Ադրիատիկ ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Ադրիատիկ ծով

Դուբրովնիկ, Խորվաթիա
Կոորդինատներ 42°25′54″ հս․. լ. 16°38′10″ ավ. ե. / 42.4316° հս․. լ. 16.6360° ավ. ե. / 42.4316; 16.6360Կոորդինատներ: 42°25′54″ հս․. լ. 16°38′10″ ավ. ե. / 42.4316° հս․. լ. 16.6360° ավ. ե. / 42.4316; 16.6360
Երկիր Ալբանիա Ալբանիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Իտալիա Իտալիա
Սլովենիա Սլովենիա
Խորվաթիա Խորվաթիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Երկարություն 800 կմ
Լայնություն 200 կմ
Ընդհանուր մակերեսը 144 000 կմ²
Ծավալը 35,000 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 3,739.1 կմ

Ադրիատիկ ծովի քարտեզ
##Ադրիատիկ ծով (Միջերկրական ծով)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Ադրիատիկ ծով[1] կամ Ադրիական ծով[1] (իտալ.՝ mare Adriatico, էմիլ.-ռոմ.՝ Mèr Adriâtic, նեապ.՝ Mar Adriateco, սլովեն.՝ Jadransko morje, խորվ.՝ և բոսնիերեն՝ Jadransko more, ալբ․՝ Deti Adriatik, լատ.՝ mare Hadriaticum), Միջերկրական ծովի մի մասը կազմող կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև։ Ողողում է Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Չերնոգորիայի և Ալբանիայի ափերը։ Հարավում Օտրանտո նեղուցով միանում է Հոնիական ծովին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն ստացել է մ.թ.ա. այս ծովի ափին, Պո և Ադիջե գետերի գետաբերանների միջև գոյություն ունեցած Ադրիա հունական գաղութի անունից («Ադրիա» անվանումը, հավանաբար, առաջացել է իլլիրական լեզուների adur «ջուր, ծով» բառից)։ Ադրիան եղել է կարևոր նավահանգրվան, սակայն ժամանակի ընթացքում Պո և Ադիջե գետերի բերուկների կուտակման հետևանքով ափն աստիճանաբար հեռացել է, և այժմ Ադրիա քաղաքը ծովից 22 կմ հեռու է[2]։[2]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիատիկ ծովի մակերես 144 հազ.քառ. կմ, խորությունը 20 մ-ից հյուսիսում մինչև 1230 մ հարավ արևելքում: Արևելյան ծովափի մոտակայքում գտնվում են Դալմատինյան կղզիները: Մեծ ծոցեր են՝ Վենետիկի, Տրիեստի և Մանֆրեդոնիան: Ծովն ափերի մոտ խոր է, որը նպաստում է նավարկության: Առավել մեծ ծովափնյա կղզիներ են՝ Քրքը (405 քառ. կմ), Ցրեսը (405 քառ. կմ), Բրաչը (395 քառ. կմ), Խվարը (300 քառ. կմ), Պագը (285 քառ. կմ) և Կորչուլան (276 քառ. կմ)[3]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ունի միջերկրածովային գծեր, բայց զգալիորեն տարբերվում է Միջերկրական ծովի կլիմայից: Բնորոշ են տեղական քամիները (բորա, միստրալ, սիրոկկո), որոնք ազդում են օդի ջերմաստիճանին: Ջրի ջերմաստիճանը հյուսիսից հարավ հուլիսում փոխվում է 24-26 °C, իսկ փետրվարում՝ 7-13 °C: Ջրի աղիությունը տատանվում է 35-38 պրոմիլ:

Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական և կենդանական աշխարհն Ադրիատիկ ծովում բավականին հարուստ է: Տարածված են ավելի քան 750 ջրիմուռների տեսակներ, վերաբերվող երեք բաժիններին (կարմիր, կանաչ, գորշ): Ծանծաղուտներում կան ծովային ոզնիներ, ոստրեներ, ծովային վարունգներ, ոչ մեծ խեցգետիններ և այլն: Ավելի խոր տեղերում ապրում են խոշոր խեցգետնանման օմարներ, մեծ խեցգետիններ, ութոտնուկներ, ծովային աստղեր: Հոսանքները բերում են բազմաթիվ նուրբ, թափանցիկ մեդուզաներ և գիշերը լուսատու հիդրոիդ պոլիպներ: Շատ հազվադեպ հանդիպում է հսկայական շնաձուկը: Կաթնասուններից Ադրիատիկ ծովում բնակվում են դելֆիններ, ծովաշուն-կուսակրոններ, որոնք վերացման վտանգի տակ են գտնվում:

Հիմնական նավահանգիստները[խմբագրել | խմբագրել կոդը]

Gabicce Mare..jpg

Հանգստավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի ծովափը հայտնի է այնպիսի հանգստավայրերով, ինչպիսիք են Դուբրովնիկը, Սպլիտը, Շիբենիկ, Պուլա, Մակարսկա ռիվիերա, ինչպես նաև Դալմատինյան կղզիների հանգստավայրերով: Չեռնոգորիայի գլխավոր հանգստավայրը՝ Բուդվայական ռիվիերան: Սլովենիայի ոչ մեծ Ադրիատիկ ծովափում կա չորս կուրորտային քաղաք՝ Կոպեր, Իզոլա, Պիրան և Պորտորոժ: Բոսնիան և Հերցեգովինան ունի ընդամենը մեկ ծովափնյա կուրորտ՝ Նեում: Ալբանիայի կուրորտները տեղակայված են Դուրրաս շրջանում և «ծաղիկների ափում» (Վլորայից մինչև Սանդայի ծովափը): Ադրիատիկ ծովի Իտալական ծովափում հայտնի են Ռիմինի, Բելարիա Իջեա Մարինա, Կատոլիկա, Պեսկարա, Գալիպոլի, Վենետիկյան ռիվիերա:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. 2,0 2,1 Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 11. 
  3. Центральное бюро статистики Хорватии