Նիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիմ (այլ կիրառումներ)
Քաղաք
Նիմ
ֆր.՝ Nîmes
Դրոշ Զինանշան


COLNEM
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես161,85 կմ²
ԲԾՄ39 մ
Բնակչություն146․709 մարդ (2012)
Խտություն910 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ30000 և 30900
Փոստային դասիչ30000[1] և 30900[1]
Պաշտոնական կայքnimes.fr
Նիմ (Ֆրանսիա)##
Նիմ (Ֆրանսիա)

Նիմ (ֆր.՝ Nîmes, օքս.՝ Nimes), քաղաք Ֆրանսիայի հարավում։ Գար դեպարտամենտի պրեֆեկտուրան (վարչական կենտրոնը)։ Մտնում է Լանգեդոկ-Ռուսիյոն շրջանի մեջ։

Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 146,709 մարդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիմը գտնվում է Պրովանսի սահմանին, 35 կմ հյուսիս միջերկրածովյան ափեզրից, և 20 կմ արևմուտք Ռոն գետից, Գարրիգ սարահարթի ստորոտի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիմ (լատին․՝ Nemausus) վաղ ժամանակներում եղել է գալլական ցեղերի մայրաքաղաքը, ովքեր մ.թ.ա. 121 թվականին հնազանդվել են հռոմեացիներին։ Կելտական բնակավայրի տեղում կայսր Օգոստոսը նոր քաղաք է հիմնել։ Գինեգործական շրջանում հարմար դիրքի և կայսեր կողմից տրամադրած արտոնությունների շնորհիվ Նիմ քաղաքը դարձել էր Հարավային Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկը։ V դարում այն թալանել են վանդալները և վեստգոթերը, որոնք VIII դարում վտարվել են արաբների կողմից։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ոչ մի քաղաք չի կարող համեմատվել Նիմի հետ հին հռոմեական ճարտարապետության հուշարձանների քանակությամբ և պահպանվածության աստիճանով՝

  • Ամֆիթատրոն (մ.թ. 60 թվական)
  • Օգոստոսի Կամար (մ.թ.ա. 16 թվականից հետո)
  • Մեզոն Կարրե (տաճար, մ.թ.ա. վերջին թվականները)
  • Դիանայի տաճար (մ.թ. II դար)
  • Ման աշտարակ (Օգոստոսի ժամանակաշրջանի ավերակները)
  • Նիմի ամֆիթատրոնը (մ.թ. I դար)
  • Պոն դյու Գար (ակվեդուկ Նիմ քաղաքից 22 կմ հեռավորության վրա)

Ավելի վաղ ժամանակաշրջանի կառույցներից աչքի է ընկնում տաճարի ռոմանական կառույցը[3]։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիմ քաղաքի խորհրդանիշը կրկնում է մետաղադրամի դիզայնը (հռոմեական ասը), որը հատվել է քաղաքում մեր թվարկության սկզբին։ Դրա վրա պատկերված էր արմավենու ծառին շղթայված կոկորդիլոս, որը Եգիպտոսի Հռոմին ենթարկվելու խորհրդանիշն էր։ Ավելի ներքև գտնվում էին COL NEM տառերը՝ «Colony of Nemausus»[4]:

Միջին դարերում այդ խորհրդանիշի մասին հիշատակությունները կորել են։ 1226 թվականի կնիքի վրա պատկերված են չորս քաղաքային հյուպատոսներ (այժմ այդ խորհրդանիշը պատկանում է Նիմի հյուպատոսների գիտական քոլեջին, ֆր.՝ Docte collège des Consuls de Nîmes)։ Ենթադրվում է, որ Նիմ քաղաքի զինանշանը այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ամբողջովին կարմիր վահան, ինչը խորհրդանշում էր Նարբոնի վիկոնտների պատկանելությունը։

XVI դարում Նիմի հյուպատոսներն որոշեցին զինանշանի վրա տեղադրել ոսկե ցուլին, ենթադրաբար, այն պատճառով, որ ցուլը վաղ ժամանակներից զգալի դեր էր խաղում քաղաքային մշակույթում։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանցիսկոս I-ը դա թույլ տվեց 1516 թվականի ապրիլին։

1517 թվականին հայտնաբերվել է մետաղադրամ, որի վրա պատկերված էր արմավենուն շղթայված կոկորդիլոս, և հյուպատոսները կրկին խնդրեցին թագավորին փոխել Նիմի զինանշանը։ 1535 թվականին թագավորը համաձայնություն տվեց։

Նիմի զինանշանի այժմյան տեսքը ստեղծել է Ֆիլիպ Սթարկը։

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. http://www.insee.fr/fr/themes/tableau.asp?reg_id=0&ref_id=nattef01204
  3. Giving rise to the example of rime richissime Gall, amant de la Reine, alla (tour magnanime)/ Gallament de l'Arène a la Tour Magne, à Nîmes, or "Gall, lover opf the Queen, passed (magnanimous gesture), gallantly from the Arena to the Tour Magne at Nîmes".
  4. Colin M. Kraay, "The Chronology of the coinage of Colonia Nemausus", Numismatic Chronicle 15 (1955), pp. 75-87.
  5. «British towns twinned with French towns». Archant Community Media Ltd. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Braunschweigs Partner und Freundschaftsstädte» [Braunschweig - Partner and Friendship Cities]. Stadt Braunschweig [City of Braunschweig] (German). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]