Ֆրանկներ
Ֆրանկներ |
---|
Ընդհանուր քանակ |
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Ֆրանկերեն |
Հավատք(ներ) |
Ֆրանկական հեթանոսություն, Կաթոլիկ եկեղեցի |
Ֆրանկներ (լատին․՝ Franci կամ gens Francorum) Գերմանական ժողովուրդների խումբ, որոնց անվանումն առաջին անգամ նշվել է 3-րդ դարի հռոմեական աղբյուրներում։ Այսպես անվանել են Ստորին և Միջին Հռենոսի ժողովուրդներին։ Հետագայում տերմինը նաև օգտագործվել է հռոմանացված գերմանական տոհմերին անվանելու համար` Հռոմեական կայսրության անկումից հետո, որոնք բնակվել են Լուարից Հռենոս ընկած տարածաշրջանում և հետո իշխել են Հռոմեական թագավորություններում, հետագայում ճանաչվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից, որպես Արևմտյան Հռոմեական կայսրության առաջնորդների ժառանգներ[1][2][3]։
Չնայած ֆրանկներ անվանումը չի գործածվել մինչև 3-րդ դարը, սակայն նվազագույնը մի քանի ֆրանկական ցեղեր հայտնի են եղել հռոմեացիներին իրենց սեփական անվանումներով, որոնք եղել են և Հռոմի թշնամիներ, և դաշնակիցներ։ Նոր անվանումը առաջին անգամ գործածվել է, երբ հռոմեացիները կորցրեցին վերահսկողությունը Հռենոսի շրջանում։ Ֆրանկների մասին առաջին հիշատակման մեջ նշվել է, որ նրանք միավորվել են և ասպատակել հռոմեական տարածքները։
Ֆրանկները, որոնք բնակվում էին Հռոմի սահմաններից ներս, Հռենոսի մոտ, կոչվում էին Սալյան ֆրանկներ և Ռիպուարյան կամ Հռենոսյան ֆրանկները, որոնք բազմաթիվ փորձերից հետո նվաճեցին Հռոմի սահմանամերձ քաղաք Քյոլնը և վերահսկողության տակ առան Հռենոսի ձախ ափը։ 450-ական և 460 ական թվականներին ֆրանկ Խլիդերիկ I-ը մեկն էր հռոմեացիների մի շարք զորավարներից, որոնք մասնակցում էին Հռոմեական Գալիայում ռազմական գործողություններին։ Խլիդերիկը և նրա որդի Քլոդվիգ I-ը հիմնադրեցին ֆրանկների թագավորությունը։ Նոր տեսակի թագավորությունից սկիզբ առավ Մերովինգների հարստությունը, որը նվաճեց Գալիայի մեծ մասը 6-րդ դարում` դառնալով Հռենոսի հովտի ֆրանկական թագավորությունների առաջնորդը։ Այն հիմք դարձավ Մարովինգյան կայսրության ստեղծմանը, որոնց փոխարինեցին Կարոլինգները 8-րդ դարում։
Միջնադարում Ֆրանկ տերմինը օգտագործվում էր որպես Արևմտյան եվրոպացի տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպական հին կարգը, որը ավարտվեց միայն Ֆրանսիական հեղափոխության արդյունքում։ Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցին Խաչակրաց արշավանքներին Եվրոպայից դուրս Լևանտում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ։
Ֆրանկական թագավորությունները հենց սկզբից իրավականորեն և քաղաքապես բաժանվեցին արևելյան ֆրանկական և գերմանական մասերից։ Արևմտյան մասում Մերովինգների հիմքում ընկած էր Հռոմեական իրավունքը։ Արևելյան ֆրանկական թագավորությունը վերակազմավորվեց որպես նոր «Սրբազան Հռոմեական կայսրություն»։ Արևմտյան Եվրոպայի ֆրանկները, որոնք խոսում էին Ռոմանական լեզուներով` շարունակեցին գոյատևել հետագայում որպես Ֆրանսիա, անվանում որը գալիս է ֆրանկների անվանումից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Holy Roman Empire"
- ↑ «Coronation of Charlemagne». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ "Charlemagne"