Ներետվա
Ներետվա | |
---|---|
![]() Ներետվա գետ | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 225 կիլոմետր |
Ավազանի մակերես | 5581 կմ² |
Ջրի ծախս | 378 մ³/վ |
Ջրահոսք | |
· Ակունքի տեղակայում | Լեբրշնիկ և Զելենգորա լեռներ, Դինարյան բարձրավանդակ, Բոսնիա և Հերցեգովինա |
· Բարձրություն | 1 227 մ 43°16′18″ հս․. լ. 18°33′27″ ավ. ե. / 43.271619° հս․. լ. 18.557508° ավ. ե. մ |
· Գետաբերանի տեղակայում | Պլոչե, Խորվաթիա |
· Բարձրություն | 0 մ 43°01′17″ հս․. լ. 17°26′54″ ավ. ե. / 43.021385° հս․. լ. 17.448328° ավ. ե.Կոորդինատներ: 43°01′17″ հս․. լ. 17°26′54″ ավ. ե. / 43.021385° հս․. լ. 17.448328° ավ. ե. մ |
· Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Buna?, Bregava?, Rakitnica, Neretva?, Trebižat?, Rama? և Krupa? |
Ջրի մարմիններ | Jablanica lake? և Salakovačko Lake? |
Երկիր | ![]() ![]() |
Ներետվա (խորվ.՝ Neretva), գետ Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայում:
Գետի երկարությունը կազմում է 230 կմ, որից 208 կիլոմետրը հոսում է Հերցեգովինայի տարածքով, իսկ 22 կիլոմետրը՝ Խորվաթիայի տարածքով[1]: Թափվում է Ներետվայի ջրանցք (Ադրիատիկ ծովի ծոց):
Գետի վրա տեղակայված են Բոսնիա և Հերցեգովինայի Կոնից, Յաբլանիցա, Մոստար, Չապլինա (Čapljina) և Խորվաթիայի Մեկովիչ ու Պլոչե խոշորագույն քաղաքները:
Գետը սկիզբ է առնում Հերցեգովինայի լեռներում, Չեռնոգորիայի հետ սահմանի մոտ: Ներետվան վերին հոսքում հոսում է նեղ ու խոր կիրճում: Միջին հոսքում դառնում է արգավանդ հողերով լայն հովիտ: Յաբլանիցա քաղաքից բարձր, Ներետվայի վրա, տեղակաված է մեծ ջրամբար: Յաբլանիցա - Մոստար հատվածին գետի վրա կառուցված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ[2]:
Ստորին հոսքում՝ Խորվաթիայի տարածքում, գետը ձևավորում է բազմաթիվ գետաբազուկներով ընդարձակ դելտա: Դելտայի տարածքում գտնվող հողերը տարբերվում են իրենց բացառիկ բերրիությամբ և ունեն գյուղատնտեսական մեծ նշանակություն:
- Խոշորագույն վտակներ
Աջ
- Ռակիտնիցա
- Ռամա
- Տրեբիժատ
Ձախ
- Բունա
- Բրեգավա
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Neretva River Sub-basin»։ Internationally Shared Surface Water Bodies in the Balkan Region։ Արխիվացված է օրիգինալից 26 February 2009-ին։ Վերցված է 2009-03-19
- ↑ «Methodology and Technical Notes»։ IUCN - Watersheds of the World։ Արխիվացված է օրիգինալից 4 July 2007-ին։ Վերցված է 2009-07-15։ «A large dam is defined by the industry as one higher than 15 metres high and a major dam as higher than 150.5 metres»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|