Գերմանական ժողովուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերմանական ժողովուրդներ (հին գրականություններում անվանել են նաև տևտոնական, սվեբական կամ գոթական ժողովուրդներ) Հնդեվրոպական էթնոլեզվական խումբ հյուսիսեվրոպական արմատներով, առանձնանում էին Գերմանական լեզուների օգտագործմամբ[1]: Նրանց պատմությունը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից և շարունակվում է մինչև մեր օրերը[Ն 1]:

Պրոտոգերմանացիները հավատում էին, որ նրանք կազմավորվել են Սկանդինավյան բրոնզի դարում[3]: Երկաթի դարում տարբեր գերմանական ցեղեր սկսեցին տարածվել դեպի հարավ, որտեղ նրանց դիմադրում էին կելտերը, որի արդյունքում սկսվեց դարավոր արյունաբեր հակամարտությունը Հին Հռոմի հետ: «Գերմանական» տերմինը հեղինակել են հռոմեացիները: Գերմանացի առաջնորդ Արմինիոսի տարած հաղթանակը Հռոմեացիների նկատմամբ Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում մ.թ. 9 թվականին համարվում է գերմանական ժողովուրդների ռոմանիզացման սկիզբ և այն համարվում է համաշխարհային պատմության շրջադարձային կետ[Ն 2]: Գերմանական ցեղերը բնակություն հաստատեցին Հռոմեական կայսրության սահմանին Հռենոս և Դանուբ գետերի հովտում և շատերը լավ հարաբերություններ հաստատեցին հռոմեացիների հետ: Միևնույն ժամանակաշրջանում գերմանական ցեղերը շարժվեցին դեպի Արևելյան Եվրոպա, որտեղ իշխում էին գոթերը[5][6][7]:

4-րդ դարի վերջին հոների ասպատակությունները Եվրոպայում ստիպեցին գերմանական ցեղերին գաղթել դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն: Նրանց թողած հողերում բնակություն հաստատեցին սլավոններ: Այս տարածքներից շատերը վերադարձրեցին հաջորդ դարերում[1]: Այլ ցեղեր բնակեցրեցին Մեծ Բրիտանիան և հայտնի դարձան որպես անգլոսաքսեր: Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո ստեղծվեցին մի շարք Գերմանական թագավորություններ, որոնցից առաջատար դիրք զբաղեցրեց Ֆրանկական թագավորությունը: Այս թագավորության հիման վրա ստեղծվեց Սրբազան Հռոմեական կայսրությունը Կառլոս Մեծի գլխավորությամբ, ում պաշտոնապես ճանաչեց որպես կայսր Հռոմի պապ Լևոն III-ը 800 թվականին: Մինչդեռ Հյուսիսային Գերմանական նավաստիները, որոնց անվանում էին Վիկինգներ, իրականացրեցին լայնածավալ նվաճումներ և հիմնեցին Նորմանդիայի դքսությունը, Կիևյան Ռուսիան և բնակեցրեցին Բրիտանական կղզիներն ու Ատլանտյան օվկիանոսի հյուսիսը մինչև անգամ Հյուսիսային Ամերիկան: Հյուսիսային գերմանացիները հիմնադրեցին իրենց սեփական կրոնը 11-րդ դարում, չնայաց գերմանացիների մեծ մասը հետագայում ընդունեց Քրիստոնեություն[8]: 16-րդ դարում Մարտին Լյութերի կողմից նախաձեռնած Ռեֆորմացիայի արդյունքում շատ գերմանական ազգեր ընդունեցին Բողոքականություն: Կրոնի մասնատումը բերեց քաղաքական մասնատվծության գերմանաբնակ Եվրոպայում[9]:

Գերմանական գաղթերի արդյունքում ձևավորվեց ներկայիս շատ երկրների և տարածաշրջանների բնակչության էթնիկական կազմը, այդ թվում Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Հյուսիսային Իտալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, հյուսիսային և կենտրոնական Ֆրանսիայի, Հարթավայրային Շոտլանդիայի և Անգլիայի[10]: Գերմանական ժողովուրդները հիմնական դերակատարն են Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ Վաղ միջնադարից մինչև մեր օրերը[11]:

Էթնոնիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Հին Գերմանիա 

Մոտ մ.թ.ա. 222 թվականին լատիներեն «Germani» տերմինը գործածվել է Կապիտոլիայի սալահարթակին, որտեղ գրված էր` de Galleis Insvbribvs et Germ(aneis): Սա հնարավոր է պարզապես վերաբերվի գալլերին կամ կապված ազգերին, սակայն հնարավոր է տարեթիվը սխալ է նշագրվում և իրականում այն փորագրվել է մ.թ.ա. մոտ 18 թվականին: Germani տերմինը նորից հայտնել է Պոսիդոնիոսի գրվածներին (մ.թ.ա. 80 թվականից հետո), սակայն հնարավոր է, որ Պոսիդոնիոսի գրվածներում տերմինը ավելացրել է Աթենեոսը շատ ավելի ուշ (մոտ մ.թ. 190 թվականին)[12][13]: Առաջին մանրամասն հիշատակումը գերմանացիների և Գերմանիայի մասին արել է Հուլիոս Կեսարը իր հուշերում:

Ըստ Կեսարի հուշերի Գերմանիան աշխարհագրական տարածք էր, որը գտնվում էր Հռենոսի արևելյան ափին, Գալլիային հակառակ, որը Կեսարը համարում էր Հռոմի վերահսկողությունից դուրս: Ըստ որոշ դասական հեղինակների, Գերմանիան նաև ներառում էր Սարմատների տարածաշրջանները, որոնք գտնվում էին Հռենոսի արևմտյան ափին և Հռոմի վերահսկողության գոտում: Բացի այդ հարավում կելտերն էին, որոնք ապրում էին Հռենոսից արևելյան ափին և Ալպերի հյուսիսում: Կեսարը, Տակիտոսը և այլոք նշել էին ժողովուրդների մշակույթների տարբերությունների մասին, որոնք գտնվում էին Հռենոսի արևելյան ափին: Բայց բացի այս մշակութային տարբերություններից, այս տարածաշրջանը վայրի էր և վտանգավոր, ավելի քիչ քաղաքակիրթ քան Գալլիան, և չէր ողջունվում ռազմական գործողությունները[14]:

Կեսարը Գերմանիա տերմինը օգտագործել է շատ առանձնահատուկ ցեղախմբերի համար, որոնք ապրել են ներկայիս Բելգիայի հյուսիս արևելքում, Հռենոսից արևմուտք, որոնցից ամենամեծ ցեղը եղել են էբուրոններն էին: Նա պարզաբանել է, որ տերմինի օգտագործումը եղել է զգացմունքային: Ըստ Կեսարի նրանք սերտ կապեր ունեին Հռենոսի արևելյան ափի ժողովուրդների հետ և սերում են Գալլիա ներգաղթածներից[15]: Կոռնելիոս Տակիտոսը կարծում էր, որ «Գերմանիա» բառը կարող է վերաբերվել մեկ ցեղի, որն ապրում էր Հռենոսի արևմտյան ափին և սերում է տունգրիներից (որոնք ապրել են Կեսարի նշած Գերմանիա տարածքում ավելի վաղ) և ամբողջական ռասայի անվանում չէ, ինչպես կարծել են մինչ այդ: Նա նաև կարծել է, որ Կեսարի Գերմանիային հարևան են եղել երկու մեծ բելգիական ցեղեր` Ներվիի և Տրևերի, որոնք իրենց կոչել են գերմանացիներ այս ժամանակահատվածում, և ըստ երևույթին չունեին գալլական արմատներ[16]: Կեսարը տեղի ցեղերին տարանջատել է որպես բելգիական գալլեր և գերմանացիներ: Գալերը բնորոշվում էին կելտական լեզուներով, իսկ գերմանացիները` գերմանական լեզուներով, բայց Կեսարը չի քննարկել լեզուները մանրամասնորեն (բացի այդ չի ասվում, որ Բելգիական Գալլիան տարբեր էր Կելտական Գալիայից լեզվով): Աշխարհագրագետ Պտղոմեոսը այստեղ բնակվող ցեղերի տարածքը անվանել է Գերմանիա, որը ըստ նրա սահմանակցում էր Հռենոս, Վիստուլա և Դանուբ գետերին, բայց նա նաև ներկայացնում է մեծ Գերմանիա տարածքը, որը ներառում էր Յուտլանդիան և մեծ թվով կղզիները հայտնի որպես Սկանդիա (Սկանդինավյան թերակղզի)[17]:

Ասելով, որ գերամանացիների բնակվել են Հռենոսի շրջակայքից` Կեսարը չի բացատրում արդյոք այս ցեղերը ներգաղթել են թե այստեղ են բնակվում մի քանի սերունդ և սերում են կիմվրներից և տևտոնններից: (Նա այսպիսով նրանց տարանջատում էր հարևան Ադուատուկիից, որը նա չէր անվանում Գերմանիա, բայց նրանք սերում էին կիմվրներից և տևտոններից)[15]: Ըստ բելգիացի գիտնական Մարից Գիսլինգի, տարածաշրջանի կոչումը Գերմանիա նշանակում է գերմանական լեզուների առկայությունը տարածաշրջանում մ.թ.ա. 2-րդ դարից[18]: Տարածաշրջանի վրա նաև մեծ ազդեցություն է ունեցել նաև կելտական մշակույթը, ինչին կարելի է եզրահանգել Էբուրոնես ցեղի անվանումից և նրանց թագավորների անուններից` Ամբրիորիքս և Կատիվոլկուս[19]:

Գերմանիա բառի ստուգաբանությունը անհայտ է: Գոյություն ունի վարկած, որ այն առաջացել է գալլերեն *գեր «մոտ» + *մանի «մարդ», նման է Welsh ger «մոտ» Հին իռլանդերեն gair «հարևան», իռլանդերեն gar- (նախածանց) «մոտ», garach «հարևան»[20]: Մեկ այլ վարկածով այն կելտերենով նշանակել է «աղմկոտ» բրետոներեն/կոռներեն garm «բղավոց», իռլանդերեն gairm «կանչ»[21]: Այնուամենայնիվ այստեղ ձայնավորը բավական երկար չէ: Մյուսները կարծում են, որ գերմաներեն ստուգաբանությամբ *gēr-manni թարգմանվում է «նիզակով մարդիկ»[22]:

Հնարավոր է, որ գերմանացի տերմինը տրվել է փոքր ցեղախմբի հյուսիս արևելյան Գալլիայում, որ հավանաբար չի խոսացել գերմանական լեզվով և նրանց կապը Գերմանիայի հետ անհայտ է: Ըստ այս վարկածի գերմանական ցեղերը չէին բնորոշի իրենց որևէ բառով, մինչդեռ սվեբներ տերմինով, որը գործածել է Կեսարը, ավելի լավ կարելի էր բնորոշել գերմանախոսներին: Սակայն նրանք օգտագործել են վալհազ տերմինը օտարներին բնութագրելու համար (հիմնականում կելտերին, հռոմեացիներին և հույներին: Հռոմեացի հեղինակները հաճախ գործածել են լատիներեն barbarus տերմինը (բարբարոս, որը հունարենով նշանակել է օտար), երբ բնորոշել են գերմանական ժողովուրդներին: Այս տերմինը ընդգծել է հռոմեացիների մշակութային և մտավոր գերակայությունը տարբեր բարբարոսական ցեղերի նկատմամբ[23]: Ժամանակակից շրջանում գերմանական կամ գերմաներեն տերմինի գործածումը գալիս է 18-րդ և 19-րդ դարերի դասական լեզվաբանություններից, երբ գերմաներեն լեզուների խումբը համարվեց Հնդեվրոպական լեզվաընտանիքի կենտրոնական ճյուղը[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found, or a closing </ref> is missing