Մարտին Լյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Լյութեր
գերմ.՝ Martin Luther
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1483[1][2][3][…]
ԾննդավայրԱյսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 18, 1546[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրԱյսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]
ԳերեզմանAll Saints' Church, Lutherstadt Wittenberg
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Կրոնլատինական եկեղեցի և լյութերականություն
ԿրթությունԷրֆրուտի համալսարան (1505)
Ազդվել էՕգոստինոս Երանելի
Երկեր95 թեզիսներ
Մասնագիտությունթարգմանիչ, աստվածաբան, պրոֆեսոր, արևմտյան քրիստոնյա վանական, փաստաբան, աստվածաշնչի թարգմանիչ, քրիստոնեական հիմների հեղինակ, բողոքական բարեփոխիչ, քրիստոնյա քահանա, փիլիսոփա, պաստոր, գրող, քարոզիչ, կոմպոզիտոր և գրիչ
ԱշխատավայրՎիտենբերգի համալսարան
ԱմուսինԿատարինա ֆոն Բորա
Ծնողներհայր՝ Հանս Լութեր, մայր՝ Margarethe Luther?
Զբաղեցրած պաշտոններհամալսարանի դասախոս
ԵրեխաներԷլիսաբեթ Լյութեր, Փաուլ Լյութեր, Մագդալենա Լյութեր, Մարգարետ Կունհայմ[6], Martin Luther, Jr.? և Johannes Luther?
Ստորագրություն
Изображение автографа
 Martin Luther Վիքիպահեստում
Լյութերն այրում է պապական բուլլան /1557 թ. փորագրանկար/

Մարթին Լութեր (գերմ.՝ Martin Luther, նոյեմբերի 10, 1483[1][2][3][…], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - փետրվարի 18, 1546[1][2][3], Այսլեբեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), գերմանացի աստվածաբան, վանական։Նա հիմնադրել է Բողոքականությունը։ Հայտնի է միայն հավատով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ։ Լյութերի հայտնի 95 թեզիսները (1517 թ. հոկտեմբեր) նշանավորում են Ռեֆորմացիայի սկզբնավորումը։

Նա առաջինն էր, որ Աստվածաշունչ մատյանը լատիներենից թարգմանեց գերմաներեն։ Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Հեղափոխության պատճառը դարձավ Հռոմից ժամանած սաքսոնական կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելի վաճառած ինդուլգենցիաները, որը Հռոմի պապ Լևոն X-ի հրամանով եկել էր Գերմանիայի Վիտենբերգ քաղաք՝ հավաքելու գումարներ սբ. Պետրոս եկեղեցու շինարարության համար։ Դեռևս 1512 թվականին Օգոստինական վանական և աստվածաբանության պրոֆեսոր Մարթին Լութերը հանդես եկավ պաշտոնական կաթոլիկությանը հակադրվող տեսակետներով, որում հիմնական երկու գաղափարներն էին։

  1. Եկեղեցին իրավունք չունի իրեն վերագրելու ավելի մեծ պատմական ծառայություններ։
  2. Եկեղեցին իրավունք չունի զանգվածային կերպով կազմակերպելու մեղքերի թողություն։

Գաղափարաքաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մարթին Լութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն Աստծուն։ Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն է։

Լյութերի կարծիքով, քանի որ աշխարհում չարն է տիրում, ուստի Աստված իրականացնում է երկու տիպի կառավարում՝ հոգևոր, որն իրականացնում են քրիստոնյաներն ու ազնվաբարո մարդիկ՝ Քրիստոսի գլխավորությամբ, և աշխարհականները, որոնք զսպում են ոչ քրիստոնյաներին ու չարերին՝ ստիպելով, որ թեև հակառակ իրենց կամքի, սակայն պահպանեն արտաքին խաղաղություն և հանգստություն։ Սրանց (աշխարհիկ և հոգևոր կառավարումներին) բնորոշ են երկու թագավորություն՝ աստվածային և աշխարհիկ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ օրենքներն ու իրավունքները, ընդ որում՝ առանց օրենքի որևէ կառավարում չի կարող իրականացվել և որևէ թագավորություն չի կարող առաջանալ։ Աշխարհիկը հնարավորություն է տալիս «տեսնել, ճանաչել, գնահատել, դատել, պատժել», մինչդեռ մնացած դեպքերում դոմինանտը հոգևոր կառավարումն է։ Հոգին աստվածային կառավարման օբյեկտ է։

Լյութերն իր ուսմունքում մեծ տեղ էր հատկացնում աշխարհիկ իշխանության անկախությանը պապականությունից։ Քահանաների կոչումը քրիստոնեական ուսմունքի տարածումն է, իսկ դրանից դուրս նրանք հասարակ քաղաքացիներ են՝ ենթակա պետությանը։ Քանի դեռ նա ծառայում է, վեր է բոլորից, մինչ այն պահը, երբ նրան փոխարինում են։ Այդժամ նա դառնում է սովորական գյուղացի կամ քաղաքացի։

Նրա հայացքներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև աշխարհիկ և հոգևոր իշխանության՝ միմյանց գործերին չխառնվելու հարցը։ Աշխարհիկ կառավարումն իրավունք չունի խառնվելու հոգևոր կառավարմանը, քանզի այստեղ իշխողը «Աստծո խոսքն է»։ Սա եպիսկոպոսների, և ոչ թե իշխանների գործն է։ Ավելին, աշխարհիկ կառավարման հարցերում կարևոր է համարվում բռնությամբ չառաջնորդվելը, քանի որ

անիրավությունը ամենից առաջ պետք է իրավունքով հաղթահարել

Հնագույն ձևով՝ հոգևոր ծառայություն իրականացնողը չպետք է ուժ գործադրի։ Նախ նա պետք է կառավարի օրենքով։ Սակայն ինչպես նկատում է Լյութերը՝

․․․ որքան էլ լավ ու արդար լինեն օրենքները, դրանց հատուկ է մի թերություն․ դրանք չեն տարածվում բոլոր դեպքերի վրա։

Ուստի կառավարման ժամանակ, լինի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ, օրենքին պետք է գումարել բանականությունը։ Անհրաժեշտ է, որ բանականությունը մշտապես բարձր դասվի օրենքներից և մնա որպես բարձրագույն օրենք և լավագույն օրենսդրություն։

Լյութերի գործունեության պատմական ու քաղաքական նշանակությունն այն է, որ այն հզոր ազդակ հաղորդեց հանուն հասարակության քաղաքական ու տնտեսական նորացման շարժմանը։

Վիտտենբերգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1508 թվականին Լյութերին ուղարկում են դասավանդելու Վիտտենբերգյան համալսարանում։ Նա այնտեղ առաջին անգամ ծանոթանում է Ավրելիոս Օգոստինիոս Երանելիի աշխատությունների հետ։ Նրա աշակերտների թվում էր մասնավորապես Էրազմ Աբերուսը։ Լյութերը միաժամանակ և՚ դասավանդում էր, և՚ սովորում, որպեսզի ստանա աստվածաբանության դոկտորի կոչում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Tomus secundus omnium operum, 1562
  • Luthers Werke. Kritische Gesamtausgabe. 65 Bde. Weimar: Bohlau, 1883—1993 (лучшее издание трудов Лютера, считается нормативным для исследователей наследия Лютера).
  • Luther’s Work. American Edition. 55 vls. St. Louis, 1955—1986 (перевод трудов Лютера на англ. язык; издание не окончено).
  • Лютер М. Время молчания прошло. Избранные произведения 1520—1526. — Харьков, 1994.
  • Лютер М. Застольные беседы. — Одесса : Тюльпан, 2011. — 280 с. — ISBN 978-966-2110-17-3.
  • Лютер М. Избранные произведения. — СПб., 1994. 2 изд. — СПб., 1997.
  • Лютер, М. О свободе христианина. [Сборник сочинений М. Лютера; в приложении разл. авторы о Лютере и о Реформации в Европе]. — Уфа: ARC, 2013. — 728 с. — ISBN 978-5-905551-05-5
  • Лютер М. Перевод Библии. 1534. переиздана 1935 (на немецком).
  • Лютер М. 95 тезисов. [Сборник сочинений М. Лютера; в приложении Лейбниц, Гегель, К.Фишер о Боге, философии религии и Реформации]. — СПб.: Роза мира, 2002.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бейнтон Р.[en] На сём стою. Жизнь Мартина Лютера = Roland H. Bainton. Here I stand. A Life of Martin Luther. 1950 / переводчик Скрипников Ю. Я.. — Источник жизни, 1996. — ISBN 5-86847-094X
  • Бобылёв А. В. Дореформационный период и Реформация: Библиографический список / В 2 т. — М., 1999. — Т.1: Книги и брошюры, изданные на русском языке; Т.2: Зарубежные библиографии и справочные издания
  • Виппер Р. Ю. (1890–1907). «Лютер, Мартин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Гобри И.[fr] Лютер / Предисл. А. П. Левандовского. — М.: Молодая гвардия, 2000. — (ЖЗЛ, вып. 786)
  • Карлейль Т. Лютер (1841) / См.: Лютер, Мартин. О свободе христианина. [Сборник]. Уфа: ARC, 2013. С. 407—437. ISBN 978-5-905551-05-5
  • Мартин Лютер — реформатор, проповедник, педагог / Кох В., Курило О.. — М.: РОУ, 1996. — 238 с. — 3000 экз. — ISBN 5-204-00098-4
  • Мережковский, Д. С. Лютер и мы (1939) / См.: Лютер, Мартин. О свободе христианина. [Сборник]. Уфа: ARC, 2013. С. 457—489. ISBN 978-5-905551-05-5
  • Порозовская Б. Д. Мартин Лютер. Его жизнь и реформаторская деятельность. — СПб, 1997.
  • Соловьёв С. М. Реформация, 1871 / См. Лютер, Мартин. О свободе христианина. [Сборник]. Уфа: ARC, 2013. С. 437—457. ISBN 978-5-905551-05-5
  • Соловьёв Э. Ю. Мартин Лютер — выдающийся деятель немецкой и европейской истории // Вопросы истории. — 1983. — № 10.
  • Соловьёв Э. Ю. Непобеждённый еретик: Мартин Лютер и его время / Вступ. статья Т. И. Ойзермана. — М.: Молодая гвардия, 1984. — 288 с. — 75 000 экз.
  • Фишер К. Век Реформации и проложенный ею ход развития новой философии (1889) / См.: Лютер, Мартин. О свободе христианина. [Сборник]. Уфа: ARC, 2013. С. 613—647. ISBN 978-5-905551-05-5
  • Ameln K. Luthers Kirchenlied und Gesangbuch: offene Fragen // Jahrbuch für Liturgik und Hymnologie XXXII (1989), SS.19—28.
  • Blankenburg W. Überlieferung und Textgeschichte von Martin Luthers «Encomion musices» // Luther-Jahrbuch (1972), SS. 80—104.
  • Leaver, Robin A. Luther’s liturgical music: principles and implications. Grand Rapids, Michigan, 2007.
  • Mathesius J.. «Historien von des ehrwürdigen in Gott seligen theueren Mannes Gottes Doktoris M. Luthers Anfang, Lehr, Leben und Sterben», Nürnberg, 1566.
  • Schalk C. Luther on Music: Paradigms of praise. St. Louis, 1988.
  • The Arts and the Cultural Heritage of Martin Luther, ed. by E.Ølstrem, J.Fleischer, N.H.Petersen. Copenhagen: Museum Tusculanum Press, 2002.
  • Greger U. Jena. — Verlag Janos Stekovics, 2011. — ISBN 978-3-89923-283-7

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլեն Միրումյան - Քաղաքական ուսամունքների պատմություն, Երևան, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարտին Լյութեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 644