Հոսնի Մուբարաք
Հոսնի Մուբարաք (արաբ․՝ محمد حسني سيد مبارك, ծնվ. մայիսի 4, 1928[2][3], Կաֆր ալ Մուսաջիհա, Մինուֆիա, Եգիպտոս[1]), եգիպտացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ և Եգիպտոսի չորրորդ նախագահ 1981-ից մինչև 2011 թ.։ Փոխնախագահ է նշանակվել եգիպտական ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո (1975-81 թթ.)։ Ըստ Սահմանադրության նախագահ է նշանակվել 1981 թվականի հոկտեմբերի 6-ի զորահանդեսի ժամանակ Անվար Սադաթի սպանությունից հետո։ 2011 թվականի հունվարի 25-ին Եգիպտոսում բռնկվել են լայնածավալ ժողովրդական ցույցեր, որոնց գլխավոր պահանջը Մուբարաքի ռեժիմի հրաժարականն է։ 2011 թ փետրվարի 10-ի ուշ երեկոյան Մուբարաքը իր լիազորությունները հանձնեց Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանին։[4] և 2011 թ. փետրվարի 11-ին հրաժարական տվեց՝ փոխանցելով իշխանությունը զինված ուժերի բարձրագույն խորհրդին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Akyeampong E. K., Gates H. L. Dictionary on African Biography, افریقی سوانحی لغت — New York City: Oxford University Press, 2012. — ISBN 978-0-19-538207-5
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ SNAC — 2010.
- ↑ Ալ Ջազիրա: Defiant Mubarak refuses to resign
| ||||||||||