Պրովանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Պրովանս
ֆր.՝ Provence
Դրոշ Զինանշան
Provence flag.svg
Aragon.png
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմն Copa Santa
Կարգավիճակ Տարածաշրջան
Մտնում է Պրովանս Ալպեր Լազուր ափ
Ներառում է Վար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն, Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր
Վարչկենտրոն Էքս-ան-Պրովանս և Entremont
Ամենաբարձր կետ Aiguille de Chambeyron
Հիմնական լեզու ֆրանսերեն
Պաշտոնական լեզուներ ֆրանսերեն
Mapa Provença.png
Անվանված է provincia

Պրովանս (ֆր.՝ Provence), պատմական շրջան Ֆրանսիայի հարավ-արևելքում, այժմ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի մաս է կազմում: Ներկայումս Պրովանսի տարածքի մեջ են մտնում Վար, Վոքլյուզ և Բուշ դյու Ռոն գավառները, ինչպես նաև Վերին Ալպերի Պրովանսը և Ծովափնյա Ալպերը:

Արևելյան մասում Պրովանսը սահմանակցում է Ալպերին, արևմուտքում` Ռոն գետին, իսկ հարավում` Միջերկրական ծովին::

Պրովանսի կենտրոնը Էքս-ան-Պրովանսն է` ֆրանսիական հնագույն քաղաքներից մեկը:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր անվան համար Պրովանսը պարտական է հռոմեական ժամանակաշրջանին. մերձալպյան Գալիայի առաջին նվաճումների ժամանակ` մ. թ. ա. 58-51 թվականներին, այն միացվել է հռոմեական մի գավառի` Նարբոնյան Գալիային, որի մայրաքաղաքը եղել է Նարբոնը:

Նարբոնյան Գալիան հռոմեական առաջին տարածքներից է, որ գտնվել է Ապենինյան թերակղզու սահմաններից դուրս: Այն հին հռոմեական գրականության մեջ հաճախ ավանվել է «Մեր նահանգ» (լատ.՝ Provincia Nostra) կամ ուղղակի «Նահանգ» (լատ.՝ Provincia): Ժամանակի ընթացքում այդ անվանումը փոփոխվելով ստանացել է «Պրովանս» ձևը[1]:

Հուլիոս Կեսարը Գալիական պատերազմում Ռոն գետը անցնելու պահին խոսում է Պրովանսից (Provincia) Նարբոնենսիս (Narbonnensis) անցնելու մասին, ինչով բացատրվում է այն հանգամանքը, որ Նարբոնյան Գալիայի` Ռոնից արևելք ընկած հատվածն է կոչվել Պրովանս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում ներկայիս Պրովանսի տեղում գոյություն են ունեցել փյունիկեցիների, հույների բնակավայրեր, իսկ մ. թ. ա. 2-րդ դարում այնտեղ հաստատվել են հռոմեացիները: Արդյունքում Պրովանսը դարձել է Գալիայի առավել ռոմանացված գավառներից մեկը: 3-րդ դարում այստեղ տարածում է գտել քրիստոնեությունը: Հռոմեական կայսրության անկումից հետո նահանգը գրավել են գերմանական բարբարոսները` վեստգոթերն ու ֆրանկները: 8-րդ դարում այս տարածքների վրա հարձակում են գործել արաբները: 855-863 թվականներին գոյություն է ունեցել Պրովանսի թագավորությունը (արքա` Կառլ Պրովանսցի), որը բացի Պրովանսից ներառում էր Բուրգունդիայի մեծ մասը: 1032 թվականից մինչև 1246 թվականը Պրովանսը մտել է Հռոմեական սրբազան կայսրության մեջ, իսկ դրանից հետո դարձել է ֆրանսիական թագավորության մի մասը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лободанов А. П., Морозова Е. В., Челышева И. И. Окситанский язык // Языки мира: Романские языки / Редакторы: Т. Ю. Жданова, О. И. Романова, Н. В. Рогова. — М. : Academia, 2001. — С. 278. — 720 с. — (Языки Евразии). — ISBN 5-87444-016-X

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]