Դիոկղետիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Diocletianus
Դիոկղետիանոս

Հռոմեական կայսրության 51-րդ կայսր
Diocletien Vaux1.jpg
Դիոկղետիանոսի կիսանդրին
Իշխանություն Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20286 թ., ապրիլի 1 (միայնակ)
Ապրիլի 1, 286 թ.-305 թ-ի մայիսի 1 (որպես արևելքի Օգոստոս)[1]
(20 տարի, 162 օր)
Թագադրում Մ.թ. 284 թ., նոյեմբերի 20
Լրիվ անուն Դիոկղոս (լրիվ անունն անհայտ) (ծնվելուց մինչ թագադրում);
Կեսար Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս Օգոստոս (որպես կայսր)[2]
Ծնվել է՝ դեկտեմբերի 22244
Ծննդավայր Սալոնա (ժամանակակից Խորվաթիա)
Մահացել է՝ Դեկտեմբերի 3, 311 թ. (66 տարեկան)
Վախճանի վայր Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա)
Թաղվել է՝ Դիոկղետիանոսի պալատ, Ասպալաթոս (ժամանակակից Խորվաթիա)
Քաղաքացիություն Հին Հռոմ
Նախորդ Նումերիանոս
Հաջորդող Կոնստանդիոս I Քլոր
Գալերիոս
Ուղեկից Ֆրիսկա
Տոհմ Տետրարխիա
Կայսր
Երեխաներ Q234562?


Գայոս Ավրելիանոս Վալերիանոս Դիոկղետիանոս[3] (լատ.՝ Gaius Aurelius Valerius Diocletianus, 245 - 313 թթ.), Հռոմեական կայսրության կայսր 284 թ., նոյեմբերի 20-305 թ-ի մայիսի 1։ Դիոկղետիանոսի գահակալմամբ ավարտվում է 3-րդ դարի ճգնաժամը։ Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, և այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտա- և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր Օգոստոս ընտրեց ենթակայսրերի` Կեսարների, որպեսզի ապահովեն ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա ("չորսի իշխանությունը") կամ Չորրորդապետություն։ Նա կարողանում է հայոց գահին հաստատել ապագա Տրդատ Գ Մեծին։ Նա վարել է խիստ քաղաքականություն, որի շնորհիվ կարողացել է որոշ ժամանակով միավորել կայսրությունը։ Դիոկղետիանոսը միակ կայսրն է, ով ինքնակամ հրաժարվել է գահից։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Barnes, New Empire, 4.
  2. Barnes, New Empire, 4. For full imperial titulature, see: Barnes, New Empire, 17–29.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 59։ ISBN 99941-56-03-9։