Էննա (իտալ.՝ Provincia di Enna), գավառ ԻտալիայիՍիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Էննան է։ Ամենաբարձր գավառական մայրաքաղաքն է Սիցիլիայում, քանի որ տեղակայված է լեռան վրա։ Էննան գտնվում է կղզու կենտրոնում․ ըստ այդմ ցամաքով շրջապատված միակ պրովինցիան է։
Գավառի տարածքը կազմում է 2562 քառ․ կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը՝ 169,782 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Գավառում կան 20 կոմունաներ[1]։ 2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ ըստ բնակչության հիմնական գավառներն են․
Վիլլա դել Կասալե, Պիացա Արմերինայում, հսկայական անտիկ ռոմանական վիլլա, որտեղ լավ պահպանված են ռոմանական խճանկարները և այդ ժամանակի ամենակարևոր խճանկարչության համակարգը ռոմանական աշխարհում
Մորգանտինա, հնագույն քաղաք, որը կազմում է Կենտրոնական Սիցիլիայի ամենակարևոր հնագիտական տարածքը։ Տեղի հայտնագործությունները գտնվում են աշխարհի մեծ թանգարաններում, ինչպիսիք են Մալիբուի, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Լուվրի, Փարիզի և Այդոնեի հնագիտական թանգարանները։
Կաստելլո դի Լոմբարդիա, Սիցիլիայի ամենամեծ ամրոցը Էննայում։ Այն ունեցել է 20 աշտարակ տարիներ առաջ, սակայն հիմա ունի 6 աշտարակ, այդ թվում նաև Տորրե Պիզանան։
Պերգ լիճը Էննայում, որն ունի վայրի բնություն անտառի ներսում, որտեղ կարելի է գտնել հազարավոր հազվագյուտ թռչունների
Դի Պերգուզա ավտոդրոմ, Հարավային Իտալիայի մրցավազքի ամենակարևոր շրջանը, այն դեռ հյուրընկալում է և շարունակում անցկացնել միջազգային մրցույթներ, ինչպիսիք են Ֆորմուլա 1-ը, ֆորմուլա 3000-ը, Ֆերրարի երեկույթը և այլ իրադարձություններ
Էննայում Ավագ Ուրբաթի համար կա երթ, որը տեղի է ունենում հուլիսի 2-ին Էննայի Տիրամոր տոնախմբության ժամանակ Պիացցա Արմերինայում, ինչպես նաև օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին անցկացվում է Պալիո դեի Նորմաննիի տոնը, որը հին և ավանդական տոն է, և գլխավոր դերակատարները ձիեր են։