2,500 |
![]() |
1,975 |
![]() |
1,444 |
2009 թվականին Վերոնայում կային 265,368 բնակիչ, Վերոնայի շրջանում՝ Վենետոյում, որից 47.6%-ը տղամարդ են, իսկ 52.4%-ը՝ տղամարդ։ Մինչև 18 տարեկանները 16.05% են, իսկ թոշակառուները 22․36% են։ Այն տարբերվում է Իտալիայի միջինից, որը համապատասխանաբար 18.06% (անչափահասներ) և 19.94% (թոշակառուներ) է։ Վերոնայի տարիքի միջնարժեքը 43 է, ի տարբերություն ամբողջ Իտալիայի տարիքի միջնարժեքի, որը 42 է։ 2002 թվականից մինչև 2007 թվականը Վերոնայի բնակչությունը աճել է 3.05%,-ով, մինչդեռ Իտալիայի բնակչությունը աճել է 3.85%-ով[8]։ Ներկայիս բնակչության ծնելիության գործակիցը 9․24 է ի համեմատություն Իտալիայի միջինի՝ 9․45-ի։ 2009 թվականին բնակչության 87%-ը Իտալացիներ են.[9]։ Խոշոր ներգաղթյալները Եվրոպայի այլ երկրներից են, որից ամենախոշորը ռումինացնիներն են՝ 3․60%։ Քաղաքի հիմնական կրոնը Կաթոլիկությունն է, բայց ներգաղթի պատճառով կան Ուղղափառներ և Մուսուլմաններ։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեթղեհեմ (արաբ․՝ بيت لحم), Պաղեստին
Դեթմոլդ (գերմ.՝ Detmold), Գերմանիա
Զալցբուրգ (գերմ.՝ Salzburg), Ավստրիա
Կոշիցե, Սլովակիա
Մաշհադ (պարսկերեն՝ مشهد), Իրան
Մյունխեն (գերմ.՝ München), Գերմանիա
Նագահամա (ճապ.՝ 長浜市), Ճապոնիա
Նիմ (ֆր.՝ Nîmes, օքս.՝ Nimes), Ֆրանսիա
Պուլա (խորվ.՝ Pula), Խորվաթիա
Ռաանանա (եբրայերեն՝ רעננה), Իսրայել
Ֆրեզնո (անգլ.՝ Fresno), Կալիֆորնիա, ԱՄՆ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Verona)»։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին։ Վերցված է 2017 հունիսի 30
- ↑ Thomas A. Blair, Climatology: General and Regional, Prentice Hall pages 131-132; Adriana Rigutti, Meteorologia, Giunti, p, 95, 2009.
- ↑ «Verona/Villafranca (VR)»։ Atlante climatico։ Servizio Meteorologico։ Վերցված է 11 December 2014
- ↑ «STAZIONE 090-VERONA VILLAFRANCA: medie mensili periodo 61 - 90»։ Servizio Meteorologico։ Վերցված է 5 December 2014
- ↑ «Verona Villafranca: Record mensili dal 1946» (Italian)։ Servizio Meteorologico dell’Aeronautica Militare։ Վերցված է 11 December 2014
- ↑ Cappelen John, Jensen Jens։ «Italien - Verona»։ Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish)։ Danish Meteorological Institute։ էջ 148։ Արխիվացված է օրիգինալից 27 April 2013-ին։ Վերցված է 7 April 2017
- ↑ Cittadini Stranieri - Verona
- ↑ «Statistiche demografiche ISTAT»։ Demo.istat.it։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 6
- ↑ «Statistiche demografiche ISTAT»։ Demo.istat.it։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է 2010 թ․ հունվարի 20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերոնայի մունիցիպալիտետի պաշտոնական կայք էջը (իտալ.)
- Վերոնա - ֆոտոռեպորտաժ
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 797 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Մեդիաֆայլեր Վերոնա թեմայով Վիքիպահեստում:
|