Պետրինյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պետրինյա
խորվ.՝ Petrunja
Petrinja Park.jpg
Կոորդինատներ: 45°45′0″ հս․ լ. 16°28′0″ ավ. ե. / 45.75000° հս․. լ. 16.46667° ավ. ե. / 45.75000; 16.46667
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Ժուպանություն Սիսացկո-Մոսլավինսկայա
Ղեկավար Միրոսլավ Գրեգուրինչիչ
Առաջին հիշատակում 1240
ԲԾՄ 106 մ
Բնակչություն 15683 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքսներ 44250
Պաշտոնական կայք petrinja.hr
##Պետրինյա (Խորվաթիա)
Red pog.png

Պետրինյա (խորվ.՝ Petrinja), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում: Սիսացկո-Մոսլավինսկայա ժուպանության երրորդ ամենամեծ քաղաքն է: Բնակչությունը կազմում է 15683 մարդ (2011), որոնցից 84,8 %-ը խորվաթներ են, 11 %-ը՝ սերբեր [1]:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրինյան գտնվում է Զագրեբի հարավ-արևելքում (հեռավորությունը մայրաքաղաքից 50 կմ), 10 կմ հարավ-արևմուտք Սիսակ քաղաքն է: Պետրինյայից 20 կմ հարավ-արևմուտք գտնվում է Գլինա քաղաքը: Քաղաքի միջով հոսում է Պետրինչիցա գետակը: Քաղաքի միջոցով անցնում է Սիսակ-Կարլովաց երկաթուղին և Պետրինյան բոլոր հարևան քաղաքների հետ կապող Զագրեբ-Խրվաթսկա-Կոստայնիցա և Սիսակ-Գլինա մայրուղիները:

Պետրինյան գտնվում է Բանովինա պատմական տարածաշրջանում: Այստեղ պատմականորեն զարգացած է եղել գյուղատնտեսությունը: Պետրինյայի արևմուտքում գտնվում է Պետրովի լեռը, որը նախկինում կոչվել է Գվոզդ լեռ: Լեռը իր ներկայիս անունը ստացել է 1097 թվականին Գվոզդ լեռան վրա զոհված Խորվաթիայի թագավոր Պետար Սվաչիչի անունից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1240 թվականին: 16-րդ դարի վերջում Պետրինյան գրավվել էր թուրքերի, 17-րդ դարում՝ ավստրիական բանակի կողմից: 1744 թվականին քաղաքում գործում էր մսի վերամշակման ֆաբրիկա: 19-րդ դարում արդեն գույություն ուներ սննդի զարգացած արդյունաբերություն:

Պետրինյան խիստ տուժել է 20-րդ դարի 90-ական թվականների քաղաքացիական պատերազմների ժամանակ: Խորվաթական բնակչության մոտ 44 %-ը աքսորվել են: Քաղաքի վերականգման աշխատանքները ներկայումս գրեթե ավարտված են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]