Պավիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պավիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Պավիա
Provincia di Pavia
861PaviaPalProvincia.JPG
Երկիր Իտալիա Իտալիա
Կարգավիճակ գավառ
Մտնում է Լոմբարդիա
Ներառում է 190 կոմունաներ
Վարչկենտրոն Պավիա
Հիմնական լեզու իտալերեն
Բնակչություն (2015) 548․722
Տարածք 2,965 կմ²
Pavia in Italy.svg
Սահմանակցում է Միլան, Լոդի, Պիաչենցա, Ալեսանդրիա, Վերչելլի, Նովարա և Province of Milan
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդ IT-PV
Ավտոմոբիլային կոդ PV
Կոորդինատներ: 45°11′ հս․ լ. 9°9′ ավ. ե. / 45.183° հս․. լ. 9.150° ավ. ե. / 45.183; 9.150
provincia.pv.it

Պավիա (իտալ.՝ Provincia di Pavia), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Լոմբարդիայի երկրամասում` Իտալիայի հյուսիսային հատվածում[1][2][3]:

Գավառի խոշորագույն բնակավայրը և մայրաքաղաքը համարվում է Պավիա քաղաքը, որը համարվում է նաև ինքնավար համայնք: Գավառապետը համարվում է ազգությամբ իտալացի քաղաքական գործիչ Դանիելե Բոսոնեն[4]:

Ըստ 2015 թվականի հունվարի 1-ին Իտալիայի կենտրոնական բյուրոյի մարդահամարի տվյալների, գավառի բնակչությունը կազմում է 548,722 մարդ: Բնակչության հիմնական մասը իտալիկներն են, որոնք խոսում են իտալերենով և դավանում քրիստոնեության կաթոլիկ ճյուղը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավիա քաղաքի տեղաբնիկները համարվում են Հյուսիսային Իտալիայում ապրող գաուլիշներ կոչվող նստակյաց ցեղերը, որոնք այստեղ ստեղծել էին իրենց ցեղային միությունը: 220 թվականին Պավիան նվաճվել է հռոմեացիների կողմից:

Այս քաղաքը հռոմեական տիրապետության ժամանակահատվածում անվանվել է «Տիկինիում»: 451 թվականին հավաքելով իրեն ենթակա ցեղերից մեծ զորք՝ հոների խաքան Աթթիլան անցնում է Հռենոսը և ներխուժում Գալլիա։ Սակայն հռոմեացի զորավար Աեցիոսը վեստգոթերի աջակցությամբ ստիպում է Աթթիլային նահանջել[5]։

Դրանից հետո, 452 թվականի գարնանը հավաքելով նոր զորք Աթթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով մի շարք իտալական բնակավայրեր, այդ թվում և Պավիան[6]:

476 թվականին գոթական ցեղերի առաջնորդ Օդոակրը նվաճում է Իտալիան և գահընկեց անում Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսին: Դրանից հետո քաղաքը ընկնում է ֆրանկական տիրապետության ներքո[7]: 1155 թվականին Սրբազան Հռոմեական Կայսրության կայս Ֆրեդերիկը Պավիան կոմունայի կարգավիճակից դարձրեց քաղաք։

Դրանից հետո քաղաքը համապատասխանաբար պատկանում է Իսպանիային, Ֆրանսիային, Ավստրիային և Իտալիայի վերամիավորումից հետո միայն նոր Իտալիային։ 1361 թվականին Պավիայում հիմնադրվում է համալսարան[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Italian Institute of Statistics (Istat) (2001)։ «Superficie territoriale (Kmq) - Pavia (dettaglio comunale) - Censimento 2001»։ Վերցված է հոկտեմբերի 26, 2009 
  2. «Popolazione residente al 1° gennaio»։ Istat։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  3. «Provincia di Pavia – Il Presidente»։ Provincia di Pavia։ Վերցված է օգոստոսի 18, 2015 
  4. «Provincia di Pavia»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 17, 2015 
  5. «Bilancio demografico anno 2010 e popolazione residente al 31 Dicembre»։ Istat.it։ Վերցված է օգոստոսի 24, 2015 
  6. The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135 
  7. Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 200։ ISBN 978-0-313-30733-1 
  8. «Pinot Noir»։ Mondo del vino al bivio, il Consorzio: Noi parliamo con i fatti։ Վերցված է օգոստոսի 20, 2015 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]