Սոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սոլին
խորվ.՝ Solin
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես34,2 կմ², 11,4 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Բնակչություն24 862 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ21210
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքsolin.hr
Սոլին (Խորվաթիա)##
Սոլին (Խորվաթիա)

Սոլին (խորվաթերեն՝ Solin, լատիներեն՝ Salonae), քաղաք Խորվաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Սպլիտի կենտրոնից 8 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է և, փաստացի՝ Սպլիտի արվարձանը։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով Սոլինի համայնքի բնակչության թվաքանակը եղել է 23.926[2], բուն քաղաքինը՝ 20.212[2]: Կլիման միջերկրածովյան է. միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16,09 °C, տեղումների միջին տարեկան քանակը՝ 798 մմ[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել՝ սկսած հնագույն ժամանակներից։ Ադրիատիկի ափին դեռևս իլլիրիացիներն են կառուցել ամրացված բնակավայր ու նավահանգիստ, որը մեր թվականությունից առաջ IV դարում գրավել են հին հույները, ապա այն անցել է հին հռոմեացիներին։ Վերջիններս բնակավայրին տվել են Salonae անվանւմը՝ նկատի առնելով մերձակայքում եղած աղի հանքը (լատիներեն sal՝ աղ բառից)[5]։

Մ. թ. ա. I դարում Հուլիոս Կեսարը բնակավայրին հռոմեական գաղութի կարգավիճակ է տվել. այն դարձել է հռոմեական Իլլիրիա (հետագայում՝ Դալմաթիա) պրովինցիայի վարչական ու տնտեսական կենտրոնը։ Այստեղ կառուցվել են ամֆիթատրոն, թատրոններ, տաճարներ, բաղնիքներ, ֆորում։ Այդ ժամանակ Salonae-ն եղել է Ադրիատիկի ծովափի կենտրոնական հատվածի ամենահարուստ ու ամենամարդաշատ քաղաքը։ Ենթադրվում է, որ մոտավորապես 240 թվականին այստեղ է ծնվել ապագա կայսր Դիոկղետիանոսը, որը Հռոմեական կայսրության կիսվելուց հետո այստեղ իր համար կառուցված պալատում է անցկացրել նաև կյանքի վերջին տարիները։

Մեր թվականության IV և VI դարերի միջակայքում Սալոնան դարձել է վաղ քրիստոնեության կարևոր կենտրոն, ինչի մասին վկայում են հնագիտական պեղումների արդյունքները։ Ավանդազրույցի համաձայն՝ քարոզչության նպատակով Դալմաթիայում եղած ժամանակ Պետրոս առաքյալի աշակերտ Տիտոսն այս քաղաքն էլ է այցելել[6]։

Իր ծաղկման շրջանում քաղաքը քառակի շատ բնակիչ է ունեցել, քան մեր օրերում։

Մոտավորապես 614 թվականին սլավոններն ու ավարները ավերել ու ավարել են Սալոնան[7]։

Ներկայիս Սոլին քաղաքի մերձակայքում պահպանվել են Դիակղետիանոս կայսեր պալատի[8], հինհռոմեական ամֆիթատրոնի և հնագույն այլ կառույցների ավերակները։ 20-րդ դարասկզբին այստեղ հնագիտական պեղումներ է նախաձեռնել խորվաթ անվանի հնագետ Ֆ. Բուլիչը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման միջերկրածովյան է. միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16,09 °C, միջին առավելագույն բարձրը՝ 28,80 °C, միջին առավելագույն ցածրը՝ 3,31 °C, տեղումների միջին տարեկան քանակությունը՝ 798 մմ[3][4]։

Սոլին, Խորվաթիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.4
(63.3)
22.3
(72.1)
23.2
(73.8)
27.7
(81.9)
33.2
(91.8)
38.1
(100.6)
38.6
(101.5)
38.1
(100.6)
34.2
(93.6)
27.9
(82.2)
25.8
(78.4)
18.1
(64.6)
38.6
(101.5)
Միջին բարձր °C (°F) 10.3
(50.5)
11.0
(51.8)
13.7
(56.7)
17.4
(63.3)
22.5
(72.5)
26.7
(80.1)
29.8
(85.6)
29.5
(85.1)
25.1
(77.2)
20.0
(68)
14.9
(58.8)
11.5
(52.7)
19.37
(66.86)
Միջին օրական °C (°F) 7.9
(46.2)
8.3
(46.9)
10.6
(51.1)
14.2
(57.6)
19.1
(66.4)
23.0
(73.4)
25.9
(78.6)
25.5
(77.9)
21.4
(70.5)
17.0
(62.6)
12.5
(54.5)
9.2
(48.6)
16.22
(61.19)
Միջին ցածր °C (°F) 5.4
(41.7)
5.5
(41.9)
7.6
(45.7)
10.8
(51.4)
15.2
(59.4)
18.8
(65.8)
21.6
(70.9)
21.5
(70.7)
18.1
(64.6)
14.1
(57.4)
9.9
(49.8)
6.0
(42.8)
12.88
(55.17)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.0
(15.8)
−8.1
(17.4)
−6.6
(20.1)
0.3
(32.5)
4.8
(40.6)
9.1
(48.4)
13.0
(55.4)
11.2
(52.2)
8.8
(47.8)
3.8
(38.8)
−4.5
(23.9)
−6.3
(20.7)
−9.0
(15.8)
Տեղումներ մմ (դյույմ) 77.3
(3.043)
62.8
(2.472)
63.4
(2.496)
62.6
(2.465)
55.4
(2.181)
49.7
(1.957)
26.3
(1.035)
42.7
(1.681)
71.0
(2.795)
76.5
(3.012)
112.9
(4.445)
103.5
(4.075)
804.1
(31.657)
Միջ. անձրևոտ օրեր 11 10 10 9 9 9 6 5 7 9 12 12 109
Միջ. ձնառատ օրեր 1 2 0 0 0 0 0 0 0 0 0 1 4
Միջին ամսական արևային ժամ 131.5 147.9 186.8 217.2 273.0 307.4 350.3 324.8 247.3 196.9 130.6 119.3 2633
Աղբյուր #1: National Meteorological and Hydrological Service (Croatia)[9]
Աղբյուր #2: World Weather Information Service[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  2. 2,0 2,1 «Перепис населення 2011 року» (хорв.). Хорватське бюро статистики. Վերցված է 06 червня 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Worldclim 2: New 1-km spatial resolution climate surfaces for global land areas». International Journal of Climatology. 2017. {{cite web}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. 4,0 4,1 значення визначено за географічними координатами поселення із роздільною здатністю 2,5'
  5. |autor=Wojciech Tyluś|tytuł=Salona - spacer ruinami starożytnego miasta Dalmacji|data=|data dostępu=2017-09-01|opublikowany=crolove.pl|url=https://crolove.pl/salona-spacer-ruinami-starozytnego-miasta-dalmacji/%7Cjęzyk=pl-PL}}(չաշխատող հղում)
  6. The Holy Bible: 2 Timothy 4, 10)
  7. Spalato-Macarsca (Salona), Catholic Encyclopedia
  8. C. Michael Hogan (6 октября 2007). «Diocletian's Palace». The Megalithic Portal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 7-ին.
  9. «Monthly Climate Values». Croatian Meteorological and Hydrological Service. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Climatological Information». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլին» հոդվածին։