Շիբենիկ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
խորվ.՝ Šibenik[1][2] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 860 թ. | ||||
Մակերես | 459,00 կմ² | ||||
ԲԾՄ | 0±1 մետր | ||||
Բնակչություն | ▼46 332 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 022 | ||||
Փոստային ինդեքսներ | 22 000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ŠI | ||||
Պաշտոնական կայք | sibenik.hr(խորվ.) | ||||
| |||||
Շիբենիկ (իտալերեն՝ Sebenico, գերմ.՝ Sibenning), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ադրիատիկ ծովի ափի կենտրոնական մասում։ Շիբենիկ Կնին ժուպանության մայրաքաղաքն է։ Բնակչությունը 37.060 մարդ է (2001)։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է խոր ծովածոցի ափին, ուր թափվում է Կրկա գետը։
Շիբենիկը գտնվում է Տրոգիր և Զադար քաղաքների միջև։ Քաղաքը կանոնավոր ավտոբուսային երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ, իսկ նավային հաղորդակցությամբ` հարևան կղզիների հետ (Զլարին, Ժիրիե)։
Քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվում է Կրկա ազգային պարկը։
Շիբենիկի մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիբենիկի վայրում հնուց եղել է բնակավայր, սակայն իր ներկայիս անունով քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1066 թվականին։ 1928 թվականին Շիբենիկը ստացել է քաղաքի կարգավիճակ` դառնալով թեմի կենտրոնը։ Ինչպես Դալմաթիայի ամբողջ ափը, Շիբենիկը ևս 1412 թվականին անցել է Վենետիկի հանրապետությանը, իսկ 15-16-րդ դարերում բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակմանը` կարողանալով, սակայն, պահել իր անկախությունը[3]։
1797 թվականին Վենետիկի հանրապետության անկումից հետո Շիբենիկը ողջ Դալմաթիայի պես անցել է Ավստրիային։ Կարճ ժամանակով լինելով Ֆրանսիայի ենթակայության տակ` 1813 թվականին այն կրկին անցել է ավստրիական տիրապետությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Շիբենիկն օկուպացվել է Իտալիայի կողմից, իսկ պատերազմից հետո մտել Հարավսլավիայի թագավորության կազմի մեջ[4]։ 1941 թվականին Շիբենիկը գերմանական ազգայնականների աջակցությամբ կրկին օկուպացվել է իտալացիների կողմից։ Պատերազմից հետո Շիբենիկը Խորվաթիայի կազմում մտել է Հարավսլավիայի մեջ։
1991 թվականին Խորվաթիայի անկախության հռչակումից հետո Շիբենիկը մտել է նրա կազմի մեջ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիբենիկի տաճար, 15-րդ դարի կաթոլիկ յուրահատուկ տաճար է, խորվաթ միջնադարյան նշանավոր երկու ճարտարապետների` Յուրայ Դալմաթացու և Նիկոլայ Ֆիորենտացու համատեղ նախագիծը[3]։ Տաճարը կառուցված է սպիտակ քարի ամբողջական հատվածներից, զարդարված 74 գլուխներով, Յուրայ Դալմաթինցու ժամանակակիցների նկարներով։ 2000 թվականին տաճարն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։
- Սուրբ Նիկոլայի ամրոց - կառուցվել է 16-րդ դարում ոչ մեծ կղզու վրա քաղաքը ծովի կողմից պաշտպանելու համար։
- Սուրբ Անե տաճար - գտնվում է քաղաքի վրա հառնող բլրի վրա։ Նրանից բացվում է քաղաքի անկրկնելի համայնապատկեր։
- Քաղաքապետարանի շենք - կառուցված է վերածննդի ոճով, ունի գեղեցիկ կամարաշար։
- Ֆրանցիսկյանների մենաստան - նախկին մենաստանի տեղում ներկայումս միջնադարյան հրատարակություններին նվիրված թանգարան է։
- Սուրբ Բարբարայի տաճար - 15-րդ դարի եկեղեցի։ Ներկայումս այնտեղ գործում է միջնադարյան եկեղեցական արվեստի մշտական ցուցահանդես։
- Արքեպիսկոպոսի պալատ - գտնվում է Շիբենիկի տաճարի հարևանությամբ։ Կառուցվել է 15-րդ դարի կեսին։
- Յուրայ Դալմաթինցու արձան - գտնվում է տաճարի հրապարակում։
- Իշխանական պալատ - ներկայումս քաղաքային թանգարան է։
Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջորջո Սկյավոնե (1436-1504) - Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ` խորվաթական ծագմամբ։
- Արսեն Դեդիչ (1938—2015) - սերբական ծագմամբ խորվաթ բանաստեղծ, շանսոնիե։
- Նիկոլայ Տավելիչ (1340-1391) - Հռոմեական կաթոլիկ եկեղեցու նահատակ, Խորվաթիայի հովանավոր սուրբ։
- Յուրայ Դալմաթացի (1410-1473) - ճարտարապետ, քանդակագործ։
- Յուրայ Շիժգորիչ (1420-1509) - բանաստեղծ։
- Անտուն Վրանչիչ (1504-1573) - գրող, պատմաբան, դիվանագետ։
- Ֆաուստ Ֆերուզի (1853-1934) - իտալացի նկարիչ։
- Ալեքսանդր Պետրովիչ (ծնվ. 1959) - բասկետբոլիստ։
- Դրաժեն Պետրովիչ (1964-1993) - բասկետբոլիստ։
- Մաքսիմ Մրվիցա (ծնվ. 1975) - դաշնակահար։
- Գորան Վիշնիչ (ծնվ. 1972) - խորվաթական ծագումով ամերիկացի դերասան։
- Իգոր Ցուկրով (ծնվ. 1984) - խորվաթ երգիչ։
- Անտե Ռուկավինա (ծնվ. 1986) - ֆուտբոլիստ։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.sibenik.hr/
- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 Foster, Jane (2004). Footprint Croatia, Footprint Handbooks, 2nd ed. p. 218. ISBN 1-903471-79-6
- ↑ Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շիբենիկ կատեգորիայում։ |
|