Պորդենոնե (գավառ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ և Իտալայի նախկին պրովինցիա |
Մտնում է | Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա |
Վարչկենտրոն | Պորդենոնե |
Տարածք | 2178 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Ուդինե, Metropolitan City of Venice?, Տրևիզո, Բելունո և Վենետիկ |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | IT-PN |
Հեռախոսային կոդ | 0432, 0434 և 0427 |
Փոստային ինդեքսներ | 33070, 33072–33074, 33076–33087, 33090–33099 և 33170 |
Ավտոմոբիլային կոդ | PN |
Պորդենոնե (իտալ.՝ provincia di Pordenone), գավառ Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Պորդենոնեն է։ 1968 թվականին Պորդենոնեն ստորաբաժանվել է Ուդինե գավառից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է 312794 մարդ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորդենոնեն հիմնադրվել է դեռևս մ. թ. ա 2000 թվականից առաջ։ Տեղակայված է եղել Վիլլանովյան և Հալշտատյան մշակույթների միջև[2]։ Միջնադարում գտնվել է Տրևիզոյի իշխանության տակ, 1233 թվականին ավերվել է Աքվիլեայի զորքերի կողմից։ Հետագայում՝ 1278 ու 1508 թվականներին այստեղ կառավարել է Հաբսբուրգների արքայական դիանստիան, չնայած շրջակա տարածքը շրջափակված էր և գտնվում էր Վենետիկի իշխանության տակ։ 15-րդ դարում Պորդենոնեն թուղթ, տեքստիլ, կերամիկա, մետաքս, բուրդ արտադրող կարևոր կենտրոն էր և ըստ այդմ գրավում էր Տոսկանայի վաճառականներին[2]։
1508 թվականին Վենետիկը գրավեց Պորդենոնե քաղաքը, հետևելով նախավենետիկյան բնակիչների կոչերին, սակայն այդ օկուպացիան լավ չընդունվեց։ Այդուհետ քաղաքն անցավ Բարտոլոմեո դ’Ալիվիանոյի հսկողության տակ, սակայն 1937 թվականին Վենետիկը վերստին գրավեց այն[2]։ Պորդենոնեն մնաց վենետիկյան իշխանության ներքո մինչև 1797 թվականը, երբ տարածքը զավթեց Նապոլեոնը։ Հետագայում 1813-1866 թվականներին այն վերահսկվում էր Ավստրիայի կողմից։ 1866 թվականին Իտալիայի թագավորությունը նվաճեց գավառը։ 1888 թվականին Պորդենոնեն երրորդ հզոր հիդրոէլեկտրակայանն էր, Միլանից և Տիվոլիից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացվել է ավստրիացիների կողմից և ռմբակոծվել է քառասուներեք անգամ[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորդենոնեն Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի ինքնավար շրջանի չորս գավառներից մեկն է, որը տեղակայված է վերջինիս արևմտյան մասում։ Պրովինցիան արևելքից ու հյուսիսից սահմանակից է Ուդինե գավառին։ Արևմուտքից եզրագծում է Բելունոյին, հարավ-արևմուտքից՝ Տրևիզոյին, իսկ հարավից` Վենետիկ գավառին։ Տեղակայված է Պո-Վենետիկ հովտում, Վենետիկյան Ալպերի հարավում և Ֆրիուլի Ալպյան դաշտավայրում։ Պորդենոնեն ինքնավար տարածաշրջանում միակ գավառն է, որը չի սահմանակցում Ադրիատիկ ծովին։ Նրա մայրաքաղաքը եղել է հնագույն նավահանգիստ Նոնչելո գետի վրա[3]։
Հիլլի երկիրը, որը գտնվում է հյուսիսում, ձգվում է դեպի Պադանի հարթավայր։ Գետերը հատում են գավառը հյուսիսից հարավ, որոնցով հոսում է Ալպերի ձնհալից առաջացած ջրերը։ Ջրի մեծ մասը մնում է ստորգետնյա շրջանում և հարթավայրերում ու հանդես է գալիս որպես «աղբյուրների գոտի»[4]։
Օտար համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դեկտեմբերի 31-ի ցուցանիշներով Պորդենոնե գավառում օտարերկրյա քաղաքացիությամբ բնակվող 10 առաջատար երկրներն են[5]`
Ռումինիա Ռումինիա 8630
Ալբանիա Ալբանիա 6321
Գանա Գանա 3489
Հնդկաստան Հնդկաստան 1821
Մարոկկո Մարոկկո 1760
Ուկրաինա Ուկրաինա 1308
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիայի Հանրապետություն 1044
Բանգլադեշ Բանգլադեշ 970
Մոլդովա Մոլդովա 913
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 826
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Provincia di Pordenone»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 19, 2015
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 115–116։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135
- ↑ Minelli, Alessandro, ed. (2002)։ Springs and spring watercourses: Springs in the Northern Italian plains։ Italian Habitats։ Italian Ministry of the Environment and Territory Protection / Ministero dell’Ambiente e della Tutela del Territorio, Friuli Museum of Natural History / Museo Friulano di Storia Naturale, Comune di Udine։ ISBN 88-88192-04-2
- ↑ ISTAT։ «Pordenone»։ ISTAT։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-26-ին։ Վերցված է 2012-06-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պորդենոնե (գավառ) կատեգորիայում։ |
|