Սերբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սերբեր

Սերբեր, սլավոնական ազգ։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ ավելի քան 12 - 13 մլն[1][2], Հարավսլավիայում՝ 9 մլն։ Համախումբ բնակվում են Սերբիայում (մոտ 6,5 մլն), ինչպես նաև Բոսնիայի, Հերցեգովինայի և Խորվաթիայի մի շարք այլ շրջաններում։ Բնակվում են նաև Ռումքունիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Խոսում են սերբախորվաթերեն։ Հավատացյալները հիմնականում ուղղափառներ են, կան նաև կաթոլիկներ, բողոքականներ, մուսուլմաններ։ Հարավսլավոնական ցեղերը (այժմյան Սերբիաի նախնիները), մասամբ խառնվելով տեղական ռոմանացված իլլիրիական և թրակիական բնակչությանը, VI—VII դարեր զգալի տարածություններ են զբաղեցրել Բալկանյան թերակղզու կենտրոնում։ «Սերբիա» անվանումն առաջին անգամ աղբյուրներում հիշատակվում է IX դարում։ 1398 թվականից սերբական հողերին մի քանի դար շարունակ տիրել է Օսմանյան սուլթանությունը։ Թուրքական լուծը կասեցրել է սերբ ժողովրդի պատմական զարգացումը։ Սերբիայի ազատագրումը թուրքական լծից սկսվեց առաջին (1804—1813) և երկրորդ (1815) սերբական ապստամբությունների ժամանակ։ Սերբերի հողերի մի մասում հռչակվեց Սերբիայի իշխանություն։ Սակայն միայն 1878 թվականին Սերբիան ստացավ լիակատար ինքնուրույնություն և ընդարձակեց իր սահմանները, թեև երկրի զգալի մասը դեռևս շարունակում էր մնալ թուրքական և ավսարական տիրապետության ներքո։ 1918 թվականին Սերբիան և հարավսլավական այլ ժողովուրդներ միավորվեցին Սերբերի, խորվաթների և սլովենացիների թագավորության մեջ (1929 թվականից՝ Հարավսլավիա)։ Հարավսլավիայի Ֆեդերատիվ Ժողովրդական Հանրապետությունում (1945 թվականից), այնուհետև՝ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում սերբիերը իրավահավասար ժողովուրդ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 331 CC-BY-SA-icon-80x15.png