Խորվաթիա
| Republika Hrvatska
Հորվաթիայի Հանրապետություն
|
||||
|---|---|---|---|---|
|
||||
| Ազգային օրհներգ՝ Lijepa naša domovino |
||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Զագրեբ | |||
| Պետական լեզուներ | խորվաթերեն | |||
| Տարածք | ||||
| - | Ընդհանուր | 56,542 կմ² | ||
| - | Ջրային (%) | 0.2 | ||
| Բնակչություն | ||||
| - | 2007 նախահաշիվը | 4,493,312 | ||
| - | 2001 մարդահամարը | 4,437,460 | ||
| - | Խտություն | 81 /կմ² 208 /մղոն² |
||
| Դրամական միավոր | կունա (HRK) |
|||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||
| Վերին մակարդակի ազգային դոմենն | .hr | |||
| Հեռախոսային կոդ | +385 | |||
Խորվաթիա (խորվ.՝ Republika Hrvatska [xř̩ʋaːtskaː]), պետություն Եվրոպայում, ունիտար պառլամենտական հանրապետություն է, բալկանյան, միջերկրածովյան երկիր է։ Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ2։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խորվաթներ են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ 2013 թ. հուլիսի 1-ին միանալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել]
Անվանումը (սերբախորվաթերեն՝ Hrvatska) ստացել է խորվաթ ժողովրդի անունից[1]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- Խորվաթիայում է սկիզբ առել փողկապ կրելու սովորույթը, իսկ որոշ լեզուներ «փողկապ» բառը վերցրել են խորվաթերենից։ Երեսնամյա պատերազմի տարիներին ֆրանսիացիներին դուր է եկել այն, թե ինչպես են խորվաթ հեծյալները շարֆերը կապում իրենց վզին։ Պատմում են, որ ֆրանսիացիները, մատնացույց անելով խորվաթների կրծքավանդակը, հարցրել են՝ «Ի՞նչ է սա», նկատի ունենալով շարֆը։ Խորվաթները կարծել են, թե հարցնում են՝ «Ո՞վ ես դու» ու պատասխանել են՝ «Խորվաթ»։ Այդպես է առաջացել ֆրանսերեն «Cravate» («փողկապ») բառը, իսկ գերմաներենում կա «փողկապ» բառի թարգմանության «Krawatte» տարբերակը։ «Փողկապ» բառը նման ձև ունի նաև եվրոպական մի շարք այլ լեզուներում։ Օրինակ՝ ուկրաիներենում գործածվում է «краватка» բառը, որ ծագում է ֆրանսերեն «cravate» բառից։ Ռուսերեն «галстук» բառն ունի այլ ծագում. այն գալիս է գերմաներեն «Halstuch» բառից, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «վզի շարֆ»։
Պետական կառավարման ձև[խմբագրել]
Խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի ղեկավարը՝ նախագահ Ստիպե Մեսիչն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը Խորվաթիայի խորհրդարանն է (երկպալատ խորհրդարան), որը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Ժուպանիի պալատից՝ 4 տարի ժամկետով։ Խորվաթիայի սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների թիվը կարող է փոփոխվել (100-160)։ Ժուպանիի պալատը կազմված է 68 պատգամավորից։ Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։
Քաղաքներ[խմբագրել]
Խորվաթիայի խոշոր քաղաքներն են Զագրեբը, Սպլիտը, Ռիեկան։ Առևտրային քաղաքները գտնվում են ռոմանական ոճում, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ կառուցվել են գոթական ոճով։ Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ պահպանվել են XV–XVIII դարերից։ ։ Ամենախոշոր առողջարաններն են Դուբրովնիկն ու Օպատիան։ Դուբրովնիկը կառուցվել է XIII դարում։ Վենածննդի դարաշրջանից պահպանված հուշահամալիրների (ամրոցների և աշտարակների, հասարակական կառույցների, եկեղեցիների և պալատների) թվով այն Եվրոպայում կարող է համեմատվել միայն Վենետիկի կամ Ամստերդամի հետ։ Մալինսկա առողջարանը տեղակայված է Կրկ կղզու արևմտյան ափին։ Արևելյան քամիներից պաշտպանված այս քաղաքը բնորոշ է իր միջերկրածովյան հարուստ բուսականությամբ, որն էլ մեծ հնարավորություն է տալիս զբոսնելու։ Հալուդովո առողջարանային քաղաքը այցելուներին կառաջարկի սպորտի բազմազան տեսականի, բարեր, պարահրապարակներ և հիանալի լողափեր։ Ընտանեկան հանգստի համար կատարյալ վայր է Լովրան քաղաքը։ Ընդլայնված ժամանցային գիշերային ծրագիր է առաջարկում Վոդիցե քաղաքը։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորվաթիա կատեգորիայում։ |
|
||||||||||||||||||||||||||||||