Ռագուզա (գավառ)
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա | ||
Մտնում է | Սիցիլիա | ||
Վարչկենտրոն | Ռագուզա | ||
Օրենսդրական մարմին | Provincial Council of Ragusa? | ||
Բնակչություն | 320 003 մարդ (2011) | ||
Տարածք | 1623,89 կմ² | ||
![]() | |||
Սահմանակցում է | Կալտանիսետա, Կատանիա և Սիրակուզա | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0932 | ||
Փոստային ինդեքսներ | 97100-97010-97019 | ||
Ավտոմոբիլային կոդ | RG | ||
provincia.ragusa.it | |||
Ռագուզա գավառը (իտալ.՝ Рrovincia di Ragusa), Իտալիայի Սիզիլիայի ինքնավար շրջանի մի նահանգ է 320,003 բնակչությամբ[1] (2011 թվականի դեկտեմբերի 31-ին)։ Մարզի տարածքը կազմում է 1614 քառակուսի կիլոմետր և բաժանված է 12 կոմունաների։ Բնակչության թվով Սիցիլիայի շրջաններում զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Մայրաքաղաքը Ռագուզան է։ Դա Սիցիլիայի հարավային նահանգն է։ Սահմանակցում է Սիրուկուզա, Կատանիա և Կալտանիսսետտա նահանգների հետ, հարավում Միջերկրական ծովը ողողում է գավառի ափերը։ Մարզը հիմնադրվել է 1927 թվականին։ 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվել են նահանգի երեք քաղաքները` Ռագուզան, Մոդիկան և Շիկլին, Վալ դի Նոտո շրջանի հետ միասին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառի տարածքի մոտ երկու երրորդը զբաղեցնում են Իբելիական լեռները, որոնց միջին բարձրությունը տատանվում է ծովի մակարդակից 400-600 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր գագաթները չեն հասնում 1000 մետրի և գտնվում են մարզի հյուսիսային սահմանում։ Ամենաբարձր գագաթներն են համարվում՝ Մոնտե Լաուրոն (986մ), Մոնտե Կազալեն (910մ) և Մոնտե Արչիբեսսին (906մ)[2]։ Պյանա դի Վիտտորիա, միակ հարթավայրը գտնվում է մարզի արևմտյան մասում։
Իբելիական լեռների գեոմորֆոլոգիան բազմազան է։ Տարածքը մոտ է ծովին տեռասներով և խորը քարհանքերով։ Ափին, ժայռերի ժայռափորները ճանապարհներ են տալիս դեպի լողափերը և ճահիճները, վերջիններս այսօր բոլորը չորացել են։
Մարզի տարածքը ներառում է Իրմինիո (55 կմ), Դիրիլլո (54 կմ), Տելլարո (45 կմ), Իպպարի (28 կմ), Ֆյումարա դի Մոդիկա (22 կմ), Տելլեզիմո (14 կմ) գետերը։ Սանտա Ռոզալիա լիճը Ռագուզայի համայնքն է և Դիրիլլո լճի մի մասը, Մոնտերոսո Ալմո համայնքում ունի արհեստական ծագում[3]։
Հին ժամանակներում գավառ ափի երկայնությամբ եղել են շատ ճահճուտներ, որոնք չորացվել են։ Իսպիկա համայնքում պահանվել են այս բնական ջրավազանները՝ Պանտանո Լոնգարինին և Պանտանո Գարիֆֆին։
Գավառի հարավում ափերը ողողում է Միջերկրական ծովը, Դիրիլլո գետի գետաբերանի և Պանտանո Լոնգարինի միջև։ Դիրիլլո գետաբերանի և Իպպարիի միջև գտնվում է երկար, ավազային ծովափ։ Այնուհետև, Պունտա Սեկկայի ուղղությամբ, ափը դարձավ ժայռոտ, հաջորդում է ոչ այդքան մեծ ծովափեր և ժայռեր։ Մարինա դի Ռագուզայի և Կավա դ’Ալիգայի հիմնականւմ ավազոտ են և քարքարոտ որոնք ձգվում են մինչև Պունտա Ռելիջոնե, որոնց հաջորդում է ժայռ և ոչ այդքան մեծ ծովափեր, ինչպիսիք են Սեմպերին, որոնք բաղկացած են մանր ոսկեգույն ավազից։ Պոցցալլոյի և Պունտա Չիրիգայի միջև նորից գերակայում են ավազե ծովափեր[4]։ Պունտա Չիրիգայի դեմ դիմաց գտնվում են Յաննուցցիո կղզիները և փոքր Դեյ Պորրի կղզեխումբը[5]։
Գավառի հարավային և մերձակա վայրերում, որպես կանոն տեղումները քիչ են լինում։ Լեռնային շրջաններում, աշնանը, ձմռանը և գարնանը լինում են շատ տեղումներ։ Գավառում չկան եղանակի տեսության կայաններ[6][7]։ Գավառի տարածքում գտնվում են հինգ որսարգելոցներ և բնական այգիներ, որոնք են՝ Պինո դ’Ալլեպոն, Մակկյա Ֆորեստադել Ֆյումե Իրմինիոն, Կավա Ռանդելլոն, Կալաֆորնոն, Պանտանի դելլա Սիչիլյա Սուդ Օրիենտալեն[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2011 (dati provvisori). Provincia: Ragusa». ISTAT (իտալերեն). Demo.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Provincia regionale di Ragusa: Il territorio della Provincia di Ragusa» (իտալերեն). Рrovincia.ragusa.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Diga Santa Rosalia» (իտալերեն). Digasantarosalia.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Provincia regionale di Ragusa: La valle dell'Irminio e le cave tributarie» (իտալերեն). Рrovincia.ragusa.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Sito ufficiale Provincia regionale di Ragusa» (իտալերեն). Рrovincia.ragusa.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Еurometeo» (իտալերեն). Еurometeo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Sias Regione Siciliana» (իտալերեն). Sias.regione.sicilia.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Regione Siciliana» (իտալերեն). Regione.sicilia.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Il parco che voremmo - Iblei un Geomorfosito carsico di elevato valore ambientale» (իտալերեն). Cirs-ragusa.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Provincia di Ragusa» (իտալերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին.
- Official website
- The province of Ragusa
- Images of Ragusa Արխիվացված 2008-04-06 Wayback Machine
- Pictures, history, tourism, gastronomy, books, local products, local surnames, transportation in the province of Ragusa
- Ragusa on line Արխիվացված 2017-05-25 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագուզա (գավառ)» հոդվածին։ |
|