Jump to content

Վերոնա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերոնա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՎենետո
Ներառում էԱֆի, Ալբարեդո դ’Ադիջե, Անջարի, Արկոլե, Բադիա Կալավենա, Բարդոլինո, Բելֆիորե, Բևիլաքուա, Բոնավիգո, Բոսկի Սանտ Աննա, Բոսկո Կիեզանուովա, Բովոլոնե, Բրենտինո Բելունո, Բրենձոնե, Բուսոլենգո, Բուտապիետրա, Կալդիերո, Կապրինո Վերոնեզե, Կազալեոնե, Կաստանյարո, Կաստել դ’Ացանո, Կաստելնուովո դել Գարդա, Կավայոն Վերոնեզե, Կացանո դի Տրամինյա, Չերեա, Չերո Վերոնեզե, Կոլոնյա Վենետա, Կոլոնոլա աի Կոլի, Կոնկամարիզե, Կոստերմանո, Դոլչե, Էրբեցո, Էրբե, Ֆերարա դի Մոնտե Բալդո, Ֆումանե, Գարդա, Գաձո Վերոնեզե, Գրեցանա, Իլազի, Իզոլա Ռիցա, Իզոլա դելա Սկալա, Լավանո, Լաձիզե, Լենյագո, Մալչեզինե, Մարանո դի Վալպոլիչելլա, Մեցանե դի Սոտո, Միներբե, Մոնտեքիա դի Կրոզարա, Մոնտեֆորտե դ’Ալպոնե, Մոցեկանե, Նեգրար, Նոգարա, Նոգարոլե Ռոքա, Օպեանո, Պալու, Պաստրենգո, Պեսկանտինա, Պեսկիերա դել Գարդա, Պովելիանո Վերոնեզե, Պրեսանա, Ռիվոլի Վերոնեզե, Ռոնկո ալ Ադիջե, Ռոնկա, Ռովերկիարա, Ռովերեդո դի Գուա, Ռովերե Վերոնեզե, Սալիցոլե, Սան Բոնիֆաչո, Սան Ջովաննի Իլարիոնե, Սան Ջովաննի Լուպատոտո, Սան Մարտինո Բուոն Ալբերգո, Սան Մաուրո դի Սալինե, Սան Պիետրո դի Մորուբո, Սան Պիետրո ին Կարիանո, Սան Ձենո դի Մոնտանյա, Սանգինետո, Սանտ Ամբրոջո դի Վալպոլիչելա, Սանտ Աննա դ’Ալֆաեդո, Սելվա դի Պրոնո, Սոավե, Սոմակամպանյա, Սոնա, Սորգա, Տերացո, Տորի դել Բենակո, Տրենյագո, Տրևենցուոլո, Վալեջո սուլ Մինչո, Վելո Վերոնեզե, Վերոնա, Վերոնելլա, Վեստենանովա, Վիգազիո, Վիլա Բարտոլոմեա, Վիլաֆրանկա դի Վերոնա, Ձևիո և Ձիմելա
ՎարչկենտրոնՎերոնա
Օրենսդրական մարմինProvincial Council of Verona?
Տարածք3121 կմ²
Սահմանակցում էՏրենտո, Վիչենցա, Պադովա, Ռովիգո, Մանտուա և Բրեշիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-VR
Հեռախոսային կոդ045 և 0442
Փոստային ինդեքսներ37121–37142 և 37010–37069
Ավտոմոբիլային կոդVR
web.provincia.vr.it

Վերոնա (իտալ.՝ Provincia di Verona), գավառ Իտալիայի Վենետո մարզում։ Գարդա լճի արևելյան ափը հարում է պրովինցիային[1]։ Գավառի մայրաքաղաքը Վերոնան է։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։ Վերոնան հյուսիսից սահմանակից է իտալական Տիրոլին, իսկ արևելքից Վիչենցային և Պադովային։ Հարավում սահմանակից է Ռովիգո և Մանտուա գավառներին, իսկ արևմուտքում՝ Գարդա լճին։ Վերոնայի երկարությունը հյուսիսից հարավ 50 մղոն է, իսկ արևելքից արևմուտք՝ 25 մղոն[3]։

Վերոնան զբաղեցնում է 3109 քառ․կմ և ունի 0,9 միլիոն բնակչություն։ Այն ունի 98 կոմունաներ։ Նշանակալից են Բովոլոնե, Բոնավիգո, Բուսոլենգո, Չերեա, Իզոլա դելա Սկալա, Լենյագո, Նեգրար, Պեսկիերա դել Գարդա, Սան Բոնիֆաչո, Սան Ջովաննի Լուպատոտո, Սան Մարտինո Բուոն Ալբերգո, Սոավե, Սոնա, Վալեջո սուլ Մինչո, Վիլաֆրանկա դի Վերոնա կոմունաները[4]։ Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության դեպքերը կատարվում են Վերոնայում։ «Վերոնացի երկու ազնվական» պիեսի որոշ տեսարաններ ևս նկարագրվում են Վերոնայում։ Այն վիլլան, որտեղ «ապրել» է Ջուլիետան, մեծ մասսայականություն է վայելում այցելուների շրջանում։ Վերոնան ամեն տարի իրեն է ձգում մեծ թվով զբոսաշրջիկների։ Բազմաթիվ ամրոցները, աշտարակները, կացարանները, վանքերը, սրբավայրերն ու հին ռոմանական եկեղեցական օջախներն ունեն պատմական կարևոր նշանակություն։ Տարածքային զբոսայգին գտնվում է Լեսինիայում։ Վալպոլիչելան հայտնի է իր գինիներով, որոնք պատրաստվում են տեղական տեխնիկայով։ Եվրոպայում ամենախոշոր բնական կամուրջը՝ Պոնտե դի Վեժան, տեղակայված է մարզի տարածքում։ Գավառի հյուսիսային մասը հիմնականում լեռնային է։ Կիրճերով անցնում են մի քանի գետեր։ Դրանցից են Տարտարոն, Կասլագնարոն և Ադիջեն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Marisa Fabris (2011). Verona, Vicenza, Lake Garda & the Veneto. Hunter Publishing, Inc. էջ 59. ISBN 978-1-58843-846-1.
  2. «Verona, Veneto». Italia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 The Penny Cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge. 1843. էջ 268.
  4. «Banca Dati Provincia Verona» (Italian). Unione delle Province d‘Italia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնա (գավառ)» հոդվածին։