Jump to content

Կալտանիսետա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալտանիսետա

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնԿալտանիսետա
ԲԾՄ568 մետր
Օրենսդրական մարմինProvincial Council of Caltanissetta?
Տարածք2128 կմ²
Սահմանակցում էԱգրիջենտո, Metropolitan City of Catania?, Էննա, Metropolitan City of Palermo? և Ռագուզա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0922, 0934 և 0933
Փոստային ինդեքսներ93100 և 93010–93019
Ավտոմոբիլային կոդCL
provincia.cl.it

Կալտանիսետա (իտալ.՝ Provincia di Caltanissetta, սից.՝ Pruvincia di Nissa), գավառ Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում` 271 838 բնակչությամբ[1](2012 թվականի հոկտեմբերի 30-ին)։ Գավառի տարածքը կազմում է 2 124 քառ.կմ և բաժանված է 22 կոմունաների։ Մայրաքաղաքը Կալտանիսետա քաղաքն է։

Հյուսիսում սահմանակից է Պալերմո, արևելքում` Էնա, Կատանիա և Ռագուզա, իսկ արևմուտքում` Ագրիջենտո գավառների հետ։ Գավառի կազմի մեջ է մտնում նաև Ռեզուտանո կոմունան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառում գոյություն ունի 2 աշխարհագրական մարզ` հյուսիսային և հարավային, որոնք տարբերվում են իրենց ձևաբանական և կլիմայական հատկանիշներով։ Հյուսիսային մարզի լեռնային տեղանքին բնորոշ են լայն հովիտները` վադուննաները (սից.՝ vadduna), խորը ձորակները, կտրուկ զառիթափերը և մեծ կամ ավելի ցածր բարձրության վրա գտնվող դարավանդները։ Այստեղ կենտրոնները համեմատաբար փոքր են և քիչ բնակեցված (բացառությամբ մայրաքաղաքը, Սան Կատալդո և Մուսոմելիի քաղաքները), որի գլխավոր պատճառը տեղի ռելիեֆն է։ Գավառի այս հատվածում օդի աղտոտվածության աստիճանը ցածր է։ Հարավային մարզին բնորոշ է բլրավետ տեղանք և Ջելա հարթավայրի մոտ գտնվող սահուն լանջեր, որոնք ձգվում են մինչև Միջերկրական ծովի ափ։ Այստեղ գավառի բնակկչության խտությունը մեծ է, իսկ ամենամեծ բնակավայրը Ջելա քաղաքն է ։

Գավառի ամբողջ տարածքը բլրավետ է և գտնվում է ծովի մակարդակից 500 մ բարձրության վրա։ Բացառություն է կազմում Ջելա հարթավայրի շրջանը, որը սահմանափակվում է լեռնային շղթայով և ձգվում է Ջելա ծոցի երկայնքով։ Պալերմոյի հետ ունեցած սահմանին գտնվում են մի քանի գագաթներ, որոնք գրեթե 900 մ բարձրություն ունեն` Մոնտե Սան Վիտո (888 մ), Մոնտե Սան Պաոլինո (813 մ), Մոնտանոլա (877 մ), Մոնտե Միմանի (855 մ), Մոնտե դելլլե Ռոկե (832 մ), Մոնտե Ֆագարիա (813 մ) և Մոնտե Մատարացո (825 մ)։ Սալսո գետը (144 կմ) նախկինում եղել է նավարկելի և համարվել է գավառի գլխավոր ջրային զարկերակը, որի տարածքով հոսում են նաև Դիրիլո (54 կմ), Գատանո (17 կմ) և Ջելա (74 կմ) գետերը։ Գավառի բոլոր ջրամբարներն արհեստական ծագում ունեն, բացի Բիվերե դի Ջելա ափամերձ ճահճից և Սֆանդատո լճից, որը ձևավորվել է 1907 թվականին՝ ստորերկրյա ջրերի հաշվին։ Այդ գետն ունի 219 մ երկարություն և 13.5 մ խորություն, գտնվում է Մոնտե Միմանիից արևելք` ծովի մակարդակից 370 մ բարձրության վրա։ Դիզուերի և Կոմունելի ջրամբարները ձևավորել են ամբարտակ, իրենց մեջ ամբարելով գավառի կարիքները հոգալու համար ջրային պաշարներ, քանի որ այնտեղ հաճախ երկարատև երաշտներ են լինում։

Գավառի տարածքում կան արգելոցներ. Բիվերե դի Ջելա, Լագո Սֆոնդատո, Կոնտրադա Սկալերի, Մոնտե Կապադարսո և Վալե դել Իմերա Մերիդիոնելե, Սուգերետա դի Նիշեմի, Լագո Սոպրանո, Մոնտե Կոնկա։

Գավառի հյուսիսային շրջանում ամբողջ տարվա ընթացքում բավականին ցածր ջերմաստիճան է գրանցվում, քան կղզու մնացած վայրերում։ Մառախուղը, և ավելի հազվադեպ կարկուտն ու ձյունը ձևավորում են կարճ և ցրտաշունչ ձմեռ։ Տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը ձմռանը լինում է 0-3 °С, իսկ ամռանը 15-20 °C: Ամենաբարձր ջերմաստիճանը ամռանը հասնում է 40-45 °C-ի, սակայն մշտական քամու պատճառով խոնավությունը բացակայում է։

Գավառի հյուսիսային հատվածում իշխող ցամաքային կլիման աստիճանաբար հարավում վերածվում է խոնավ տաք կլիմայի, որտեղ ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում շատ բարձր է։ Միջին ջերմաստիճանը ամռանը 25 °C է, իսկ ձմռանը` 10 °C: Գավառի հյուսիսային և հարավային մարզերի էական տարբերությունը տեղումների քանակի մեջ է. հյուսիսային մարզում 700 մմ ( մայրաքաղաքում 500 մմ), իսկ հարավային մարզում 400 մմ, որը հաճախ տուժում է երկարատև երաշտներից։ Այստեղ նույնպես հաճախակի մառախուղներ են լինում։

Կալտանիսետա գավառի հնագույն բնակիչները եղել են սիկանները, որոնք զբաղեցրել են գավառի հյուսիսային (լեռնային) հատվածը և սիկուլները, որոնք զբաղեցրել են հարավային (առափնյա) հատվածը։ Մ.թ.ա VII դ-ից սկսած տեղի առափնյա գոտում հայտնվել են հին հույների գաղութները։ Հետագայում այդ տարածքը հաջորդաբար եղել է Կարթագենի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արաբական խալիֆայության և վերջապես անկախ մեծ կոմսության, իսկ հետո Սիցիլիայի թագավորության տիրապետության տակ։

Կալտանիսետա գավառը ձևավորվել է 1816 թվականին։ Բուրբոն Սիցիլիացու դինաստիայի կառավարման ժամանակ գավառի պատմությունը սերտորեն կապված է եղել ծծմբի հանքավայրերի առաջացման հետ, որի արդյունահանման հանքերում աշխատել են տեղի բոլոր մեծահասակները և անգամ երեխաները։

Սարդինիայի թագավորության կողմից Սիցիլիայի թագավորության նվաճումից և նրան Իտալիայի միացյալ թագավորության կազմի մեջ ներառելուց հետո, 1876-1878 թվականներին Վիտորիո Էմանուելե գավառում կառուցվել է երկաթուղի, որի ճյուղերն են Կալտանիսետա-Կատանիա-Կանիկատի և Կանիկատի-Լիկատա երկաթուղային ուղիները։

1926 թվականին գավառի տարածքի 50 %-ը անցել է նոր կազմավորվող գավառներին` Էնային (40 %) և Ռագուզային (10 %): 1986 թվականին Կալտանիսետան ունեցել է տեղական գավառի աստիճան[2][3][4][5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dato Istat - Popolazione residente al 30 ottobre 2012». ISTAT (իտալերեն). Demo.istat.it. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին.
  2. Согласно закону от 12 марта 2014 года, принятому Региональной Ассамблеей Сицилии все девять региональных провинций острова были упразднены, а вместо них было принято решение создать девять консорциумов свободных коммун и три городских района.
  3. «Le funzioni delle Province Regionali siciliane» (իտալերեն). Unione Regionale Province Siciliani. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Leggi e decreti presidenziali» (PDF) (իտալերեն). Unione Regionale Province Siciliani. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին.
  5. «Cosa cambia con i Liberi Consorzi Comunali» (իտալերեն). Ansa.it.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալտանիսետա (գավառ)» հոդվածին։