Ալեքսանդրինա գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրինա գրադարան
Bibliotheca Alexandrina (logo).svg
Egypt.Alexandria.BibliothecaAlexandrina.01.jpg
ԵրկիրFlag of Egypt.svg Եգիպտոս[1]
Տեսակգրադարան[1]
Հիմնվել է2002
ՏեղադրությունԱլեքսանդրիա[1] և Ալեքսանդրիա
Այլ տվյալներ
Կայքbibalex.org
Կոորդինատներ: 31°12′32.000000100399″ հս․ լ. 29°54′33.000000101205″ ավ. ե. / 31.20888888891677837° հս․. լ. 29.90916666669478019° ավ. ե. / 31.20888888891677837; 29.90916666669478019

Ալեքսանդրինա գրադարան կամ Ալեքսանդրիայի նոր գրադարան (արաբ․՝ مكتبة الإسكندرية الجديدة‎‎‎), գրադարան և մշակութային կենտրոն Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Միջերկրական ծովի ափին: Գրադարանը կառուցվել է Ալեքսանդրիայի նշանավոր գրադարանի տեղում, որն ավերվել էր հին շրջանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրիայի հնագույն գրադարանի տեղում նոր գրադարան կառուցելու գաղափարը ծագել էր 1970-ական թվականներին Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ պրոֆեսորների կողմից: 1980-ական թվականների կեսերին նրանց հաջողվում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ու ՅՈւՆԵՍԿՕ-ին համոզել գրադարանի կառուցման անհրաժեշտության մասին:

Գրադարանի համար գնվում է հողատարածք, իսկ 1988 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի` այն ժամանակվա նախագահը ներկա է եղել նոր գրադարանի հիմնարկեքին` դնելով անկյունաքարը: Գրադարանի կառուցման ճարտարապետական մրցույթում հաղթող է ճանաչվել նորվեգական Snøhetta ճարտարապետական ընկերությունը և ավստրիացի ճարտարապետ Քրիստոֆ Կապելեն: Շենքի կառուցման համար ստեղծվել է կոնսորցիում Snøhetta-ի գլխավորությամբ, անգլիական և իտալական շինարարական ընկերություններով:

Գրադարանի ֆինանսավորման հարցը լուծվել է Ասուանում կայացած համաժողովի ընթացքում. Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները տրամադրել են 65 միլիոն դոլար, 27 միլիոն դոլար նվիրաբերել են ևս 26 երկրներ, Եգիպտոսի կառավարությունը տրամադրել է 120 միլիոն դոլար, ֆինանսավորմանը մասնակցել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ն:

1992 թվականին սկսվել են գրադարանի շինարարության նախնական աշխատանքները, իսկ 1995 թվականին` բուն աշխատանքը, որն ավարտին է հասցվել 2001 թվականին: 2002 թվականի հոկտեմբերի 16-ին օտարերկրյա բազմաթիվ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացել է գրադարանի հանդիսավոր բացումը:

Գրադարանում պահպանվում են անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն գրքեր: 2010 թվականին գրադարանին 500.000 գիրք է նվիրաբերել Ֆրանսիայի ազգային գրադարանը, ինչից հետո Ալեքսանդրինա գրադարանը ֆրանկոֆոն գրադարանների շարքում դարձել է 6-րդը, ամենախոշորը արաբական աշխարհում և Աֆրիկայում ֆրանսերեն գրքերի քանակությամբ[2]:

Շինության ու գրադարանի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի ընթերցասրահը

Գրադարանը նախատեսված է ութ միլիոն գրքի պահպանման համար: Գլխավոր ընթերցասրահն ունի 70.000 մ² մակերես կասկադային 11 մակարդակներով: Համալիրը նաև ներառում է համաժողովների կենտրոն, մասնագիտացված գրադարաններ կույրերի, դեռահասների ու երեխաների համար, երեք թանգարան (Հնությունների, Ձեռագրերի ու Սադատա թանգարաններ), արվեստի չորս պատկերասրահ, ձեռագրերի վերականգնման լաբորատորիա:

Համալիրն աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետությամբ. նրա հիմքում ընկած է հարավի խորհրդանիշի գաղափարը: Այն նման է արևի սկավառակին, որը հարավային կողմում մի փոքր բարձրացած է և թեքված հյուսիս: Դեպի հյուսիս թեքված տանիքի ապակյա մակերևույթի միջոցով գրադարան է թափանցում հյուսիսային լույսը[3]:

Գլխավոր ընթերցասրահը գտնվում է 32 մետրանոց ապակյա տանիքի տակ, որն ուղղված է ծովին արևային ժամացույցի պես և ունի մոտ 160 մ տրամագիծ: Պատերը պատված են Ասուանի գրանիտով, որի վրա փորագրված են մարդկության 120 տարբեր գրային համակարգեր:

Գրապահոցը գետնի տակ է: Այնտեղ նախատեսված են միջոցներ օդում առկա ծովային աղի` գրքերի համար կործանարար հետևանքների դեմ: Ծովից փչող քամուց պաշտպանվելու նպատակով կառուցված է օժանդակ պատ[4]:

Ալեքսանդրինա գրադարանում պահվող աշխատությունների ժողովածուները նվիրաբերվել են աշխարհի տարբեր կողմերից: Գրադարանին փոխանցված իսպանական փաստաթղթերը վերաբերում են մավրերի տիրապետության շրջանին, Սուեզի ջրանցքի կառուցմանը: Գրադարանում տեղադրված է Համացանցի արխիվի հայելի:

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս տնօրենը Իսմայիլ Սիրագելդինն է: Նա նաև գլխավորում է տնօրենների խորհուրդները, որոնցից յուրաքանչյուրը կցված է հետազոտական ինստիտուտներին ու թանգարաններին: Նա Նիդերլանդների Վագենինգենի համալսարանի պրոֆեսոր է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. «A Donation of Half Million Books from France to the BA - News - Bibli…»։ archive.fo։ 2012-07-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է 2017-10-20 
  3. Thomas Fagernes (2012-11-28)։ «Snøhetta. Архитектурное бюро, Норвегия. Лекция Томаса Фагернеса, партнёра бюро и Senior Architect в Snøhetta» (ռուսերեն)։ BLUEjeansWITHblueCORNFLOWERS.blogspot.com։ Վերցված է 2013-04-10 
  4. Володин Б. Всемирная история библиотек. — 2-е, доп. — СПб.: Профессия, 2004. — С. 43. — ISBN 5-93913-073-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]