Ամֆիթատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամֆիթատրոն (հուն.՝ άμφι՝ շուրջ, երկու կողմից և θέατρον՝ թատրոն), շուրջտեսանելիք, թատրոններում, համերգասրահներում, կրկեսում այն տեղերը, որոնք հաջորդում են պարտերին՝ աստիճան առ աստիճան բարձրանալով։[1]

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական թատրոնում ամֆիթատրոնը բլրի լանջերին կիսաշրջանաձև դասավորված, աստիճան առ աստիճան բարձրացող տեղերն էին հանդիսատեսի համար։[1]

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական ճարտարապետության մեջ ամֆիթատրոնը բացօթյա կամ էլիպսաձև կառույց էր հանդիսությունների համար, ուր տեղերն աստիճանաձև դասավորված էին արենայի շուրջը։ Ամիթատրոնի օրինակ է Կոլիզեումը։[1]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 11 — 208 էջ. — 5000 հատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]