Սիրակուզա (իտալերեն՝ Provincia di Siracusa), գավառ ԻտալիայիՍիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Սիրակուզան է, քաղաք, որը հիմնադրվել է 8-րդ դարում Կորինթոսից գաղթած հույների կողմից[1]։ Ունի 2109 քառ. կմ տարածք և 403,985 բնակչություն (2016 թվականի տվյալներով)։ Սիցիլիայի բնակչության 8%-ը ապրում են Սիրակուզայում։
Սիրակուզա գավառը գտնվում է Իտալիայի հարավարևմտյան և Սիցիլիայի հարավարևելյան մասում։ Հյուսիսից և հյուսիս-արևմուտքից սահմանակից է Կատանիա գավառին, իսկ արևմուտքից՝ Ռագուզա գավառին, արևելքից ու հարավից՝ Հոնիականին և Միջերկրական ծովերին։ Զբաղեցնում է 2109 քառ.կմ տարածություն։ 2002 թվականին Նոտոյի, Պալացոլո Ակրեյդեի պատմական կենտրոնները և վեց այլ քաղաքներ Նոտոյի հովտում ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-իՀամաշխարհային ժառանգության ցանկում պատմական, ճարտարապետական, գեղարվեստական և հնագիտական հետաքրքրության համար։ 1693 թվականին երկրաշարժի պատճառով ավերվում է Սիցիլիան, և վերոհիշյալ քաղաքներում լայնամասշտաբ վերակառուցում է իրակացվում, ինչի արդյունքում այսօր այդ քաղաքները հարուստ են բարոկկո ճարտարապետության նմուշներով[2]։ Սիրակուզայի մայրաքաղաքը կարևոր ճանապարհ է և երկաթուղային հանգույց։ Օրտիջա կղզու վրա է գտնվում Նեապոլիս պարկը, և այն կապված է ցամաքին երեք կամուրջներով[3]։ Կղզու վրա է գտնվում Մանիաչե ամրոցը, որը կառուցվել է Շվաբյան դարաշրջանում, և Դորիական Աթենա տաճարը, որը վերանորոգվել է նորմաների կողմից[3]։
Հիբլեյան լեռները գերիշխող լեռնաշղթան են գավառում, որոնք ձգվում են դեպի ափամերձ հատված։ Այստեղ սպիտակ ավազոտ լողափեր են, ժայռեր, ծոցեր և կղզյակներ[3]։ Հարավային ափը բաղկացած է բազմաթիվ պահպանվող տարածքներից։ Գավառում է գտնվում Սիցիլիայի ամենամեծ լիճը` Լագո դի Լենտինին, որը Եվրոպայի ամենամեծ արհեստական լիճն է[4]։ Նրանում բնակվում են շուրջ 150 տարբեր տեսակներ[5]։