Սաուդյան Արաբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
المملكة العربية السعودية
ալ-Մալաքա ալ-'Արաբիյա աս-Սու'ուդիյա
Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Saudi Arabia դրոշ
Դրոշ
Saudi Arabia զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Աստծուց բացի, չկա այլ աստված, և Մուհամմեդն է Աստծո ազդարարը" (Կալիմահն)
Ազգային օրհներգ՝
"Աաշ ալ մելիք"
"Երկար կեանք թագավորին"

Saudi Arabia դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
Ռիադ
24°39′N, 46°46′E
Պետական լեզուներ Արաբերեն
Կառավարում Իսլամական թագավորություն
 -  Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ
 -  Գահի ժառանգորդ Մուհամմադ Բին Նայեֆ
Հաստատում
 -  Ճանաչում մայիսի 20, 1927 
 -  Թագավորության միացում սեպտեմբերի 23, 1932 
ՀՆԱ (ԳՀ) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $593.385 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $23,834[1] 
ՀՆԱ (անվանական) 2008 գնահատում
 -  Ընդհանուր $481.631 միլիարդ[1] 
 -  Մեկ շնչի հաշվով $19,345[1] 
ՄԶՀ (2006) Green Arrow Up Darker.svg 0.835 (բարձր) (55th)
Դրամական միավոր ռիյալ (SAR)
Ժամային գոտի AST (UTC+3)
 -  Ամռանը (DST)  (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .sa
Հեռախոսային կոդ +966
Սաուդյան Արաբիան 1914 թ.

Սաուդյան Արաբիա[2] (պաշտոնական անվանումն է՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն, որը նաև պարզապես անվանվում է Արաբիա, արաբերեն՝دية‎السعوالمملكة العربية, ալ-Մալաքա ալ-'Արաբիյա աս-Սու'ուդիյա) Արաբական թերակղզում գտնվող արաբական ամենամեծ պետությունն է։ Հյուսիս-արևմուտքում Արաբիան սահմանակից է Հորդանանին, հյուսիսում ու հյուսիս-արևելքում՝ Իրաքին, արևելքում՝ Քուվեյթին, Քաթարին, Բահրեյնին ու Արաբական Միացյալ Էմիրություններին, հարավ-արևելքում՝ Օմանին, ու հարավում՝ Եմենին։ Պարսից ծոցը գտնվում է նրա հյուսիս-արևելքում, Կարմիր ծովը՝ արևմուտքում։ Երկրի բնակչությունը մոտ 27,6 միլիոն է, տարածքը՝ մոտ 2.150.000 կմ²։ Սաուդյան Արաբիա պետությունը Հարավարևմտյան Ասիայի ամենամեծ երկիրն է։ Զբաղեցնում է Արաբական թերակղզու 2/3-ը և մի շարք կղզիներ Պարսից ծոցում և Կարմիր ծովում։

Պատմություն[խմբագրել]

Հնագույն շրջան[խմբագրել]

Սաուդյան Արաբիայի տարածքը հնագույն ժամանակներից բնակեցրել են տարբեր ժողովուրդներ և ցեղեր, սակայն մ․թ․ա․ II հազարամյակում հիմնական բնակիչներ են դարձել արաբ, քոչվոր ցեղերը։ Սաուդյան Արաբիայում (Հիջազում) է ծագել (VII դ․) իսլամը, և [[630]-ին ստեղծվել առաջին իսլամական աստվածապետությունը՝ Արաբական խալիֆայությունը՝ Մադինա մայրաքաղաքով։ Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող Մեքքան դարձել է ամբողջ իսլամական աշխարհի կարևորագույն սրբավայրը։

Միջին շրջան[խմբագրել]

VII—VIII դդ․ ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածքի մեծ մասը մտել է մա֊յանների խալիֆայության, VIII—IX դդ․՝ Աբբասյանների խալիֆայության կազմի մեջ։ X—XII դդ․ Սաուդյան Արաբիայի տարածքում առաջացել են առանձին էմիրություններ, սուլթանություններ, իսկ Հիջազը վասալական կախման մեջ է ընկել Ֆաթիմյաններից, ապա՝ է յուրյաններից, XIII դ․ կեսից XVI դ․ սկիզբը՝ մամչուքներից։ Առավել ինքնուրույն էր Նեջդը (Կենտրոնական Արաբիան)։ XVI դ․ սկզբին Օսմանյան կայսրությունն իր տիրապետությունը հաստատեց Հիջազում։ Նեջդում, որը փաստորեն անկախ էմիրություն էր, XVIII դ․ առաջացավ իսլամական կրոնաքաղաքական ուղղություն՝ վահաբիզմը, որը կոչ էր անում վերադառնալ «մաքուր» իսլամին, միավորել Արաբիան, պայքարել ընդդեմ օտարերկրյա տիրապետողների։ Նեջդի էմիրներից Մուհամմեդ Իբն Աաուդը (Սաուդյան Արաբիայում կառավարող Սաուդյանների դինաստիայից) 1745-ին պայքար սկսեց Արաբիայի միավորման և միասնական պետություն ստեղծելու համար։ XIX դ․ սկզբին ստեղծվեց Սաուդյան միասնական պետությունը։ Նրա կազմի մեջ մտան Արաբական թերակղզու մեծ մասը, Պարսից ծոցի էմիրությունները, Հադրամաուտը, Բահրեյնը, Բասրան։

Եգիպտական տիրապետությունը և տրոհումը[խմբագրել]

1811—1818-ին Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալիի զորքերը զավթեցին արաբական, թերակղզու մեծ մասը, և Սաուդյան Արաբիան տրոհվեց։ Մինչև 1865-ը (ընդհատումներով) Սաուդյան Արաբիան եգիպտական տիրապետության տակ էր։ Հիջազը 1840-ից հետո գտնվում էր թուրք, իշխանության տակ։ XIX դ․ 2-րդ կեսին վահաբական պետությունը զավթեցին Շամմարի (Հյուսիսայի Արաբիա) իշխանության կառավարողներ Ռաշիդյանները։ Մուհամմեդ իբն Ռաշիդի զորքերը գրավեցին Նեջդի մայրաքաղաք էր-Ռիադը։ Սկսվեց անհաշտ պայքար Սաուդյան և Ռաշիդյան ընտանիքների միջև Արաբիայում տիրելու համար։ Սաուդյան էմիր Իբն Սաուդը, Քուվեյթի էմիր Մուբարակ աս Սաբահի օգնությամբ, 1902-ին պարտության մատնեց Ռաշիդյաններին և վերագրավեց էր-Ռիյադը։ Սաուդյանները վերականգնեցին իրենց իշխանությունը Նեջդում և սկսեցին ընդլայնել իրենց տիրույթները։

Մեծ Բրիտանիայի Տիրապետությունը[խմբագրել]

Մեծ Բրիտանիան, գաղութակալական նպատակներից ելնելով, 1915-ին պայմանագիր կնքեց Նեջդի էմիրի հետ։ Ըստ պայմանագրի Անգլիան ճանաչում էր Նեշդի անկախությունը, յուրաքանչյուր տարի էմիրին տալու էր 60 եզ․ ֆունտ ստեռլինգ, մատակարարելու էր զենք ու զինամթերք։ էմիրը պարտավորվում էր չհարձակվել Հարավային Արաբիայի անգիական գաղութների վրա, իր արտաքին քաղաքականությունը համաձայնեցնել Լոնդոնի հետ։ Մեծ Բրիտանիային չհաջողվեց սակայն պարտադրել Նեջդին մտնելու առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) մեջ՝ ընդդես Թուրքիայի։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիային հաջողվեց 1915-ին գաղտնի պայմանագիր կնքել Մեքքայի (Հիջազ) շարիֆ Հուսեյն ալ Հաշիմիի հետ, համաձայն որի Հուսեյնը արաբներին պետք է ապստամբության հաներ Թուրքիայի դեմ, իսկ Մեծ Բրիտանիան ճանաչեր ապագա արաբ, պետության (Հիջազի գլխավորությամբ) անկախությունը։ 1916-ին արաբները սկսեցին ռազմական գործողություններ ընդդեմ Թուրքիայի։ 1918-ին Հուսեյնը ընդունեց «արաբների թագավոր» տիտղոսը, սակայն Անտանտը նրան ճանաչեց միայն Հիջազի թագավոր։

Սաուդյան Արաբիա[խմբագրել]

Ֆայսալ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Աաուդյանները, օգտվելով Օսմանյան կայսրության տրոհումից, պայքար ծավալեցին կենտրոնացված պետություն ստեղծելու համար։ 1920-ին նրանք իրենց տիրապետությունը հաստատեցին Ասիրի մի մասի (ամբողջ Ասիրի վրա՝ 1930-ին), 1921-ին՝ Շամմարի վրա։ 1921-ին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը հռչակվեց Նեջդի և միացված մարզերի սուլթան։ Նեջդի և Հիջազի միջև 1924—1925-ի պատերազմի հետևանքով Իբն Աաուդը իր պետությանը միացրեց նաև Հիջազը։ 1926-ի հունվարին նա իրեն հայտարարեց Հիջազի թագավոր և Նեջդի ու միացված մարգերի սուլթան։ 1926փետրվարի 16-ին սովետական կառավարությունը պաշտոնապես ճանաչեց նորաստեղծ պետությունը և նրա հետ հաստատեց դիվանագիտական հարբերություններ։ 1932-ից պետությունը կոչվեց Սաուդյան Արաբիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939—1945) Սաուդյան Արաբիան չմասնակցեց, սակայն խզեց դիվանագիտական հարաբերությունները ֆաշիստական Գերմանիայի (1941) և Իտալիայի (1942) հետ։ Պատերազմի վերջին և հատկապես հետո Սաուդյան Արաբիայում ուշեղացավ ամերիկյան ազդեցությունը։

Ֆահդ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը

1943-ին ԱՄՆ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Սաուդյան Արաբիայի հետ և 1943-ին նրա վրա տարածեց լենդ-լիզի օրենքը, Դահրանում ստեղծվեց ամերիկյան Մեքքա էր-Ռիադ պալատի մուտքը ռազմաօդային բազա։ Ամերիկյան նավթային մոնոպոլիստական ընկերությունները դարձան երկրի նավթի հիմնական շահագործողները։ Սաուդյան Արաբիայում գոյություն ունեցող ֆեոդալա-աստվածապետական վարչակարգը, Սաուդյան տան անսահմանափակ իշխանությունը, տարրական հումանիստական օրենքների և դեմոկրատիայի լիակատար բացակայությունը դժգոհություն առաջացրին երկրում։ 1953-ին ելույթներ ունեցան նավթագործ բանվորները տնտեսական և քաղաքական վիճակի բարելավման համար։ 1953-ին, Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդի մահից հետո, գահ բարձրացած Սաուդ թագավորը ընդունեց մի շարք խիստ օրենքներ, որոնցով ծանր պատիժների (ընդհուպ մինչև մահապատիժ) սպառնալիքով արգելվեցին գործադուլներն ու ցույցերը։ 1950—1960-ական թթ․ Սաուդյան Արաբիայի զարգացումն ընթացավ լարված ներքաղաքական մթնոլորտում, խիստ սրվեցին տնտեսական հակասությունները։ Արվեց պայքարը Աաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և եղբայրների միջև։ 1962-ին Սաուդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Աաուդը ստիպված փաստական իշխանությունը զիջեց եղբորը՝ Ֆայսալ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին, իսկ 1964-ին հրաժարվեց գահից։

Ֆայսալը որոշ ռեֆորմներ անցկացրեց, որոնք սակայն չփոխեցին Սաուդյան Արաբիայի հասարակական-քաղաքական կառուցվածքի բնույթը, տիրապետող մնացին ֆեոդ, ցեղային-տոհմական հաՋիդդայի համայնապատկերը արաբ միությունները՝ իրենց բնորոշ միապեսական, միահեծան կրոն, երևույթներււվ։ Արտաքին քաղաքականության բնագավառում, 1960-ական թվականներից սկսած հստակորեն դրսևորվեցին Սաուդյան Արաբիայի նկրտումները՝ գլխավոր դեր խաղալ իսլամական և արաբական աշխարհում։

Սաուդյան Արաբիան սերտորեն համագործակցում է պահպանողական և հետադիմական վարչակարգեր ունէցող արաբ, երկրների հետ, պայքար մղում արաբ, առաջադիմական ուժերի դեմ։ Այդ քաղաքականության անկապտելի լքասն է կազմում հակակոմունիզմը։ Սաուդյան Արաբիան II․ սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ։ 1975մարտի 25-ին սպանված Ֆայսալ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ թագավորին փոխարինած Խալիդ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ թագավորի մահից (1982) հետո թագավոր հռչակված Ֆահդ Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի ժամանակ էլ Սաուդյան Արաբիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ 2005 թվականին Ֆահդ Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի մահից հետո գահ բարձրացավ կրտսեր եղբայր Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, որը մեծ դերակատարություն ունեցավ երկրի զարգացման մեջ։ 2015 թվականի հունվարի 23-ին մահացավ Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, որից հետո գահ բարձրացավ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը:

Աշխարհագրություն[խմբագրել]

Սաուդյան Արաբիաի մեծ մասը, մեղմաթեթ հարթավայր է, արևմուտքում՝ 1000—1300 մ, արևելքում՝ 200—300 մ բարձրություններով։ Մեծ տարածություն են գրավում լավային դաշտերն ու քարային անապատները։ Ավազսյին առավել խոշոր անապատներից են Նեֆուդը, Դեհնան, Ռուբ էլ Խալին։ Կենտրոնական մասում կուեստային բարձրություն է։ Կարմիր ծովի ափին զուգահեռ ձգվում են Տիջագ և Ասիր լեռնաշղթաները (2500— 3000 մ, տեղ-տեղ՝ ավելի բարձր), որւնք աստիճանաձև իջնում են դեպի Թիհամայի առափնյա նեղ դաշտավայրը։ Սաուդյան Սրաբիայ֊ի արևմուտքում է գտնվում Աֆրիկա-Արաբական պլատֆորմի մինչքեմբրի հիմքի ելուստը՝ Նուբիա-Արաբական վահանը, կազմված գնեյսներից և մագմատիտներից։

Օգտակար Հանածոներ[խմբագրել]

Կան երկաթի, քրոմի, պղնձի, կապարի, ցինկի, ոսկու հանքավայրեր, նավթի և բնական գազի հարուստ պաշարներ։

Կլիմա[խմբագրել]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, խիստ ցամաքային, չոր։ Էր-Ռիադում հուլիսին միջին ջերմաստիճանը 33°C է (առավելագույնը՝ 48°C), հունվարինը՝ մոտ 14°C։ Տարեկան տեղումները համարյա ամենուրեք 100 մմ-֊ից պակաս են, լեռներում՝ մինչև 400 մմ, Ռուբ էլ Խալիում և մի քանի այլ շրջաններում լինում են տարիներ, որ բոլորովին տեղումներ չեն լինում։

Ներքին Ջրեր[խմբագրել]

Գետերը մշտական հոսք չունեն։ Օգտագործվում են գրունտային ջրերը։

Բուսական և Կենդանական աշխարհ[խմբագրել]

Բուսականությունը հիմնականում անապատային և կիսաանապատային է։ Կենդանիներից տարածված են գայլը, բորենին, օնագր վայրի էշը, այծքաղը և այլն։ Շատ են կրծողներն ու սողունները, ինչպես նաև թռչունները։ Սաուդյան Արաբիան մորեխի տարածման օջախ է։

Վարչական Բաժանում[խմբագրել]

Սաուդյան Արաբիայի Վարչական Բաժանում

Սաուդյան Արաբիան բաժանված է 13 էմիրությունների (կամ մինթաքաների), իսկ ամեն էմիրությունը գտնվում է էմիրի հսկողության տակ (էմիր ընտրվում է թագավորական ընտանիքից)։

Պետական Կարգ[խմբագրել]

Սաուդյան Աարաբիան բացարձակ միապետություն է։ Պետության և հոգևոր գլուխը թագավորն է։ Նա նաև վարչապետն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագավորը կազմում է կառավարություն, նշանակում պետական բարձրագույն պաշտոնյաներին։ Կառավարությունը մշակում է օրինագծեր, վավերացնում միջազգային պայմանագրեր, հսկում դրանց կատարմանը, արտաքին և ներքին քաղաքականության, ֆինանսների և էկոնոմիկայի հարցերով ընդունում որոշումներ ստեղծում պետական ադմինիստրացիայի մարմիններ։ Նահանգները գլխավորում են թագավորի նշանակած նահանգապետներ։ 3 խոշոր քաղաքներում գործում են մունիցիպալ. գյուղական վայրերում՝ օկրուգային գյուղական և ցեղային խորհուրդներ։ Դատական համակարգը կազմում են շարիաթի տեղական և բարձրագույն, ապելյացիոն դատարանները, Մեքքայի հսկողական հանձնաժողովը։

Բնակչություն[խմբագրել]

Բնակչությունը Մեծ մասը արաբներ են, որոնց 2/3-ը քոչվորներ և կիսաքոչվորներ են։ Լեռնային շրջաններում բնակչությունը նստակյաց է։ Բնակվում են նաև Պակիստանից և Հնդկաստանից եկածները։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տոմարը՝ լուսնային հիջրան (կիրառվում է նաև գրիգորյանը), կրոնը՝ մահմեդականությունն է։

Տնտեսություն[խմբագրել]

Տնտեսության գլխավոր ճյուղը նավթարդյունաբերությունն է։ Նավթի հանույթով երկիրն աշխարհում երրորդ տեղում է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, իսկ գազի հանույթով մտնում է առաջին տասնյակի մեջ։ Կան պարարտանյութերի, մետաղաձուլական, սննդի, քսայուղերի արտադրության ձեռնարկություններ։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները հսկայածավալ տարածքի վրա խիստ սահմանափակ են։ Դա հնարավոր է միայն օազիսներում։ Կարևոր մշակաբույսը փյունիկյան արմավենին է։ Մշակում են նաև ցորեն, սորգո, կորեկ, եգիպտացորեն, բանջարեղեն։ Բուծում են խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ, ուղտեր, զբաղվում են ձկնորսությամբ։

Բժշկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել]

1975–1980-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝44,8, մահացությունը՝ 18,3, մսնկական մահացությունը (1971) 1000 ողջ ծնվածին՝ 152։ Տարածված են աղիքային վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1977-ին կար 90 հիվանդանոցային հիմնարկ՝ 11,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,2 մահճակալ), այդ թվում 67 հիվանդանոցը 10,5 հզ․ մահճակալով՝ պետական։ 1977-ից բժիշկներ են պատրաստում երկրի 3 համալսարանների բժշկական ֆակուլտետներում։

Կրթություն[խմբագրել]

1926-ին օրենք է ընդունվել պարտադիր տարրական կրթության և աշխարհիկ պետական դպրոցներ հիմնելու (կան նաև մասնավոր դպրոցներ), 1960-ին՝ օրենք աղջիկների պարտադիր ուսուցման (բացվել է կանանց մանկավարժական ուսումնարան), 1964-ին՝ օրենք աղջիկների բարձրագույն ուսումնական հաստատություններ բացելու մասին։ Տարրական կրթությունը անվճար է։ Գործում են անգրագիտության վերացման կենտրոններ։ Չնայած այս ամենին, անգրագետ է բնակչության ճնշող մեծամասնությունը, դպրոց չեն հաճախում քոչվորների երեխաները և աղջիկների զգալի մասը։ Տարրական դպրոցը 6-ամյա է (ընդունվում են 6 տարեկանից), միջնակարգը ունի 2 փուլ՝ ոչ լրիվ (3-ամյա) և լրիվ (3-ամյա)։ Տղաների և աղջիկների ուսուցումը համատեղ չէ։ Գործում են 4-ամյա պրոֆաեսիոնալ դպրոցներ (տարրականի հիմքի վրա) և 3-ամյա պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններ կամ երկամյա դպրոցներ։ Կան նաև գեղարվեստական տեխնիկում, գյուղատնտեսական դպրոցներ, ուսումնարաններ, բուժմանկաբարձական դպրոց։ Մանկավարժական կադրեր են պատրաստում մանկավարժական և սպորտի ուսուցիչների ինստիտուտները, կանանց և տղամարդկանց մանկավարժական քոլեջները։ Բուհերից են․ էր Ռիադի (1957), Ջեդդահի Աբդ ալ Ազիզի (1967), Մեդինայի իսլամական հետազոտությունների (1961) համալսարանները, էր Ռիադի բարձրագույն տեխնոլոգիական և տեխնիկական ինստիտուտները, Դահրանի նավթային քոլեջը։ Խոշոր գրադարաններից են․ Ազգային (1968, 16 հզ․ գիրք), Մաուդի (շուրջ 15 հզ․ գիրք, 200 ձեռագիր), Արիֆ Հիքմաթի (1500 գիրք, 4,5 հզ․ ձեռագիր) համալսարանների և այլ գրադարանները։

Մամուլ, ռադիոհաղորդումներ, հեռուստատեսություն[խմբագրել]

Արաբական թերթերից ու ամսագրերից են․ «Ալ–Բիլյադ» («Al-Bilad», 1934-ից), «Ան–Նադվա» («Ап-Nadwah», 1958-ից), «Ալ–Մեդինա ալ–Մունավարա» («Al-Madina al- Munawara», 1937-ից), «Էր–Ռիադ» («А1- Riyad», 1964-ից), անգլիական «Նյուս ֆրոմ Սաուդի Արաբիա» («News from Saudi Arabia», 1961-ից, Ինֆորմացիայի նախարարության տեղեկաթերթ), «Արաբ Նյուզ» («Arab News», 1976-ից, օրաթերթ, հրատարակվում է Ջեդդայում)։ Ռադիոհաղորդումները՝ 1948-ից (3 պետական ռադիոկայան, հաղորդումները տրվում են անգլերեն և արաբերեն, արտասահմանի համար՝ ուրդու, ինդոնեզերեն, պարսկերեն և սուահիլի լեզուներով), հեռուստատեսությունը՝ 1965-ից (7 հեռուստակայան պատկանում են ինֆորմացիայի նախարարությանը)։

Գրականություն[խմբագրել]

Սաուդյան Արաբիայի ժամանակակից պետության տարածքում հին և միջնադարյան գրականության կազմավորումն ընթացել է համաարաբական մշակույթի հունով։ Հիջազում V–VII դդ․ զարգացել է բեդվինական պոեզիան (Իմրու ուլ Կայս, մահ․ 530–540-ի միջև), VII դ․ 1-ին կեսին ստեղծվել է Ղուրանը։ Այդ պոեզիան և Ղուրանը առ այսօր դասական են համարվում արաբական բոլոր երկրներում։ Խալիֆաթը կազմավորվելուց և գրական կյանքի կենտրոնները Դամասկոս, Բաղդադ ու Կահիրե փոխադրվելուց հետո գրականության զարգացումը Սաուդյան Արաբիայում արգելակվել է։ Այն հիմնականում ներկայացված է ժողովրդական պոեզիայով։ Սաուդյան Արաբիայի նոր գրականության աճը երկար ժամանակ կասեցվել է պահպանողական հասարակարգի և վահաբական գաղափարախոսության կողմից։ XX դ․ 20-ական թթ․ սկսած հարևան արաբական երկրների գրականության ազդեցությամբ Սաուդյան Արաբիայում երևան են եկել բանաստեղծներ, լրագրողներ, իսկ նրա գրականության մեջ զուգորդվել են լուսավորական, ռոմանտիկական և ռեալիստական ուղղությունները։ Ռոմանտիկական ուղղությունը սկզբնավորել են բանաստեղծներ Մուհամմեդ Աուրուր աս Մաբբանը (1898) և Մուհամմեդ Հասան Ավվադը (1906), որոնք ունեցել են իրենց հետևորդները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձակում ռեալիստական ուղղությունը ներկայացված է Ամին Մալեմ Ռումեյհի, Աբդալլա Մունայի, Հասան Նասֆի և այլոց պատմվածքներով ու վիպակներով։ Պատմվածքի ու նովելի ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Աբդ ալ Գաֆուր Ատտարը։ Ռեալիստ գրողների ստեղծագործություններում դեռևս ուժեղ են սենտիմենտալիզմի տարրերը։ Գրողները հանդես են գալիս ի պաշտպանություն ազգային շահերի, արձագանքում են երիտասարդ բանվոր դասակարգի հակաիմպերիալիստական պայքարին։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել]

Սաուդյան Արաբիայի տարածքում պահպանված հնագույն հուշարձանները ընդհանրացված, կոպիտ դիմագծերով քարե արձանների մնացորդներն են և կենդանիների պատկերներով քարե ռելիեֆներ (մ․թ. ա․ VII– II դդ․, էլ Ուլա, Մադաին Մալիհ)։ Մ․թ․ա․II դ–մ․թ․I դ․են վերաբերում Հիջազից հյուսիս գտնվող Նաբաթեյան քաղաքների ավերակները՝ ուղղանկյուն հատակագծով սրբարաններով և ճակատների ատամնավոր ավարտներով ժայռափոր դամբարաններով։ Արաբական միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ (մզկիթներ, մինաբեներ, մեդրեսեներ) են պահպանվել Մեքքայում և Մեդինայում։ ժողովրդական բնակարանները կառուցվում են կավից և հում աղյուսից․ Ջիդդայում և Մեդինայում՝ արևից պաշտպանող վանդակավոր պատշգամբներով բազմահարկ աշտարակաձև տներ, Աբհայում՝ ճակատամասերը անձրևից պաշտպանող թերթաքարաշար քիվերով տներ։ Քոչվորների կացարանները այծի բրդե գործվածքով ծածկված վրաններ են։ 1950-ական թթ․ քաղաքներում (Ջեդդահ, էր Ռիադ) կառուցվում են բազմահարկ տներ, հյուրանոցներ, մարզադաշտեր, օդակայաններ։ Քաղաքներում պատրաստում են ոսկյա զարդեր, կապարե հմայիլներ, ուխտավորների համար՝ հուշանվերներ, զարգացած է ոսկեկարը։ Բեդվինների վրանները զարդարվում են բրդյա վառ, շերտավոր վարագույրներով, կահ՜կարասին նախշարզարդված է, տարածված է բրդյա և կաշվե գեղարվեստական իրերի պատրաստումը։

Զինված ուժեր[խմբագրել]

Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային (ՌՕՈԻ) և ռազմածովային (ՌԾՈԻ) ուժերից։ Գերագույն գլխավոր հրամանատարը թագավորն է, անմիջական ղեկավարությունն իրագործում են ռազմական նախարարը և գլխխավոր շտաբը։ Բանակը համալրվում է վարձկաններով։

Աղբյուրներ[խմբագրել]

Այցելեք նաև[խմբագրել]

Նշումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Saudi Arabia»։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2009/01/weodata/weorept.aspx?sy=2006&ey=2009&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=456&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=&pr.x=27&pr.y=18։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 22։ 
  2. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 53։ ISBN 99941-56-03-9։